Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Խնդամտաբար եւ խնկեալ յաւժարութեամբ պարտ եւ վայելուչ է առնել զհիմն բանիս ի նախաստեղծէն մերմէ Ադամայ, համառաւտիւ հասուցանել մինչեւ ուր խնդիրն է մեզ, լայն եւ ընդարձակ գրել: Արդ՝ որ հիմն եւ սկիզբն է բնութեան ազգի մարդկութեանս՝ Ադամ, առաջին մարդն, զնա դիցուք առաջին վէմ ի հիմունս աստ: Եւ ի նմանէ, ըստ կարգի, զմերոյս ազգաց եւ թագաւորաց ածեալ՝ հասուսցուք մինչեւ առ մեզ, աստուծով:

  • ա. Աղաւրոս, շարս Ժ
    Ադամ, յետ ելանելոյն ի դրախտէն, լեալ ամաց <ՄԼ> ծնանի զՍէթ յԵւայէ կնոջէ իւրմէ եւ եկաց այլ եւս ամս Չ, մինչ ի ՃԼԵ ամն Մաղաղիէլի: Ծնանի այլ եւս ուստերս եւ դստերս, մեռանի ՋԼ ամաց:
  • բ. Աղապարոս, <շարս> Գ
    Սէթ լեալ ամաց ՄԵ ծնանի զԵնովս յԱզովրայ կնոջէ իւրմէ եւ եկաց այլ եւս ամս ՉԷ, մինչեւ ի Ի ամն Ենովքայ: Ծնանի ուստերս եւ դստերս եւ մեռանի ՋԺԲ ամաց:
  • գ. Աղմեղոն, շարս ԺԳ
    Ենովս լեալ ամաց ՃՂ ծնանի զԿայինան ի Նոյենայ կնոջէ իւրմէ եւ եկաց այլ եւս ամս ՉԺԵ, մինչեւ ցԾԳ ամն Մաթուսաղայի: Ծնանի ուստերս եւ դստերս եւ մեռանի ՋԵ ամաց:
  • դ. Ամմէնոն, շարս ԺԲ
    Կայինան լեալ ամաց ՃՀ ծնանի զՄաղաղիէլ ի Մաղաղեդայ կնոջէ իւրմէ եւ եկաց այլ եւս ամս ՉԽ, մինչեւ ի ՁԱ ամն Ղամեքայ: Ծնաւ ուստերս եւ դստերս, մեռաւ ՋԺ ամաց:
  • ե. Ամեգաղարոս, շարս ԺԸ
    Մաղաղիէլ լեալ ամաց ՃԿԵ ծնանի զՅարեդ ի /235ա/ Դինայ կնոջէ իւրմէ եւ եկաց այլ եւս ամս ՉԼ, մինչեւ ի ԽԸ ամն Նոյի: Ծնաւ ուստերս եւ դստերս, մեռաւ ՊՂԵ ամաց:
  • զ. Դաւոնոս, շարս ԺՅարեդ լեալ ամաց ՃԿԲ ծնանի զԵնովք ի Բառաքայ կնոջէ իւրմէ եւ եկաց այլ եւս ամս Պ, մինչեւ ՄՁ ամն Նոյի: Ծնանի ուստերս եւ դստերս, մեռանի ՋԿԲ ամաց:
  • է. Եւեդովրանքոս, շարս ԺԸ
    Ենովք լեալ ամաց ՃԿԵ ծնանի զՄաթուսաղայ ի Յադներայ կնոջէ իւրմէ եւ եկաց այլ եւս ամս Մ, հաճոյ եղեալ աստուծոյ: Փոխեցաւ յամի ԼԳ Ղամեքայ: Ծնանի ուստերս եւ դստերս, փոխեցաւ ՅԿԵ ամաց: Ժողովին յԱդամայ մինչեւ ի փոխելն Ենովքայ ազգ Է, ամք ՌՆՁԷ:
  • ը. Ամեմփսինոս, շարս Ժ
    Մաթուսաղայ լեալ ամաց ՃԿԷ ծնանի զՂամեք ի Յեդնայ կնոջէ իւրմէ եւ եկաց այլ եւս ամս ՊԲ: Զսովաւ անցանել ջրհեղեղին՝ ամաւք <ԻԲ>, որ զկենաց նորա թիւ յայտ առնէ: Իսկ թէ որպէս յայլ օրինակս <կայ՝> եկաց, ասէ, այլ եւս ամս ՉՁԲ, ծնաւ ուստերս եւ դստերս, մեռաւ ՋԿԹ ամաց:
  • թ. Ոտիարտէս, շարս Ը
    Ղամեք լեալ ամաց ՃՁԸ ծնանի զՆոյ ի Բեդնայ կնոջէ իւրմէ եւ եկաց այլ եւս ամս ՇԼԵ, յառաջագոյն քան զհայր իւր Մաթուսաղայ վախճանէր Ղամեք: Եւ եկաց այլ եւս ամս, ցամս Նոյի ՇԼԵ, ծնանի ուստերս եւ դստերս, մեռաւ ՉԻԳ ամաց:
  • ժ. Քսիսութֆոս, շարս ԺԸ
    Նոյ լեալ ամաց Շ ծնանի զՍեմ, զՔամ, զՅաբեթ ի Նոյեմզարայ կնոջէ իւրմէ եւ եկաց այլ եւս ամս Ճ, մինչեւ ցջրհեղեղն եւ յետ ջրհեղեղին ամս ՅԾ, մեռաւ ՋԾ ամաց:

<Ժողովին> ի փոխմանէն Ենովքայ մինչեւ ի ջրհեղեղ ազգ՝ Գ, ամք՝ ՉԾԵ, իսկ յԱդամայ՝ ազգ Ժ, ամք՝ [Բ] ՌՄԽԲ: Միանգամայն Ժ նահապետացս, ասեն, շարս ՃԻ, /235բ/ որք առնեն ՍԽԳ բիւր ամաց: Քաղդէական է այս վէպ բանից եւ աւտար ի ճշմարտութենէ, որք մեկնեն զմին շարն ՎՈ ամ:

Արդ՝ պարտ է մեզ յերից որդւոցն Նոյի զՅաբեթայն ազգ ի կարգ արկանել մինչեւ ցսպառուած Հայկազանցն, զոր եբարձ Աղեքսանդր Մակեդոնացի: Եւ զկնի այնորիկ զԱրշակունեացն կարգ, թագաւորելոցն ի վերայ մեր, մինչեւ ի նոցին սպառուածն կարգաւ հասուցից:

Դասակարգութիւն Յաբեթի՝ նախնոյն եւ արմատոյն Հայոց

  • ա. Յաբեթ,
  • բ. Գամեր,
  • գ. Թիրաս,
  • դ. Թորգոմ, Ասքանազ եղբայր,
  • ե. Հայկն. վասն սորա անուանեցաք Հայք,
  • զ. Արամանեակ,
  • է. Արմայիս,
  • ը. Ամասիայ,
  • թ. Գեղամ,
  • ժ. Հարմայ,
  • ժա. Արամ: Ի սորա անուն կոչեն զմեզ ամենայն ազգք՝ Արմանիք: Սա ետ շինել գործավարի իւրոյ Մշակայ զԿեսարիա քաղաք, որ եւ անուամբ նորա կոչեցաւ Մաժակ, զոր անուանեն Յոյնք Պռոտոն Արմանիան, այս ինքն՝ Առաջին Հայք:
  • ժբ. Արայն Գեղեցիկ,
  • ժգ. Կարդոս՝ որդի նորին, որ անուանեցաւ ի Շամիրամայ՝ Արայեանն Արայ:

Յաբեթայ մինչեւ յԱրայ՝ ըստ կարգի, եւ աստի յառաջ՝ ըստ յառաջադիմութեան:

  • ժդ. Պարէտ,
  • ժե. Արբոկ,
  • ժզ. Զաւան,
  • ժէ. Սուր,
  • ժը. Հաւանակ,
  • ժթ. Վաշտակ,
  • ի. Հայկակ,
  • իա. Անպակ,
  • իբ. Առնակ,
  • իգ. Շաւարշ,
  • իդ. Նորայր,
  • իե. վստամ,
  • իզ. Կար,
  • իէ. Գռակ,
  • իը. Հրանդ,
  • իթ. Ընծակ,
  • լ. Գղակ,
  • լա. Հօրայ,
  • լբ. Զարմայր,
  • լգ. Պերճ: Սա՝ յաւուրս Դաւթի մարգարէին:
  • լդ. Արբուն,
  • լե. Բազուկ,
  • լզ. Հոյ,
  • լէ. Յուսակ,
  • լը. Կայպակ,
  • լթ. Սկաորդի,
  • խ. Պարոյր: Սա առաջին պսակեցաւ թագաւոր ի Վարբակէ՝ Մարաց թագաւորէ:
  • խա. Հրաչէ: Սա՝ յաւուրս Նաբուգոդոնոսորայ, խնդրեալ ի նմանէ զմի ի գերելոցն յԵրուսաղէմէ զՇամբատ՝ զնախնին Բագրատունեացն: /236ա/
  • խբ. Փառնաւազ,
  • խգ. Պաճոյճ,
  • խդ. Կռոնակ,
  • խե. Փաւոս,
  • խզ. Հայկակ,
  • խէ. Երուանդ,
  • խը. Տիգրան: Առ սովաւ եկին որդիքն Սենեքարեմայ ի Հայս՝ Սանասար եւ Ադրամէլեք:
  • խթ. Բաբ, Տիրան, Վահագն,
  • ծ. Առաւան,
  • ծա. Ներսէհ,
  • ծբ. Զարէհ,
  • ծգ. Արմոգ,
  • ծդ. Բագամ,
  • ծե. Վան,
  • ծզ. Վահէ: Այս վերջին թագաւոր Հայկազնեաց. զսա սպանեալ Աղեքսանդր Մակեդոնացի:
Ի նախնոյն մերմէ Հայկայ մինչեւ ցՎահէ իշխանք ԼԵ եւ թագաւորք ԺԷ, ի Պարոյրայ սկսեալ, եւ ամք ՌՋԾ:
Եւ արդ՝ կարգեսցուք զկնի Հայկազանցն՝ ի Պարթեւաց զթագաւորեալսն Հայոց:
  • Սէլեւկիոս զկնի Աղեքսանդրի՝ ԼԱ ամ:
  • Անտիոքոս, որդի նորին՝ ԺԹ ամ:
  • Անտիոքոս Թէոս՝ ԺԵ ամ: Ի սորա ԺԱ ամին ապստամբեցին Պարթեւք ի Մակեդոնացւոցն եւ թագաւորեաց նախ
  • Արշակ Քաջ Պարթեւաց՝ ԼԱ ամ:
  • Սա ինքն Արշակն՝ ԼԱ ամ:
  • Արտաշէս՝ ԽԶ ամ:
  • Արշակ Մեծ՝ ԾԳ ամ: Սա զեղբայր իւր զՎաղարշակ առաքէ ի Հայս, առաջին թագաւոր Պարթեւ զկնի սպառելոյ Հայկազանցն ի ՃԿԷ ողոմպիադին:
  • Վաղարշակ Հայոց առաջին. թագաւորէ ամս ԻԲ եւ մեռանի ի Մծբին քաղաքի:
  • Արշակ, որդի նորին՝ ամս ԺԳ:
  • Արտաշէս, որդի նորին՝ ամս ԻԵ: Սա վեհ գտաւ քան զԱղեքսանդր Մակեդոնացի, զի նա երրորդ մասին միայն տիրեաց աշխարհիս, իսկ սա զԴ մասն աշխարհիս միապետեաց:
  • Տիգրան, որդի սորա՝ ԼԳ ամ:
  • Արտաւազդ, որդի նորին՝ Բ ամ:
  • Արջամ, եղբայր Տիգրանայ, հայր Աբգարու՝ Ի ամ:
  • Աբգար՝ ամս ԼԸ:
  • Սանատրուկ՝ ամս Լ:
  • Երուանդ՝ ամս Ի:
  • Արտաշէս՝ ամս ԽԱ:
  • Արտաւազ՝ ամս Բ:
  • Տիրան՝ ամս ԻԱ:
  • Տիգրան՝ ամս ԽԳ:
  • Վաղարշ՝ ամս ԻԱ:
  • Խոսրով՝ ամս ԽԸ:
  • Անիշխան՝ ԻԵ ամք:
  • Տրդատ՝ ամս ԾԶ: /236բ/
  • Խոսրով՝ ամս Թ:
  • Տիրան՝ ամս ԺԱ:
  • Արշակ՝ Լ:
  • Պապ՝ Է:
  • Վարազդատ՝ Դ:
  • Արշակ եւ Վաղարշակ՝ Ե:
  • Խոսրով՝ Է:
  • Վռամշապուհ՝ ԻԱ:
  • Խոսրով դարձեալ՝ Ա:
  • Շապուհ՝ Դ:
  • Անիշխան՝ ամս ԺԱ:
  • Արտաշէս՝ Զ:
  • Անիշխան՝ ամս ԺԳ: Սա վերջին թագաւոր Արշակունեաց:
Զկնի թագաւորացն կացին մարզպանք՝ Հայոց յիշխանացն:
  • Առաջին Մեծն Վարդան մարզպան՝ ԺԹ:
  • Անիշխան՝ ամս ԺԱ:
  • Մանգնոս՝ ամս Ի:
  • Վահան՝ ամս Լ:
  • Վարդ՝ ամս Դ:
  • Պարսիկք՝ ամս ԺԹ:
  • Մեժէժ Գնունի՝ ամս Լ:
  • Պարսիկք՝ ամս ԼԶ:
  • Դաւիթ Սահառունի՝ ամս Լ:
  • Թէոդորոս Ռշտունի՝ ամս ԻԵ: Ի սորա Ժ ամին եւ ի ՂԵ թուին երեւեցաւ Մահմետ սուտ մարգարէն:
  • Համազասպ [ամս] Է:
  • Գրիգոր՝ Ժ: Սա շինէ զկաթուղիկէն յԱրուճ:
  • Ներսէհ՝ ամս Գ:
  • Աշոտ՝ Գ:
  • Ներսէհ Կամսարական՝ Գ:
  • Սմբատ Բագրատունի՝ Ի:
  • Աստ այրեցին զիշխանսն Հայոց ի Նախջաւանի, եւ բազումք ամք յանիշխանութեան էր:
  • Աշոտ Բագրատունի՝ [ամս] Ի:
  • Սմբատ՝ ԻԲ:
  • Աշոտ Մսակերն՝ Ի:
  • Սմբատ Աբլաբասն՝ ԼԲ:
  • Աշոտ՝ ԼԶ: Սա ԼԱ ամի իշխանութեան իւրոյ թագաւորեաց Հայոց ի Բագրատունեաց: Եւ բովանդակին <ի> բառնալոյ Արշակունեացն մինչ ի թագաւորել
  • Բագրատունեաց ամք ՆԼԴ:
  • Սմբատ որդի Աշոտի՝ [ամս] ԻԴ: Սա ի Դվին նահատակի ի Յուսփայ:
  • Անիշխան՝ ամս Է:
  • Աշոտ, որդի Սմբատայ՝ Ը, որ եւ Երկաթ կոչեցաւ:
  • Աբաս, որդի Սմբատայ եւ եղբայր սորա՝ ԻԴ: Սա շինէ զկաթուղիկեն Կարուց:
  • Աշոտ Ողորմածն, որդի Աբասայ, թագաւորէ յԱնի՝ ամս ԻԵ եւ շինէ զՓոքր քաղաքն: Եւ Խոսրովանոյշ թագուհին շինեաց զՀաղբատ [ի] ՆԺԷ թուին:
  • /237ա/ Սմբատ, որդի Աշոտոյ՝ [ամս] ԺԳ: Սա պարսպէ զքաղաքն Անի եւ հիմն էարկ կաթուղիկէին:
  • Գագիկ, եղբայր Սմբատայ՝ [ամս] ԻԹ:
  • Յովաննէս, որդի Գագկայ՝ ԺԹ: Սա վերջին թագաւոր ի Բագրատունեաց:
Աստանաւր սպառեցան թագաւորք ի տանէն Բագրատունեաց:

Արդ՝ սկսցուք զկաթողիկոսքս Հայոց, որ ի սրբոյն Գրիգորոյ մինչեւ ցայսր առ մեզ:

Կարգ կաթողիկոսաց.

  • ա. Սուրբն Գրիգոր Լուսաւորիչ՝ ամս Լ
  • բ. Արիստակէս՝ ամս Է
  • գ. Վրթանէս՝ ԺԵ
  • դ. Յուսիկ՝ Զ
  • ե. Փառներսէհ՝ Դ
  • զ. Սուրբն Ներսէս՝ ԼԴ
  • է. Շահակ՝ Դ
  • ը. Զաւէն, եղբայր Շահակայ՝ Դ
  • թ. Ասպուրակէս, եղբայր սորա՝ Ե
  • ժ. Սուրբն Սահակ՝ ԾԱ
  • ժա. Յովսէփ՝ Բ
  • ժբ. Գիւտ՝ ԺԵ
  • ժգ. Յոհան Մանդակունի՝ ԺԲ
  • ժդ. Բաբգէն՝ Ե
  • ժե. Սամուէլ՝ Ե
  • ժզ. Մուշէ՝ Ը
  • ժէ. Սահակ՝ Ե խ. Յովաբ՝ Ա
  • ժը. Քրիստափոր՝ Ե
  • ժթ. Ղեւոնդ՝ Բ
  • ի. Ներսէս՝ Թ
  • իա. Յոհաննէս՝ ԺԵ
  • իբ. Մովսէս՝ Լ
Ի սրբոյն Գրիգորէ մինչեւ՝ ի Դ ամն Մովսէսի, ուր եդաւ թուականն Հայոց, ամք՝ ՄԽԹ:
Եւ ՅԹ թուականին եդաւ Շ-եակն. ի Քրիստոսէ ամք՝ ՇԾԳ:
  • իգ. Աբրահամ՝ ԻԳ
  • իդ. Յոհան՝ ԻԶ
  • իե. Կոմիտաս՝ Ը
  • իզ. Քրիստափոր՝ Բ
  • իէ. Եզր՝ Ժ
  • իը. Ներսէս՝ Ի
  • իթ. Անաստաս՝ Զ լ. Իսրայէլ՝ Զ
  • լա. Սահակ՝ ԻԳ լբ. Եղիա՝ ԺԴ
  • լգ. Յոհան Ուձնեցի՝ ԺԱ
  • լդ. Դաւիթ՝ ԺԳ
  • լե. Տրդատ՝ ԻԳ
  • լզ. Տրդատ՝ Գ
  • լէ. Սիոն՝ Ը
  • լը. Եսայի՝ ԺԳ
  • լթ. Ստեփանոս՝ Ա
  • խա. Սողովմոն՝ Ա
  • խբ. Գէորգ Գ
  • խգ. Յովսէփ՝ ԺԱ
  • խդ. Դաւիթ՝ ԻԵ
  • խե. Յոհաննէս Կոտայից՝ ԻԲ
  • խզ. Զաքարիայ ի Ձագայ՝ ԻԲ
  • խէ. Գէորգ ի Գառնոյ՝ ԻԲ
  • խը. Մաշտոց Սեւանայ՝ Ա
  • խթ. Յովաննէս Պատմագիրն՝ ԻԸ /237բ/
  • ծ. Ստեփանոս՝ Ա
  • ծա. Թէոդորոս՝ ԺԱ
  • ծբ. Եղիսէ՝ Է
  • ծգ. Անանիայ՝ ԻԲ
  • ծդ. Վահան՝ Բ
  • ծե. Ստեփանոս՝ Բ
  • Անկաթողիկոս՝ ամ Ա
  • ծզ. Խաչիկ՝ ԻԱ
  • ծէ. Սարգիս՝ ԻԴ
  • ծը. Պետրոս՝ ԼԹ
  • ծթ. Խաչիկ՝ Բ
  • կ. Գրիգորէս, որ եւ Վարհամ, որդի Գրիգորոյ Մագիստրոսի՝ ԺԷ
  • կա. Բարսեղ՝ ԼԱ
  • կբ. Գրիգորէս՝ ԾԳ
  • կգ. Ներսէս՝ Է
  • կդ. Գրիգոր՝ Ի, եղբայր որդի սոցին
  • կե. Գրիգորէս Տղայն՝ Ա: Սա արգելեալ ի բերդն Կոպիտառայ, ի գիշերի կախեալ ընդ պարիսպն՝ անկաւ եւ մեռաւ:
  • կզ. Գրիգորէս Ապիրատն՝ Է
  • կէ. Յոհաննէս Մեծաբարոյ՝ ԺԸ
  • կը. Կոստանդին՝ ԽԶ
  • կթ. Յակոբ՝ ԺԹ
  • հ. Միւս Կոստանդին, Գ ամ կեցեալ աքսորեցաւ:
  • հա. Ստեփանոս Հռոմայեցի, Բ ամ կեցեալ գերեցաւ ի Մսր:
  • հբ. Եւ այժմ է Տէր Գրիգոր՝ Անավարզայ եպիսկոպոսն: