ՄԱՀԱՑՈՒՑԱԿ
ԵՒ
ԴԱՄԲԱՆԱԿԱՆ
ԳԷՈՐԳ
ՆԱԶԱՐԵԱՆ
ԳԵՂԱՄԵԱՆՑԻ
ՄԱՀՈՒԱՆ
ԱՌԹԻՒ
I.
Այո՛,
հոգով
չափ
ցանկալի
էր
մեզ,
մեր
գրչի
միջնորդութեամբ,
աւետաւոր
լուրեր
տալ
մեր
ազգին,
բայց
մի
չար
բաղդով
այս
րոպէիս
հարկադրուած
ենք
մեր
գրիչքը
շաղախել
արտասուքով.
պատճառ,
պիտոյ
է
մեզ
այսօր
բօթաբեր
լինել
մի
առաքինի
հայազնեայ
երիտասարդի
վաղահաս
վախճանի
մասին,
որի
վերայ,
անտարակոյս,
սուգ
առնելու
է
ամենայն,
իւր
ազգի
օգտին
եւ
յառաջադիմութեան
ցանկացող,
Հայ
մարդը։
Շատ
չունի
Հայաստանը
այսպիսի
առաքինիք
իւր
զաւակների
մէջ,
եւ
այս
է
պատճառը,
որ
առաւել
զգալի
է
անկեղծ
սրտերին,
եթէ
փոքրանում
էր
եւ
այդ
սակաւ
եղած
ընտիրների
թիւը։
Այս
առաքինի
երիտասարդը,
որ
թռաւ
գնաց
մեզանից,
էր
ազնուատոհմ,
Գէորգ
Նազարեան
Գեղամեանցը։
Կարծում
ենք,
ախորժ
կը
լինի
մեր
բարեմիտ
Հայերին
մի
քանի
տեղեկութիւնք
ստանալ
դորա
կեանքի
հանգամանքների
մասին,
որ
համառօտիւ
դնում
ենք
այստեղ,
ինչպէս
յայտնի
են
դոքա
նոյնիսկ
հանգուցելու
բերանից
լսուելով։
Քաղաքով
Երեւանցի
էր
նա,
որդի
ազնուատոհմ
Նազարի
Գեղամեանց,
որ
իւր
նախահարց
ժառանգութեամբ
տիրում
էր
Գեղամայ
ծովակին,
մինչ
դեռ
Հայաստանը
գտանւում
էր
Պարսից
իշխանութեան
տակ։
Գէորգ
Գեղամեանցը,
ինչպէս
վկայում
է
նորա
ծննդաբանական
թուղթը,
Կայսերական
Համալսարանի
դիւանատան
մէջ,
ծնած
է
1831
թուականին։
Իւր
սկզբնական
կրթութիւնը
ստացաւ
նա
Երեւան
քաղաքում,
երեւելի
Հայկազն
Խաչատուր
Աբովեանի
ձեռքով,
որ,
1835
թուականին
վերադարձած
Դորպատեան
ճոխ
եւ
պայծառ
համալսարանից,
աշխատում
էր,
որքան
հնար
ունէր,
վառել
Հայերի
սրտի
մէջ
լուսաւորութեան
եւ
ուսման
եռանդը,
որով,
ինչպէս
ամենայն
ազնուամիտ
բանագէտ
մարդ,
յոյս
ունէր
ջերմացնել
այն
սառնութիւնը
եւ
պաղութիւնը,
որով
պաղած
էին
Հայերը
առհասարակ։
Հանգուցեալը
քանի
մի
տարի
ուսանելով
յիշեալ
Աբովեանի
մօտ
հայերէն,
ռուսերէն,
գերմաներէն
եւ
թուաբանութիւն,
եւ
մեծ
յոյսեր
տալով
իւր
ապագայ
յառաջադիմութենից,
այնպէս
գրաւել
էր
իւր
դաստիարակի
աշխոյժ
եւ
կրակոտ
ազգասէր
սիրտը,
որ
Աբովեանը
աշխատում
էր
նորա
վերայ,
որպէս
իւր
հարազատ
զաւակի
վերայ։
1846
թուականին,
մինչ
դեռ
Ներսէս
Արքեպիսկոպոսը,
ստանալով
կաթողիկոսական
գաւազան,
վերադառնում
է
Բեսսարաբիայից
դէպի
Էջմիածին,
Աբովեանը
իւր
յառաջադէմ
աշակերտների
հետ
միասին,
որոնց
մէջ
կար
եւ
հանգուցեալը,
Երեւանից
մի
իջեւան
տեղ
յառաջ
գնաց
կաթողիկոսին։
Սա
հանդիպեցաւ
Աբովեանին
եւ
խօսելով
նորա
ուսումնական
գործունէութեան
վերայ՝
հարց
էր
արել,
թէ
ունի՞
արդեօք
յառաջադէմ
աշակերտներ։
Երբ
լսել
էր
Աբովեանի
ստորասական
պատասխանը
այդ
մասին,
խոստացել
էր
կաթողիկոսը
այդ
յառաջադէմ
աշակերտներից
տասն
տղայ
ուղարկել
Բեռլին,
որ
այնտեղ
պարապէին
զանազան
ուսման
ճիւղերի։
Աբովեանի
ուրախութիւնը
չափով
չէր
չափւում։
Անցան
այն
բանի
վերայով
մի
քանի
ամիսներ։
Աբովեանը
չէր
դադարում
ամենայն
խնամատարութեամբ
կրթել
եւ
վարժել
իւր
աշակերտքը
գերմանական
լեզուի
մէջ՝
քարոզելով
նոցա,
թէ
այդ
լեզուն
մանաւանդ
լինելու
էր
նոցա
համար
բանալի
մի
այնպիսի
լուսաւոր
տաճարի,
որի
լոյսը
բաւական
էր
ցրուել
Հայաստանի
ասիական
թանձր
խաւարը։
Անցանում
են
սորա
վերայ
մի
քանի
ամիս,
եւ
կաթողիկոսը
արդէն
օծուած
ու
նստած
լինելով
հայրապետական
աթոռը,
Աբովեանը
դիմում
է
դէպի
նա՝
խնդրելով
որոշել
ժամանակը,
երբ
կամք
էր
վեհափառ
տիրոջը
աշակերտքը
Բեռլին
ուղարկելու,
որպէսզի
Աբովեանը
կարողանայ
այդ
միջոցին
պատրաստել
իւր
աշակերտքը։
Կաթողիկոսը
ցոյց
է
տալիս
մեծ
յօժարութիւն,
գովում
է
եւ
օրհնում
է
Աբովեանին
եւ
խոստանում
է
կատարել
նորա
խնդիրը,
մանաւանդ
թէ
իւր
հայրապետական
խոստմունքը,
միայն
թէ
փոքր
ինչ
թեթեւանար
իւր
գործերից։
Աբովեանը,
քաջալերութիւն
ստանալով
այն
կրկին
անգամ
խոստմունքից,
եւս
առաւել
լարում
է
իւր
աշակերտների
զօրութիւնը՝
մեծապէս
աշխատելով
եւ
աշխատեցնելով
նորանց
գերմանական
լեզուի
վերայ։
Անցանում
է
համարեա
թէ
մի
տարի
ժամանակ։
Աբովեանը,
մանաւանդ
որպէս
աշխոյժ
եւ
ջերմ
բնաւորութեամբ
մարդ,
վերջապէս
յուսահատւում
է՝
տեսանելով
իւր
աշակերտների
անորոշ
վիճակը.
հաւանում
է
Էջմիածին
գնալ
Երեւանից՝
կաթողիկոսի
վճռական
խօսքը
լսելու
համար։
Բայց
ո՛վ
վատաբաղդութեան
ազգիս.
կաթողիկոսը
ժամանակ
չունի
մտածելու
ազգային
լուսաւորութեան
վերայ,
նորա
ձեռքը
պարապած
չէ
զանազան
վիճակային
գործերի
մասին
իւր
յատուկ
ձեռքով
կոնդակներ
գրելուց
այս
եւ
այն
գործակալին։
Վեհափառ
տէրը
ժամանակ
չունի
ուշ
եւ
միտք
դարձուցանել
Հայոց
ազգի
նախապատիւ
հոգալի
օգտի
վերայ,
նորա
թանգագին
զաւակների
իմացական
բարօրութեան
վերայ։
Վրաստանի
եւ
Հաշտարխանի
թեմակալ
Կարապետ
եւ
Սերովբէ
արքեպիսկոպոսների
հետ
յարուցել
էր
Կաթողիկոսը
անվերջանալի
վէճ
եւ
խռովութիւն,
որ
ոչինչ
խորհուրդ
չունէին
վերաբերութեամբ
դէպի
Հայոց
ազգային
օգուտը
եւ
եկեղեցու
պայծառութիւնը
*
)։
Այս
իրողութենների
մէջ
ահա
ժամանում
է
Աբովեանը
Էջմիածին։
Բայց,
ինչպէս
պատմում
է
հանգուցեալը,
Աբովեանը
մինչեւ
Փարաքար
գեղը,
որ
գտանւում
է
Երեւանի
եւ
Էջմիածնի
մէջ,
ունեցել
է
սրտումը
մի
յաջողութեան
յոյս,
իսկ
որքան
մօտենում
է
Մայր-Վանքին,
այնքան
եւս
զօրանում
է
երկմտութիւնը
նորա
մէջ,
նորա
հոգին
գուշակում
է
գալոց
անյաջողութիւնը։
Շատ
մեծ
է
անկեղծ
եւ
առաքինի
հոգիների
բնական
ազդեցութիւնը։
Այս
անգամ
շատ
սառն
կերպով
ընդունում
է
նորան
Կաթողիկոսը,
որպէս
երբէք
չէր
ընդունած,
եւ
Աբովեանի
հարցմունքին,
թէ
«Վեհափառ
տէր,
ի՞նչպէս
է
ձեր
կամեցողութիւնը
ուղարկելի
աշակերտների
մասին»,
պատասխանում
է
Կաթողիկոսը.
«Օրհնա՛ծ,
ինչ
անհանգիստ
մարդ
ես.
քեզ
մի
բան
ասացին,
այլեւս
ձեռք
չես
վեր
առնում
դու»։
Այս
տխուր
խորհրդաւոր
խօսքերը
Կաթողիկոսի
բերանից,
որպէս
թէ
մուրճի
զարկով
մի
վայրկեանի
մէջ
փորեցին
ու
քանդեցին
Աբովեանի
յոյսերի
հիմքը,
որոնց
աւերակքը
լուացուեցան
յետոյ
առաքինի
հոգու
ազգասիրական
արտասուքի
հեղեղով։
«Վարժապետ,
ի՛նչ
լուր,
ի՛նչ
համբաւ»,
-
հանդէպ
են
դուրս
գալիս
աշակերտքը,
որոնց
մէջ
գտանւում
էր
մեր
հանգուցեալը։
Այս
անմեղ
մանուկների
սիրտ
կտրատող
հարցմունքի
պատասխանը
լինում
է
Աբովեանի
դէմքի
տխուր
գծագրութիւնը
եւ
արտասուքը,
որ
փայլում
են
նորա
աչքերում։
Այն
օրը
սուգի
օր
է
եղած
ե՛ւ
վարժապետի,
ե՛ւ
աշակերտների
համար։
Միւս
օրից
արդէն
ուսման
ընթացքը
ընդունում
է
մի
այլ
ուղղութիւն։
«Ռուսերէ՛ն,
երեխա՛յք,
ռուսերէ՛ն,
-
ասում
է
այնուհետեւ
Աբովեանը,
-
դուք
ինքներդ
պիտի
բանաք
ձեր
ճանապարհը»։
Ահա
այսպիսի
հանգամանքների
մէջ
պատրաստւում
է
մեր
հանգուցեալը
մտանել
Թիֆլիզի
արքունական
ճեմարանը
(գիմնազիա)։
Բայց
այս
բանի
մէջ
հանգուցեալ
Գեղամեանցի
հօրեղբայրը,
ինչպէս
լսած
ենք
նորա
բերանից,
շատ
ընդդիմութիւն
է
ցոյց
տալիս։
Տիկին
Գեղամեանցը,
այսինքն՝
հանգուցելու
մայրը,
չունէր
այնքան
արծաթ,
որ
հոգար
իւր
որդու
բնակութեան,
կերակրի,
զգեստի
եւ
այլ
հարկաւոր
պիտոյքը։
Ի՛նչ
ճար
գտանել
սորա
համար։
Աբովեանցը
տեսանում
էր
ուսման
հանդիսում
մեծ
յառաջադիմութիւն
հանգուցելու
մէջ.
նորա
ժրաջան
աշխատութիւնը
շատ
բան
էր
խոստանում
ապագայումը։
Մի
կողմից
արծաթի
պակասութիւնը,
միւս
կողմից
հանգուցելու
հօրեղբօր
ընդդիմութիւնը
արգելք
էին
լինում
պատանի
Գեղամեանցի
Թիֆլիս
ուղարկուելուն։
Նորա
հօրեղբայրը
ստիպանքով
առել
էր
նորա
մօր
հաւանութիւնը,
որ
նորա
որդին
ծառայէ
քաղաքական
Պօլիցիայի
մէջ,
որպէս
պարզագիր.
եւ
ահա
մանուկ
Գեղամեանցը
երեւում
է
Պօլիցիայի
մէջ։
Բայց
այս
ծառայութիւնը
չէր
կարող
զովացնել
նորա
հոգեկան
ծարաւը,
այս
պատճառով,
մօր
գիտութեամբ
եւ
Աբովեանի
օգնականութեամբ,
իւր
հօրեղբօրից
թաքուն,
ուղարկուեցաւ
Թիֆլիզ,
ուր
Աբովեանի
բարեխօսական
նամակի
հիման
վերայ
ընդունեց
իւր
խնամարկութեան
տակ
այժմ
հանգուցեալ
Դաւիթ
Թամամշեանը։
Այստեղ
մտաւ
նա
գաւառական
ճեմարանը,
ուր
ամենայն
ժրաջանութեամբ
աշխատելով՝
գրաւեց
բոլոր
վարժապետների
եւ
կառավարիչների
ուշադրութիւնը։
Աւարտելով
ուսման
ընթացքը
ճեմարանում՝
նա
չդադարեց
այն
լուսաւորութեան
աստիճանի
վերայ,
ուր
հանել
էր
նորան
ճեմարանը,
այլ
ցանկանալով
աւելի
եւս
յառաջ
գնալ
իւր
ասպարէզի
մէջ՝
մտքումը
հաստատեց
որոնել
իւր
համար
վերին
դպրոցի
բազմահայեաց
կրթութիւն։
Այս
խորհրդով
ուղարկուեցաւ
նա
վերոյիշեալ
Թամամշեանի
հոգաբարձութեամբ
դէպի
Պետերբուրգ,
այժմ
հանգուցեալ
Ագաթոն
Ակիմեանցի
վերայ։
Հանգուցելու
խորհուրդը
էր,
նմանող
լինելով
իւր
դաստիարակին,
Դորպատ
գնալ
եւ
այնտեղ
կատարել
իւր
ուսման
ընթացքը,
բայց
զանազան
պատճառներ
հարկադրեցին
նորան
դառնալ
Մոսկուա
եւ
այնտեղ
ուսանել
Կովկասեան
Կօմիտետի
ծախքով։
Այսպիսի
հանգամանքներով,
1851
թուականին
Օգոստոս
ամսումը,
քսան
տարեկան
հասակում
մտաւ
հանգուցեալը
Մոսկուայի
Կայսերական
համալսարանը,
որպէս
ուսանող
բժշկականութեան։
Բժշկական
Ֆակուլտէտի
Դէկան
եւ
ուսուցչապետ
Անքէ
վարդապետը
իսկոյն
սիրեց
նորան՝
միտ
դնելով
այն
բանագիտութեանը,
որ
ցոյց
տուեց
հանգուցեալը
ընդունելութեան
հարցափորձի
մէջ։
Տկար
կազմուածքի
վիճակուած
էր
առհասարակ
մեր
բարեկամը,
եւ
արդեօք
անընդհատ
աշխատութենի՞ց,
թէ
Մոսկուայի
ցուրտ
եղանակի
ազդեցութենից,
որին
անսովոր
են
առհասարակ
Հարաւի
բնակիչքը,
հանգուցեալը
սաստիկ
տկարացաւ
իւր
ուսումնական
ասպարէզի
առաջին
ընթացքում,
այնպէս,
որ
անհնար
եղաւ
նորան,
տարու
վերջումը
ենթարկուիլ
հարցափորձութեան,
տեղափոխ
լինելու
դէպի
երկրորդ
ուսումնակարգը։
Ամառը,
քաղաքից
դուրս,
բնակուելով
եւ
զանազան
բժշկական
հնարներ
գործ
դնելով,
բաւական
ամրացուց
իւր
առողջութիւնը
այնքան,
որ
կարողացաւ
աւարտել
իւր
ուսման
ամբողջ
ընթացքը
անցեալ
1857
թուականի
Մայիս
ամսումը։
Նորա
ազգասէր
եւ
միշտ
վառ
հոգին,
թէեւ
շատ
պարապած
լինէր
առանձին
գործերով,
քաղցր
հաճութեամբ
սովոր
էր
մտածել
ազատ
րոպէների
մէջ
իւր
ազգի
վերայ.
դեռեւս
ուսման
ժամանակին
թարգմանել
էր
գերմանական
լեզուից
Հօֆմանի
«Մաքս,
կամ
կարիքն
ամենամեծ,
օգնութիւնը
ամենամերձ»
անունով
գեղեցիկ
գործը
մեր
ազգային
կենդանի
լեզուով։
Աւարտելով
այդ
աշխատութիւնը,
սպասում
էր
մի
յարմար
ժամանակի,
տպել
նորան
երկու
խորհրդով.
առաջինը՝
որ
ժառանգութիւն
դարձուցանէ
այդ
բարոյապէս
արժանի
գործը
եւ
հայ
մարդկութեան,
երկրորդ՝
որ,
նուիրելով
նորան
հանգուցեալ
Դաւիկ
Թամամշեանի՝
իւր
բարերերի
յիշատակին,
փոքր
ի
շատէ
պարտավճար
լինի
նորա
հոգու
առաջեւ
*
։
Բայց
այս
երկրորդական
պարապմունքը
երբէք
արգելք
չեղան
նորա
յառաջադիմութեանը
իւր
առանձին
բժշկական
գիտութեան
մէջ։
Նա,
սրտի
յօժարութեամբ
ուսումնասիրելով
իւր
գիտելի
առարկայքը,
միշտ
յայտնի
էր
համալսարանի
մէջ
որպէս
գովելի
եւ
ժրաջան
աշակերտ։
Նա
լաւ
գիտէր,
թէ
ո՞րքան
մեծ
եւ
ծանրակշիռ
է
իւր
կոչումը՝,
բժիշկ
լինելը,
որին
մարդիկ
պիտոյ
է
մի
օր
հաւատային
իւրեանց
կեանքը,
իւրեանց
ընտանիքը։
Այս
բարոյական
եւ
փիլիսոփայական
մտածութիւնքը
մանաւանդ
մեծ
ազդեցութիւն
ունէին
նորա
սրտի
եւ
հոգու
վերայ.
այս
էր
պատճառը,
որ
չխնայելով
իւր
թոյլ
առողջութիւնը՝
զոհեց
միանգամայն
եւ
իւր
կեանքը։
Գեղեցիկ
խօսեց
Պ.
Նազարեանց
վարդապետը
իւր
դամբանական
ճառի
մէջ.
«Դորա
համար
արեւը
մայրն
է
մտել՝
գրքի
մօտ
նստած,
քրտնելով,
ուսանելով,
նկատելով,
եւ
առաւօտու
լոյսը
բացուել
է
դորա
վերայ՝
նոյնպէս
գիրքը
ձեռքին,
պարապելով
իւր
ուսմանը,
քունը
հատանելով»։
Այս
օրինակ
ահա
պարապելով
ամբողջ
վեց
տարի,
երբ
աւարտում
էր
իւր
ուսման
ընթացքը,
միտք
ունէր
պատրաստուել
բժշկականութեան
Վարդապետի
աստիճան
ստանալու
համար։
Շատ
անգամ
խօսում
էր
մեր
հետ
այդ
մասին
դեռեւս
իւր
ուսման
ընթացքը
աւարտելուց
մի
տարի
յառաջ,
երբ
բնակւում
էինք
ամառը
միասին
կոմս
Շերեմետեվի
գիւղում։
Բայց
մեք,
տեսանելով
նորա
առողջութեան
թուլութիւնը,
հեռացնում
էինք
նորան
այդ
խորհրդից։
Բայց
նորա
վառ
հոգին
եւ
ազնիւ
ձգտողութիւնքը
չկամէին
ներել,
որ
իւր
մարմնի
նիւթական
զօրութեան
նուազութիւնը
արգելք
լինէր
գլուխ
բերելու
այն
դիտաւորութիւնը,
որ
յղացել
էր
նորա
աննիւթ
հոգին։
Նա,
լաւ
ճանաչելով
իւր
անձը,
բարոյապէս
հաւաստի
էր,
թէ
այնքան
բազմակողմանի
գիտութեամբ
կարող
էր
հանդէս
դուրս
գալ
այդ
տաժանելի
քննութեան
պարտիքը
հատուցանելու։
Այս
խորհրդի
վերայ
դիմեց
նա
դէպի
ֆակուլտէտի
Դեկան
եւ
ուսուցչապէս
Անքէ
վարդապետը։
Բայց
սա,
շատ
սիրելով
հանգուցեալը,
բարեմտաբեր
խորհուրդ
տուեց
նորան
մի
քանի
ժամանակ
յետ
դնել
այդ
դիտաւորութեան
իրագործութիւնը,
մինչեւ
իւր
բարոյական
զօրութեանը
համեմատ
զգալու
էր
իւր
մէջ
եւ
նիւթական
զօրութիւն։
Պ.
Անքէի
խորհուրդը
անպտուղ
չմնաց.
առ
ժամանակ
մի
հրաժարուելով
իւր
մտադրութենից՝
կամէր
հանգուցեալը
ասպարէզ
մտանել
ներկայ
1858
թուականի
մէջ։
Աւարտած
լինելով
իւր
ուսումը
Կովկասեան
Կօմիտետի
ծախքով՝
արդէն
արքունական
կանոնադրութեամբ
ենթարկւում
էր
այս
Կօմիտետի
իշխանութեանը։
Կօմիտետի
գլխաւոր
գործակատար,
պետական
Քարտուղար
քաջափայլ
Պարոն
Վլադիմիր
Պետրովիչ
Բուտկովը,
տեսանելով
նորա
արժանաւորութիւնը
եւ
յառաջադիմութիւնը,
պաշտօնական
թղթակցութեամբ
յանձնեց
նորան
բժշկականութեան
եւ
վիրաբուժութեան
երեւելի
վարդապետ
եւ
Կայսերական
համալսարանի
ուսուցչապետ
Պարոն
Ֆէօդօր
Իվանովիչ
Ինոզեմցովին,
որ
կրթէ
նորան
հանքային
ջրերով
բժշկուելու
մէջ,
որովհետեւ
իշխանութիւնը
մտածում
էր
ուղարկել
նորան
Կովկասու
Բորջոմ
ասացեալ
տեղը,
ուր
դիմում
են
անհամար
հիւանդներ՝
հանքային
ջրերով
բժշկուելու
համար
զանազան
ցաւերից։
Պ.
Ինոզեմցովը,
ճանաչելով
նորան
որպէս
ընտիր
ուսած
աշակերտ,
այլեւ
միտ
դնելով
Դեկան
Անքէ
վարդապետի
վկայութեանը,
սիրեց
նորան
իբրեւ
մի
բարի
անդամ
մարդկութեան
բարեկամ
ընկերութեանը,
եւ
առաջարկեց
Պ.
Կրէյզէր
բժշկին
ընդունել
նորան
իւր
հիւանդանոցի
մէջ,
ուր
բժշկւում
են
սառը
ջրով,
որպէս
բանագէտ
բժիշկ։
Այս
երկու
պաշտօնների
մէջ
եւս
նա
գրաւել
էր
բոլոր
ընկեր
բժիշկների
եւ
վարդապետների
սէրը
դէպի
ինքը
եւ
այնպիսի
մեծ
մեծ
քայլերով
յառաջ
էր
խաղում
իւր
ասպարիզումը,
որ
շուտով
ահա
եւ
առանց
տարակուսի
ստանալու
էր
վարդապետութեան
աստիճանը։
Բայց
այլապէս
էր
Նախախնամութեան
կամքը։
Հանգուցեալը,
պարապելով
անդադար
եւ
ել
ու
մուտ
անելով
Պ.
Կրէյզերի
հիւանդանոցի
մէջ,
ուր,
ինչպէս
ասացինք,
միայն
սառն
ջրով
են
բժշկում,
մրսեցաւ
քանի
անգամ,
զօրացուց
իւր
թոքախտութիւնը
(բարակացաւը),
որով
եւ
շտապեցուց
իւր
ցաւելի
եւ
կսկծալի
վախճանը։
Անցեալ
1857
թուականի
Դեկտեմբերի
սկզբումը
արդէն
կարողութիւն
չունէր
տանից
դուրս
գալու.
տկարութիւնը
զօրանում
էր
առաւել
եւ
առաւել,
մինչեւ
որ
Պ.
Ինոզեմցովը
խորհուրդ
տուեց
նորան
տեղափոխուիլ
դէպի
Կայսերական
համալսարանի
հիւանդանոցը,
ուր
աւելի
խնամարկութեամբ
կարելի
էր
դարման
տանել
ցաւին։
Հանգուցեալը
Յունուարի
սկզբումը
տեղափոխուեցաւ
դէպի
յիշեալ
հիւանդանոցը.
բայց
բանը
բանից
անցել
էր
ահա։
Շուտով
սաստիկ
արիւնահոսութիւն
բացուեցաւ
նոր
թոքերից,
որ
խլեց
նորա
ձայնը
եւ
քամեց
վերջին
զօրութիւնքը։
Փետրուարի
16ին,
առաւօտեան
6
ժամին,
այլեւս
չկար
նա
կենդանի
մարդերի
կարգում.
մայրը
մտաւ
նորա
արեւը…
Մահից
քանի
օր
յառաջ,
մինչ
տկարութիւնը
զայրանալով
զայրանում
էր,
նորա
մտածութիւնը
էր
միայն
իւր
մայրը,
որի
մասին
խնդրում
էր
իւր
եւ
մեր
բարեկամ,
պատուելի
բժիշկ
Յարութիւն
Յովհաննիսեան
Մարկոսեանից,
որ
անխնամ
չթողու
նորան։
Փետրուարի
18ին,
առաւօտեան
ինն
ժամին,
բոլոր
հայ
ուսանողքը
Մոսկուայի
Կայսերական
համալսարանի
եւ
հանգուցելու
մերձաւոր
եւ
հեռաւոր
ծանօթքը
եւ
բարեկամքը
հաւաքուած
էինք
համալսարանի
հիւանդանոցի
մատուռի
մէջ,
ուր
դրած
էր
հանգուցելու
մարմինը։
Եկեղեցու
ուխտը,
հոգեհանգիստ
կատարելով
այնտեղ,
յառաջ
շարժուեցաւ
դէպի
մեր
եկեղեցին.
որի
քամակից
լուռ
եւ
տխուր
հանդիսաւորութեամբ
հետեւում
էր
սգազգեաց
խումբը։
Հանգուցելու
մերձաւոր
բարեկամքը
եւ
ուսանողքը
ձեռքի
վերայ
հասուցին
նորա
դագաղը
մինչեւ
Հայոց
եկեղեցին։
Ճաշու
ժամերգութեան
աւարտուելուց
յետոյ,
երբ
որ
պիտոյ
է
սկսանուէին
ննջեցելու
վերայ
տան
եւ
եկեղեցական
կարգերը,
գերապատիւ
Ստեփանոս
Եսայեան
Նազարեանց
հանդէս
դուրս
եկաւ
բազմութեան
միջից
եւ
ասաց
մի
դամբանական
ճառ՝
այնպիսի
սրտաշարժ,
այնպիսի
տխուր
եւ
ներդաշնակ
առոգանութեամբ,
որ
բոլոր
ներկայ
գտանուողքը
արտասուեցին։
Եկեղեցական
կարգի
աւարտուելուց
յետոյ,
մինչ
պիտոյ
է
երգէին
«ժողովեալքս
ի
հրաժարումն»,
մեր
նուաստութիւնը
նոյնպէս
կարդաց
մի
դամբանական
ճառ՝
տալով
հանգուցելու
մարմնին
իւր
հրաժարական
ողջոյնը։
Մինչ
այս
պաշտօնը
կատարւում
էր,
եկեղեցու
մէջ
ներկայ
էին,
բացի
ուսանողներից
եւ
հանգուցելու
մերձաւոր
եւ
հեռաւոր
մերազնեայ
բարեկամներից,
նաեւ
բժշկական
ֆակուլտէտի
Դեկան
եւ
ուսուցչապետ
Անքէ
Վարդապետը
եւ
այլ
Ռուս
բարեկամք
եւ
ընկերք
հանգուցելուն,
որ
եկած
էին
մասնակից
լինելու
այս
տխուր
հանդիսին։
Սգասիրտ
խումբը
յառաջ
շարժուեցաւ
դէպի
Վագայնկով
*
).
մի
երկու
ժամից
յետոյ
պիտոյ
է
հողին
տայինք
մեր
հանգուցելու
հողը։
Գերեզմանի
վերայ
ասացին
դամբանական
ճառեր
Մոսկուայի
Կայսերական
համալսարանի
ուսանող
Պ.
Փուղինեանցը
եւ
Պ.
Լազարեանց
ճեմարանի
աշակերտ,
Պ.
Շահազիզեանը։
Մեք
բոլոր
յուղարկաւորքս
բաժանուեցանք
գերեզմանից,
այն
ժամանակ,
երբ
քահանայն
դրեց
խաչի
կնիքը
նորա
մարմնի
յաւիտենական
օթեւանի
վերայ…
Այսպէս
վերջացաւ
մեր
բարեկամի
կեանքը
աշխարհի
երեսին,
նորա
աշակերտութեան
եւ
առհասարակ
կենդանութեան
միջոցին
սրտացաւ
էին
նորա
համար
Պ.
Նազարեանց
վարդապետը,
Պ.
Մարկոսեան
բժիշկը
եւ
Պ.
Սիմէօն
Նիկոլայոսեան
Կանդինեանցը,
որոնք
եւ
օգնում
էին
նորան
ամենայն
կերպ։
Այստեղ
պարտականութիւն
ենք
համարում
նոյնպէս
յայտնել
մեր
առ
ի
սրտէ
անկեղծ
շնորհակալութիւնը
ազնուական
հայկազն,
Պ.
Մկրտիչ
Սարգիսեան
Սանասարեանցին։
Այս
պատուելի
եւ
ազնիւ
հոգով,
մարդասէր
Հայկազնը
տեղեկանալով,
որ
հանգուցեալը,
բացի
յուր
վարքից
ու
գիտութենից,
ոչինչ
նիւթական
պաշար
չէր
ճարել,
իւր
սեպհական
արծաթովը
հոգաց
ոչ
թէ
միայն
հանդիսաւոր
թաղման
հարկաւոր
պիտոյքը,
այլեւ
փառաւոր
ճաշ
պատրաստեց
գերեզմանատնում
70
յուղարկաւորի
համար։
Պարծա՛նք
քեզ,
Հայաստան,
որ,
թէեւ
փոքր,
այնուամենայնիւ
ունիս
զաւակներ,
որոնք
իւրեանց
ազգասիրութեամբը
փառաւորում
էին
քո
մոռացուած
ու
փոշոտուած
անունը,
որի
յիշատակը
անգամ
ջնջուած
է
քո
շատ
զաւակների
սրտերից։
Մի
մեծատուն
մարդու
մարմին
մեծարել
պատուով
ու
յարգութեամբ,
նորա
մահից
յետոյ,
դժուար
բան
չէ.
բայց
մի
աղքատ
եւ
չքաւոր
առաքինութիւն
ճանաչել
ու
մեծարել,
ա՛յդ
է
ահա
գործը։
Այսպէս
յայտնում
ենք
մեր
մաքուր
սրտով
շնորհակալութիւնը
եւ
բժիշկ
Պ.
Յարութիւն
Յովհաննիսեան
Մարկոսեանին,
որ
ինչպէս
հանգուցելու
կենդանութեան
եւ
հիւանդութեան
միջոցին,
նոյնպէս
եւ
մահից
յետոյ,
անձանձիր
աշխատութեամբ
եւ
եղբայրական
ջերմ
սիրով
գլխաւոր
գործակատար
գտանուեցաւ
այս
մեր
պատմած
բոլոր
բաների
մէջ։
Գերեզմանատնում
սեղանի
վերայ,
մինչ
Պ.
Սանասարեանցի
առատութենից
եւ
Պ.
Մարկոսեանի
հոգաբարձութեամբ,
բոլոր
յուղարկաւորքս
ճաշ
էինք
վայելում,
ամենայն
ոք
մեզանից
խօսում
էր
հանգուցելու
մասին.
յիշում
էինք
զանազան
դիպուածներ
նորա
կեանքից,
նորա
խօսքերը
եւ
գործածական
զուարճալի
առածները.
պատմում
էինք
միմեանց
ո՛վ
ինչ
գիտէր
նորա
վարքից,
մի
խօսքով՝
բոլոր
ընկերութիւնը
ոգեւորուած
էր
նորա
քաղցր
եւ
բարի
յիշատակովը։
Այս
միջոցին,
նորա
ըստ
պաշտօնի
ընկեր,
բժշկականութեան
վարդապետ
Պ.
Օրանսկին
ասաց
մի
ռուսերէն
համառօտ
ճառ։
Հացկերութիւնը
եւ
հոգեհանգիստը
աւարտուած,
յուղարկաւորքս
բաւական
ժամանակ
մնացինք
գերեզմանատնում,
որպէս
թէ
մի
բան
քարշում
էր
եւ
պահում
էր
մեզ
այնտեղ,
յետոյ
Հայկազն
բժիշկ
Սարաջեանը
հրաւիրեց
մեզ
ի
միասին
իւր
տուն,
որովհետեւ
այն
տխուր
օրը
ո՛չ
ոք
մեզանից
չէր
կամենում
բաժանուիլ
իւր
ընկերից։
Բաւական
երկար
միջոց
մնացինք
Պ.
Սարաջեանի
օթեւանում,
ուր
անդադար
խօսում
էինք
դարձեալ
հանգուցելու
վերայ։
Այստեղ
ըստ
պաշտօնի
ընկեր
հանգուցելուն
Պ.
Սեվաստինսկին,
Պ.
Մարկոսեանը,
եւ
Պ.
Օրանսկին
ասացին
սրտաշարժ
իմաստներով
անգիր
ճառեր՝
ապացուցանելով
իւրեանց
սէրը
եւ
ջերմեռանդութիւնը
դէպի
հանգուցեալը։
Այսպէս
աւարտուեցաւ
մեր
սիրելի
ընկերի,
եղբօր
եւ
բարեկամի
թաղումը,
մի
այնպիսի
թաղում,
որին
պատճառ
ուէին
նախանձել
շատ
մարդիկ։
ԲԱՐԵՊԱՇՏ
ՔՐԻՍՏՈՆԵԱՅՔ
II.
Ահա՛
մարդուս
կեանքը
աշխարհի
երեսին.
երեկ
խօսուն,
շարժուն
եւ
զգայուն
էակ,
այսօր
դրած
դագաղի
մէջ
լուռ,
անշարժ.
եւ
մի՞թէ
ճշմարիտ
չէ
Մարգարէի
խօսքը,
թէ
մարդը
վայրի
ծաղկի
պէս
ծաղկում
է.
փչում
է
նորա
վերայ
քամին,
եւ
ահա
չկար.
չէր
երեւում
եւ
նորա
տեղը
եւս։
Ստոյգ
է
այս
նմանութիւնը
նիւթական
կողմից,
որովհետեւ
մարդու
նիւթական
շօշափելի
եւ
ըմբռնելի
մասը,
այսինքն՝
մարմինը,
արդարեւ
գոյանում
է,
աճում
է,
ծաղկում
է
եւ
չորանում
է
ապա։
Բայց
մի՞թէ
մարդը
մարմին
էր
միայն.
եթէ
այսպէս
հաւատայինք,
ապա
զուր
էր
Քրիստոսի
մահը
մեր
համար,
անարդիւն
նորա
փրկարար
արիւնը.
քա՛ւ
լիցի
մեր
կողմից
այսպիսի
անարժան
մտածութիւն.
հեռի
մեզանից
այդպիսի
նիւթապաշտութիւն։
Ինչ
որ
մեր
առաջեւումը,
դագաղի
մէջ
դրած
է
այս
րոպէիս,
չէ՛
նա,
որին
կորուսինք
մեք՝
նորա
բարեկամքս,
այլ
միայն
մի
հողեղէն
թանձր
պատեան,
որի
մէջ
երեք
օր
յառաջ
բնակւում
էր
մի
աննիւթ
էակ,
մի
զգայուն,
բանական
եւ
յաւիտենական
էակ,
որ
այս
րոպէիս
անտեսանելի
է
մեր
մարմնաւոր
աչքին։
Մեր,
սովորաբար
անուանած
կեանքը
է
մի
ժամանակամիջոց՝
սկսած
հոգու
թանձրանալուց
մարմնի
մէջ
մինչեւ
նորա
բաժանուիլը։
Բայց
մի՛թէ
մի
իր,
մի
էակ՝
զգայուն
կամ
անզգայ,
համարուելու
էր
աւարտած
իւր
կեանքը,
եթէ
տեղափոխուել
էր
մի
այլ
տեղ՝
մի
նիւթական,
ախտաւոր
եւ
ալէկոծուն
աշխարհից
դէպի
մի
աննիւթ,
անախտ
եւ
խաղաղ
աշխարհ։
Այո՛,
Մարգարէն
նմանեցնում
է
մարդը
ծաղկի
այն
ժամանակամիջոցում
միայն,
երբ
նորա
հոգին
ներգործում
էր
մի
նիւթական
շրջապատի
մէջ,
երբ
կրում
էր
իւր
վերայ
այն
կաւեղէն
զգեստը,
որ,
այս
րոպէիս,
մեք
ամենեքեան
ունինք։
Այսպիսի
տխուր
եւ
խորհրդաւոր
հանդիսում,
եթէ
աչքերս
ձգենք
միայն
այն
ժամանակամիջոցի
վերայ,
երբ
հանգուցեալը
ապրում
էր
մի
նիւթական
շրաջապատի
մէջ,
այն
ժամանակ
չափից
անցնում
է
մեր
կորուստը
եւ
բարեկամական
անկեղծ
սրտի
կսկիծը
նորա
հետ
միասին։
Բայց,
որպէս
Քրիստոնեայ
հասկանալով
մարդկային
կեանքի
խորհուրդը,
արժան
էր
չափաւորել
մեր
սուգը,
որովհետեւ
հաւատում
էինք,
թէ
հանգուցեալը,
մերկանալով
իւր
վերայից
այս
ծանր
եւ
ախտաւոր
զգեստը,
վերացել
էր
դէպի
մի
այլ
աշխարհ,
ուր
չկային
ո՛չ
ախտ,
ո՛չ
ցաւ,
ո՛չ
ծանրութիւն
եւ
ո՛չ
վիշտ,
ուր
մի
հիւրընկալ
ծերունի
տանուտէր
գիրկը
բաց
հանդիպում
էր
իւր
նոր
գնացող
զաւակներին,
նորանց
հանգստացնելու
համար
այն
օթեւանում,
որ
վաղուց
ահա
պատրաստել
էր
նորա
որդին
նոցա
համար,
որ
ճանաչել
էին
ճշմարտութիւնը,
որ
էր
ինքը՝
այդ
տանուտիրոջ
միածին
որդին
Յիսուս
Քրիստոս։
Նորա
համար,
որ
ճանաչել
էր
ճշմարտութիւնը,
ի՞նչ
մահ.
նա
յաւիտենական
է,
նա
անմահ
է։
Նոյնիսկ
մեր
փրկութեան
միայնակ
միջնորդը,
երկնաւոր
հօր
հետ
խօսելով,
թէ
այս
է
յաւիտենական
կեանքը,
որ
ճանաչեն
քեզ
ճշմարիտ
Աստուած
եւ
Քո
ուղարկած
Յիսուս
Քրիստոսը,
վկայում
է
մեր
խօսքին։
Օրհնեալ
է
Աստուած,
որին
ճանաչելը
պարգեւում
է
մեզ
անմահութիւն։
Ուրեմն
եղբա՛րք,
չափաւորելով
մեր
տրտմութիւնը,
տանք
մեր
վերջին
հրաժարական
ողջոյնը
հանգուցելու
մարմնին.
չափաւորենք
սուգը,
մեր
բարեկամի
մեզանից
բաժանուելու
վերայ,
որովհետեւ
գնացել
էր
նա
մի
աւելի
երջանիկ
եւ
նախանձելի
աշխարհ՝
իւր
հայրենիքը,
իւր
արարչի
գոգը,
մեր
բոլորի
կենդանութեան
աղբիւրը
եւ
շարժառիթը։
Արի՛ք,
ուրեմն
խառնենք
մեր
աղօթքը
Աստուծոյ
քահանաների
եւ
տաճարի
սպասաւորների
աղօթքի
հետ
եւ
խնդրենք
Աստուծուց՝
մեր
երկնաւոր
հօրից,
միաւորել
հանգուցեալը
այն
լուսի
հետ,
դէպի
որը
նայում
էինք
մեք
ամենեքին։
Աղաչենք
եւ
Հոգին
սուրբը,
այն
մխիթարիչը
սգաւորների,
մեղմել
եւ
ամոքել
հանգուցելու
ծերունի
եւ
այրի
մօր
սրտի
կսկիծը,
որ
անհամեմատ
մեծ
էր,
քան
թէ
մերը,
թէեւ
սիրած
լինէինք
հանգուցեալը
իբրեւ
մեր
անձը.
սփոփել
եւ
մխիթարել
սիրտը
այն
մօր,
որ
կապւում
էր
աշխարհի
հետ
միմիայն
իւր
որդու
կենդանութեամբը։
Բայց
դո՛ւ,
բարեկամ
մեր,
որ
այս
րոպէիս
հեռացած
ես,
ընդունիր
մեզանից
մեր
տխուր
սրտի
զգացմունքը,
որպէս
մի
յաւիտենական
գրաւական
մեր
բարեկամութեանը։
Քո
քաղցր
յիշատակը
ապրելու
է
մեր
սրտում,
քանի
սա
զարկում
էր
մեր
կուրծքի
մէջ.
չենք
մոռանալու
քեզ
եւ
ոչ
քո
ազնիւ
եւ
առաքինի
ունակութիւնքը,
ո՛չ
այն
րոպէները,
որոնց
միջոցին
բաժանորդ
էինք
գտանուած
միմեանց
վշտին
եւ
ուրախութեանը։
Քեզ
ողջո՛յն,
սիրական,
գնա՛
խաղաղութեամբ
դէպի
խաղաղութիւնը։
Աստուծոյ
հրեշտակը
քեզ
առաջնորդ.
նա
թո՛ղ
հասուցանէ
քեզ
այն
օթեւանը,
ուր
եւ
մեք
կարճ
միջոցում
հաւաքուելու
էինք։
Փետրուարի
18-ին
1858.
Հայկական
եկեղեցու
մէջ։
*
Գիտենք,
որ
մերկապարանոց
կացուցանելով
այս
իրողութիւնքը,
պիտոյ
է
համարուինք
ազգային
ամօթի
մերկացուցիչ.
պիտոյ
է
վատամարդիկ
դառնանք
մի
քանի
նեղսիրտ,
պղտոր
տեսութեամբ
պարոնների
առաջեւ,
որ
ծածկելով
ազգի
պակասութիւնքը՝
խառնափնդորում
էին
ամենայն
դատողութիւնք՝
յանցանքը
որպէս
առաքինութիւն
ձեւացնելով
եւ
առաքինութիւնը
որպէս
յանցանք։
Բայց
մեք
որպէս
ուսումն
եւ
խրատ
ամեններիս
համար,
պարտական
ենք
տեղեկանալ
մեր
բարոյական
ցաւերին
ու
խոցերին,
եւ
այդպէս
վերքարշել
մի
վարագոյր,
որի
տակ
ամենայն
զգուշութեամբ
աշխատում
էին
տգէտ
մարդիկ
թագուցանել
ճշմարտութիւնը։
Յայտնի
է
մեզ
լատինական
առածը,
«Մեռածների
վերայ
կամ
լաւ,
կամ
ոչինչ
խօսել».
բայց
մեր
դատաստանի
առաջեւ
աւելի
յարգ
ու
արժանաւորութիւն
ունի
ազգի
բուն
օգուտը
եւ
նորա
յառաջադիմութեան
շարժառիթքը։
Խնդրում
ենք
այդ
պարոններից,
որ
բամբասելու
էին
մեզ,
ձեռքը
սրտի
վերայ
դրած
վկայել
մեր
ասածին,
եւ
խղճմտանքով,
եւ
առանց
կողմնապահութեան
դատաստան
առնել.
բայց
ուշաբարձութիւնը
սովոր
է
հրաժարուիլ
ամենայն
պայմանից.
այդպիսի
վատաբաղդ
դիպուածում
եւս
մեր
հոգին
հանդարտ
է
եւ
խղճմտանքը՝
հանգիստ։
Մեք
գիտենք,
որ
ապագայքը,
որ
կարող
էին
սառն
աչքով
նայել
անցած
գնացած
իրողութենների
վերայ,
եւ
ամենայն
բանի
տալ
իւր
արժանի
վարձը,
գնահատելու
են
մեր
խօսքերը
եւ
արդարացնելու
մեր
անձը.
փոյթ
չէ,
որ
այն
ժամանակ
դրած
կը
լինինք
հողի
տակին
յաւիտենական
քնով
հանգստացած։
*
Քաղցր
պարտականութիւն
կը
համարենք
մեզ
հրատարակել
այս
աշխատութիւնը
տպագրութեամբ՝
հանգուցելու
խորհրդին
եւ
ցանկութեանը
համեմատ։
*
Հայոց
գերեզմանատունը
գտանւում
է
Վագայնկով
արուարձանի
մէջ։