ԱՐՑԱԽ
89
*.
Արցախի
ամուր
եւ
ապահով
երկիրը,
որ
ավելի
փոքր
է,
քան
Մեծ
Հայքի
շատ
աշխարհներ
(նահանգներ),
ունի
մոտ
90–100
մղոն
երկարություն
եւ
դրա
կեսի
չափ
լայնություն:
Այն
արեւմտյան
կողմից
սահմանակից
է
Սյունյաց
աշխարհին,
հյուսիս-արեւելքից՝
Ուտիքին,
հարավից՝
Երասխ
գետին.
հյուսիսային
եւ
արեւելյան
սահմանագիծը
բացահայտ
չի
երեւում,
այլ
թվում
է,
թե
այն
բաժանվում
է
լեռների
ստորոտներով,
մասնավորապես
Խոչքար
լեռներով
եւ
Շամքորի
անջրպետով,
իսկ
արեւմուտքից՝
Սյունյաց
Հագարու
գետով
ու
լեռներով,
որոնք
պարսպում
են
նրա
ելքը
եւ
փոխում
ջրերի
ընթացքը,
որովհետեւ
Սյունիքում
գետերը
հյուսիսից
եւ
ելքի
կողմից
իջնում
են
Գեղամա
լեռներով
դեպի
մեծ
Երասխը,
իսկ
Արցախում
արեւմուտքից
արեւելք
դեպի
Կուր
գետն
են
հոսում,
ոռոգելով
Ուտիքի
դաշտը,
որտեղ
ամենահզորը
ամենահյուսիսայինն
է՝
Թարթառը
*
*
կամ
Թերթերը,
ըստ
մեր
նախնիների՝
Տրտուն,
որը,
բխելով
Վայոց
ձոր
եւ
Զանգեզուր
լեռների
թիկունքից,
անցնելով
Խաչենի
խոր
ձորերով,
դուրս
է
գալիս
Ուտիքի
Առանձնակ
դաշտը՝
անցնելով
Պարտավ
քաղաքի
մոտով:
Սրանցից
բացի,
հյուսիսային
կողմում
կան
եւ
մանր
այլ
գետեր,
ինչպես՝
Կուրանը,
որ
Կուրակին
է
խառնվում,
եւ
դանդաղընթաց
այլ
գետեր:
Իսկ
Թարթառից
հարավ
հոսում
է
հնում
Չղախ
կոչված
գետակը,
որը
Խաչենագետ
է
անվանվում,
որից
ավելի
հզոր
է
Գարգարացիների
գետը՝
Գարգարը,
որը
բխում
է
Շուշիի
սահմաններից
եւ
խառնվում
է
Կուր
գետին,
Երասխի
խառնարանից
մի
փոքր
ավելի
վերեւ:
Երասխին
են
խառնվում
եւ
այլ
գետակներ,
որոնք
իջնում
են
Շուշիի
հարավից,
ինչպես՝
Քոզլուն,
Չերեքեն,
Տիլին
կամ
Գուրուն
եւ
Քենտիլանը:
90.
Բայց
Արցախ
աշխարհը
ավելի
շատ
նշանավոր
է
իր
լեռներով,
քան
թե
գետերով,
որի
պատճառով
էլ
մեր
նախնիները
նրան
տվել
են
ամուր
մակդիրը,
որը
ավելի
հաճախ
տրվել
է
Աղվանքի
պատմիչի
կողմից.
«Խոր
ձորերով,
անտառներով
հարուստ
Արցախ
աշխարհը»
[1],
այլ
տեղերում.
«…վիմահատակ
լեռների
ապառաժներ…
արցախական
ամուր
գավառների
լեռների
վիմախառն
ձորախիտ
ապառաժներ»
[2]:
Իսկ
Եղիշեն
նրանից
ավելի
առաջ
ամրության
հետ
հիշում
է
եւ
«Արցախի
թանձրախիտ
անտառները»
[3]:
Արցախի
լեռները
Սիսական
լեռների
հետ
միասին
զուգակից
են
ստորին
Կովկասի
լեռներին,
որոնց
մասին
գրքերիս
ներածականում
խոսեցինք:
Դրանք
միատարր
լեռների
ամբողջություն
չեն,
այլ
անջատ
են
եւ
ընկած
են
մեկը
մյուսի
դիմաց,
որով
եւ
հիշյալ
լեռնաշղթան
առաջացնում
է
բազմաթիվ
խոր
ձորեր
ու
անդունդներ,
վիմահատակ
ստորոտներ,
որոնց
հարող
թանձրախիտ
անտառներով
պատած
գագաթները
անկրկնելի
են
դարձնում
երկրի
տեսքն
ու
գեղեցկությունը,
եւ
խառնիխուռն
կերպով
երեւում
են
սոճիների,
մայրիների
հոծ
շերտեր,
քարքարոտ
լեռների
անհարթ
կառույցներ,
խառնիխուռն
վիհերի
անտաշ
ձեւեր,
ինչպես
որ
նկարագրում
է
արդի
աշխարհագրագետներից
մեկը:
Այդ
լեռները
հատուկ
անունով
չեն
հիշատակվում
հների
կողմից,
բացի
հյուսիսում
գտնվող
Աստղաբլուրից
եւ
հարավում
գտնվող
Դիզափայտից,
թերեւս
սրանց
կարելի
էր
միացնել
Ուտիքում
նշվածները:
Իսկ
այժմ
հարավային
բարձունքներից
նշվում
են
Սարիալը
եւ
Մռավը,
որոնք
Ուտիքի
եւ
Արցախի
միջեւ
լարաբաժան
են,
Ուլուխանլը
՝
տեղադրված
Թարթառի
ակունքների
մոտ,
որոնց
ելքերից
սկսվում
են
Չլբերդ
եւ
Գյուլիստան
լեռները,
դրանցից
էլ
հարավ
Գըրք-Կյոզը,
որի
շարունակությունն
են
կազմում
Գանձասար
եւ
Շահթախտ
լեռները,
որտեղ
գտնվում
են
Խաչենագետի
աղբյուրները:
Հարավային
կողմում՝
Սյունիքի
միջնասահմանում
Շուշիի
Քիրիզ
եւ
Զիարեդ
լեռներն
են,
իսկ
արեւելքում,
դեպի
դաշտաբերան՝
բրգաձեւ
Կուրիան
լեռը:
Բայց
շատերի
անունները
անծանոթ
են
մեզ,
որովհետեւ
բացի
Շուշիի
եւ
արքունի
ճանապարհի
կողմերից,
այդ
թվում
եւ
Գանձակը,
մյուս
անուններից
շատ
քչերն
են
ավանդված
գիտնականների
կողմից,
չեն
հիշատակված
նաեւ
ծառերի,
վայրի
կենդանիների
ու
թռչունների
տեսակները,
որոնք,
պետք
է
գուշակել,
որ
շատ
հնից
խոր
ձորերում
եւ
անտառներում
են
բնակվել
եւ
ոչ
նոր
առաջացած
տեսակները:
Խորենացին
ասում
է,
որ
Քարախունկ
լեռը
պետք
է
Կողթ
գավառում
լինի:
91.
Երկրամասի
անվան
ծագումը
անհայտ
եւ
անհիշատակ
է
մնում.
թերեւս
անհարմար
չի
լինի
կարծել
ծառերի
ու
թփերի
ցախ
անունից
ծագած
ըստ
երկրի
անտառախիտ
բնույթի.
այս
մեր
նախորդները
գրում
են
նաեւ
ձ
տառով:
Արցախը
գրվում
է
նաեւ
հոգնակիով՝
Արցախք
նաեւ
Արցախունյաց
գավառ,
որը
գալիս
է
Կաղանկատվացուց.
ըստ
այդմ
կառուցողից
էլ
առաջանում
է
անունը.
այդ
անունն
ավելի
հաճախ
հանդիպում
է
ածանցմամբ՝
Արցախական
գաւառք
կամ
կողմանք
[4]:
Երբեք
եւ
ոչ
մի
տեղ
չենք
հանդիպում
Աշխարհ
անվան,
այլ
այն
Բուզանդի
[5]
երկում
մեկ
անգամ
կոչվել
է
երկիր,
իսկ
մնացած
բոլոր
դեպքերում՝
գավառ,
ինչպես
նույն
Բուզանդի
[6],
այնպես
էլ
ավելի
հաճախ
Կաղանկատվացու
[7]
մոտ,
թեպետեւ
ուրիշները
սա
համարում
են
շատերից
մեկը
եւ
տարբերակում
են
նրա
գավառները:
Այդ
պատճառով
ինձ
թվում
է,
որ
հին
սովորությամբ
հետագայում
այն
համարվել
է
15
աշխարհներից
(նահանգներից)
մեկը՝
Սյունյաց
մարզի
առաջին
անբաժանելի
մասը,
որը
Սիսակի
եւ
Առանի
բուն
ժառանգությունն
էր.
այն
Վաղարշակի
օրոք
էլ
առանձին
նահանգ
չի
դիտվել,
եւ
մեր
հին
պատմիչներից
ոչ
մեկը
չի
հիշատակում
սրա
իշխաններին,
այն
չի
հիշատակվում
նաեւ
հին
գահնամակներում
կամ
սրանց
նման
եւ
ոչ
մի
աղբյուրում:
Երկիրը
իր
բնությամբ
նման
է
Սյունիքին,
նրան
էլ
կից
է,
եւ
երկուսում
էլ
կան
համանուն
գավառներ,
ինչպիսիք
են
Սիսականը,
Վայկունիքը,
Հաբանդը:
Բայց
երբ
այն
անջատվել
է
Սյունիքից,
միայն
իր
ամրությամբ
է
աչքի
ընկել
հայոց
հարստության
մեջ
եւ
առավել
եւս
Աղվանքում:
Թերեւս
վայրի
ամրության
վրա
հույս
դնելով
էր,
որ
երկրի
իշխանները
ապստամբում
էին
արքունիքի
դեմ,
ինչպես
որ
վկայում
է
Բուզանդը
Արշակ
Երկրորդի
օրոք
եւ
քաջ
Մուշեղի
միջոցով
նվաճվելը:
Վարդանանց
օրերում
փախստականներից
շատերի
համար
ապավեն
եղան
նրա
լեռները,
որտեղից
խաբեությամբ
իջեցնելով՝
Վասակը
նրանց
տալիս
էր
պարսիկների
ձեռքը,
բայց
կային
եւ
այնպիսիները,
որոնք
սուրբ
զորավարի
նահատակությունից
հետո
«տիրեցին
Արցախի
բազում
ամրոցների»
[8]
եւ
դիմադրում
էին
պարսիկներին:
Դրանից
հետո
Ուտիքի
հետ
միասին
սա
էլ
Աղվանից
թագավորության
մի
մարզն
է
դառնում
եւ
միջին
դարերում
Աղվանից
աշխարհի
անունով
Առան
է
կոչվում:
Համանուն
աշխարհում
բազմաթիվ
իրադարձություններ
են
տեղի
ունենում,
եւ
նա
իր
ամրության
շնորհիվ
զանազան
փորձանքներից
մասամբ
ձերծ
է
մնում,
առանձին
իշխանների
միջոցով
իր
գործը
կարգավորում,
որոնց
մեջ
քաջի
անուն
հանեցին
Խաչենի
իշխանները,
ինչպես
երեւում
է
գավառի
աշխարհագրությունից:
Արի
իշխաններից
ոմանք,
հաջորդելով
միմյանց,
Սյունյաց
մելիքների
հետ
միասին
հասան
մինչեւ
անցյալ
դարի
վերջը
եւ
մեր
օրերը:
92.
Հայոց
նախնիների
իշխանության
ժամանակ
Արցախը
տասներկու
կամ
ավելի
գավառների
էր
բաժանվել,
պարզ
է՝
ոչ
շատ
ընդարձակ
գավառների,
որոնց
ոչ
բոլոր
վայրերն
են
ծանոթ,
իսկ
նրանց
սահմաններն
է՛լ
ավելի
անծանոթ
են,
քանի
որ
Աղվանքի
իշխանության
ժամանակ
առանձին
իշխանների
կողմից
նվաճվելով,
նրանք
փոխեցին
իրենց
սահմանները:
Այսպես,
Խորենացին
[9]
12
գավառներ
է
թվարկում,
իսկ
ըստ
այլ
օրինակների
13
կամ
14
են:
Դրանք
են՝
ա.
Կողթ
կամ
ըստ
վատիկանյան
օրինակի՝
Կոխտ,
Կողդք,
որն
ընկնում
է
Գեղամա
ծովի
ելքի,
Շամքոր
եւ
Խոչքար
գետերի
ակունքների
միջեւ,
Այրում
գավառում,
որը
տեղադրեցինք
Ուտիքում:
բ.
Բերդ
ձոր
կամ
Բերդաձոր,
որն
ընկնում
է
Կողթից
հարավ,
Գանձակ
եւ
Կուրակ
գետերի
ձորագլուխներում,
որը
նույնպես
Ուտիքում
է
տեղադրվում:
գ.
Վայկունիք.
ընկած
է
վերոհիշյալների
հարավարեւմտյան
կողմում,
Թարթառի
ակունքների
մոտ:
դ.
Սիսական
ոստան,
նույն
Սիսան
ձորը.
սկսվում
է
Վայունիքի
ելքից
եւ,
ինչպես
ինձ
թվում
է,
ընկած
է
Կուրակի
եւ
Կուրանի
միջեւ:
ե.
Մեծկունիք
կամ
Մեծունիք
կամ
Մեծ
Կողմանք.
Թարթառի
հյուսիսային
կամ
ձախ
կողմում
է,
Չլաբերդում:
զ.
Մեծիրանք
կամ
Մեծարանք
կամ
Մեծյուրյանք.
նույնանուն
գե
տի
հարավում,
Գյուլիստանում:
է.
Փառնես
կամ
Քուստի
Փառնես,
որը
կարծվում
է
վերեւի
երկուսի
արեւելյան
կողմում:
Խորենացու
աշխարհագրության
առանձին
օրինակներում
այդ
գավառը
երկու
մասի
է
բաժանված՝
Քուստի
եւ
Փառնես,
որոնք,
երկրամասի
մեջտեղում
իրար
մոտ
գտնվելով,
մի
անունով
էին
կոչվում՝
Միջնարցախ:
ը.
Մյուս
Հաբանդ,
այսինքն՝
տարբեր
Սյունիքում
գտնվածից.
սկսվում
է
նրա
ելքից
եւ
տարածվում
է
Մեծիրանքի
հարավում:
թ.
Պարզկանք
կամ
Պազկանք,
նույն
Պանծկանքը,
որը
սահմանակից
է
Հաբանդին
եւ
Ամարասին:
ժ.
Մուխանք
կամ
Մխանք,
որը
կոչվում
է
նաեւ
Մխանց
տոհմ:
ժա.
Հարժլանք
կամ
Հարճլանք
կամ
Հարջլանք:
ժբ.
Պիանք,
որը
վատիկանյան
օրինակը
Ապիանդք
է
գրում,
սրա
երեք
կողմերը
անհայտ
են,
թվում
է,
որ
ընկած
պետք
է
լինի
այժմյան
Շուշիի,
Սյունիի
եւ
Երասխի
միջեւ,
ուր
որ
գրվելու
է
եւ
[10]
ժգ.
Քոտակ
կամ
Կոտանք,
իհարկե,
եթե
ստույգ
է
առանձին
օրինակներում
ավելացվածը:
Այդ
գավառներից
շատերն
ունեն
տոհմական
անք
մասնիկը:
Ինչպես
երեւում
է
անուններից,
դրանք
տրվել
են
գավառի
բնությանը
համապատասխան
շատ
վաղ
ժամանակներից
վեր,
որպիսիք
են
Խաղբյանք
եւ
Խաչյանք
անունները,
որոնք
հիշատակվում
են
Ներսես
Մեծի
գահնամակում,
Դ
դարում,
իսկ
այնուհետեւ
ԺԲ
եւ
ԺԳ
դարերում
պատմության
մեջ
փայլում
են
Խաղբակյան
իշխանները
եւ
Խաչենցիք:
93.
Այդ
գավառների
անուններն
ու
տրոհումը
12-ի
կամ
13-ի
թերեւս
աղավաղվել
են
Աղվանից
իշխանների
եւ
Բագրատունիների
օրոք,
տակավին
մինչեւ
Ժ
եւ
ԺԱ
դարերը
լսվում
եւ
պահպանվում
էին,
այնուհետեւ
Հայոց
եւ
Աղվանից
թագավորությունների՝
Պարսկաստանի
կողմից
գրավվելու
ժամանակ
գավառների
եւ
իշխանությունների
նոր
անուններ
են
լսվում,
որոնցից
հնագույններն
են
Ռոսաստակ
եւ
Չղախ
գավառակները
Ինճե
գետի
հովտում,
Ճառաբերդ
աշխարհը
կամ
գավառը,
որ
գրավում
է
Թարթառի
ամբողջ
հյուսիսը
եւ
մինչեւ
այժմ
պահում
է
իր
անունն
ու
գավառի
պատիվը
Չլաբերդում.
այն
պատմիչների
երկերում
հիշվում
է
Է-ից
մինչեւ
ԺԲ
դարը:
Երկրորդը
Փառիսոսն
է,
որը
հայտնի
է
դառնում
Ժ–ԺԲ
դարերում.
այն
ընկած
է
Ճառաբերդից
հյուսիս:
Դրանք
չնայած
խառնվում
են
իրար,
բայց
պատմիչի
կողմից
որպես
մեկ
ամբողջություն
չեն
հիշատակվում:
Երրորդը
Խաչենն
է,
որը
նախորդներին
գերազանցեց
ոչ
միայն
փայլուն
ժամանակով,
այլեւ
հնությամբ
ու
պատվով:
Խաչենը,
որ
ընկած
է
Տրտու
եւ
Գարգար
գետերի
միջեւ,
իր
անունն
առնում
է
համանուն
գետակից:
Խաչենը
մեծ
փառքի
է
հասնում
ԺԳ
դարում,
երբ
գրեթե
Արցախ
անունն
էլ
փոխվում
եւ
Փոքր
Սյունիք
է
կոչվում:
Գլխավոր
գավառների
հետ
միասին
ԺԲ
դարում
հիշատակվում
է
եւ
Ադախը,
որը
կարծեմ
Գանձակ
գավառի
հարավային
կողմում
է:
Սրանցից
ավելի
փոքր
գավառներ
են
Ամարասը
Թ
դարում,
որը
կոչվում
է
ավանի
անունով,
գտնվում
է
Հաբանդում,
Ծար
երկիրը,
որն
սկսվում
է
Սյունյաց
Սոդից
եւ
կազմում
է
հին
Վայկունիքի
մի
մասը,
Ականան
եւ
Կարկառը,
որոնք
հիշատակվում
են
ԺԳ
դարում
եւ
գտնվում
են
Սյունյաց
սահմաններում,
Վայկունիքում
եւ
Բերդաձորում:
Դրանք
փոքր
իշխանություններ
են,
դրանց
պետք
է
միացնել
նաեւ
Հանդաբերդը
եւ
Ուռիաձորը:
Նույն
դարում
եւ
ԺԴ-ի
սկզբում
արձանագրություններում
նշվում
են
այլ
բնակավայրեր
(վիճակք),
ինչպես՝
Գլուխ,
որը
իմ
կարծիքով
Ծարի
կողմում
է,
Ճոխանց,
Հասկաբակ,
Կալեր,
Խորվագետ,
Դվալանոց,
որոնց
տեղերը
չգիտեմ:
Դրանք
իրար
մոտիկ
մանր
իշխանություններ
են,
սահմանակից
նախապես
հիշյալ
Ականային
եւ
Ծարին:
Իսկ
Խաչենից
հարավ
(այն
տրոհված
էր
երկու
մասի՝
Վերին
կամ
Ներքին
եւ
Ստորին
)
հիշատակվում
են
Դիզա
կամ
Դիզակ
երկիրը
եւ
Վարանդան.
սրա
անունը
կա
ու
մնում
է
ինչպես
ամբողջ
գավառի,
այնպես
էլ
Արցախի
հարավային
մասի
համար:
Այս
բոլոր
գավառներից
եւ
իշխանություններից
միայն
Խաչենի
անունն
ու
պատիվն
է
հին
ու
հայկական,
որն
իր
իշխանությամբ
հարատեւեց
եւ
հասավ
մինչեւ
մոտ
դարերը՝
փառավորվելով
նաեւ
քահանայական
պատվով:
Այնտեղ՝
Գանձասար,
փոխադրելով
Աղվանքի
կաթողիկոսական
աթոռը՝
Արցախի
ստորին
կողմերը
ամբողջությամբ
Գանձասար
կոչվեցին
հայոց
պատմության
հետագա
դարերի
ընթացքում:
94.
Իսկ
երբ
թուլանում
է
հայկական
իշխանությունը,
եւ
ուժեղանում
է
օտարների
ձեռներեցությունը,
նախ
հռչակվում
է
հին
Առան
անունը
(հայտնի
է,
որ
այն
միշտ
անտեսված
էր)
արեւելյան
թագավորների
շրջանում,
եւ
մինչեւ
վերջերս
պարսից
արքունիքում
Արցախ
աշխարհը
այդ
անունով
է
ճանաչվում,
որը
կազմում
էր
ամբողջ
նահանգի
կամ
Առան
երկրի
միջին
մասը,
Սյունիքից
մինչեւ
Կուր,
որն
այժմ
Ղարաբաղ
է
կոչվում՝
անտառների,
ագարակների,
այգիների
եւ
նրանց
ստվերների
պատճառով:
Այժմ
այն
ռուսական
ինքնակալության
իշխանության
տակ
է,
կովկասյան
բաժնի
մեջ
եւ
մայրաքաղաքի
անունով
կոչվում
է
Շուշի:
Այդ
արցախական
մասը
այժմյան
Առանն
է
կամ
Ղարաբաղը,
որն
այժմ
տրոհված
է
երկու
գավառի՝
Չլաբերդի
՝
հյուսիսում
եւ
Վարանդի
՝
հարավում.
դրանք
միջնադարյան
գավառների
անուններն
են:
Բայց
երկրամասի
միջին
մասը՝
Խաչենը,
կոչվում
էր
եւ
ցարդ
կոչվում
է
Գյուլիստան,
որը
գրավում
է
Արցախի
հյուսիսարեւմտյան
մասը,
այն
է՝
Թարթառի
աղբյուրների
ավազանը.
այժմ
այն
համարվում
է
Սյունյաց
երկրի
Զանգեզուր
գավառի
մի
մասը:
Սրանցից
դուրս
են
մնում
նահանգի
հյուսիսային
եւ
արեւելյան
եզրերը,
որոնք
մտնում
են
Գանձակ
եւ
Ջիվանշիր
գավառների
մեջ.
դրանք
մենք
Ուտիքի
մեջ
տեղադրեցինք:
Այսպիսով,
հիշելով
այն,
ինչ
որ
հին
ժամանակներում
իմացանք
գավառների
եւ
իշխանությունների
մասին,
մեզ
ցավ
է
պատճառում
երկու-երեք
գավառների
եւ
իշխանությունների
նոր
անունները
չիմանալը,
որի
պատճառով
էլ
մեր
աշխարհագրության
մեջ
Արցախը
ստիպված
տրոհում
ենք
ավելի
փոքր
եւ
ավելի
մեծ
մասերի
ու
նրանց
հետ
ավանդում:
Եվ
ինչքան
որ
մեզ
ծանոթ
է
եւ
մեր
ձեռքի
տակ
է
հին
գավառների
դասակարգումը,
մեր
աշխարհագրության
մեջ,
ըստ
մեր
կարողության,
դնում
ենք
հին,
միջին
եւ
նոր
գավառներն
ու
բնակավայրերը:
Հին
գավառներ |
Միջին |
Նոր |
Բնակավայրեր |
ա.
Կողթ
բ.
Բերդաձոր
գ.
Վայկունիք
դ.
Սիսական
ոստան
ե.
Քուստի-Փառնես
զ.
Մեծկողմանք
է.
Մեծիրանք
ը.
Մյուս
Հաբանդ
թ.
Պարզկանք
ժ.
Մուխանք
ժա.
Հարժլանք
ժբ.
Պիանք
ժգ.
Քոտակ
(՞) |
Տանձիք
(՞)
Բերձոր,
Ադախ
(՞)
Ծար,
Հանդաբերդ
Սիսանաձոր
Փառիսոս,
Զավե
Խաչեն
(վերին),
Ճառաբերդ
Խաչեն
(ստորին),
Ճառաբերդ
Ամարաս,
Խաչեն
Խաչեն
Խաչեն
(՞)
Դիզա
Վարանդին
(՞) |
Այրում
Այրում
(՞)
Զանգեզուր
Չլաբերդ
Գյուլիստան
Չլաբերդ
Գյուլիստան,
Չլաբերդ
Չլաբերդ,
Շուշի
Չլաբերդ,
Շուշի
Վարանդին |
Վայկունքի,
Ծար,
Ականա,
Հանդաբերդ
Սիսական,
Ղայնախ
(՞)
Փառիսոս,
Զեվա
Գյուլիստան,
Զարաբերդ,
Մեծկողմանք
Մեծիրանք,
Խաչեն,
Կսապատ
Ամարաս,
Ասկերան
Շուշա
Դիզակ
(Տուզախ)
Վարանդին |
*
Արցախն
սկսվում
է
89-րդ
պարագրաֆով,
որին
նախորդում
է
Ուտիքի
աշխարհագրությունը
(ծանոթագրությունը
թարգմանչի):
*
*
Ընդգծումները
այս
եւ
հաջորդ
դեպքերում
հեղինակինն
են
(ծանոթ.
թարգմ.
):
[1]
Մովսես
Կաղանկատվացի,
«Պատմութիւն
Աղուանից
աշխարհի»,
Երեւան,
1983,
էջ
98
(այսուհետեւ՝
Կղնկտ.
),
Տողատակին
հիմնականում
տալիս
ենք
«Բազմավեպ»
հանդեսի
խմբագրության
ծանոթագրությունները:
[3]
Եղիշէ,
Վասն
Վարդանայ
եւ
Հայոց
պատերազմին,
Երեւան,
1957,
էջ
125:
[5]
Փաւստոս
Բուզանդացի,
Պատմութիւն
Հայոց,
Վենետիկ,
1933,
էջ
214:
[9]
Աշխարհացոյց
Մովսիս
Խորենացւոյ,
հրտ.
Հ.
Արսէն
Սիւքրի,
Վենետիկ,
1881,
էջ
33
(«Աշխարհացոյցը»
վերագրված
է
Մ.
Խորենացուն,
այդպես
էլ
թարգմանել
ենք):
[10]
Բնագիրն
այստեղ
ընդհատվում
է
—
ծան.
թարգմանչի: