Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Բ]  ՈՂԲ Ի ՄԱՀՆ ԵՐԻՑԱԳՈՅՆ ՔՐՈՋՆ ՃՈՒՀԱՐԻ

Եւ մինչ ես ի ճանապարհի պատրաստութեան էի, եկն այր մի Վանեցի՝ Չիրախ անուն, իմ ծանօթ եւ սիրելի։ Սա եբեր ինձ գուժ եւ բօթ ի Զամոսցու քաղքէն, թէ Մեծ քոյրդ մեռաւ. ես թաղեալ՝ եկի աստ։ Զայս իմ լուեալ՝ խռովեցաւ հոգի [1] իմ, գալարեցան աղիք [2] իմ, շփոթեցաւ [3] անձն իմ, թարշամեցաւ գոյն երեսաց, մթացան աչք իմ, շիւարեցաւ միտքս, բեկաւ մէջք իմ եւ անկայ երկիր եւ լալով ասեմ. Վա՜յ ինձ, քաղցրիկ քոյր իմ. եղո՜ւկ թշուառականիս. ո՜հ մեծի աղէտիս եւ աւա՜ղ տարակուսանացս։ Ո՜վ բարերար իմ, ո՜վ երախտաւոր իմ, ո՜վ սիրելեցեալդ իմ, ո՜վ աշխատաւոր իմ, ո՜վ քոյր իմ եւ մայր. քանզի զմայրս սակաւ գիտացի, բայց զքեզ երկար ի կենցաղս իմ։ Դու էիր մխիթար իմ, դու սփոփիչ, դու ցաւոցս իմոց փարատիչ, դու էիր ուրախութիւն իմ. արդ զի՞նչ գործեցից կամ առ ո՞վ դիմեցից։ Ով գթած եւ կորովամիտ քոյր իմ, ընդէ՞ր սակաւ մի ոչ լռեցեր, սուղ մի ոչ յամեցեր, է՞ր չի լռեցիր մինչ ես գայի. է՞ր չեղէ արժանի տեսլեան քո, քանզի դու էիր [4] միշտ ի սենեակ սրտիս, դու էիր ի միտս իմ, հանապազ յիշէի զքո գութն, սէրն, խնամքն։ Արդ հատաւ յոյս իմ, լքաւ կեանք իմ, զի ես կորուսի զտենչալի ակն իմ, զանգին մարգարիտն իմ. վա՜յ ի վ[ե]րայ վայի, եւ հազար եղուկ անձինս եղկելի, որ հասրաթ, կարօտ եւ փափագ մնացի ես քո բարի եւ քաղցր տեսի, զի շտապէի առ քեզ գալ, եւ դու յինէն փախար եւ առ Քրիստոս փոխեցար։

Եւ այնպիսի սգով եւ տրտմութեամբ եւ հառաչանօք [5] նստեալ ի նաւ՝ անցաք մեծ կղզի մի ԿՐԻՏԷՍ անուն, մեծ քան զՄիտիլի։ Եւ անտի բերթ մի ՔԵՌՖՈՍ [6], զարմանալի յինքնաբոյս լեռնէ Աստուծոյ խուտրաթէն զուգած, յոյժ անառիկ եւ ամուր [7] որպէս կամար, եւ վերեւն եաբոյք շինած. յորմէ հոսէր ջուր շառաչմամբ [8], որ այլ չկայ նման նմա։

Եւ անտի եկաք ի ԶԱՆԹԱՅ կղզին. եւ ապա ի մեծ կղզին ԶԱՏՐԱՅ, որ ասին թէ ՅԿԵ գեղ կայ ի նմայ. եւ վասն ընդդէմ գոլոյ հողմոյ՝ կացաք անդ ԺԲ օր։ Եւ կայր մեծ եկեղեցի մի վիմաշէն նման Այասօֆու. եւ ասին թէ սուրբն Հեղինէ յորժամ դարձաւ սուրբ Խաչափայտիւ, վասն խռովութեան եւ ալէկոծութեան աստ ել զօրօքն եւ ետ շինել զայս եկեղեցիս մէկ վարպետի, զոր յետոյ որդի նորա Կոստանդիանոս շինեց ի Ստամպօլ։ Եւ էին կղզիքս այս ամէնն Վանատիկու. բայց Հոռոմք էին։ Եւ թէ հաշվես Վէնէտիկու մինչ Ստամպօլ եւ անտի մինչ Տրապիզոն, որչափ ատա կայ, ամէնն հոռոմ է. եւ Ճերմակ [9] ծովու, Սեւ ծովու երկու կողմանց եալուքն սաֆի հոռոմ են։ Բայց այս տեղաց Հոռոմնին խիստ չար եւ զալում էին, Հայոց մեծ թշնամի. երբ զմեզ տեսնէին՝ թքանէին եւ իշքիլ [10] կոչէին, որ է շուն եւ հերձուածող. եւ թէ ոք նոցա ամանէ հաց ուտէր կամ ըմպէր, իսկոյն կոտրատէին թէեւ գնոջ լինէր։



[1]            յոգի

[2]            յաղիք

[3]            շբոթեցաւ

[4]            էր

[5]            հառաջանօք

[6]            քոռֆու

[7]            յամուր

[8]            շառաջմամբ

[9]            ճէրմակ

[10]          յունարէն?՞՞