Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԿԶ. Ի ժամանակս Աբրահամու արբ Սոդոմ զգինին անաւրէնութեան արդ՝ խնդրեցաւ եւ քննեցաւ ի բարձրագահաց Տեառնէն՝ * ի հարիւրոյ մինչեւ ի տասն եւ ոչ գտան ի նմա տասն բաժակք արդարութեան։ 2  Զի խաղող նոցա՝ * էր խաղող դառնիճ եւ ողկոյզ նոցա՝ ի դառնութիւն լեղւոյ սրտմտութիւնք վիշապաց՝ գինի նոցա սրտմտութիւնք չարաթոյնք իժից անհնարին առանց բժշկութեան՝ * բաժակք նոցաա։
       * Վասն այնորիկ արբոյց նոցա զհամ հրաբաժակ գինւոյն այրման նոցին եւ կիզան նոքա բաժակաւքն իւրեանց։ 4  Լցեալ էին շտեմարանք նոցա անաւրէնութեամբ * վասն այսորիկ հնչեաց կործանումն նոցա։ 5  Հասեալ էր յանդս նոցա որոմն վասն այնորիկ ի գործ անկաւ մանգաղ նորա հնձեաց եկէզ զնոսա ի հրդեհի իւրում ։ 6  Ուռկանն որ * պատեաց զնոսա՝ զոհեցան նոքա նմին ուռկանի եւ ծխեցան * նմին ցանցի զի եղեն բաժին նորինբ։ 7  Կերաւ * թրթուր զնոսա եւ խզզեաց զնոսա ջորեակգ, եւ արածեաց զնոսա մարախ մեղաց իւրեանց վասն այսորիկ վաղվաղակի գաւսացան։ 8  Եւ արածեաց հուր զշինուածս նոցա տեղաց ի նոսա հուր եւ յորդեցին վտակք հրեղէնք ի մէջ նոցա եւ եբարձ զխռիւն * անկեալ * ի միջոյ նոցա * գետք հրեղէնք յարեան * ի մէջ նոցա եւ ողողեցին այրեցին զերկիր նոցա ։ 9  Լցան շտեմարանք նոցա հրով եւ զեղան նովիմբ հնձանք նոցա * լցին զբաժակս մեղաց իւրեանց * ի մրրոյն զոր արբին եւ կիզան միանգամայն։ 10  Զի ղովտեան բաժակն որ գտաւ ի մէջ նոցա ուստի ոչ արբին նոքա զուրախութիւն՝ եղեւ նա նոցա այլ բաժակ եւ արբոյց նոցա զտրտմութիւն ։
       * կենդանութեան ուստի ոչ կամեցան ըմպել զկենդանութիւն՝ * արբոյց նոցա * զմահու դառնութիւն։ 12  Բաժակն քաղցրութեան որ ոչ * քաղցրացաւ ի քիմս նոցա՝ դառնութիւն բղխեաց ի նմանէ * այն՝ * որ հուր նոցա ոչ այրէր զդալարսն * այլ պահէր զկանաչսն եւ տոչորէր ի գաւսս եւ այրէր զգաւսացեալսն ։ 13  Արբ զայս բաժակ Յուդա Սկարիովտացի եւ այրեցաւ զի ազազուն էր ծառ նորա։ 14  Արբին զայս * առաքեալքն եւ դալարացան եւ լցին * անոյշ պտղովն զերկիր ամենայն ։ 15  Տարածեցաւ հոտ ծաղկաց նոցա ընդ տիեզերս։ 16  Սրբութիւն նոցա եւ գինի անոյշ նոցա պաշտի յուրախութիւն վերնոց եւ ներքնոց հրեշտակաց եւ մարդկան եւ Տէր տաճարին ուրախ է ի նոսա իբրեւ յայս բաժակս որ հասին աւասիկ արբուցանել ձեզ * մի՛ ղովտեան բաժակն աբրահամեան որ գտաւ ի Սոդոմ ուստի չեղեն նոքա ուրախ եւ ըստ այնմ * այլ ոչ գտաւ ի մէջ նոցա։