Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱՒԱՍՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՒ ԱՆԽՄՈՐ ԳԻՆԻ

Ruyssen առաջարկում է, ծովային զինուորներին եւ առհասարակ նաւաստիներին ցամաքում ալկոլ չը մատակարարելու համար հաստատել նաւաստիների տներ (Maison de Marins), որոնք աւելի կամ նուազ ուղիղ կերով ալկոլականութեան դէմ կռւում են։ Ներկայումս Ֆրանսիայում 8 նաւաստիների տներ կան զանազան նաւահանգիստներում։

Lionel Mundy (Լօնդօնից) առաջարկում է, չը գինովցնող անխմոր գինի պատրաստել, ինչպէս Franck Wriggt նախ հաղորդութեան սուրբ խորհրդի եւ երկրորդ խմելու համար եղած պահանջներին գոհացում տալու նպասատկով պատրաստում է։ Անխմոր գինին պատրաստւում է խաղողի ջուրը 82 աստիճան (ցելզիուս) տաքացնելով, քամելով եւ նորից տաքացնելով շշերի մէջ է դրւում։ 25 տարուց ի վեր անխմոր գինու սպառումը շարունակաբար աճում է։