ՍԻՍԱԿԱՆ
ԳԱՎԱՌ–ՂԱՅՆԱՂ
116.
Այն
երկիր,
որ
տեղադրված
է
արեւմուտքից
Մեծկողմանքի,
իսկ
արեւելքից
Վայկունիքի
միջեւ,
եւ
որի
միջով
երեք
վտակների
միավորումից
հետո
սահմանով
իջնում
է
Թարթառ
գետը
դեպի
հարավ
մոտ
12
մղոն,
հետո
թեքվում
դեպի
արեւելք,
պետք
է
Արցախի
Սիսական
գավառը
լինի,
նույն
ինքը
Սիսական
ոստանը
եւ
Սիսական
գավառը,
որը
այդպես
է
կոչվում
Սյունիքին
մոտ
լինելու
պատճառով:
Նրան
հարավից
սահմանակից
է
Խաչեն
գետի
սկիզբը,
որի
հարավում
էլ
գտնվում
է
Հաբանդ
գավառը:
Այսպիսով,
թեեւ
պատմիչի
տեղեկությունները
սակավ
են,
բայց
դրանք
ցույց
են
տալիս,
որ
Սիսականը
պետք
է
ընկած
լինի
Վայկունիքից
հարավ-արեւելք,
քանի
որ,
ինչպես
վերեւում
նշեցինք,
բաղանիկեցիների
մասին
ասվում
է,
որ
նրանք
նվաճել
են
Բերձորը,
Վայկունիքը,
Սիսականը,
Հաբանդը,
Ամարասը
եւ
այլն,
իսկ
երկրորդ
անգամ
(841
թ.
)
վնաս
են
պատճառել
Սիսանձորին
եւ
Ամարասին.
այս
գավառը
Սիսանձոր
է
կոչել
Աղվանից
պատմիչը,
իմ
կարծիքով՝
Թարթառի
այդտեղով
հոսելու
պատճառով:
Միջին
դարերում
այն
համարվեց
Խաչենի
վերին
մասը,
որը
Հանդաբերդի
տերերի
ժառանգությունն
էր:
Մեր
նախնիները
Սիսական
գավառում
այդ
անունով
շեն
բոլորովին
չեն
հիշատակում,
բայց
այդ
նույն
Ոստան
անունը
հուշում
է,
որ
այդտեղ
վաղնջական
ժամանակներից
սիսական
իշխանների
կողմից
պետք
է
հիմնադրված
լինի
մի
հզոր
քաղաք
կամ
դղյակ:
Ոչ
մի
տեղ
չի
հիշատակվում
երկրամասի
գավառական
նոր
անունը:
Ինձ
թվում
է,
որ
սա
Ղայնաղ
երկիրն
է,
որի
հետ
միասին
կաթողիկոս
Եսայի
Ջալալյանը
հիշում
է
Չարաբերդի
վրա
իշխող
մի
Բեկի,
որը
լեկերի
պատճառով
փախչում
է
նրա
թիկունքում
գտնվող
Ծար
երկիրը:
Բայց
եւ՛
սա,
եւ՛
ամբողջ
գավառը
(վիճակը)
հետազոտման
կարիք
ունեն:
Գավառում
նշվում
են
Մռավի
հարավից
եւ
Յանշախի
սկզբից
Քեշիքենդը,
սրանից
հարավ
Աղտավանը,
սրանից
էլ
հարավ,
Թարթառի
մոտ՝
Շապոն,
սրա
ելքի
հյուսիսային
կողմում՝
Ուռաթաղը,
արեւմուտքից,
վերջինի
աջ
կողմում,
գետի
հարավում՝
Քոզտուն
կամ
Քոստին:
Ըստ
ռուսական
աշխարհացույցի՝
այդ
Ուռաթաղը,
ըստ
իս,
Հարու
բերդի
տեղն
է,
որը
հիշում
է
Մխիթար
Գոշը
[1]:
Այն
գրավել
եւ
ավերել
է
Ելտկուզը,
քանի
որ
այլ
քարտեզում
(տախտակ)
նրա
տեղում
նշված
է
Ղարի
-
քյոփրիվ
անունով
կամուրջը,
որի
վրայով
լեկերը
1722
թ.
անցկացրին
Վարանդինից
եւ
Խաչենից
վերցրած
գերիներին:
117.
Վերին
Խաչենի
իշխանների
օրոք
ԺԲ–ԺԴ
դարերում,
նրանց
գահն
ու
ամրոցը
Հաթերքն
էր,
որը
գրվում
է
նաեւ
Հայթերք
եւ
Խաթերք
անուններով:
Այն
ցարդ
կոչվում
է
նույն
անունով
եւ
գտնվում
է
Թարթառի
ափին,
բայց
թե
որ
կողմում՝
ճշգրտությամբ
չի
նշվում:
Այդտեղ
ավելի
պատվավոր
էր
իշխանը,
քան
սահմանամերձ
շրջանից
շատերը,
ինչպես
որ
մեզ
հնարավորություն
է
տալիս
գուշակելու
Մխիթար
Գոշը
իր
Դատաստանագրքի
հիշատակարանում,
1184
թ.
«Խաչենի
կողմերում
քիչ
թվով
իշխաններ
մնալու
ժամանակ,
կրոնավոր
Վախտանգի
Հասան
անունով
որդու
եւ
նրա
որդի
Վախտանգի
ժամանակներում
Հաթերք
անունով
դղյակին
տիրում
էին
այլ
իշխաններ
[2],
որոնց
եւ
ինքն
ապավինել
էր,
նեղվելով
Գանձակի
տաճիկներից,
Աղվանից
Ստեփանոս
կաթողիկոսի
սադրանքներից,
ինչպես
որ
ցույց
է
տալիս
Կիրակոսը
[3]:
Իսկ
ինքը
քողարկելով
ասում
է
«այն
հալածանքների
մասին,
որոնք
հասան
մեզ
ոչ
թե
օտարներից,
այլ
հարազատներից»:
Եվ
այն
գրքերը,
որոնք
սկզբում
նվիրել
էր
Ստեփանոսը,
ընծայում
է
Հասանին,
որդի
Վախտանգին,
որովհետեւ
նրա
հայր
Հասանը,
ըստ
այդ
հեղինակի
վկայության
եւ
Դադիվանքի
արձանագրության,
40
տարի
իշխելուց
հետո
ճգնում
էր
այն
մենաստանում:
Նույնպես
եւ
նրա
կինը
Մամախաթունը՝
Կյուրիկե
երկրորդ
արքայի
դուստրը,
որի
համար
էլ
նրանց
որդի
Վախտանգը
կոչվում
է
թագավորազն
եւ
Հաթերքի
ու
ամբողջ
վերին
Խաչենի
տեր:
Սրա
որդիները՝
Հասանն
ու
Գրիգորը,
ծնված
Քուրդ
մեծ
իշխանի
դուստր
Արզու
խաթունից,
երբ
անժամանակ
սպանվեցին
նրա
ազգակիցների
կողմից
ԺԳ
դարի
առաջին
քառորդին,
Հաթերքը
տվեց
իր
ժառանգներին՝
մեծ
խնամակալ
(աթաբեկ)
Իվանեին,
1226
կամ
1227
թ.,
որը
նույն
տարին
էլ
մեռավ,
իսկ
նրա
մահից
հետո
իշխանությունն
անցավ
նրա
տոհմի
մերձավորներին՝
Հանդաբերդի
եւ
Ծարի
իշխաններին:
Հետագայում
այդ
տեղի
մասին
հիշատակում
է
Առաքել
պատմիչը,
որն
ասում
է,
որ
1576
թ.
այլ
գաղթականների
հետ
Հաթերք
գյուղից
Պարսկաստան
են
չվում
եղբայրներ
Օղլան
քեշիշը
եւ
Ղարաբեկը:
Այժմ
մի
գեղեցիկ
եկեղեցի
կա
Հաթերքում,
որտեղ
պահվում
է
մի
անվանի
խաչ
տեղի
անունով:
118.
Հաթերքի
մոտ
պետք
է
փնտրել
Խաթրավանքը
կամ
Խթրավանքը,
թերեւս
հենց
ավանի
անունով,
որը,
ինչպես
ասացինք,
սկսվում
է
Խ
տառով
եւ
վերջանում
հոգնակիի
մասնիկով:
Թերեւս
այն
պետք
է
լինի
Թարթառի
հարավում
Վայկունիքի
վերջում,
որտեղ
Քիբերդի
աշխարհագրությունը
նշում
է
Չիրիքդար
վանքը:
Պատմիչները
այս
մենաստանը
չեն
հիշատակում,
որով
եւ
շինարարության
պատմությունն
ու
ժամանակը
անհայտ
են
մնում,
միայն
արձանագրությունների
միջոցով
պարզվում
է,
որ
նա
բարգավաճման
է
հասնում
ԺԲ–ԺԴ
դարերում,
որովհետեւ
նրա
կողքին,
Ջումի
կամ
Խումի
կոչված
խաչվեմի
վրա
կա
Վասակի
եղբոր՝
վերոհիշյալ
Վախտանգ
կրտսերի
մասին
հետեւյալ
հիշատակությունը.
«Երբ
ՈԾ
(1201)
թվականն
էր,
Վասակ
բարեպաշտ
իշխանիկը՝
Կյուրեկ
թագավորի
թոռը,
Հաթերքի,
Հանդաբերդի,
Հավքախաղացի
տեր
Սակռի
(Վախտանգի)
թոռ
Հասանի
որդին,
նույն
աթոռակալ
Վախտանգի
եղբայրը
խաչեր
է
բերում,
բայց
ժամանակ
չունենալու
պատճառով
չի
կարողանում
կանգնեցնել,
որովհետեւ
գնում
է
Գոլաստան
եւ
Աստծու
օգնությամբ
այն
գրավում
անօրեններից
եւ
այնտեղ
բնակեցնում
իր
որդուն,
իսկ
ինքը
նահատակվում
է
քրիստոնյաների
համար:
Նրա
վրա
շատերի
աչքի
առաջ
լույս
իջավ,
իսկ
հետ
ՈԾ
թվին,
նրա
որդիներ
Խոյդան
ու
Խոչախը
նրա
հոգու
հիշատակի
եւ
իրենց
կյանքի
երկարատեւության
համար
հուշարձան
կանգնեցրին:
Ովքեր
երկրպագում
են,
թող
հիշեն
իրենց
աղոթքների
մեջ»:
Պահպանվել
են
նաեւ
Զաքարեի
եւ
Իվանեի
քրոջ՝
Խաչենի
Գրիգոր
իշխանի
կնոջ՝
Դոփի
արձանագրությունները,
որոնցում
ասվում
է,
որ
նա
ՈՀԴ
(1225)
թ.
կառուցում
է
գավիթն
ու
մատուռը.
«ՈՀԴ
թվին
ես՝
Սարգսի
դուստրս,
Զաքարեի
եւ
Իվանեի
քույր
Դոփս
կառուցեցի
այս
գավիթն
ու
մատուռը,
ավետարան
տվեցի
եւ
իմ
հոգու
համար
ընծայեցի
Հանկաբակն
ու
Հակուռինը:
Աստվածածնի
երեք
օրերը
պատարագ
արե՛ք.
ով
որ
խափանի,
Աստծուց
թողություն
չունի»:
Եկեղեցում
կան
նաեւ
այլ
ազնվազարմ
տիկնոջ
հիշատակություններ,
այն
է՝
Տարսայիճ
Օրբելյանցի
դստեր
Ասփեինը,
ԺԳ
դարի
վերջին,
ինչպես
որ
նա
արձանագրում
է.
«Քրիստոսի
շնորհիվ
ես՝
արքայաշուք
իշխան
Տարսայիճի
եւ
իմ
մոր
Մինա
խաթունի
դուստր
Ասփես
եւ
այս
լուսանվեր
եկեղեցու
շինարարության
ժամանակ
ինձ՝
քրիստոսապսակ
կնոջս,
օգնություն
ցուցաբերած
մեծափառ
իշխան
Գրիգորը,
որ
կամեցավ
(՞)
մեծ
քահանայապետ
Տեր
Հովհաննեսի
միջոցով,
իմ
արդար
ունեցվածքի
հաշվին
կառուցեցին
բեմբ
սեղան՝
Քրիստոսին
զոհեր
մատուցելու
համար,
որպեսզի
Ծննդյան,
Տյառնընդառաջի,
Զատկի,
Վարդավառի,
Աստվածածնի,
Սուրբ
Խաչի
տոների
բոլոր
շաբաթ
եւ
կիրակի
օրերին
բոլոր
եկեղեցիները
կատարեն
այդ
տոնը
ինձ
համար:
Ես
տվեցի
նաեւ
մեր
վերին
ընտիր
հողն
ու
ջուրը:
Մերոնցից
կամ
օտարներից
որեւէ
մեկը
եթե
խափանի
պատարագը,
թող
հեռացվի
(Աստծու)
Որդու
փառքից»:
Ձախակողմյան
խորանը
կոչվում
է
Ս.
Պրոկոպիոս,
որի
մոտ
պետք
է
լինի
Տեր
Հովհաննեսի
գերեզմանը
եւ
արձանագրություն.
«Սուրբ
Պրոկոպիոս.
այս
եկեղեցին
կառուցող
մեծ
տեր
Հովհաննեսին՝
Դոփի
որդուն,
մեծ
իշխան
Հասանի
եղբորը,
հիշեցե՛ք
ձեր
աղոթքների
մեջ»:
Աջակողմյան
Ս.
Մինասն
է,
որտեղ
կա
Մինա
տիկնոջ
հիշատակը,
գուցե
եւ
տապանը.
«Հանուն
Քրիստոսի
ձեր
աղոթքների
մեջ
հիշեցե՛ք
Մինախաթունին՝
Ջալալ
մեծ
իշխանի
դստերը
եւ
Տարսայիճի
կնոջը»:
119.
Վանքի
ներքեւում
Ասփեի
կարեւոր
շինության
հիշատակի
համար
կանգնեցված
է
անթվակիր
խաչարձան.
«Աստծու
կամքով
ես՝
մեծ
իշխան
Տարսայիճի
եւ
Մինախաթունի
դուստրս,
աղվանից
տեր
մեծ
իշխան
քաջ
Հասանի
որդու՝
հսկայազոր
Գրիգոր
իշխանի
կինս,
կանգնեցրի
այս
խաչը,
շինեցի
կամուրջը,
որպես
հիշատակ
մեր,
անցյալի,
ներկայի
եւ
ապագայի
մարդկանց
հոգիների
համար»:
Բայց
այս
նոր
կամուրջի
մասին
մեզ
ոչ
մեկը
տեղեկություններ
չի
տալիս,
միայն
Հարի
կամուրջը
նշում
են
Հյուրաթաղ
գյուղի
մոտ,
մի
այլ
կամուրջ
էլ՝
Յանշախի
մոտ:
ԺԴ
դարի
Խութավանքի
արձանագրություններում
ասվում
է
այն
մասին,
որ
Խաչենի
Սարգիս
իշխանը
զանգակ
է
դրել
այս
եւ
այլ
վանքերում:
Արձանագրությունների
տեղերը
անծանոթ
են.
Հանկաբակի
երկիրը
թերեւս
կարելի
է
ուղղել
Ցանկաբակ
ձեւով,
իսկ
Հակուսին
կամ
Հակուռին,
ըստ
մի
այլ
օրինակի,
թերեւս
Բերձորի
Հակարի
գյուղն
է:
Իսկ
Ջումի
կամ
Խումի
խաչը,
որը
այսպես
տարբեր
ձեւով
են
գրում
Շահխաթունն
ու
Ջալալյանը,
թվում
է,
որ
տարբեր
է
Պում
գյուղից,
որտեղից
էր
Աղվանից
կաթողիկոս
Փիլիպպոսը
ԺԶ
դարի
կեսին:
120.
Մյուսը
է՛լ
ավելի
հռչակված
եւ
հին
մենաստանն
է,
Թարթառի
ձախ
կողմում,
Լաչին
գայա
լեռան
դիմաց:
Խութավանքը
Խութ
գյուղի
անունով
է,
որը
հիշվում
է
արձանագրություններում.
այն
հաճախ
կոչվում
է
Դադի
կամ
Դադոյի
վանք
եւ
ոչ
թե
Թադեի
՝
մեր
մեծ
Առաքյալի
անունով,
այլ
նրա
աշակերտի
անունով,
որի
մասին
ասում
է
այդ
վայրերին
ծանոթ
Վանական
Վարդապետը.
«Դադին,
որը
յոթանասունից
մեկն
էր,
Թադեոսի
հրամանով
գնաց
մեծ
Հայք
ու
հյուսիսի
կողմերը
եւ,
լսելով
Աբգարի
մահվան
մասին,
վերադարձավ,
մտավ
Փոքր
Սյունիք,
որտեղ
էլ
թաքուն
ճգնելով
վախճանվեց:
Այդ
տեղում
վանք
կառուցվեց
եւ
կոչվեց
նրա
անունով»:
Այս
բանը
հիշում
է
Միխայել
Ասորին
ու
նրա
մահվան
տեղը
Դադիա
կոչում
[4]:
Այլ
արձանագրություններում
գրված
է
եւ
Տաթեի
վանք
ձեւով:
Վանքի
շինարարության
ժամանակը
հարկ
է
դնել
առաջին
դարում,
ինչպես
որ
Գոշու
Առաքելադիր
[5]
է
կոչում
այդ
ուխտը:
Գրքերում
առաջին
անգամ
հիշվում
է
Աղվանքի
պատմության
մեջ,
Թ
դարի
սկզբին,
երբ
Ներսես
Փիլիպպյանը
Աղվանքի
գահի
պայազատներին
«սպանեց
մի
ժամում,
Խորաձորում,
որը
կոչվում
է
Դադոյի
վանք»
[6]:
Տեղի
հիման
վրա
նկարագրվում
է
վանքի
դիրքը,
որը
շրջապատված
է
եղել
գեղեցիկ
եւ
պտղատու
ծառերով:
ԺԲ
դարի
կեսին
Գանձակի
Չավլի
իշխանը,
հարձակվելով
Խաչենի
կողմերի
վրա,
«այրեց
նաեւ
սուրբ
առաքելադիր
վանքը,
որը
կոչվում
է
Դադուի
վանք»
[7]:
Կիրակոս
պատմիչը
հիշում
է
«Դադոյի
վանքի
եպիսկոպոս
Տեր
Գրիգորիսին»
[8],
որը
կաթողիկոսի
հետ
գնաց
Ծար՝
ի
հերքումն
Դավիթ
մոլորեցուցչի:
Բնակարանների
հետ
միասին
թեպետ
կանգուն
է
այս
մենաստանը,
բայց
ամայի
է:
Կանգուն
է
մնացել
նաեւ
սրածայր
կաթողիկեով
եկեղեցին՝
կառուցված
Վախտանգ
Բ-ի
տիկնոջ
Արզու
խաթունի
կողմից
1214
թ.,
իսկ
նրա
շուրջը
կան
մեծապատիվ
մարդկանց
գերեզմաններ:
Նրա
խորաններից
մեկում
գտնվեցին
ձեռագիր
մատյաններ:
Անխաթար
է
մնացել
բարեպաշտ
տիկնոջ
գեղեցիկ
արձանագրությունը.
«Ամենակալ
Աստծու
եւ
նրա
միածին
որդի
Հիսուս
Քրիստոսի
շնորհիվ
ու
ամենասուրբ
Հոգու
պարգեւներով
ես՝
Քրիստոսի
աղախին
Արզու
խաթունս,
մեծ
իշխանաց
իշխանի
դուստրս,
Հաթերքի
եւ
ամբողջ
վերին
Խաչենի
տիրոջ
թագավորազն
Վախտանգի
տիկինս,
մեծ
հույսով
կառուցեցի
այս
սուրբ
եկեղեցին
իմ
ամուսնու,
զավակներ
Հասանի
ու
Գրիգորի
գերեզմանոցի
տեղում,
որոնք
անժամանակ
վախճանվեցին,
որովհետեւ
իմ
մեղքերի
համար
Աստված
ինձ
խրատեց
եւ
իմ
գլխից
վերացրեց
երկուսի
վայելուչ
պսակը,
քանի
որ
իմ
անդրանիկ
որդին՝
Հասանը
սպանվեց
պատերազմում
թուրքերի
ձեռքով
քրիստոնեական
հավատի
համար,
եւ
երեք
տարի
անց
իմ
կրտսեր
որդի
Գրիգորը,
բնության
պարտքը
հատուցելով,
գնաց
տիրոջ
մոտ՝
անմխիթար
սգի
մեջ
թողնելով
թշվառ
մորը:
Բայց
որովհետեւ
իրենց
կենդանության
ժամանակ
նրանք
մտադրվել
էին
այդ
տեղում
կառուցել
եկեղեցի,
բայց
չհասցրին
անժամանակ
մահվան
պատճառով
եւ
ինձ
ավանդեցին՝
անպայման
կատարել
իրենց
սրտի
փափագը:
Եվ
հանձն
առնելով
ես
մեծ
հույսով
ու
աշխատանքով
կառուցեցի
այս
քավարանը՝
նրանց,
իմ
դուստրերի
եւ
իմ
ամբողջ
ցեղի
հոգու
փրկության
համար:
Այժմ
աղերսալի
աչքերով
խնդրում
եմ
բոլոր
նրանց,
ովքեր
երկրպագում
են
այս
խորանին,
թող
հիշեն
իրենց
աղոթքների
մեջ
վերեւում
գրվածը:
Ավարտվեց
ՈԿԳ
թվին
ի
փառս
Աստծու
եւ
սուրբ
ուխտի
նորոգության
համար:
Եվ
եղբայրներիս
կամակցությամբ
հաստատեցինք
սուրբ
եկեղեցու
ժառանգության
սահմանները՝
Ապահեն,
Եզնարածանց,
Բչան,
Վայոց
ձորի
Կանաչավոր
գյուղերն
իրենց
ագարակներով
ու
սահմաններով,
ինչպես
եւ
Արփա
երկու
տունը:
Ավագ
խորանի
պատարագը
վերը
գրվածի
համար
անխափան
պետք
է
կատարվի:
Եթե
որեւէ
մեկը՝
լինի
իշխաններից,
առաջնորդներից
կամ
որեւէ
այլ
անձանցից,
փորձի
խափանել
այս
հաստատված
կարգը,
թող
խափանվի
նրա
հույսը
Քրիստոսի
նկատմամբ,
եւ
նա
դատապարտվի
Աստծու
կողմից»:
121.
Կան
եւ
Վախտանգի
ծնողների՝
Հասանի
եւ
Մամայի
հնագույն
արձանագրությունները.
«Աստծու
կամքով
ՈԼԱ
(1182)
թ.
ես՝
Վախտանգի
որդի
Հասանս,
Հաթերքի,
Հանդաբերդի,
Խաչենաբերդի,
Հավքախաղացի
տերս,
որպես
իշխանապետ
մնացի
Խ
տարի,
շատ
պատերազմներ
մղեցի
եւ
Աստծու
օգնությամբ
հաղթեցի
իմ
թշնամիներին:
Ես
ունեցա
վեց
որդի.
բերդերն
ու
գավառները
տվեցի
նրանց
ու
ես
եկա
վանք,
իմ
եղբայր
իշխան
Գրիգորեսի
մոտ
եւ
կրոնավոր
դարձա,
մեծ
չարչարանքով
ու
բազում
հնարքներով
Հազուից
(կամ
Ազուից)
բերեցի
այս
խաչքարը
ու
կանգնեցրի
այս
սուրբ
նշանը,
որպես
հիշատակ
իմ
հոգու
համար:
Ովքեր
երկրապագում
են,
թող
աղոթքների
մեջ
հիշեն»:
«Ես՝
Հասանի
կին
Մամա
թագուհիս,
Կյուրիկ
թագավորի
դուստրս,
որպես
տեր
մնացի
Լ
տարի:
Հայրենիքը
թողնելով
մեր
որդիներին՝
ես
ու
իմ
ամուսինը
եկանք
այս
վանքը,
Տեր
Գրիգորիսի
եւ
նրան
անվանակից
մեր
որդու
մոտ:
Հագնվեցինք
ճգնավորի
նման,
եւ
ես
կանգնեցրի
այս
խաչը,
որպես
հիշատակ
իմ
հոգու
համար:
Ովքեր
երկրպագում
են,
թող
հիշեն
իրենց
աղոթքների
մեջ»:
Թվում
է,
որ
հետեւյալ
արձանագրությունը
նվիրված
է
սրանց
մերձավոր
Վախտանգին.
«Աստծու
կամքով
ես՝
Սմբատի
որդի
Վախտանգս,
Հիսուս
Քրիստոսի
ծառաս
եւ
իմ
ամուսինը՝
Քրիստոսի
աղախին
Հանան,
միաբանեցինք
Դադի
վանքի
հետ,
մեր
ժառանգությունից՝
սկսած
Չիչխա
ձորի
բերդից
մինչեւ
Խոզենակի
այգին,
տվեցինք
վանքին,
արեցինք
նվերներ.
մեծ
ծախսով
ու
մեծ
հույսով
կանգնեցրինք
մի
մեծ
խաչ:
Մենք՝
բնակիչներս,
Տեր
Գրիգորիսը
եւ
միաբաններս,
սահմանեցինք
բոլոր
եկեղեցիներում
Հովհաննես
Նանայի,
Վարդանանց
եւ
Վախտանգի
տոներին
երկու
օր
ժամասացություն
կատարել:
Արդ,
ով
ընծաները
եւ
ունեցվածքը
խլի
սուրբ
վանքից
կամ
խափանի
ժամասացությունը,
ՅԺԸ
(318)
հայրապետների
կողմից
նզովվի
եւ
մեր
մեղքերի
տերը
դառնա»:
Թվում
է,
որ
Վախտանգը
Լիպարտյան
Սմբատի
որդին
է,
որի
մասին
արձանագրվել
է
1265
թ.
«Աստծու
կամքով
ես՝
Սմբատ
իշխանս՝
մեծ
Լիպարտի
որդիս,
միաբանեցի
Դադի
վանքի
սուրբ
ուխտի
հետ
Տեր
Հովհաննեսի
առաջնորդությամբ
եւ
գնեցի
Խրնտաշանց
այգին,
Եղեգիսում
իմ
գնած
ձիթհանքը,
ստացված
արդյունքները,
կանաչապատ
գյուղը
եւ
այլն,
որոնք
հաստատեցի
բարի
ծախսով,
տվեցի
սուրբ
կաթողիկեին:
Տեր
Անաստասը
եւ
մյուս
միաբաններս
սահմանեցինք
մեկ
ժամերգություն
բոլոր
եկեղեցիներում
Զատկի
կիրակիի
հարության
օրը:
Ով
որ
խլի
մեր
տվածը
կամ
ժամերգությունը
խափանի,
ՅԺԸ
հայրապետների
կողմից
նզովված
լինի»:
Այդ
նույն
ժամանակ
եւ
Մամքանը՝
երկրի
մեծ
իշխան
Հասանի
կինը,
շնորհում
է
բազում
կալվածքներ,
1267
թ.
«ՉԺԶ
թվին
Աստծու
օգնությամբ
ես՝
արի
Հասանի
կին
Մամքանս
եւ
մեր
որդի
Գրիգորը,
լինելով
այս
տեղերի
տերերը,
որոնք
հաստատել
էին
մեր
իշխանները,
մեր
սուրբ
միաբանությանը
տվեցինք
Չոլբեկանց,
Ճաճուռանց
Ձվատեղը:
Ես՝
Գրիգորս,
մեր
բաժին
Ծագունանց
հողերը
տվեցի
իմ
որդի
Տեր
Սարգսին:
Ով
որ
խլի
սուրբ
միաբանությունից,
կդատապարտվի
Աստծու
կողմից:
Մեր
միաբանները
սահմանեցին
սուրբ
Ստեփաննոսի
տոնի
ժամերգությունը,
որը
նվիրված
է
իմ
մորը
եւ
իմ
կնոջը՝
Ասփեին:
Ով
որ
ժամերգությունը
խափանի
կամ
ընծաները
խլի,
կդատապարտվի
Աստծու
կողմից:
Բացի
դրանից,
մեր
բաժին
Մոխրաբակը
եւս
տվեցինք
սուրբ
միաբանությանը»:
Սրանց
սերունդները
ԺԴ
եւ
ԺԵ
դարերում
ամրացրել
ու
ավելացրել
են
նվերները,
ինչպես
որ
արձանագրվում
է
ընդարձակ
կերպով.
դրանց
մեջ
մեզ
համար
կարեւոր
են
վանքի
եւ
Վախտանգաց
ու
Հասանյանց
տոհմի
մասին
տեղեկությունները,
որի
համար
դրանց
կանդրադառնանք
ստորեւ:
122.
Դոփի
որդիներն
ու
թոռները
եւ
նրանց
կալվածքը.
«Իշխանաց
իշխան
Սարգսի
դուստր,
բարեպաշտուհի
Դոփը,
որի
ամուսինն
էր
բարեպաշտ
Խաթրա
Գրիգորը,
իսկ
նրանց
որդին՝
քաջ
ու
հաղթող
զորավար,
Ականի,
Հանդաբերդի,
Սոթքի,
Շաղղաքի
եւ
բազում
այլ
գավառների
մեծ
իշխան
Հասանը,
ամենից
շատ
սիրում
էր
իր
հայրենի
Ծար
գյուղը
եւ
քաջության
պարգեւները,
որոնք
տրված
էին
հայոց
աշխարհակալների
կողմից
որպես
արյան
գին:
Նա
ուներ
Քրդի
դուստր
Մամքանին,
իրենց
որդի
բարի
Գրիգորին.
նրա
ամուսինն
էր
Ասփը՝
Սյունյաց
կողմերի
իշխան,
Տարսայիճ
կոմսի
դուստրը:
Նա
շատ
ունեցվածքով
ու
ծախսերով
փարթամացրեց
Ստաթե
վանքի
սուրբ
միաբանությունը,
որովհետեւ
կառուցեց
տաճարը,
դարպասը
եւ
այլ
ուրիշ
արդյունավետ
գործեր
արեց:
Իսկ
մյուս
որդին՝
Տեր
Հովհաննեսը,
կառուցեց
Գետամեջ
սուրբ
վանքը:
Գրիգորի
որդի
Վահրամը
եւ
սրա
որդի
Սարգիսը
եւս
բազում
օգտակար
գործեր
կատարեցին:
Դրանցից
մեկը
Տաթե,
Խթրի,
Գետամեջի,
Ծար
գյուղաքաղաքի
վանքերի
գեղեցիկ
զանգակներն
են,
որ
կան
մինչեւ
օրս:
Սրա
որդին
էր
Հասանը,
որից
էլ
սկսվում
է
Դոփի
ցեղը,
որոնք
են՝
Շահնշահը՝
Ուլուբեկանց
Պապը,
Ալբուղինը՝
Հայտնեցուց
Պապը,
Ջահանշենը՝
Շահանղեցուց
Պապը:
Հասանի
որդին
էր
Ապուղենը,
նրա
որդին՝
Դուրսուն,
իսկ
նրա
որդին՝
Այտինը:
Եվ
սրա
ժամանակ,
իսմայելացիների
հզորացման,
հայոց
թագավորության
թուլացման
ու
հայոց
իշխանների
ցիրուցան
լինելու
ժամանակ,
այլազգիները
հարձակվեցին
եւ
Մուլք
մեծ
իշխանին՝
Բեթալ
Հասանին,
ամորձատեցին
«մալ
արարին»:
Պարոն
Այտինը
գնաց
դիվան,
երեք
տարի
աշխատեց
եւ,
շատ
բան
տալով,
այլազգիների
ձեռքից
ազատեց
վանքերը,
որոնք
Տերը
կտա
իրեն
որպես
վարձ
իր
ծառայության
համար»:
«Ամենակալ
Աստծու
եւ
մեր
Տեր
Հիսուս
Քրիստոսի
կամքով
գրվեց
մեր
այս
իշխանական
հրամանը.
մենք՝
Տուրսունս,
Սետեն,
Պռոշը,
Գրիգորը,
Հասանը,
մեր
եղբայրներն
ու
որդիները,
այս
հաստատ
հրամանը
տվեցին
Տեր
Ավագ
Եպիսկոպոսին
ու
նրա
եղբայր
Մանվել
աբեղային՝
նրանց
լավ
հավատարմության
համար,
որպեսզի
մեր
հայրենի
աթոռ
Դադիվանքը,
Խաթրավանքը,
Գետամեջը,
որ
մեր
գերեզմանատունն
է՝
մեր
պապերից
մեզ
մնացած,
նրանցը
լինի,
քանի
որ
այդ
վանքերում
մարդ
չկար,
որոնք
սկզբում
շեն
էին
պահում
ու
լուսավորում
եկեղեցիները.
այդ
պատճառով
ուղեւորվեցինք
եւ
դրանք
նվիրեցինք
սուրբ
աթոռին,
նրանց
հանձնեցինք
նաեւ
երկու
իշխանությունը՝
եպիսկոպոսությունը
եւ
պարոնությունը:
Ինչպես
որ
մեծ
կաթողիկոս
Տեր
Վարդանը
Դադիվանքը,
Խաթրավանքը,
Հաղպատը
իր
վիճակով
տվել
էր
Տեր
Աթանասին
ու
Տեր
Սարգսին,
նույնպես
եւ
այս
հոգեւոր
Տեր
Գրիգոր
կաթողիկոսը
այս
աթոռը
հաստատեց
վիճակով
ու
շրջաբերականով»:
«Ամենակալ
Աստծու
կամքով
ես՝
Սեյտիս՝
պարոն
Հասանի
թոռս,
պարոն
Շանշիի
որդիս,
մենք՝
Գրիգոր
Հասանս,
Պեկին,
Ալթունքը՝
պարոն
Վահրամի
որդիները,
պարոն
Հասանի
թոռները,
ես՝
Այտինս՝
պարոն
Տուրսունի
որդիս,
պարոն
Աղբուղի
թոռս,
ես՝
Շանշես՝
պարոն
Հասանի
որդիս,
պարոն
Ջահանշի
թոռս.
մենք՝
չորս
եղբայրներս,
մեր
վանքերից
տվեցինք
Ապահենը,
Խութը,
Խոզենակը՝
իր
չորս
սահմաններով,
սկսած
Չափարի
հանդից՝
Ձագունաց
ագարակ
գյուղի,
Բռնչի
աղբյուրի,
Թողանանց
գետի,
Պետրոսապահի
հետ
միասին,
իսկ
մեր
պապերը
տվել
են
Սոխանանցը,
Ծովատեղը,
Ջաջորանցը,
Չալբեկանցը,
Ցրդնոտնը,
Շիռմանանցը,
Գրիգորաթաղերը,
Դադիվանքը՝
իր
քոլատակերով,
Հերանանց
Հակառակաբերդով,
Նավի
աղբյուրով,
Բերդաքարով,
Կռապաշտի
ձորով,
Ողնով,
ինչպես
նաեւ
Ծաղկանցը,
Եզնարածանցը,
Խոզենակուց
մեծ
այգին
Մանանաձորի
հետ
միասին:
Տվեցինք
Ավագ
Եպիսկոպոսին,
որը
մեր
մեծն
է,
քանի
որ
նրա
պարտականությունն
է
ղեկավարելը:
Նա
Աստծով
ազատ
է,
իսկ
եթե
ուրիշ
մարդ
է
ղեկավարում,
տասանորդը
անպայման
առնում
եւ
տալիս
է
վանքին:
Սա
եղավ
մեր
առաջին
ուխտը
Աստծո
եւ
սուրբ
Թադեոսի
առաջ:
Ով
մեզնից
հետո
այս
կարգը
խաթարի
կամ
կալվածքները
խլի՝
լինի
մեր
որդիներից,
թոռներից,
թե
ազգականներից,
Աստծու
առաջ
մեղապարտ
է,
սեւերես,
ՅԺԸ
հայրապետների
կողմից
նզովված,
Կայենին
եւ
Հուդային
դասակից:
Իսկ
եթե
այլազգի
եւ
թուրք
լինի,
իր
հալալը
թող
հարամ
լինի,
եւ
իր
մարգարեի
(փեղամպար)
կողմից
նզովված
լինի.
ամեն»:
Այս
ամենից
հետո
նոր
նորոգվող
տեղում
ԺԶ
դարի
կեսին
արձանագրված
է
մի
խաչվեմի
վրա,
երեք
վանքերի
Երկու
-
Էրիս
կոչված
տեղում:
«Հանուն
Աստծու
ես՝
Տեր
Գրիգորս,
երեխա
ժամանակվանից
եկա
եկեղեցու
դուռը,
շատ
աշխատանք
կատարեցի,
Շանթամաղի
իշխանությամբ
վանքն
ավերեցին,
ես
չհամաձայնեցի,
նրա
շենը
գնեցի
եւ
շինեցի.
կառուցեցի
երեք
ջրաղաց,
հիմնեցի
երեք
այգի
եւ
եկա
սուրբ
Առաքյալի
դուռը,
շինեցի
Խութը,
որ
այս
եկեղեցու
ունեցվածքն
է
հավաքում.
այգիները,
բանջարանոցները,
ջրաղացները
եւ
այլ
բաներ
եկեղեցուն
նվեր
տվեցի:
Արդ,
ով
որ
այս
գյուղերը
կամ
կալվածքները
ջանա
խլել
սուրբ
Առաքյալից,
ՅԺԸ
հայրապետների
կողմից
կնզովվի,
Հուդայի,
Կայենի
եւ
Քրիստոսին
խաչողների
բաժինը
կստանա,
մեր
մեղքերի
տերը
կդառնա:
Իսկ
ով
որ
շեն
պահի
եւ
մեզ
հիշի,
Քրիստոսից
հատուցում
կստանա.
ամեն:
ՌԷ
թվին»:
123.
Այս
Գրիգորը
վանքերի
առաջնորդների
մեջ
արձանագրվածներից
վերջինն
է,
իսկ
մյուսներն
են՝
Տեր
Գրիգորիս՝
Վախտանգ
Ա-ի
որդին,
1181.
Տեր
Հովհաննես,
1265.
Տեր
Անաստաս,
1265.
Տեր
Սարգիս՝
Հասան
Գ-ի
որդին,
1267.
Տեր
Վարդան,
ԺԵ
դարում.
Տեր
Ավագ,
ԺԵ
դարի
կեսին.
Տեր
Գրիգոր,
1558:
Իսկ
երեսունից
ավելի
հիշատակված
վայրերի
արձանագրություններում,
թեեւ
շատ
փոքր
ագարակներ
կան,
բայց
մեզ
հայտնի
չեն
նաեւ
շատ
գյուղեր,
ձորեր,
բերդեր,
ինչպես,
օրինակ՝
Չիզխաձորի
բերդը,
Մանանայի
ձորը,
Սուխանանց
ծովատեղը,
Ցրդնոտնը
եւ
այլն,
ինչպես
նաեւ
Հազուն
կամ
Ազուն,
որը
հեռավոր
վայրերից
է
թվում,
որտեղից
էլ
քաջ
Հասանը
մեծ
չարչարանքով
ու
բազում
հնարքներով
բերել
է
մեծ
խաչքարը,
որի
վրա
մի
այլ
ընդօրինակող
այդ
տեղի
անունը
գրում
է
Աղու
կամ
Հաղու
ձեւով:
124.
Չգիտեմ
այդ
նույն
Դադոյի,
Խթրավանքի,
թե
մանավանդ
ուրիշ
վանքերի
հետ
է
Խադայի
տունը,
որը
հիշում
է
Կիրակոսը՝
վարդապետներից
ոմանց
մասին
ասելով.
«Խաչենի
սուրբ
վարդապետներ,
միմյանց
հարազատ
Գրիգորիսը
եւ
Տեր
Եղիան,
որը
(վանքը)
Աստված
զարդարել
էր
երկու
մարդով,
այս
աշխարհից
տեղափոխվեցին
Քրիստոսի
մոտ
եւ
գտնվում
են
աստվածափառ
Խադայի
տան
պահեստում.
առաջինը
վախճանվել
է
ՈՁԷ
(1238)
թ.,
իսկ
Եղիան՝
ՈՂԸ
(1249)
թ.
»
[9]:
Սրանց
տապանագիրը
ընդօրինակում
են
Ջալալյանները,
բայց
չեն
նշում
որոշակի
տեղը,
այլ
Խթրավանքի
արձանագրությունների
թվում
նշում
են
առանց
վերնագրի.
«Այս
է
գերեզմանն
ու
շիրիմը
վեհիմաստ
ու
արդյունավոր
վարդապետներ,
սուրբ
միաբանության
առաջնորդներ
Գրիգորի
եւ
Տեր
Եղիայի.
ովքեր
կմտնեն
խորանը,
թող
հիշեն
հանուն
Քրիստոսի,
աղաչում
եմ
ձեզ՝
նաեւ
Գրիգոր
եպիսկոպոսին
հիշեցե՛ք
հանուն
Տիրոջ»:
Երկուսն
էլ
գտնվեցին
Գանձասարի
եկեղեցու
օծման
նավակատիքի
ժամանակ,
եւ
ինչպես
խոսքերից
երեւում
է՝
Եղիան
վախճանվել
է
1249
թ.,
որը
այն
վանքի
առաջնորդն
էր,
որի
տեղը
մեզ
անծանոթ
է,
բայց
ստույգ
երեւում
է,
որ
անունը
Թադեոսի
աշակերտի
անունով
է,
որի
մասին
ասում
է
նույն
Վանական
Վարդապետը.
«Եղիշեն
եւ
Խադան
յոթանասունից
երկուսն
են,
որոնք
Թադեոսի
հրամանով
գնացին
Աղվանքի
կողմերը
եւ
այնտեղ
վախճանվեցին»
[10]:
Այսպես
վկայում
է
Քրիստոսի
երեք
աշակերտների
մասին,
որոնք
հյուրընկալվել
են
Արցախի
անձուկ
մարզում:
[2]
Մխիթար
Գոշ,
Գիրք
դատաստանի,
Երեւան,
1975,
էջ
25:
[3]
Կիր.
Գանձակեցի,
էջ
209:
[4]
Միխայէլ
Ասորի,
Ժամանակագրութիւն,
Երուսաղէմ,
1871,
էջ
33:
[8]
Կիր.
Գանձակեցի,
էջ
327:
[9]
Կիր.
Գանձակեցի,
էջ
270:
[10]
Տե՛ս
Միխայէլ
Ասորի,
Ժամանակագրութիւն,
Երուսաղէմ,
1871,
էջ
33: