Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Բ]  Ս. ՅԱԿՈԲ

Եւ կայ ի Սուրբն Յակոբ ՅԿԵ տուն վիմաշէն եւ քարուկիր։ Եւ զատ աւագ Եկեղեցուն երկու փոքր եկեղեցի ալ՝ Սուրբ Թորոս եւ Սուրբ Առաքեալ։ Ունի երկու մեծ ախոռ, որ հազարական ձի կու մէկնի. իրեք պաղչայ՝ ջաղացքն [1] մէջ ձիու։ Եւ առաջնորդին օթեւանքն եւ նստատեղն մեծ եւ բազում. մուտպախն, հացտունն, մառանն։ Հաբեղայից թաղն երկու տակ է տներն՝ ներքնատուն եւ վերնատուն։ Ունի քառսուն հոր ջրի. եւ բոլորն շուրջանակի քարէ պարիսպք, բարձր եւ լայն. եւ մեծ դուռ երկաթի որպէս քաղքի. եւ դռան վերեւն երեքյարկեան դարպաս, կաթողիկոսարան։ Եւ ամէն փողոց անուն մի ունի։

Զոր մեծ կարգ եւ սահման տեսի ես յայնժամ անդ, ժամն եւ արտաքս։ Զի ունէր ԺԵ հաբեղայ, որ ամէն օր անխափան ամենայն եկեղեցիս ժամ կ՚առնեն. երկու վարդապետ, իրեք եպիսկոպոս, լաւ վարպետ մի ժամասաց։ Ունէր խաբիճիք, որ ցորեկն նստէին եւ գիշերն փակէին, բանալին Պարոնտէրի տային. թէմէքչիք, աշչիք, ջաղցպանք [2], եազըճիք, մոմճիք, երկու քիլարչի, մտպախչի, թէրզիք, ոսկէրիչ, թէսպէհչիք, տնտեսք՝ մինն գինոյն վ[ե]րայ եւ մին կերակրոյն։ Ունէր եւ ժողովարարք՝ կարգաւորք եւ աշխարհականք, զորս առաքէր օտար քաղաքսն Հայոց. երկու լուսարար, վեց թարճիման։ Զոր անխափան կատարէր ժամակարգութիւն, սաղմոս եւ երգ եւ պատարագ. զի ամէն օր մէջ գիշերի յառնէին [3] եւ այնպէս տքնութեամբ հսկէին յերեկոյէ մինչեւ ի լոյս. ամէն օր ութ կանոն՝ ամենայն քահանայ. եւ բոլոր տարին չորապաք. երկու օրն անգամ մի ճաշակէին եւ զայն բանջար կամ լոկ թարխանայ. իսկ շաբաթ եւ կիրակէն պանիր, մածուն, ձու, զէյթուն, երբեմն եւ ձուկ։ Եւ զգեստ նոցա շալ։

Եւ զամէն ուխտաւորս Պարոնտէրն իրեք օր պիտոր կերակրէ, թէեւ հազար հոգի է։ Եւ տան առաջի օրն երկու-երկու կերոն ուխտաւորաց՝ մինն սուրբ Յակոբ թողուս եւ մին Յարութիւնն տանիս. եւ ատաթ է որ առած օրն պիտի տայ։ Ամէն մարդ հալին կորայ մի ղուռուշ կամ երկու, այլք երկու-իրեք ալ կու տան։ Եւ յետ իրեք աւուր դարպսի հախ ժողովեն. մարդու կորայ՝ եպիսկոպոսաց, վարդապետաց, մեծատանց շատ, աղքատն սակաւ. շատէն՝ շատ, քիչէ՝ քիչ. մուրացիկքն [4] պիլա պիտի տան, ոչ թէ կարգաւորքն։ Ապա ուզեն ով ինչ խոստացել է կամ ուխտ է արել, թէ քառասնից, թէ ժամուց, եթէ հոգ[ւ]ոյ բաժին, թէ մատաղի, թէ խաչի, թէ շուրջառի [5], եւ թէ այլ ինչ իրաց, անդ [6] պիտի տրվի։

Իսկ ինձ կայր սիրելի եւ ծանօթ մի եպիսկոպոս՝ Ղուկաս անուն. սա եւ ի Լէհ երեկ հետ ինձ նուիրակ [7]. ես նորա բազում գործս եւ բան կատարեցի Ստամպօլ. այլ եւ գիրս յոլով [8] գրեցի նմա եւ զայլ սպասաւորութիւնս նորա առնէի։ Նա տեսեալ զիս յոյժ ուրախ եղեւ եւ ծանոյց զիս առաջնորդին. քանզի սա տեսուչ եւ վերակացու էր, այլ եւ յաջորդ պարոնտէրին. եւ զնա առաւել սիրէր քան զամենայն։ Սա էած զիս օր մի առ նայ. եւ անկեալ յոտս [9] նորա՝ ետու զհոգէբաժինս իմ. եւ նա առեալ օրհնեաց զիս եւ ասէ. «Այլ պիտոր աւելի տայիր, դու Լէհցի ես. ապա Ղուկաս եպիսկոպոսն գոհ է քէնէ. բազում աշխատանք եւ խզմէթ արել ես վասն սուրբ Երուսաղեմայ»։ Եւ ես ասի. «Լէհու վաղ եմ ելել. որբ մի եմ եւ յաղքատ [10] ծնողաց. այս չափս ալ իմ ձեռացս էմակն է. ընկալ զսակաւս յինէն»։ Եւ նա հրամայեաց տալ ինձ օտա մի առանձին. եւ ասէ. «Որչափ ես աստ՝ ի սեղանէ իմէ կերիցես. բայց ինձ գրեսցես, զոր ինչ պատվիրեցից»։ Եւ ես համբուրեցի զաջն եւ գնացի։ Եւ առաքեաց ինձ [11] թուղթ եւ թանաք. եւ սկսայ գրել շրջաբերականս, զոր ամէն աշխարհ կ՚առաքէր նուիրակ եւ թղթեր եկեղեցեաց եւ որիշ որիշ առաջնորդաց եւ խոճայից եւ աւագ իրիցանց։ Իսկ Ղուկաս եպիսկոպոսն զօտաս լի առնէր ամենայն բարօք եւ փափուկ կերակրովք, ազգի ազգի ընձայիւք, մխիթարութեամբ եւ բազում բարերարութեամբ։ Այլ եւ ամենայն միաբանք վանացն սիրէին զիս եւ պատվէին առաւել քան զչափն, որում [12] արժանի չէի. որոց Տէրն վարձահատոյց լիցի։ Եւ կացի անդ Վարագայ Խաչէն մինչեւ ի Զատիկն Հայոց. գրէի, այլ եւ յեկեղեցոջն սպասաւորէի ընդ այլ սարկաւագսն։



[1]            չաղաչքն

[2]            ջաղջպանք

[3]            առնէին

[4]            մուրացիքն

[5]            շուռջառի

[6]            անտ

[7]            Այսինքն՝ 1618- ին։

[8]            ոլով

[9]            ոտս

[10]          աղքատ

[11]          ինձ

[12]          յորում