ՄՅՈՒՍ
ՀԱԲԱՆԴ–ԱՄԱՐԱՍ,
ԱՍԿԵՐԱՆ
147.
Սյունիքի
գավառներից
մեկին
անվանակից
լինելը
ցույց
է
տալիս,
որ
արեւմտյան
կողմից
սահմանակից
է
Արցախի
գավառ
Մյուս
Հաբանդը:
Պատմիչների
վկայությամբ
այն
գտնվում
է
Սիսանաձորի
հարավում,
իսկ
այժմ՝
Մեծիրանքում
եւ
հյուսիսից
սահմանակից
է
այժմյան
Շուշիին:
Սա
շատ
հազվադեպ
հիշատակվում
է
գրքերում
եւ
միշտ՝
Ս.
Գրիգորիսի
վարքի
եւ
մասունքների
պատմության
մեջ,
իսկ
հետագա
դարերի
պատմիչների
կողմից
կոչվում
է
Փոքր
Սյունիք,
մասնավորապես
այնպես,
ինչպես
նրան
սահմանակից
Սիսական-Ոստանը:
Միջնադարում
եւ
դրանից
հետո
իր
հռչակավոր
ավանի
անունով
կոչվեց
Ամարաս
գավառ:
Իսկ
Թ
դարի
Աղվանքի
պատմիչը
այդ
երկուսը
զատում
է
միմյանցից
եւ
համարում
առանձին
գավառներ,
դասելով
նրանց
շարքում,
որոնք
դարի
կեսին
ասպատակեցին
բաղանիկեցիները,
որը
նրանցից
առաջ
ավերել
էր
պարսիկ
բռնակալ
Բաբանը
[1],
իսկ
մի
փոքր
ավելի
առաջ,
821
թ.
՝
պարտավցի
պարսիկները:
Դրանից
կարելի
է
գուշակել,
որ
այդ
գավառը
Գարգար
գետի
երկարությամբ
ձգվում
էր
արեւմուտքից
դեպի
արեւելք,
թերեւս
մինչեւ
այժմյան
երեք
գավառների՝
Չրբերդի,
Վարանդինի
եւ
Քեպերլինի
սահմանակցման
տեղը:
Բայց
երկրամասի
բուն
տեղը
գետակի
հովիտն
է,
որը
ձախից
միանում
է
Գարգարին,
սակայն
անունը
չի
նշվում,
որովհետեւ
մեր
նախնիների
կողմից
Ամարաս
շենի
տեղը
նշվում
է
մի
այլ
գետակի
վրա:
Հովտի
հյուսիսային
ծայրում,
որը
սրանց
խառնարանի
ձախ
կողմում
է,
գտնվում
է
այժմյան
նշանավոր
Ասկերան
գյուղը,
որի
անունով
էլ
հարմար
գտանք
անվանել
վիճակը
(գավառը):
148.
Այդ
գավառի
արեւելյան
ծայրից
մի
քիչ
հեռու,
որը
բուն
Հաբանդից
դուրս
է,
երեք
գավառների՝
Չրբերդի,
Վարանդինի
ու
Քեպերլինի
սահմանակցության
տեղում,
արքունական
ճանապարհի
վրա,
գտնվում
է
Շահ-պուլագ
գյուղը:
Այն
մոտ
է
Խաչեն
գետին,
որտեղ
Նադիր
Շահը
ամրոց
է
կառուցել,
իսկ
ռուսները
այն
նորոգել
են
եւ
կազակների
համար
զորանոց
դարձրել:
Նա
պատրաստել
է
նաեւ
գեղեցիկ
պատշգամբ
եւ
պարտեզներ՝
արտաքին
եռակամար
բակով:
Աղբյուրը
բխում
է
եռանկյունաձեւ
անջատ
լեռից,
արեւմուտքում
գտնվող
գյուղի
թիկունքից,
որն
ավելի
արեւելք
է
ընկած,
քան
Արցախի
մյուս
բոլոր
լեռները:
Այն
հնում
սեփականացրել
էր
Ուտիքը:
Այնտեղից
մինչեւ
այստեղ
ընկած
է
Աղվանքի
ընդարձակ
դաշտը:
Լեռան
հյուսիսարեւելյան
եւ
հարավային
կողմերը
կարծես
կռանով
հատած
լինեն:
Այնտեղ
կան
կրային
սպիտակ
ու
փայլուն
զանգվածներ՝
քարացած
որդերի
հետ
միասին:
Նրա
թիկունքում
կա
մի
այլ
լեռնաբլուր,
որի
ստորոտում
ընկած
է
Բարուխ
գյուղը՝
եւս
հնագույն
ու
կրային
զանգվածով
ու
միջում
գեղեցիկ
փոքրիկ
լեռնահովտով:
Լեռների
կողքերը
գարնանը
ծածկվում
են
բարգավաճ
բուսականությամբ
եւ
ծաղիկներով:
Դրանցից
է
հայկական
երեսնակը
(agrimonia)՝
ըստ
Դուռնֆորի
[2]:
Այն
տարածված
է
վայրի
սալորենիների
(մամուխ),
թզենիների
եւ
նռնենիների
մեջ:
Լեռան
գագաթի
անկյունում,
մոտ
1000
մ
բարձրության
վրա,
որտեղից
երեւում
են
մեծ
դաշտը,
Խաչենի
ու
Գարգարի
հովիտները,
Արցախի
լեռները,
գտնվում
է
վիմատաշ,
կիսավեր
մի
փոքրիկ
եկեղեցի՝
եռակողմ
թեւերով,
արեւմտյան
կողմից՝
քառակուսի,
իսկ
ներքեւից՝
խաչաձեւ:
Ըստ
Տյուպոսի
հետազոտության
[3]
՝
եկեղեցին
ներսից
ու
դրսից
քարով
է
շարված,
իսկ
հայկական
տառերի
նշաններն
ու
ձեւերը
դասավորված
են
թվակամարների
նման:
Տաճարի
մոտ
կանգնեցված
է
մի
մեծ
խաչվեմ՝
հետեւյալ
արձանագրությամբ.
«Ես՝
Աշոտի
որդի
Շահնշահս,
իմ
հոգու
համար
խաչ
կանգնեցրի.
ովքեր
կկարդան,
թող
աղոթքների
մեջ
հիշեն.
ՉԺԲ
(1263)
թվին»:
Այդ
տեղերի
քննությունը
կատարել
է
ճանապարհորդ
Հելվետիացին,
1834
թ.
ապրիլի
24-ին.
գիշերը
վրա
է
հասնում,
եւ
թեպետ
«գրեթե
շառագույն
լուսինը
իր
լրության
ժամանակ
բարձրանում
էր
մշուշապատ
հորիզոնով,
բայց
ի
վիճակի
չէր
լուսավորելու
թփերով
պատած,
ջրով
լցված
փոսերի
բավիղները,
որոնք
սահմանափակում
են
դաշտի
ընդարձակությունը:
Եվ
նրանում
մերձավոր
գյուղերի
նշան
չկա՝
ո՛չ
աշտարակներ,
ո՛չ
կղմինդրածածկ
կտուրներ
եւ
ո՛չ
էլ
սպիտակ
սվաղած
պատեր,
եւ
բազում
տեղերից
լսվում
էր
թաթարների
մեծ
շների
հաչոցը»,
մինչեւ
որ
բախտի
բերմամբ
նա
կարողացավ
հասնել
թաթարների
մի
շեն
եւ
գտնել
իր
ճանապարհը:
149.
Եկեղեցու
մնացորդից
կարելի
է
գուշակել,
որ
այդ
տեղում
նշանավոր
մի
շեն
է
եղել:
Եվ
նույն
Աշոտը,
որ
հիշվում
է
Ծակխաչի
արձանագրության
մեջ,
թերեւս
արքայական
ցեղից
լինի:
Մեր
գուշակությունը
հաստատում
են
նաեւ
Աղվանքի
աթոռակալները,
քանզի
Տեր
Բաղդասարը
այս
գյուղը
եւ
նրա
մոտ
գտնվող
Պեշիքլին
կոչվում
է
Տիգրանակերտ:
Տեր
Եսային
ավազակ
լեկերի
պատմության
մեջ
գրում
է,
որ
նրանք
եկել
են
Վարանդի
երկրից
եւ
տեղավորվել
Տկռանակերտում
ու
այնտեղից
չվել
Թարթառի
ափերը
[4]:
Դրանից
հազար
տարի
առաջ
Աղվանից
պատմության
մեջ
հիշվում
է
Տգռնակերտ
հնչմամբ:
Վանքի
երեցը
եղել
է
Տեր
Պետրոսը,
որը
մասնակցել
է
Եղիա
կաթողիկոսի
ժողովին
[5]:
Մեկ
դար
առաջ
էլ
նա
հիշվում
է
Հերակլ
կայսեր
պատմության
մեջ:
Մարաստանից
գալով
Աղվանք՝
նա
կամենում
էր
անցնել
Վրաստան:
Խոսրով
արքայի
հրամանով՝
նրա
զորավարները
այդ
կողմերում
կտրեցին
կայսեր
ճանապարհը:
Շահ-Վարազը
Այրարատի
հյուսիսային
կողմից
«անցնում
է
Գարդման,
նրա
դեմ
եւ
բնակվում
Մյուս-Տիգրանակերտում,
նրա
դիմաց:
Շահենը
(հարավից)
երեսուն
հազարով
հասնելով՝
բանակ
է
դնում
Հերակլի
թիկունքում,
Տիգրանակերտ
ավանում:
Սրանք
տեղավորվել
էին
այստեղ,
իսկ
նրանք՝
այնտեղ,
Հերակլի
բանակն
էլ
ընկած
էր
երկուսի
միջեւ:
Հերակլը,
երբ
տեսավ,
որ
իրեն
մեջ
առան,
հանկարծակի
հարձակվեց
իր
թիկունքում
գտնվող
զորքի
վրա,
կոտորեց
նրանց,
գնաց
Ծղուկք,
իսկ
ձմռանը
լեռնակողմով
անցավ
Նախիջեւանի
դաշտը»
[6]:
Ըստ
Սեբեոս
պատմիչի՝
երկու
Տիգրանակերտներ
կային,
որոնցից
մեկը,
ինչպես
ինձ
թվում
է,
այս
Տգռանակերտի
տեղում
էր,
մյուսը՝
նրա
վերջում,
որը
թերեւս
աշխարհացույցում
նշված
Թոռնոգյութ
գյուղն
էր:
Վերջինս
առաջինից
հեռու
էր
մեկ
փարսախ:
Եվ
Հերակլի
բանակը
գտնվում
էր
այդ
երկուսի
միջեւ:
Հերակլը
պարսիկների
դեմ
այդ
արշավանքում
առաջնորդեց
հերոսաբար
նահատակվող
քաջամարտիկների
պայքարը,
624
թ.:
Եվ
պատմիչը
մանրամասնորեն
կատարում
է
այդ
տեղերի
քննությունը
եւ
դա
ոչ
թե
սոսկ
ազգային,
այլ
համաշխարհային
պատմության
համար:
150.
Շահպուլագից
հարավ-արեւմուտք,
Գարգարի
ձախ
ափին
են
գտնվում
Աղտամը,
Քախըչ
պաղլը
(՞),
իսկ
աջում՝
Մորուզտուն,
Ղըզըլ-ճապելը,
Նախիջեւանը,
Քեթյուքը
(գուցե՝
Գետիկ
),
որը
հյուսիս-արեւմուտքից
կից
է
Ամարաս
գետակին
եւ
Գարգարին:
Այդ
կցման
անկյունում
է
գտնվում
Հոճալը
կամ
ռուսերեն՝
Խոճալինսքայան,
որը
նրանց
հանգրվանն
ու
զորակայանն
էր:
Նրա
հյուսիսում,
գետակի
աջ
ափին,
խառնարանին
մոտիկ,
գտնվում
են
Ասկերան
ավանն
ու
ամրոցը՝
կառուցված
Շուշիի
Փանա
խանի
կողմից:
Նրա
մոտ
կա
նաեւ
մեկ
այլ
ամրոցի
ավերակ:
Դրանց
միջոցով
Խանը
պահում
էր
կիրճի
ճանապարհը,
որը
Շուշիից
տանում
է
Ուտիի
աշխարհը:
Այդտեղից
դեպի
արեւմուտք
է
ընկած
Ամարասի
բուն
հովիտը՝
կավճախառն
կրային
կազմությամբ:
Գարգարի
ափերին
կան
առանձին
բլուրներ,
որոնք,
ինչպես
ասում
է
Տյուպոսը,
կարծես
դուրս
են
ցցվել
երկրի
ծոցից:
Գարգարի
ընդարձակ
հովտի
արեւելյան
կողմին
է
միանում
Աղվանքի
դաշտավայրը:
Եվ
դաշտերի
ու
հովիտների
բոլոր
կողմերում,
ըստ
հիշյալ
ճանապարհորդի,
կան
հայոց
նախնիների
բնակավայրերի
հետքեր
եւ
մեծամեծ
գյուղերի
մնացորդներ,
գերեզմանների
խոյաձեւ
տապանաքարերով,
հիշատակություններով,
որոնք
վկայում
են
այդ
վայրերի
երբեմնի
բարվոք
վիճակի
մասին:
Ասկերանի
արեւմտյան
կողմում
գտնվում
է
Տաշ-պուլագ
գյուղը,
որը
թարգմանվում
է
Քարաղբյուր:
Դա
ցույց
է
տալիս,
որ
այդտեղ,
ինչպես
նաեւ
Շահպուլագում,
աղբյուր
է
բխել
վիմախառն
լեռներից,
որոնք
գետակի
հովտի
ձախ
պարիսպն
են
կազմում:
Սրա
մուտքի
մոտ
Ղարաքեշիշ
գյուղն
է,
իսկ
սրանից
հարավ,
գետակի
մոտ՝
Պատրիծիկը
(՞):
Գետակի
աջ
ափին,
անկյան
կողմում,
Խաճալինսքից
մոտավորապես
մեկ
փարսախ
դեպի
արեւմուտք,
գտնվում
է
Մեխդուքենդ
գյուղը,
որը
կոչվում
է
Փանա
խանի
թոռան
անունով:
Այդ
գյուղից
հարավ
գտնվում
է
Պալուճան:
Սրանց
միջեւ
ընկած
են
լեռնաբլուրներ,
որոնց
ստորոտում,
Մեխդուին
մոտիկ,
նշվում
է
Ս.
Հովհաննես
վանքը:
151.
Գյուղի
եւ
վանքի
տեղերում
նշվում
են
ինձ
համար
անվանի
Ամարաս
ավանն
ու
վանքը,
քանի
որ
աշխարհագրագետներից
ու
ճանապարհորդներից
ոչ
մեկը
չի
նշում
այդ
տեղերը,
ոչ
էլ
Սարգիս
Ջալալյանը
[7]:
Վերջինս
միայն
ասում
է,
որ
այդ
վայրերին
մոտ
են
գտնվել
Մարասն
ու
Ամարասը:
Սա
գյուղ
է
կոչվում
մեր
հին
պատմիչներ
Բուզանդի
[8]
եւ
Խորենացու
[9]
կողմից,
իսկ
Մովսես
Կաղանկատվացին
[10]
անվանում
է
գյուղաքաղաք:
Նրանք
վկայում
են,
որ
այն
պետք
է
գտնված
լինի
Փոքր
Սյունիքում
կամ
Արցախի
Հաբանդ
գավառում:
Առանց
երկբայելու
պետք
է
ասել,
որ
դա
գավառի
գլխավոր
շեներից
մեկն
էր,
կարծեմ
Դիցավանը,
քանի
որ
անունը
գրվում
է
նաեւ
Ասարազ,
որ
հիշեցնում
է
Արամազդին
եւ
հաստատում
այն
կարծիքը,
որ
այդտեղ
է
գնացել
մեր
Սուրբ
Լուսավորիչը՝
կռապաշտության
խավարը
հալածելու
համար,
կործանելով,
ինչպես
այլուր,
այդպես
էլ
այդտեղի
մեհյանները:
Մեր
պատմիչները
թեեւ
այդ
բանը
չեն
հիշատակում,
բայց
ասում
են,
որ
Ս.
Լուսավորիչը,
քարոզելով
Աղվանքում,
այնտեղ
«եկեղեցու
հիմք
է
գցում
եւ
շինարարության
բանվորներ
կարգելով՝
ինքը
վերադառնում
է
Հայաստան»
[11]:
Եվ
հետո
գալով
նրա
թոռ
սուրբ
Գրիգորիսը՝
ավարտում
է
եկեղեցին
եւ
օրհնում,
որը
կրկին
մայր
եկեղեցի
է
դառնում
Աղվանքի
լուսավորության
համար
Գիսի
եկեղեցուց
հետո:
Եվ
Մազքթաց
աշխարհի
մանուկ
հայրապետի
նահատակությունից
հետո
«աշակերտները
նրան
վերցրին,
բերին
Ամարաս
գյուղաքաղաքը
եւ
թաղեցին
եկեղեցուն
մոտիկ,
բեմի
հյուսիսային
կողմում.
այնտեղ
դրին
նաեւ
Զաքարիայի
արյունը
ապակյա
մի
շշի
մեջ,
ինչպես
նաեւ
Պանդալյոնի
նշխարքները:
Եվ
երկուսի
շիշն
էլ
դրեցին
Գրիգորիսի
սուրբ
նշխարքների
հետ,
իսկ
իրենք
փախան
եւ
գնացին
Հայաստան…:
[12]
Այդ
տեղը
նշան
չարեցին,
որպեսզի
ուրիշները
նշխարքները
չգողանային,
կամ
էլ՝
ավազակների
երկյուղից
շտապելուց:
Եվ
շատ
տարիներ
անցնելու
պատճառով
այդ
տեղը
անհայտ
էր
դարձել
մոտավորապես
150
տարի:
Դրանից
հետո
Վաչագան
արքան,
երբ
սկսեց
փնտրել
երանելիների
նշխարքները,
եկավ
Ամարասի
վանքը,
որը
վաղուց
էր
կառուցված,
եւ
առաջներում
այնտեղ
եպիսկոպոսներ
էին
նստում:
Իսկ
այդ
ժամանակ
միայն
վաներեց
էր
նստում,
որն
արքային
ասում
է,
թե
«Եկեղեցու
մոտ
շատ
գերեզմաններ
կան,
քանի
որ
ավազակների
ժամանակներից
եւ
եկեղեցու
մեծագույն
հիմնարկումից
հետո
ոչ
ոք
չկարողացավ
շինել»
[13]:
Եվ
թագավորը
ամբողջ
երկրին
հրաման
տվեց
ապավինել
աղոթքներին,
փորել
եկեղեցու
հողը,
եկեղեցի
բերել
Սուրբ
Գրիգոր
Լուսավորչի
ու
Հռիփսիմյանց
կույսերի
նշխարքների
մի
մասը
եւ
դնել
այնտեղ,
նոր
հայտնաբերված
սուրբ
Զաքարիայի
եւ
Պանդալյոնի
հանգստարանում:
Եվ
տեսիլքով
հայտնի
դարձավ
սրբի
սուրբ
մարմնի
հանգչելու
տեղը,
այն
է՝
եկեղեցու
արեւելյան
կողմում,
եւ
«հրամայեց
փորել
այդ
տեղը:
Նրա
մոտ
կար
մի
փոքրիկ
բլրիկ,
վրան՝
խաչ:
Երանելին
բարձրանալով
բլուրը՝
կանգնել
էր
խաչի
մոտ»
[14]:
Երբ
տեսիլքը
հայտնեցին
արքային,
արքունիքի
եւ
եպիսկոպոսների
մեծ
բազմությամբ
նա
գալիս
է
Ամարաս,
եւ
որովհետեւ
«անձրեւներից
մեծ
հոսանքներ
էին
առաջացել,
քանի
որ
գարուն
էր,
ճանապարհը
շատերի
կողմից
տրորվելու
պատճառով
դժվարանցելի
էր
դարձել
շտապողների
համար:
Ուրեմն,
այնտեղ
ի՞նչ
պետք
է
աներ
քրիստոնյասեր
արքան.
նա
եկեղեցու
սպասավորներին
թույլ
չի
տալիս
իջնել
երիվարներից
եւ
հանդարտ
շրջելով
եպիսկոպոսների
բանակի
մեջ,
հրամայում
էր
ըստ
կարգի
գնալ,
եւ
իրեն
թվում
էր,
թե
ծաղիկների
կամ
փափուկ
բանի
վրայով
է
քայլում
եւ
ոչ
թե
կավի
կամ
տիղմի
վրայով:
Արքան
սպասավորում
էր
մեծ
սրբի
դեսպակին
(պատգարակին),
եւ
այդպիսով
զանազան
լեզուների
բազմությունից,
տեսակ-տեսակ
ձայներից
եւ
պեսպես
պայծառակերպություններից,
ինչպես
լուսավոր
ամպ,
ծածկվում
էր
երկիրը:
Բացի
այդ,
պատգարակը,
շքեղացած
աստղազարդ
փառքով,
գնում
էր
քրիստոնյաների
բանակի
միջով:
Եվ
երբ
մոտեցան
գյուղին,
տեսան,
որ
մի
փոքրիկ
գետ
է
անցնում
գյուղի
միջով
եւ
գետի
վրա
պատրաստված
է
մի
կամուրջ:
Քրիստոսի
եւ
նրա
սրբերի
համար
անհագ
սիրաբորբոք
փափագով
վառված
արքան
արքայական
հագուստով
անձամբ
իջնելով՝
անցնում
է
գետով՝
ոչ
ոքի
թույլ
չտալով
սպասավորելու
իրեն:
Եվ
հասնելով
նշանակված
տեղը՝
երկարատեւ
ծնրադրություն
է
կատարում
բոլորի
առաջ:
Այնտեղ
խփելով
արքայական
վրանը՝
հրամայում
է
զգույշ
լինել
մինչեւ
առավոտ:
Այդ
ժամանակ
Ամարասում
եպիսկոպոս
չկար,
եւ
արքան
գյուղի
քահանային
եւ
ծերերին
հարցնում
է,
թե
նրանք
այդ
առանձին
տեղում
ինչ-որ
նշան
տեսել
են,
թե
ոչ:
Եվ
նրանք
պատմում
են
այն,
ինչ
որ
լսել
էին
Հոբ
ճգնավորից:
…
Բազում
անգամ
գալով՝
նա
կատարում
էր
սուրբ
Գրիգորիսի
հիշատակը
եւ
շատերի
առաջ
երիցս
կրկնում
էր.
«Աղվանից
աշխարհում
հավատացյալ
թագավոր
է
հառնելու
եւ
փնտրելու
է
սուրբ
Գրիգորիսի
նշխարքների
տեղը:
Դարձյալ
երբ
մեզ
հյուր
եկավ
մի
ճգնավոր,
ընդունեցինք
նրան
այնպես,
ինչպես
ընդունված
է
եղբայրների
համար:
Եվ
նա,
բարձրանալով
այդ
տեղը
քնեց:
Քնից
արթնանալով՝
նա
տեղնուտեղը
վերցնում
է
խաչը
եւ
դնում
այդ
տեղը
ու
պատվիրում,
որպեսզի
ոչ
ոք
չվերցնի
խաչը,
այլ
ավելի
մեծ
խաչ
կանգնեցնի
եւ
առավոտից
մինչեւ
իրիկուն
անխափան
աղոթք
անի
խնկարկությամբ,
որովհետեւ
այդ
տեղում
մեծ
հրաշագործություններ
եմ
տեսնում»
[15]:
Սրանք
եւ
սրանց
նման
բաներն
իմանալով՝
արքան
դարձյալ
աղոթում
է
քարոզում:
Ինքը՝
«առաքինասեր
թագավորը,
թեւերը
քշտելով
բահն
առնում
է
ձեռքը
եւ
եռանդուն
կերպով
փորում,
իսկ
բարեսեր
թագուհին,
թագավորական
հագուստով
պեղում
էր
հողի
մեջ:
Նրանց
հետ
նաեւ
եպիսկոպոսները,
քահանաները,
նախարարները
եւ
նախարարների
կանայք
մեծ
հոժարությամբ
հագուստներով
կրում
էին
փորած
հողը:
Եվ
այն
ժամանակ
շատ
խորը
փորելով՝
շեղվում
են
դեպի
հյուսիսային
կողմը,
եւ
նշխարքները
մնում
են
արեւելյան
կողմում:
Արքան
եւ
ամբողջ
ժողովուրդը
մեծ
տրտմության
մեջ
են
ընկնում,
մինչեւ
որ
զղջացած
թագավորը
նստում
եւ
հոգս
է
անում
ամբողջ
ժողովրդի
հետ
միասին:
Արքան,
այնուհետեւ
քաջալերելով
ճշմարիտ
հավատով,
ասում
է,
որ
անսխալ
պետք
է
լինի
ամենակալ
Աստծու
խոսքը,
եւ
նրա
անունով
անմիջապես
պետք
է
գտնվի
փնտրվածը.
ես
հաստատ
գիտեմ,
որ
նա
մեզ
ամոթով
չի
թողնի:
Այն
ժամանակ
արքան
հրամայեց,
որպեսզի
հետո
բերված
սրբերին
դնեն
փորածի
առաջ
եւ
սկսեն
փորել
արեւելյան
կողմը.
փորողները
հանդիպեցին
ցանկալի
գանձին:
Արքան
եւ
նրա
հետ
եղողները
համակվում
են
հավերժական
հրճվանքով,
եւ
բազմությանը
հայտնի
է
դառնում
նշխարքների
գյուտը:
Եվ
ամբոխը
մոտենալով
կուռքին՝
հարվածում
է
վրանին
ու
վարագույրին,
մինչեւ
որ
դուրս
է
գալիս
թագավորը
եւ
հազիվ
կարողանում
է
հանդարտեցնել
ամբոխին:
Իսկ
գերեզմանը
եւ
երեւելի
նշխարքները
բացելիս
անսովոր
մի
անուշ
հոտ
էր
բուրում,
որից
բոլորը
մի
քանի
ժամ
թմրության
մեջ
են
ընկնում՝
չզգալով
խնկարկության
հոտը:
Դրա
վրա
սաստիկ
հիացան
արքան
եւ
ներկա
եղողները,
եւ
բոլորը
միահամուռ
փառք
էին
տալիս
այդպիսի
վսեմ
բարիք
տվողին:
«Սրբի
գերեզմանի
մոտ,
հողի
վրա,
նստել
էր
թագավորը
եւ
հրամայում
էր
արքունական
զանազան
սպասավորություններ
կատարել
եւ
կողովը
դնելով
իր
ծնկների
վրա՝
մեծ
երկյուղով
սպասավորում
էր
սրբերին:
Քահանաները
հանում
էին
նշխարքները
եւ
լցնում
կողովի
մեջ,
որը
թագավորը
պահել
էր
իր
գրկում:
Նշխարքների
մոտ
գտան
ապակյա
երկու
շիշ,
որոնցից
մեկը
լցված
էր
Զաքարիայի
արյամբ,
իսկ
մյուսը՝
Պանդալյոնի
նշխարքներով:
Եվ
երբ
բոլորը
դուրս
են
հանում,
ամբողջ
բազմությունը
ողջունում
է
առավոտից
մինչեւ
երեկո:
Արքան,
կնքելով
արքունական
մատանով,
հրամայում
է
մեծ
զգուշությամբ
պահել
մինչեւ
առավոտ:
Նույն
Գրիգորիսի
գերեզմանոցում
գտնում
են
եւ
մեկ
այլ
ապակյա
շիշ՝
լցված
խմիչքով:
Այն
վերցնելով՝
արքան
է՛լ
առավել
գոհ
է
մնում
Աստծուց՝
իրենց
այդ
ամենահաջող
բարիքը
տալու
համար:
Հաջորդ
օրը
արքան
հրաման
է
տալիս
ամբողջ
երկրում
դրոշակ
պարզել,
բերել
սուրբ
սեղանի
ոսկեղեն
ափսեն
եւ
քաղցր
գինով
նշխարքները
լվանալ
ու
շարել՝
ըստ
պայծառության:
Արքան
հրամայում
է
ամեն
մի
եպիսկոպոսի
տալ
ինչ-որ
մաս՝
իրենց
վիճակներում
բաշխելու
համար:
Իսկ
նշխարքների
մեծ
մասը
հրամայում
է
թողնել
Ամարասում,
իսկ
մնացածը,
կնքելով
թագավորական
կնիքով,
ինքն
էր
պահում՝
մեծ
զգուշությամբ
ու
զանազան
սպասավորներով
սպասավորելով:
Արքան
հրամայում
է
գերեզմանի
վրա
մատուռի
հիմք
գցել
եւ
շինարարությունը
շտապ
ավարտել,
իսկ
մատուռն
էլ
անվանակոչել
Սուրբ
Գրիգորիս…:
Հետո
ամբողջ
բանակը
մեկնում
է
սուրբ
պաշտոնյաների
հետ՝
առաջին
կարգադրության
համաձայն»
[16]:
Եվ
մեծ
հանդիսավորությամբ
բարձելով
նշխարքների
մեծ
մասը՝
թագավորը
բերում
է
Ուտիք,
իր
սեփական
Դուտական
գյուղը,
որտեղ
շինում
է
մատուռ՝
սուրբ
Պանդալյոնի
անունով
եւ
տեղավորում
նշխարքները,
իսկ
մի
մասն
էլ
տեղավորում
է
այլ
դաստակերտում,
որը
կառուցել
էր
իր
Խնչիկ
կոչված
աղջկա
համար,
մի
մասն
էլ
միշտ
ման
էր
ածում
իր
հետ
բանակում՝
տարվա
մեջ
երկու
անգամ,
երեքական
ժամ
կատարելով
սրբերի
տոնը:
Նրա
հիշատակը
մինչեւ
օրս
կատարում
է
Հայաստանյայց
առաքելական
եկեղեցին՝
այն
անվանելով
Աղվանից
կաթողիկոս
Գրիգորիսի
նշխարքների
գյուտի
տոն,
որը
կատարվում
է
մեհեկան
ամսի
28-ին,
այն
է՝
մարտի
6-ին:
Այս
դեպքը
մանրամասնորեն
ներկայացնում
է
Աղվանից
պատմիչը՝
ճշգրտելով
այն
ժամանակակից
տվյալներով.
դա
ընդօրինակել
են
նաեւ
հին
ճառընտիրները:
Տփխիսից
եւ
Շուշիից
ապրիլի
23-ին
գրում
են,
որ
Ամարասում
են
գտնվում
Սուրբ
Գրիգորիսի
նշխարքները:
Թեմի
արքեպիսկոպոս
Գեւորգը
վարդապետ
Գեւորգ
Արամյանին
ուղարկում
է
նորոգելու
եկեղեցին,
որի
բեմի
առջեւ
պեղելով՝
գտնում
են
օրորոցաձեւ
կափարիչով
վիմափոր
գերեզման՝
Սուրբ
Գրիգորիսի
մարմինը,
վրան
գրված
հայ
եւ
ասորի
գրերով:
Բայց
երբ
բացում
են,
տեսնում
են,
որ
այնտեղ
միայն
հող
կա:
Հետո
փոսի
հյուսիսային
կողմի
պատը
պեղելով,
գտնում
են
նրան
նման
մի
այլ
շիրիմ
եւ
նրանում
նշխարքները:
Շուշիից
2000
մարդկանց
հետ
միասին
գալիս
է
արքեպիսկոպոսը,
վերցնում
է
գլուխը
եւ
դնում
գերեզմանի
վրա,
արծաթյա
ափսեի
մեջ,
որպես
հարգանքի
նշան:
Այնուհետեւ
տանում
են
Շուշի
եւ
երեքական
օր
դնում
են
քաղաքի
բոլոր
եկեղեցիներում,
որպես
հարգանքի
նշան,
իսկ
հավատացյալները
պատվի
համար
խումբ-խումբ
հաճախում
են
եկեղեցի:
Արքեպիսկոպոսը
դադարեցնում
է
եկեղեցու
շինարարությունը,
մինչեւ
Էջմիածնի
ժողովից
պատվեր
ստանալը:
Թվում
է,
որ
առաջին
գերեզմանը
դիտավորյալ
կերպով
դատարկ
է
թողնվել՝
գերեզման
թալանողներին
խաբելու
համար.
ինչպես
որ
ասում
են,
թե
Լենկթեմուրը
բացել
է
եւ
ոչինչ
չի
տեսել
[17]:
152.
Նշխարքների
գյուտից
հետո
եպիսկոպոսները
կրկին
հաստատվել
են
Ամարասում,
որոնցից
հիշատակվում
են՝
Գառնիկ.
Հռոմակ՝
Զ
դարի
կեսից
հետո.
Մխիաթար՝
Զ
դարի
վերջին.
Սերոբ.
Հովհան՝
Է
դարի
կեսին.
Սահակ՝
Ը
դարի
սկզբում.
Հովսեփ՝
ապա
կաթողիկոս,
746–762
թթ.
Սարգիս
եւ
Վարթանես՝
ԺԳ
(դարի)
կեսին.
Ներսես՝
1282.
Բարսեղ՝
1730:
Սերովբեի
ժամանակը
ստույգ
հայտնի
չէ,
նրա
մասին
միայն
ասվում
է,
թե
նշխարքները
Հռոմեական
կայսրությունից
բերել
է
Ամարաս,
որոնց
հետ
նաեւ
Լուսավորչի
աջը:
Ամարասը
հնում
եղել
է
ոչ
միայն
Աղվանքի
եպիսկոպոսանիստ
վայրը,
այլեւ
կաթողիկոսական
աթոռի
նստավայրը,
բայց
թե
երբ,
չգիտեմ:
ԺԳ
դարի
վերջին
Բաթու
խանը
ուղարկեց
Տարսայիջի
որդի
Ջալալին
«այլ
մոնղոլ
տղամարդկանց
հետ
Աղվանից
մեծ
աթոռ
Ամարաս,
որը
նրանց
կաթողիկոսների
հին
աթոռն
էր,
եւ
այնտեղ
տանել
տվեց
սուրբ
Գրիգորիսի
գավազանը…,
քանի
որ
նրա
գերեզմանը
այնտեղ
էր
գտնվում,
ուրեմն
գավազանն
էլ
մնալու
էր
նույն
եկեղեցում:
Նրա
հետ
տարան
նաեւ
սքանչելի
աստվածահրաշ
խաչը,
որը
հին
ժամանակներից
այնտեղ
էր՝
ամբողջապես
պատրաստված
ոսկուց
եւ
զարդարված
լզ
(36)
թանկարժեք
քարերով:
Սա
մատնվեց
նույն
թեմի
մի
լիրբ
ու
անզգամ
քահանայի
կողմից:
Եվ
քանի
որ
այնտեղ
էր
գտնվում
Հունաց
կայսեր
դուստր
Դեսպինան,
որին
կնության
էր
վերցրել
Ապաղա
խանը,
եւ
նա
սնել
էր
իր
որդեգիր
Բատին,
նա
մեծ
թախանձանքով
խնդրեց
խաչն
ու
գավազանը
եւ
ուղարկեց
թագավորական
Կոստանդնուպոլիս
քաղաքը:
Այս
ձեւով
կողոպտվեց
Աղվանից
աշխարհը՝
զրկվելով
պատվական
ու
աստվածային
գանձից»
[18]:
Այժմ
Ամարաս
հին
եկեղեցին
կանգուն
է
երկրի
խորքում,
գմբեթաձեւ
կաթողիկեով,
որը
հետագա
դդ.
նորոգեց
ու
սենյակազարդ
պարսպով
պատեց
Մելիք
Շահնազարը՝
ըստ
Սարգիս
Ջալալյանի
[19]:
Բայց
թե
այնտեղ
կա՞ն
արձանագրություններ
կամ
այլ
հնություններ,
նա
եւ
ուրիշները
չեն
հիշում.
դրա
հետ
միաժամանակ
անծանոթ
են
մնում
նաեւ
սահմանները:
153.
Այս
վիճակի
մեջ
նախապես
գրածի
համաձայն
կան
նաեւ
այլ
տեղեր՝
հին
եկեղեցիներով,
որոնք
հիշատակվում
են
այս
կողմերի
արձանագրությունները
հավաքողների
կողմից,
սակայն
առանց
ստույգ
կերպով
ցույց
տալու
տեղերը:
Դրանցից
են
Հավաբտիկը,
որտեղ
եկեղեցի
է
կառուցվել
1233
թ.,
ինչպես
ցույց
է
տալիս
արձանագրությունը.
«ՈՁԲ
թվին,
Վախտանգի
եւ
նրա
կին
Մամքանի
որդի
Հասանի
իշխանության
ժամանակ,
ես՝
Հովհաննես
քահանաս,
Տեր
Գրիգորիսի
քրոջորդին
եւ
Գեորգիի
եղբորորդին
եւ
այլ
միաբաններ
շինեցինք
այս
սուրբ
եկեղեցին՝
մեր
հոգիների
փրկության
համար»:
Կա
նաեւ
մի
այլ
տապանագիր
արձանագրություն.
«Ես՝
Աղաբեկի
որդի
Ջաջութս,
իմ
հոր՝
Սմբատի
տապանի
վրա
խաչ
կանգնեցրի.
ՈՀԳ».
դրանում
հայրանվան
վրիպակ
կա:
Բառավա-ձոր.
այնտեղ
կա
1181
թ.
կառուցված
հնագույն
եկեղեցի.
«ՈԼ
թվին,
Սմբատի
իշխանության
ժամանակ,
ես՝
Բարսեղ
երեցս,
Սարգիսը
եւ
մեր
եղբայրները
ժողովրդի
հետ
միասին
շինեցինք
այս
եկեղեցին,
ջուր
բերեցինք.
ովքեր
կերկրպագեն,
թող
մեզ
հիշեն
իրենց
աղոթքներում»:
Ջուր
բերելը
ցույց
է
տալիս,
որ
եկեղեցու
մոտ
վանք
է
եղել:
Իսկ
մի
այլ
արձանագրությունից
պարզ
է
դառնում,
որ
այն
եղել
է
Գանձասարին
մոտիկ,
որովհետեւ
դրանում
ասված
է.
«Ես՝
Վասակի
դուստր,
Վախտանգի
որդի
Զաքարեի
ամուսին
Խորիշահս,
դարձա
սուրբ
միաբանության
անդամ,
գնեցի
մատաղ
ու
գիրք
եւ
տվեցի
սուրբ
Գանձասարին,
միաբանները
Աստվածածնի
փոխման
տոնին
երկուժամյա
պատարագ
կատարեցին.
ով
խափանի,
թող
դատվի
Աստծու
կողմից»:
Թոդան.
ավերակ
գյուղ
է
Խաչենի
զառիթափ
ձորում:
Այնտեղ
կա
կիսակործան
քարաշեն
մի
եկեղեցի
եւ
ոչ
հին,
1647
թ.
արձանագրություն.
«Աստծու
կամքով
ես՝
Տեր
Եղիաս,
շինեցի
այս
սուրբ
եկեղեցին՝
Առտի
բեգի
որդի,
իմ
կողակից
Բեղադինի
հոգու
հիշատակի
համար,
Շահբազի
ժամանակ,
Մութուղօղլի
խան
Թաղուլդի
իշխանության
օրոք
եւ
Գանձասարի
կաթողիկոս
Տեր
Գրիգորիսի
կաթողիկոսության
ժամանակ,
ՌՂԶ
թվին»:
Պտկեսի
բերք.
բարձր
վայրում
կառուցված,
գմբեթարդ
եկեղեցով
ուխտատեղի
է,
նորոգված
ոմն
Հովհաննես
վարդապետի
կողմից,
որը
թողել
է
իր
անունը՝
դրոշմված
բեմի
վրա:
Նրա
կողքին
է
գտնվում
ոմն
սուրբ
Գեորգիի
տապանը,
եւ
սյան
վրա
գրված
է.
«Ղուկաս
վարդապետը
Հայոց
ՌՄԼ
(1781)
թվին
շինեց
մի
ջրաղաց
եւ
տվեց
սրան
որպես
հիշատակ»:
[1]
Հմմտ.
Կղնկտ.,
էջ
327:
[2]
Ալիշանն
օգտագործել
է՝
Tournefort
Pitton
de,
Relation
d’
un
voyage
du
Levant,
հ.
3,
Լիոն,
1717:
[3]
Ալիշանը
հաճախակի
է
հիշում
եւ
օգտագործում.
Dubois
Frederic,
Voyage
autour
de
Caucase.
հհ.
1–6,
Փարիզ,
1839–1843:
[4]
Եսայի
կթղ.,
անդ,
էջ
38–39:
[5]
Հմմտ.
Կղնկտ.,
էջ
300:
[6]
Սեբեոս
եպիսկոպոս,
Պատմութիւն,
Պետերբուրգ,
1879,
էջ
92–93:
[7]
Ջալալյանց
Սարգիս.,
անդ,
հ.
Ա,
էջ
196:
[17]
Այս
վերջին
մանրամասնությունների
աղբյուրը
Ալիշանը
նշում
է
իր
ձեռագիր
օրինակում՝
«Մասիս,
լրագիր,
5
հունիսի,
1856,
թիվ
332»:
[18]
Ստ.
Օրբելյան,
անդ,
հ.
Բ,
էջ
218:
[19]
Հմմտ.
Ջալալյանց
Սարգիս,
անդ,
հ.
Ա,
էջ
196: