Տոմարագիտական աշխատութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Աստ ոչ եթէ զեզակի գիտութիւնս գրոյս եւեթ ուսուցանէ մեզ, թէ Արեգակն յորում գրի է, այլեւ զերկրորդ` գիտութիւն աստիճանացն, զոր բաղադրեալ ունի յինքեան. ըստ որում ասէ «թիւ աւուրցն ԲՃ. (200) պատկեա եւ տուր ամեն գրի Ռ. (1000), Ռ. (1000)ե: Եւ զի աստ մեզ զքանակութիւն թուոց զանազան իրի բացայայտէ, այսինքն` զգրից եւ զաստիճանաց գիտութիւն, զի ձայնս այս հոմանունաբար ի վերայ բազմաց բերի:

Բայց նախ պարտ է գիտել, թէ զինչ է յատկութիւն աստիճանաց, որով ի բացորոշելն դիւրաւ ծանիցուք զէութիւն սոցա: Գիտելի է, զի ըստ իրին այս է յատկութիւն սոցա, զի ունիցին ներքին, միջին եւ վերին մասն, որով զելն ի ներքուստ ունիցի եւ զէջն ի վերուստ: Եւ զառաջինն ի ընդել իրաց ծանուսցուք, որ հասարակաց է գիտելի: Նախ ասեմք աստիճան սանդխոյ, որ ունի ներքին, միջին եւ վերին մատունք: Երկրորդ` ըստ շինուածոց` որպէս ներքնատուն, միջնատուն եւ վերնատուն, զի ըստ կարգի աստիճանի բարձրանան ի վերայ միմեանց զի թէ ներքինն ոչ շինեսցի, անհնարին է վերնոյն շինելն: Երրորդ` ըստ տեղեաց, որպէս յեկեղեցիս` ժամատունն, եկեղեցին, խորանն եւ սեղանն: Եւ յարքունիս` մեջգետինն, տախտն եւ թախտն, որ է թագաւորական գահոյքն, յորում նա միայն է արժան բազմիլն: Չորրորդ` աստիճան ունին եւ դիրք տարերացդ` զի ներքին է հող եւ ի վերոյ` ջուր եւ օդ եւ հուր: Հինգերորդ` երեւի աստիճան ի գօտիք մոլորակացդ. զի ի ներքին գօտին է Լուսինն, ի վերոյ` Փայլածուն եւ ապա` Լուսաբերն, Արեգակն, Հրատն, Լուսնթագն եւ Երեւակն` ի վերին ծայրն ունի զգօտին: Վեցերորդ` ի կենդանակերպքն. զի Այծեղջիւրն ունի զներքին աստիճանն, եւ Խեցգետինն` զբուն վերինն, եւ Առիւծն` հաւասար ընդ Խեցգետինն: Եօթներորդ` երեւի կամարք երկնիցն, զի զներքին ունի հաստատութիւնդ, զմիջինն` ջրեղէնն, զվերինն` հրեղէնն: Ութերորդ` երեւի ընդ դասու` ի դասակարգութիւն հրեշտակացն, զի զներքին դասս ունին հրեշտակք եւ ի վերոյ սոցա` հրեշտակապետք եւ ապա` պետք, զօրութիւնք, իշխանութիւնք, տէրութիւնք, աթոռք, սերովբեք եւ քերովբեք: Իսկ ըստ կարգապետութեան` ներքին պետութիւնք, միջին տէրութիւնք, վերին աթոռք: Իններորդ` երեւի աստիճան ի կարգս քահանայութեան, ըստ որում Թ. (9) աստիճան ասի. առաջինն` դուռն բացողն, երկրորդ` ընթերցողն, երրորդ` երդմնեցուցիչն, չորրորդ` ջահընկալն, հինգերորդ` դպիրն, որ է կիսասարկաւագն, վեցերորդ` սարկաւագն, եօթներորդ` քահանայն, ութերորդ` եպիսկոպոսն, իններորդ` կաթողիկոսն եւ պատրիարքն, եւ սոքա ունին զվերին եւ զբարձրագոյն աստիճանն: Տասներորդ` ասի աստիճան եւ առաքինութեան, որպէս շարագրեալ է ի Գիրս. սանդուխտ, որ առաջին աստիճան դնէ առաքինութեան` զխոնարհութիւն եւ վերին` զսէրն: Եւ զմիջոցսն ոչ կամիմ շարագրել վասն երկարութեան:

Իսկ այս, որ ասէ «եթէ կամիցիս գիտել, թէ Արեգակն յորում գրի է եւ յորքան աստիճանիե, եւ աստ երեւեցուցանէ կրկին աստիճան` ըստ գրոյ եւ ըստ թուոյ: Զի եւ ի գիրս զառաջին աստիճանն ունի այբն եւ զվերինն` քէն եւ այլն ըստ իւրաքանչիւրումն կարգի, ըստ որում ասէ` «զբարձրանալն յայբէն եւ յԱյծեղջիւրէն արա եւ զխոնարհիլն` ի քէէն եւ ի Խեցգետնէնե: Իսկ ըստ թուոյ` զի եւ ի թիւսն է աստիճան, զի ի պարզ թիւսն զառաջին աստիճան ունի միակն եւ զվերինն` Ժ. (10)եակն, իսկ ի բաղադրեալսն, որ բարձրանայ ի Ճ. (100)ն, զառաջինն` Ժ. (10)եակն եւ զվերինն` Ճ. (100)եակն, իսկ ի հազարն` զառաջինն Ճ. (100)ն եւ զվերինն` Ռ. (1000)ն, եւ ի բիւրն` զառաջինն Ռ. (1000)ն եւ զվերինն` բիւրն, եւ ի քանքարսն` զառաջինն զբիւրն եւ զվերինն` զքանքարն: Եւ աստիճանք Արեգականն կրկին է. զի մեծ է եւ փոքր, որպէս ի մատունս մեծ է, որ Ե. (5) մասն ժամ մի լինենայ, եւ փոքր, որ` Լ. (30)ն: Եւ ի ժամսն մեծ է, որ ԺԲ. (12) օր մի լինենայ, եւ փոքր, որ` ԻԴ. (24): Եւ յօրն մեծ է, որ ԺԵ. (15) ժամ լինենայ, եւ փոքր, որ` Թ. (9): Այսպէս եւ յաստիճանս Արեգականն մեծ է, յորժամ զկենդանակերպն Լ. (30) աստիճան չափէ, եւ փոքր, յորժամ` Մ. (200), զի մէկ մեծ աստիճանն Մ. (200) փոքր է: Եւ ի մեծ աստիճանսն բարձրանայ Արեգակն ՃՁ. (180) եւ խոնարհի ՃՁ. (180), եւ փոքրն` ԼԶՌ. (36000) բարձրանայ եւ ԼԶՌ. (36000) խոնարհի: Եւ ի մեծ աստիճանացն ամեն գիր առնու Ե. (5), Ե. (5) եւ ի փոքրն` Ռ. (1000), Ռ. (1000): Եւ ի գիրսն` ԼԶ. (36) բարձրանայ եւ ԼԶ. (36) գիր խոնարհի, եւ զբարձրանալն յԱյծեղջիւրէն եւ յայբէն առնու եւ զխոնարհիլն` ի քէէն եւ ի Խեցգետնէն: Եւ զձմեռն եւ զգարունն բարձրանայ, եւ զամառն եւ զաշունն խոնարհի: Եւ բարձրանալովն բերէ զգարուն եւ զամառն եւ խոնարհելով` զաշունն եւ զձմեռն: Եւ բարձրանալովն ի ծնունդ շարժէ զերկիր եւ զծննդականս եւ խոնարհելովն` ի յամլութիւն փոխէ զարարածս: Եւ բարձրանալովն մեծացուցանէ զօրն եւ խոնարհելովն փոքրացուցանէ: Եւ բարձրանալովն ջերմացուցանէ զհիւսիս եւ խոնարհելովն` զհարաւ: Եւ բարձրանալովն` յորդել յարուցմունք առնէ գետոց եւ խոնարհելովն` նուազութիւն բերէ ջրոց: Եւ զբարձրանալն յաջ կողմն աշխարհի առնէ եւ զխոնարհիլն` ի ձախ: Եւ ի բարձրանալն խնդութիւն բերէ արարածոց, զի բերէ մեզ զուրախարար գարունն, եւ խոնարհելովն` տրտմութիւն, զի բերէ մեզ զձմեռն դժոխոցն: Բարձրանալովն ի տունս բնակողացն զգեղեցկութիւն դիմացն միջնորդութեամբ նշուլիցն շնորհէ եւ խոնարհելովն զերեսս իւր ծածկեալ ամփոփէ եւ կարօտութիւն ոչ տեսողացն առնէ: Բարձրանալովն` ի բարձրութիւն երկնից հասանէ եւ խոնարհելովն` ի խոնարհութիւն երկրիս զիջանէ: Եւ ըստ ԺԴ. (14) ընթացից Արեգականս` եթէ ոք առաքինութեամբ թեւակոխէ զԺԴ. (14) աստիճանս հաւատոց, նա ի բարձրութիւնս երկնից ժամանէ, ուր Քրիստոս նստի ընդ աջմէ Աստուծոյ: Եւ եթէ մոլորութեամբ խոնարհի յաստիճանաց հաւատոյն, նա մերձենայ յերկիր եւ անկանի ի դժոխս:

Եւ զայս եւս գիտելի է, զի աստիճանքս ի կենդանակերպքն է, եւ չափ աստիճանացս` քանակութիւն բոլորակութեան Արեգականն է, զի նա չափէ զաստիճանսն: Եւ աստ կրկին կերպիւ չափեցին իմաստասէրքն զաստիճանքս զայսոսիկ` անմարմին տեղեաւ եւ տեղեաւ մարմնոյ: Զի օդաչափութեամբ զերկնային ճանապարհք չափեցին զշաւիղսն զայն, զոր գնայ Արեգակն ի բարձրութիւնս երկնից ըստ անմարմնութեան տեղւոյն, զորս ոչ կարեմք իմանալ ըստ քանակին քանակութեան: Եւ տեղեաւ մարմնոյ ըստ երկրաչափութեան արհեստի զնոյն աստիճանացն չափ չափեցին յերկրի, զի միջնորդութեամբ երկրիս տացեն մեզ զծանօթութիւն երկարութեան միոյ աստիճանի, զի նովաւ զայլն իմանալ մարթասցուք: Արդ` զմի թաւալումն Արեգականն, որ առնէ զմի մեծ աստիճան, որ է մասն մի, Շ. (500) ասպարեզ ասացին, եւ զասպարեզն` Շ. (500) նետաձիգ: Եւ յորժամ օրն ԺԲ. (12) ժամ լինի, ՅԿ. (360) հոլովումն առնու եւ ՃՁՌ (180000) ասպարեզս ընթանայ: Եւ յորժամ օրն ԺԵ. (15) ժամ լինի, ՆԾ. (450) հոլովումն առնու եւ ՄԻԵՌ. (225000) ասպարեզս ընթանայ: Եւ ոմանք յերկրաչափաց ասացին զերկրի լայնութիւն եւ զերկայնութիւն ՃՁՌ. (180000) ասպարեզս ըստ ԺԲ. (12) ժամու աւուրն, եւ այլք` ՄԻԵՌ. (225000) ասպարեզս` ըստ ԺԵ. (15) ժամու աւուրն: Եւ իմա այժմ զորքանութիւն միոյ թաւալման Արեգականն, զի մի թաւալումն Շ. (500) ասպարեզ է, եւ Ա. (1) ասպարեզն Շ. (500) նետաձիգ է, զի ասպարեզն թաւալման պատկեր է: Եւ Ե. (1) թաւալումն Արեգական ՄՌ. (200000) եւ ԾՌ. (50000) նետաձիգ է, եւ Ժ. (10) թաւալն` ԻԵՃՌ. (2500000) է, եւ Ի. (20) թաւալն` ԾՃՌ. (5000000), եւ Խ. (40) թաւալն` ՃՃՌ. (10000000), որ է Ռ. (1000) բիւր, Ձ. (80) թաւալն` Ս. (2000) բիւր, ՃԻ. (120) թաւալն` Վ. (3000) բիւր, ՃԿ. (160) թաւալն` Տ. (4000) բիւր, Մ. (200) թաւալն` Ր. (5000) բիւր, ՄԽ. (240) թաւալն` Ց. (6000) բիւր, ՄՁ. (280) թաւալն` Ի. (7000) բիւր, ՅԻ. (320) թաւալն` Փ. (8000) բիւր, ՅԿ. (360) թաւալն` Ք. (9000) բիւր: Զայս ի հասարակութեան, յորժամ ԺԲ. (12) ժամ ի վերին կիսագունդն գնայ, առնու ՅԿ. (360) թաւալ Արեգակն` Ք. (9000) բիւր նետաձիգ: Եւ այսչափ թաւալ ի ներքին կիսագունդն գնայ, որ առնու ընդ տիւն եւ ընդ գիշերն ԺԸՌ. (18000) բիւր նետաձիգ: Եւ երբ ԺԵ. (15) ժամ ընթանայ զտիւն` առնու ՆԾ. (450) թաւալ, որ է ԺԱՌ. (11000) եւ ՄԾ. (250) բիւր նետաձիգ, եւ գիշերն` ՑՉԾ. (6750) բիւր նետաձիգ:

Եւ ՏՇ. (4500) բիւր նետաձիգ բարձրանայ եւ ՏՇ. (4500) բիւր խոնարհի: Ահա յայտնի եղեւ ամենիցն չափ, զի ԼԶ. (36) գիր բարձրանայ եւ ԼԶ. (36) խոնարհի, եւ ի մեծ աստիճանսն` ՃՁ. (180) աստիճան բարձրանայ եւ ՃՁ. (180) խոնարհի, եւ ի փոքր աստիճանսն` ԼԶՌ. (36000) բարձրանայ եւ ԼԶՌ. (36000) խոնարհի, եւ ի հոլովսն` ՃՁ. (180) հոլով բարձրանայ եւ ՃՁ. (180) խոնարհի, եւ ի մասունսն` ՃՁ. (180) մասն բարձրանայ եւ ՃՁ. (180) խոնարհի, եւ յասպարեզսն` ՂՌ. (90000) բարձրանայ եւ ՂՌ. (90000) խոնարհի, եւ ի նետաձիգսն` ՏՇ. (4500) բիւր նետաձիգ բարձրանայ եւ ՏՇ. (4500) խոնարհի: Եւ արդ տումարական մակացութեանս յայտնի արարաք զչափս զայս ըստ որքանութեան թուոց իւրոց:

Նոյնպէս պարտիմք եւ զհանրիցն զչափ գիտել, զի ամենեցուն չափ եդ Աստուած եւ առանց չափոյ ինչ ոչ արար, որ ինչ շարաբերի` մասունք ըստ տումարական արհեստիս: