դ)
Ժամանակային
ընդգրկումների
ձեւերը
Դավրիժեցու
«Գիրք
պատմութեանց»
աշխատությունը
բովանդակավորում
է
պատմական
կոնկրետ
ժամանակ`
մեծ
ու
փոքր
իրադարձությունների
հոսքով`
հիմնականում
1602–1662
թվականների
ընդգրկումով:
Սակայն,
եթե
տեքստը
թեկուզեւ
փոքր
չափերով
հավակնում
է
գրական
տարազումին,
ապա
նրանում
ընդգրկված
ցանկացած
ժամանակային
չափում
սկսում
է
ենթարկվել
տեքստի
օրենքներին`
վերաիմաստավորելով
այդ
հասկացությունը:
Երեւույթը
հատկական
է
նաեւ
միջնադարյան
գրական
տեքստերի
պարագային:
«Հայ
միջնադարյան
պատմագիրների
գործերում,
–
գրում
է
Զավեն
Ավետիսյանը,
–
ժամանակը
ընկալվում
է
երկու
չափումով`
բնական
եւ
պատմական:
Պատմական
ռեալ
ժամանակը
նրանք
գրանցում
են
իրադարձության
կոնկրետ
տարեթիվը
եւ
ամիսը
նշելով:
Դեպքերի
«առօրեական»
ընթացքը
նկարագրելիս
պարտադիր
կերպով
նշում
են
տարվա
եղանակը`
գարուն
էր,
աշուն
էր,
ձմեռ
էր
եւ
այլն:
Իսկ
երբ
պատմիչների
համար
չի
ճշտվում
անցյալում
տեղի
ունեցած
իրադարձության
ստույգ
թվականը,
օգտագործում
է
«անհիշելի
ժամանակներից»
ձեւը»
[1]:
Որպես
պատմագիտական
աշխատություն
եւ
իբրեւ
ժանրի
դրսեւորման
վերջին
շրջանի
արգասիք,
երբ
մեծ
տեղ
էր
տրվում
ստույգ
ժամանակագրությանը,
«Գիրք
պատմութեանց»-ում,
բնականաբար,
ժամանակը
առավելապես
դրսեւորվում
է
կոնկրետ
թվականներով:
Դավրիժեցին
հավատարիմ
իր
պատմագրքի
«Նախադրութիւն...
»-ում
տված
այն
հավաստումներին,
թե
«մեք
յոլով
աշխատութեամբ
խոյզ
արարեալ`
զորս
գտաք,
կարգեցաք
ընդ
պատմութեանն
եւ
զթուականն
եւս,
եւ
զորս
ոչ
գտաք,
առանց
թուականի
պատմեցաք»
(էջ
55),
յուրաքանչյուր
առիթի
դեպքում
նշում
է
կոնկրետ
տարեթիվ`
«Եւ
ամին,
յորում
ետ
շահն
զգանձս
զայս
ժողովրդեանն
Հայոց`
էր
թուականն
մեր
ՌԾԲ.
եւ
հասին
մինչեւ
ի
թուականն
ՌԿԲ,
եւ
յայնժամ...
»
(էջ
149),
«Եւ
եղեւ
յաւուրս
ժամանակաց,
յորում
էր
թուականն
մեր
ՌԿԹ.
զի
թագաւորն
Շահաբաս...
»
(էջ
157),
«Զայս
քարինքս
յորժամ
հանեալ
յԷջմիածնէ
ուղեւորեցին
գնալ
ի
Սպահան`
թուականն
մեր
ՌԿԳ
էր,
եւ
յորժամ
եհաս
ի
Սպահան
փոխեալ
էր
տարին
եւ
մտեալ
էր
ի
ՌԿԴ...
»
(էջ
191)
եւ
այլն,
առավել
հաճախ
նաեւ`
ամիս-ամսաթիվ`
«ի
մերում
թուականիս
ՌԼԵ.
ի
փետրվար
ամսոյ
Ի.
»
(էջ
59),
«ի
թուականութեան
մերում
ՌԾԲ.
յօգոստոս
ամսոյ
ԺԴ.
»
(էջ
62),
«Պատերազմն
ի
Հոկտեմբերի
քսան
հինգն
եղեւ,
եւ
ինքն
գնաց
ի
յԱմիթ`
եւ
մեռաւ`
ի
Փետրվարի
ամսոյ
վեցն»
(էջ
102)
եւ
այլն:
Կոնկրետ
ժամանակի
հանդեպ
Դավրիժեցու
նման
վերաբերմունքը
հետագայում
մղել
է
այսպիսի
գնահատականի.
«Առաքել
Դավրիժեցու
պատմությունը
ժամանակագրական
մի
ճշգրիտ
վավերագրություն
է,
որի
հեղինակը
քիչ
է
մնում
հիշատակի
կատարված
պատմական
իրողության
նաեւ
ժամը»
[2]:
Սակայն
այս
կոնկրետության
հետ
մեկտեղ
ժամանակը
հաշվվում
է
նաեւ
որեւէ
կարեւոր
դեպքի
կամ
իրադարձության
հենքով,
որը
եւս
խորքում
ժամանակային
կոնկրետ
դրսեւորում
է:
Ժամանակի
հաշվման
այս
կերպն
անպայման
ենթադրում
է
տվյալ
դեպքի
կամ
իրադարձության
նախընթաց
վկայագրություն,
հակառակ
պարագային`
դա
կլիներ
անորոշ
ժամանակ:
«Եւ
յետ
առնելոյ
Օսմանցոցն
զԿոստանդնուպոլիս»
(էջ
57),
«Ի
ժամանակին`
յորում
շահն
զմեծ
սուրգունն
արարեալ»
(էջ
183),
«Եւ
յաւուր
միում
յորժամ
հանդէս
արարեալ
էր
շահն...
»
(էջ
192),
«Եւ
ի
ժամանակին`
յորում
եկն
Սարդարն
Օսմանցւոց`
որում
անունն
էր
Օքուզահմատ
փաշայ
ի
վերայ
Երեւանայ
բերդին...
»
(էջ
193),
«Յետ
փախստեան
Սահակ
կաթուղիկոսին
յաշխարհ
տէրութեան
Օսմանցւոց»
(էջ
207)
եւ
այլն:
Ժամանակային
մյուս
միավորը
շատ
տարածված
է
միջնադարյան
տեքստերում
եւ
հաշվվում
է
ըստ
թագավորի
գահակալության
կամ
մահվան,
ինչպես
նաեւ`
կաթողիկոսի
գահակալության
կամ
մահվան
փաստի.
«Մինչ
կայր
Թամրազ
թագաւորն
ի
յերկրի
իւրում...
»
(էջ
144)
եւ
այլն:
Հաշվման
այս
կերպը
շատ
հաճախ
առաձգական
է
ու
հարաբերական,
քանզի
կոնկրետ
ամրագրումներ
չի
արձանագրում:
Քիչ
չեն
դեպքերը,
երբ
Դավրիժեցին
հիշատակում
ե՛ւ
թվականը,
ե՛ւ
այն
իրադարձությունը,
որով
նշանավորվել
է
այդ
թվականը.
«Յորժամ
էր
թուական
Հայոց
ՌԽԹ,
մեծ
Սիմոն
խանն,
թագաւորն
Վրաց,
ապստամբեցաւ
յՕսմանցւոց
տէրութենէն...
»
(էջ
72),
«Եւ
նոր
էր
փոխեալ
թուականն
Հայոց
եւ
մտեալ
ի
ՌԾԴ
յառաջնում
ամսեանն
Հայոց
նաւասարդի,
որ
քշեցին
զերկիրն»
(էջ
79)
եւ
այլն:
Երբեմն
Դավրիժեցին
մեկ
նախադասության
մեջ
ժամանակը
ներկայացնում
է
իբրեւ
վերը
նշվածներով
համադրված
ժամանակ
`
«Ի
ժամանակս
առաջնորդութեան
Մելքիսէթ
կաթուղիկոսին,
յետ
մեծ
սուրգունին...
(էջ
167):
Այս
կերպ
հաստատագրվում
է
նաեւ
տվյալ
ժամանակաշրջանի
կարեւորությունը:
Դավրիժեցին
հաճախ
է
վկայագրվող
իրադարձությունների
ժամանակը
թվագրում
իրեն
ժամանակակից
լինելու
գործոնով`
«յաւուրս
մեր
կատարեցաւ
այս
խորհուրդ
եւ
մտածութիւն»
(էջ
62),
«Եւ
այս
բանս
Շահաբասին`
զոր
ասացեալ
է
ընդ
մեծամեծս
իւր`
այժմու
ժամանակիս
լցեալ
կատարեցաւ
յաւուրս
մեր»
(էջ
95),
«եւ
կայ
հաստատ
մինչ
ցայսօր»
(էջ
217)
եւ
այլն:
Նույն
կերպ
զուգադրվում-զուգահեռվում
են
պատմագրքի
գրության
եւ
նրանում
վկայագրվող
պատմության
ժամանակները.
«Եվ
մինչեւ
ցայժմ»
(էջ
113),
«Եւ
այժմ
յարդեանս
ժամանակիս`
որ
է
թուական
մեր
ՌՃԷ,
յորում
գրէաք
զպատմութիւնս»
(էջ
138),
«եւ
կայ
անդէն
մինչեւ
ցայսօր»
(էջ
177)
եւ
այլն:
Երբեմն
պատմիչը
մեկ
պարբերությամբ
պարագրկում
է
ժամանակը
եւ
ապա
տալիս
դրա
պատճառաբանումը:
Այսպիսի
դեպքերում
ժամանակը,
ըստ
էության,
սեղմվում
է.
«Եւ
այս
ամենայն
եղեալ
է
ի
մէջ
երկուց
ամաց.
վասն
զի
գալն
Սրապիոն
կաթուղիկոսին
յէջմիածին
եւ
լինելոյ
կաթուղիկոս.
եւ
ի
նոյն
ամի
գալն
շահին
եւ
ունելոյ
զԹարվէզ`
եւ
զՆախչուան`
եւ
զԵրեւան,
եւ
դառնալոյ
Սրապիոնին
ի
տեղի
իւր,
եւ
այլ
բանք`
զոր
յայսմ
ճառի
պատմեցաք,
ի
մէջ
երկուց
ամաց
եղեալ
է,
որ
էր
թուականն
մեր
ՌԾԲ
եւ
ՌԾԳ»
(էջ
76)
եւ
այլն:
Իբրեւ
գրական
հատկականություններով
օժտված
երկ`
Դավրիժեցու
պատմագրքին
բնորոշ
է
նաեւ
գեղարվեստական
ժամանակ
հասկացությունը,
երբ
ժամանակը
որոշարկվում-հստակեցվում
է
ըստ
տեքստ-շարադրանքի:
Այդպիսի
դեպքերում
պատմիչն
է
տնօրինում
ժամանակը.
«Եւ
արդ
յետ
այսց
ամենից
զոր
պատմեցաք»
(էջ
89),
«Եւ
մինչ
ցայսօր
եւ
ցժամանակս,
յորում
հասաք...
»
(էջ
97),
«Յետ
անցիցս
այսոցիկ»
(էջ
142),
«Յետ
ժամանակաց
անցելոց
պատմութեանցդ`
զոր
յառայջ
պատմեցաք»
(էջ
180),
«Զկնի
ամենայնի
այսոցիկ...
»
(էջ
200),
«Եւ
յաւուրս
յայսոսիկ...
»
(էջ
205),
«Դարձեալ
ի
սոյն
ժամանակի»
(էջ
216)
եւ
այլն:
Նշվածներից
բացի,
Դավրիժեցու
պատմագրքում
հանդիպում
են
բազմաթիվ
այլ
ժամանակային
չափումներ,
որոնք
հենվում
են
տարաբնույթ
աննշան
իրադարձությունների,
տեքստային-բովանդակային
որոշ
դրվագների
վրա,
ինչպես`
«Բայց
յետ
ժամանակաց...
»
(էջ
144),
«Եւ
ապա
յետ...
»
(էջ
146),
«Յետ
այսօրիկ...
»
(էջ
177),
«Զկնի
այսց
գործոց...
»
(էջ
188),
«Իսկ
ի
ժամանակին
յայնմիկ...
»
(էջ
195),
«Եւ
ամաւ
միով
յառաջն...
»
(էջ
204),
«Եւ
յետ
սուղ
ինչ
աւուրց
հասեալ
էր»
(էջ
205),
«Եւ
յետ
աւուրց»
(էջ
205),
«Յայնժամ»
(էջ
208),
«յետ
բանալոյ
դրան
եկեղեցւոյն»
(էջ
228
)
եւ
այլն:
[1]
Զավեն
Ավետիսյան,
Հայ
պատմավեպի
պոետիկան,
Երեւան,
1986,
էջ
47–48:
[2]
Առաքել
Դավրիժեցի,
Պատմություն,
տե՛ս
«Առաջաբանը»,
էջ
9: