Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԶ]  BASILICA SAN LOREBZO FUORI MURA

Եւ անտի գնացաք Սան Պաստիան եկեղեցի մի, որ էր անտի նետաձիգ. եւ ի ճանապարհին հանդիպեցաք վանաց մի Աւետում անուն. եւ երկրպագեալ չուեցաք անտի բազում եւ հասաք ի սուրբն Լուրէնձ, զոր Պուրկէզ քարտինալն քրոջ որդին Փափին նոր նորոգել տայր մեծածախ ընչիւք։ Եւ շինած էր աւագ խորանին բոլորն գետնէն ի վեր յոյժ ազնիւ մէռմէռնի, որպէս հայելիք փայլուն, [1] որ եկեղեցին կ՚երեւէր ի նմա. որ [2] մեք ունէաք փոքր զաղարիկ մի, որ ամէն հեղ հետ մեզ շրջէր. եւ մերձեցեալ ի մէրմէրսն ետես ի նոսա զդէմս իւր. կարծէր թէ այլ շուն, հաջէր ի վերայ, զոր հազիւ լռեցուցաք։ Եւ ներքեւն կայր մաղարայ մի մեծ իբրեւ զքաղաք. եւ վառեալ ջահս իջաք ի ներս. զի ասին թէ ի ժամանակս կռապաշտութեան աստ էր թագուցեալ սուրբն Սեղբեստրոս, եւ բազում սուրբք ընդ նմա. եւ էր յոյժ խոր եւ խաւարչտին. իբրեւ իջաք ԻԵ աստիճան, անձուկ եւ նեղ ճանապարհ տեղւոջ մտաք. որ եւ կանգուն գնալ չկարացաք, այլ կկզելով գլխիվայր։ Եւ տեսաք մաղարա մի քան զտուն. եւ չորս կողմն փորած էր իբրեւ զգերեզման նեղ, որ եւ գիր կայր հոռմի, զոր մեք ոչ կարացաք կարդալ։ Եւ այլ առաջ գնացեալ երկու երեք մաղարայ ալ տեսաք. եւ փորած էր մէջն պատերուն, որք էին աղօթատեղիք սուրբ ճգնաւորաց. եւ էր բազում խորաձոր գետնափոր ծերպ եւ այր [3]. ամէն տեղիս աղօթեալ եւ երկրպագեալ՝ դարձաք ի տուն։ Կային եւ այլ բազում վանորայք, բայց ոչ կարացաք ժամանել, զի օրն տարաժամեալ էր։



[1]            զոր… զոր

[2]            Տե՛ս ծնթ. 299։

[3]            յայր