Ռոստամ Զալ, Ժողովրդական Վէպ (Մոկաց բարբառով)

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ի
       Իզ - գիծ , հետք
       Իզին - իրաւունք, արտօնութիւն
       Իլաւ, տ. էլաւ - ելաւ, դուրս եկաւ
       Ինչըխ - ինչպէս.
       Ինի - մէջ, մէջը,
       Ինչկիաս - որքան
       Ինէ - ի նա, նորան. - Ձեռ տամ ինէ խազար ձէն մօտէն ըլնը - ձեռ տամ նորան հազար ձայն տայ, դուրս գայ.
       Իշալահ- Աստուծով.
       Իշխընալ- համարձակուել. - Մարտ չ՛կըխշը - մարդ չի համարձակւում,
       Իստեղ- այստեղ
       Իտու- տուեց
       Իտու տիւս- դուրս տուեց,
       Իրար առնել- միմեանց կպչել, բռնել։ -Էրկուս առին իրար, յիրար- երկուսը միմեանց կպան,
       Իրի- եկաւ, ե՛կ (հրամ)։ - իրի տիւս - դուրս եկաւ, դուրս եկ
       Իրիշկեց - նայեց, տեսաւ.
       Իցկից - ձգեց. - Ձիուց իցկից տակ = ձիուց իպի տակ - ձիուց ցած բերեց,
       Իքրամ էնել - հիւրասիրել, պատուել.
      
       Լ.
       Լ աչակ - Կանանց գլխի շորը.
       Լաչիկ
       Լաճ - տղայ, արու զաւակ.
       Լայըղ - վայել, պատշաճ.
       Լարից յիտիւ - յետեւից վազել, ընկնել.
      
       Խ.
       Խաբար - լուր, համբաւ. - իմ խաբրին տէմ տե՞արձ ըլնիս - դու ինձ հակառակե՞ս.
       Խաբրապիր - լրաբեր.
       Խազալ - վայրի այծ.
       Խալաթ - պարգեւ, ընծայ.
       Խալաղաթ տ. խալաթ - ընծայ.
       Խալւիւր - ալեւոր, ծերունի.
       Խակէստ - հագուստ.
       Խակիցուց - հագցրեց.
       Խամ - մարգագետին, չհերկած դաշտ - կեացին խամ կան կեալու - գնացին մարգագետիններ զբօսնելու. - Զըմէն իմ խամ ըլնը. - բոլոր ինձ համար լինի, ես պահեմ
       Խամա - համար, վասն. - քե խամա - քեզ համար.
       Խանջար - դաշոյն.
       Խաշք - հասակ, ցողուն. - խաշք վեար օտաց չըն թորկի - հասակ կամ ցողուն կանգուն չեն թողնի, կ՚տրորեն.
       Խասաւ - հասաւ.
       Խատ - հետ, միասին.
       Խարիր - հարիւր.
       Խարցում, խարցումս - հարց, հարցում.
       Խարցմունք - հարց հարցմունք.
       Խարցմունք էրաւ - հարցրեց
       Խարամիր իմ - կեղտոտել եմ, պըղծուել եմ.
       Խարսնիք - հարսանիք.
       Խաւ - հաւ.
       Խեծաւ - հեծաւ.
       Խեծուկ - հեծեալ.
       Խերիք - հերիք.
       Խզմաթքեար - ծառայ.
       Խզմթեն պկեր կկեաս - ծառայութեան պէտք, հարկաւոր կլինիս.
       Խէյվաթ - վրան.
       Խէր - հայր, հէր.
       Խըզինայ դափինայ - գանձ.
       Խըտիրաց, խըտրաց - միմեանց հետ, միասին.
       Խիալ - միտք, հասկացողութիւն, կարծիք.
       Խինգ - հինգ.
       Խիտ - հետ, միասին.
       Խիւաթ - վրան.
       Խիւնդար - հիւանդ.
       Խլիսուն - վաղ առաւօտեան, լուսածագին.
       Խմար, տ. խամար, խամա - համար
       Խոկի - հոգի. - Քիւ խոկին անկրող տ՚առնիմ - առանց գրողի հոգիդ պէտք է առնեմ
       Խոզմաթ - ծառայութիւն.
       Խող - հող.
       Խունդար - արունարբու, վրէժխնդիր?.
       Խուսաւ - խօսեց
       Խուր - հօր, սեռ. «խէր»-ի.
       Խուրել - հորել, թաղել.
       Խրկից - ուղարկեց.
       Խրօխպէր - հօրեղբայր.
      
       Ծ.
       Ծաղկտիր - ծաղիկներ.
       Ծուռ - յիմար, խենթ.
       Ծռնակ - խենթի նման.