ՀՌՈՄԷԱԿԱՆ
ՆԱՄԱԿ
Իմ
ազնիւ
Կոմս
Էմմանուէլ,
Անծանօթ
սիրելի
Ես
քաջ
իմանալով,
որ
դուք
հաճութեամբ
կ՚ընթեռնուք
նորանոր
անցքեր,
եւ
սիրում
էք
լսել
նորալուր
դէպքեր,
աւելորդ
չհամարեցի
ուղարկել
Ձեզ
մի
յօդուած,
որի
բովանդակութիւնը,
հարցասիրութեան
արժանի
բան
լինելով,
յոյս
ունիմ,
որ
տեղ
գտանէ
կամ
Յիշատակարանիդ
մէջ,
կամ
Յիշատակարանիցդ
դուրս,
բայց
դարձեալ
Հիւսիսափայլի
մէջ:
Գտանւում
էի
ես
Փարիզում
որպէս
վաճառական
մարդ,
եւ
այդ
գործը
աւելի
ամուր
հիմքերի
վերայ
արդիւնաւէտ
կացուցանելու
համար,
ստացել
էի
ինձանից
ջոկ
տասն
եւ
մին
ընկեր,
որով
բոլորեցունցս
թիւն
էր
տասներկու:
Ինչ
ապրանքով
մեր
ընկերութիւնը
պիտի
տուր
եւ
առք
առնէր,
այդ
ապրանքի
տեսակից
եւ
բաւական
պաշար
վեր
առած,
Փարիզից
ուղեւորուեցանք
դէպի
Բօրդօ,
շոգեշարժ
կառքով:
Նոր
էին
լոյսն
ու
մութը
միմեանցից
բաժանւում,
որ
մէք
Բօրդօյից
շոգենաւով
մտանք
Ատլանտեան
ովկիանոսը,
որ
ողողում
է
Եւրոպայի
արեւմտեան
ափերը:
Սիրելի
էր
մեզ
այն
հեղանուտ
ճանապարհի
վերայ
երկար
գնալ:
Երկինքը
պարզ
էր,
արեւմտքումը
չէր
երեւում
բոլորովին
ոչ
մի
ամպի
հետք:
Առաւօտ
ու
կապուտակ
արշալուսից
յետոյ
սկսում
էր
արեւելքը
վարդագոյն
վառուիլ
արեգակի
առաջին
ճառագայթներից:
Շիջանում
էին
այնուհետեւ
երկնքի
պարզ
երեսի
գիշերային
բիւրաւոր
անձեր
կանթեղները:
Արեգակը
հսկայաձեւ
ելանելով
հորիզոնի
մշտնջենաւոր
կամարի
վերայ,
վերածնում
էր
գիշերային
աղջամուղջ
մթութենից
մի
արփիաճաճանչ
առաւօտ:
Մեր
շոգենաւը
սուրալով
կապուտակ
ծովի
յստակ
եւ
հարթ
մակերեւոյթի
վերայ,
անզգալի
կերպով
կտրում
էր
ճանապարհի
երկարութիւնը:
Զայրանում
էր
ծովը
մեր
յանդգնութեան
վերայ
եւ
կատաղաբար
փրփրում
էր:
Երկինքը,
եղանակը
եւ
հեղաշունչ
հողմիկը
մեզ
խոստանում
էին
մի
բարեյաջող
նաւարկութիւն:
Թէ
մէկ
օր
վաղ
եւ
թէ
մէկ
օր
անագան,
ոչինչ.
բայց
մեք,
հասանք
Բարի
Յուսոյ
սարաւանդին,
ուր
սովորաբար
հանգիստ
են
առնում
Եւրոպայից
դէպի
Հնդկաստան
ճանապարհորդ
բոլոր
վաճառական
շոգենաւերը:
Այնտեղ
գիշերեցինք
եւ
արեւածագին
ճանապարհ
ընկանք
միեւնոյն
յաջողութեամբ,
միեւնոյն
վստահութեամբ
եւ
միեւնոյն
հաստատ
յուսով,
որ
այս
տարի
մեր
ապրանքը
ամէնից
շուտ
հասանելով
Հնդկաստան,
պէտք
է
որ
մեք
եւս
ամէնից
շատ
օգուտ
քաղենք:
Մեր
յոյսերը
անշուշտ
պսակուելու
էին,
բայց
երբ
որ
մի
քառորդ
ժամու
ճանապարհ
էր
մնում
մինչեւ
ոսկեծին
Գանգէսի
գետաբերանը,
որ
արեւմտեան
Հնդկաստանը
երկու
մասն
բաժանելով
վազում
է
եւ
վիշապօրէն
յառաջ
խաղալով
թափւում
է
Բենկալի
ծոցը,
եւ
ահա՛
արեւմտքում
դիզուած
սեւ
սեւ
ամպերը
ծածկեցին
արեւը
մեր
աչքից:
Մեք
ընկղմուեցանք
մի
խոր
գիշերի
մէջ:
Կայծակի
ահաւոր
փայլատակութեամբ
հազիւ
տեսանում
էինք
միմեանց,
հազիւ
նշմարում
էինք
մեր
չորս
կողմի
եղած
նիւթերը,
հազիւ
նկատում
էինք
Հնդկաստանի
անձկալի
ափերը:
Սանձակոտոր
հողմերի
սոսկալի
շառաչիւնքը ,
յորդահոս
անձրեւի
մեծ
կաթիլները
եւ
որոտման
գոռոց
գոչիւնը,
ասէիր
թէ
կամենում
էին
կործանել
մեր
գլխին
երկնքի
մշտնջենաւոր
սիւները:
Կատաղի
ալիքները,
որոնք
մինչեւ
այն
ժամանակ
խաղաղ
ափերի
վերայ
քնած
էին,
հողմի
սարսափելի
ձայներիցն
արթնացած,
մոլեգնաբար
յարձակւում
էին
մեր
վերայ
եւ
դիպչելով
շոգենաւի
կողերին,
խորտակւում
էին
մռնչելով:
Մեզ
առաւել
սարսափեցնողը
մեր
ողորմելի
դրութեան
մէջ
այն
էր,
որ
սովորականից
դուրս
սաստիկ
փչող
հողմերը
երբեմն
մեր
շոգենաւը
լեռնաձեւ
կոճակների
վերայ
դէպի
երկինք
էին
բարձրացնում
եւ
երբեմն
ճեղքում
էին
ծովի
անչափելի
ջրադաշտը
եւ
մեզ
անփախչելի
մահ
սպառնալով,
խորասուզում
էին
նորա
անդունդի
մէջ:
Այսպէս,
տեսանելով
մեր
անձը
ամեն
կողմից
պաշարուած
եւ
օրհասի
գրկի
մէջ,
արտասուալից
աչքով
աղօթեցինք
առ
երկնաւոր
Հայրը
եւ
մեր
կեանքի
փրկութեան
յոյսը
դրեցինք
նորա
վերայ:
Իմ
բոլոր
ընկերները
սրտաթափ
էին
եղած,
նաւապետը
երկիւղից
սասանուած
էր,
բայց
ես
չէի
տակաւին
կորցրել
իմ
հոգու
արիութիւնը.
ես,
որ
ինչքան
վտանգը
մեծ
տեսանեմ,
այնքան
եւս
սրտապնդութիւն
եմ
ստանում,
խրախուսեցի
ընկերներս,
եւ
քաջալերեցի
ահաբեկուած
նաւապետը,
թնդանօթ
արձակել,
որ
նշան
տրուի,
թէ
մի
նաւ
վտանգի
մէջ
էր
եւ
օգնութեան
կարօտ
էր:
Բենկալայի
եւ
մօտիկ
ծովեզրեայ
բնակիչները
բազմութեամբ
դիմում
էին
ծովի
ափը
ականատես
լինելու
այս
ահաւոր
տեսարանին:
Ամենեքեան
ողբում
էին
մեր
կորուստը:
Միայն
հինգ
անձը
կային
այն
բազմութեան
մէջ,
որ,
ինչպէս
պատմեցին
մեզ
յետոյ,
կարեկից
չէին
մեր
աղէտքին
եւ
տհաճ
էին
նոցայ
վերայ,
որոնք
դիմում
էին
օգնելու
մեզ,
տառապեալներիս:
Նախախնամութիւնը
մեր
վերայ
հսկում
էր
այն
զարհուրելի
ժամում.
այն
հինգ
տմարդի
ոգիների
չարեացակամութիւնը
ի՛նչ
կարող
էր
վնասել
մեզ:
Գտանուեցան
մասնաւորապէս
բարեհոգի
անձինք,
որոնք
ամէն
բան
յանձն
առած,
իւրեանց
կեանքը
մեր
փրկութեան
վերայ
դնելով,
արիաբար
ներս
մտան
մահու
թագաւորութեան
մէջ
եւ
իւրեանց
մակոյկներով
եկան
մեզ
օգնութիւն:
Երեք
ժամ
հաւասարապէս
կատարելով
հողմերը,
ապա
անակնկալ
դադարեցան,
եւ
տիրեց
մի
խորին
լռութիւն:
Սեւ
սեւ
ամպերն
առ
փոքր
փոքր
սկսան
ցանուցիր
լինել:
Արեգակը
դուրս
գալով
ամպերի
տակից,
լուսաւորեց
երկնքի
երեսը:
Ծովի
խաղաղել
էր:
Թէպէտ
մեք
կորուսել
էինք
մեր
բոլոր
ապրանքը,
բայց
ողջանդամ
փրկուեցանք
մեզ
մօտեցած
մակոյկների
օգնութեամբ:
Յաւէրժակա՜ն
յիշատակի
արժանի
գործ,
որ
անմոռաց
կը
մնայ
մեր
հոգու
մէջ:
Մտանք
Հնդկաստան
առանց
արծաթի
եւ
ճանապարհի
հանդերձով.
երկար
թափառեցանք
այնտեղ
սորա
եւ
նորա
դրանը
մեր
աղքատութեան
պատճառով:
Վերջումը
անճարացած
ընկերներիս
մինը
պաշտօնի
մէջ
մտաւ
մի
վաճառականի
մօտ,
միւսը
վերստին
նաւ
նստեց,
իւր
հայրենիքը
վերադառնալու:
Երրորդը
գրագիր
մտաւ
մի
վաճառականի
հաշուետնում:
Միւսերն
եւս
իւրեանց
յարմար
մի
գործ
ճարեցին:
Այսպէս
իմ
բոլոր
ընկերները
այս
ու
այն
կողմը
ցրուեցան
Հնդկաստանի
մէջ:
Նոցանցից
իմ
մօտ
մնաց
մինը
միայն,
որ
ամէնից
առաւել
քնքուշ
սիրտ
ունէր
եւ
էր
նա
բարեբարոյ
եւ
ընկերասէր:
Ես
կեանք
վարեցի
նորա
հետ
երեք
ամիս,
մի
անվարձ
անպաճոյճ
սենեկում:
Մեք
հերիքանում
էինք
միայն
մի
տեսակ
կերակրով,
որ
շատ
անգամ
եւս
չէր
պատահում:
Երբ
մտածում
էինք
մեր
ներկայ
վիճակի
վերայ,
արտասուք
էին
կաթում
աչքերիցս:
Բայց
ապագայի
յոյսերը
մեր
աչքի
առաջեւ
նկարագրելով,
մխիթարում
էինք
միմեանց
եւ
ասում
էինք.
Թէպէտ
մարդիկը
մեզ
մոռացան,
բայց
երկնքի
թռչունների
նախախնամող
բարի
աստուածը
չէ
մոռացել
մեզ:
Նորա
հսկողական
աչքը
մեր
վերայ
է:
Նա
այն
խորհրդով
բացել
է
մեր
առաջ
եւ
այսպիսի
նեղութեան
ասպարէզներ,
որ
փորձել
մեր
հաւատը
եւ
հանդես
հանէ
մեր
հոգու
արիութիւնը:
Միթէ՞
կարող
էինք
մոռանալ,
որ
նա
կարկառեց
մեզ
իւր
հզօր
բազուկը
ծովի
անդունդի
մէջ,
եւ
մեզ
դուրս
խլեց
նորա
կոկորդից.
միթէ՞
արժան
էր
մեզ
վհատել,
տրտմահաղո՛րդ
ընկեր.
քա՛ջ
գիտեմ,
որ
կը
գան
օրեր,
—
դոցայ
կարմիր
ծայրերը
բացուել
են
արդէն,
—
երբ
կը
խայտառակուին
մեր
ոխերիմ
թշնամիքը,
եւ
արդարութիւնը
կ՚առնու
իւր
վարձը:
Ծանի՛ր,
թշուառ,
բայց
սիրելի
բարեկամ,
որ
այս
բոլոր
նեղութիւնները,
որոնց
մեք
տանում
ենք
Կալկաթայի
պէս
վաճառաշահական
քաղաքում,
բոլորը
այն
հինգ
անբարոյական
մարդերի
ներգործութենիցն
է
մեզ
հասանում,
նոցայ,
որ
մեր
նաւաբեկութեան
աղէտքի
մեջ
մեզ
անտես
էին
առնում:
Ո՛չ.
նեղութեանը
մեծահոգութեամբ
պէտք
է
յաղթել:
Այնտեղ
վարում
էինք
մի
պարզ
կեանք
միմեանց
քաջալերելով
ընդդէմ
ահի
եւ
երկիւղի
եւ
սպառնալից
թշուառութենների:
Եւ
միշտ
նկրտելով
դէպի
բարին,
հեռանում
էինք
չարից:
Այս
անպաճոյճ
կեանքը
ինձ
առաւել
սիրելի
էր
քան
այն
զեխ
օրերը,
որ
ես
անցուցի
Փարիզի
մէջ:
Բայց,
աւա՜ղ,
այն
քաղցր
օրերը
անհետ
կորան
մշտնջենաւորութեան
ովկիանոսի
մէջ.
նոցայ
աւետաբեր
լոյսը
շուտով
ծածկուեցաւ
մարդերի
չարութեան
ամպերի
տակ
-
միայն
նոցայ
տխուր
յիշատակներն
են
մնացել
այժմ,
որ
անմոռանալի
կացուցանեն
իմ
տրտմութիւնս:
Մեր
ոխերիմ
թշնամիքը
քամեցին
մեր
վերայ
իւրեանց
դառնութեան
մրուրը,
եւ
մեզ
ստիպեցին
միմեանցից
բաժանուիլ:
Նա
հառաչելով
էր
ասում
ինձ,
վկայ
է
աստուած,
որ
ես
մինչեւ
մահս
անմեկնելի
կը
մնայի
քեզանից,
բայց
դժնդակ
բախտը
հալածում
է
ինձ
ամեն
տեղ:
Ես
քեզանից
մարմնով
միայն
հեռանում
եմ ,
հոգով
միշտ
մօտ
եմ
քեզ:
Գնա՛,
ասացի
ես
նորան,
տարաբախտութեան
ընկեր,
գնա՛
բարեաւ,
բայց
չմոռանաս
այն
սուրբ
դաշը,
որ
կնքեցիր
իմ
հետ:
Նա
խոստանալով
ինձ,
հաստատ
մնալ
իւր
սուրբ
ուխտի
վերայ,
անջատուեցաւ:
Նորա
հեռանալուց
յետոյ
իմ
ցաւերս
բազմացան,
եւ
ես
օրէ
օր
մաշւում
էի:
Իմ
ցաւերս
մի
փոքր
մոռանալու
համար,
ես
շատ
անգամ
շրջում
էի
միայնակ
Գանգէսի
ափերումը:
Երբ
զայրանում
էր
սրտիս
վիշտը,
այնուհետեւ
դէպի
սարերն
էի
փախչում
ես,
նոցայ
մեջ
պատսպարան
որոնելու
իմ
թշուառութեան
երեսից:
Իմ
միայնութիւնը
ինձ
առաւել
մաշողական
էր,
քան
թէ
այնքան
վշտերի
կուտակութիւնքը.
շատ
աստանդական
թափառելուց
յետոյ,
տեսանելով,
որ
ո՛չ
մի
տեղից
լուսոյ
նշոյլ
չէ
ծագում
իմ
վերայ,
ծունր
խոնարհեցնելով
բաց
երկնակամարի
տակ,
իմ
միայնութեան
մէջ
ձեռներս
դէպի
երկինք
տարածանելով,
արտասուալից
աչքով
աղօթք
արեցի
այսպէս.
«Սիրով
խաչիդ,
դառն
վշտիս
արիաբար
տարայց
Տէր,
Եւ
նահատակ
յայն
ասպարէզ
արձանացայց
անվեհեր.
Ո՛չ
երկէայց
ես,
թէպէտ
հարցի
ինձ
ի
դիմի
ողջ
աշխարհ,
Ո՛չ
յուսաբեկ
եղէց
երբէք,
թէպէտ
անկեայց
ի
դժուար:
Յուսամ
զի
ես
կարեմ
ապրել
յովկիանու
ջուրցն
եւ
խոր,
Թէ
յիմ
վերայ
հովանասցի
ամենակալ
բազուկդ
Հօր:
Քեւ
բղխեցաւ
յանապատին
ջուրն
ի
վիմաց
արաuտոյ ,
Քեւ
պահեցաւ
ի
խորս
ջուրց
նոյն
չարաբաստ
ծառայն
քո:
Յիշխանականն
ի
յաթոռ
դու
զոյ
կամիս
նստուցանես,
Եւ
ում
զլանաս
ի
փառաց
հեշտին
զնայ
դու
կապտես:
Արտասուաթոր
անոք
հիգին
դու
ես
միայն
ապաւէն.
Ում
ոտնահար
լինին
մարդիկ,
եւ
ում
երեu
ոչ
առնեն.
Ամենեքին
զիս
թողին
ձեռս
ի
ծնօտի,
աչս
ի
լաց
Սիրտ
իմ
ցաւօք
գելանի,
սակայն
ի
քէն
անմոռաց:
Յիս
հաստատէայ
սիրտ
անվկանդ
բաղդին
ընդդէմ
հարուածոց
Եւ
ղեկավար
կաց
նաւակիս
ումդ
հառաչեմ
ի
խորոց:
Յայնժամ
հասից
ես
անվտանգ
յափն
անքոյթ
իմ
կենաց,
Խաղաղութէամբ
առագաստեալ
ընդ
անհուն
ծով
փորձանացէ:
Այս
սրտաբուխ
աղօթքից
յետոյ
իմ
թուլացած
ծունկերը
վերստին
ստ
այան
իւրեանց
ոյժը
եւ
սիրտս
փոքր
ինչ
մխիթարուած
եւ
թեթեւացած
արտասուք
թափելովս,
վեր
կալայ
ձեռիս
գաւազանը
եւ
դարձեալ
շարունակեցի
իմ
զբօսանքը:
Յանկարծ
տեսանում
եմ,
մի
առոյգ
պատանի
գալիս
է,
դէպի
ինձ
ուղղած
իւր
քայլերը,
նորա
պարզ
երեսի
վերայ
տարածուած
էր
տրտմութեան
վարագոյրը,
զգեստը
կիսամաշ
եւ
ինքը
խորասուզած
մտայածութեան
անդունդի
մէջ:
Նորան
այնպէս
տեսանելով,
ես
մոռացայ
իմ
բոլոր
ցաւերը:
Մօտեցանք
միմեանց
անծանօթաբար,
մէկ
մեկու
աջ
կարկառեցինք,
եւ
իրեար
ողջունելուց
յետոյ,
նստեցինք
գետի
ափումը
կանաչ
խոտի
վերայ:
Խօսակցութեան
թելը
նա
բաց
արեց,
եւ
ինձ
հարցրեց
այսպէս:
Ո՛վ
ես
դու,
անծանօթ
բարեկամ,
որտեղի՞ց
ես
գալիս,
ի՞նչ
պատճառով
եւ
ո՞ւր
ես
գնում:
Ա՜խ,
ասացի
ես
նորան,
ազնիւ
բարեկամ,
քո
հարցմունքը
դարձեալ
կենդանացնում
են
իմ
մէջ
այն
տխուր
յիշատակների
պատկերը,
որ
հազիւ
էի
կարողացել
փոքր-ինչ
հանել
իմ
մտքից:
Ես
ազգով
հայ
եմ,
անուամբ
Նահատակ.
հռչակաւոր
Փարիզից
մեր
բոլոր
ապրանքը
վեր
առած,
իմ
տասն
եւ
մի
ընկերներիս
հետ
շոգենաւ
նստեցի
Բօրդօ
քաղաքից
գնալու
դէպի
արեւմտեան
Հնդկաստան:
Ամէն
դժուարութեան
յաղթելով,
Հնդկաստանի
ափերի
մօտ
մի
ահագին
փոթորիկի
դիպեցանք.
ծովեզերեայ
բնակիչների
բարեսիրտ
հոգացողութեամբ
հազիւ
կարողացանք
խլել
մեր
կեանքը
մահուան
գրկից,
բայց
ամենեւին
կորցրեցինք
մեր
ապրանքը:
Իմ
բոլոր
ընկերներս
այստեղ
ու
այնտեղ
գնացին
իւրեանց
թշուառ
կեանքի
պիտոյքը
հայթայթելու:
Միայն
նոցանից
մէկը
իմ
մօտ
մնաց,
որ
մի
հոգեկան
սիրոյ
կապանքով
իմ
հետ
շաղկապուած
էր.
ես
նորա
հետ
երեք
ամիս
կեանք
վարեցի
մի
գեղջուկ
սենեկում.
իմ
անտանելի
ցաւերի
մէջ
նա
էր
միայն
իմ
վերջին
մխիթարութիւնը:
Մեր
ոխերիմ
թշնամիքը
գտան
միջոց
նորան
եւս
իմ
գրկից
հանելու:
Ա՜խ,
իմ
փլատակուած
օրերի
տխուր
յիշատակներ,
դուք
խառնուեցաք
ժամանակի
հոսանքի
հետ
եւ
անհետ
չքացաք
մշտնջենաւոր
ովկիանոսումը:
Ձեր
մխիթարական
արեւը
այլեւս
ծագելու
չէ
իմ
վերայ:
Այժմ
մնացել
եմ
միայնակ,
նախատինք
իմ
ոխերիմ
թշնամիների
բերանում.
այն
մարդիկն
եւս,
որ
մեր
վերջին
աղէտքին
ականատես
լինելով,
մեզ
յուսադրում
էին
եւ
կարեկցութիւն
էին
ցոյց
տալիս,
իսպառ
մոռացան
մեր
անունը
եւ
լոկ
քաղաքավարութեան
պատճառով
ընդունում
են
մեր
ողջոյնը:
Եթէ
իմ
այսօրինակ
ողբալի
դրութեան
մէջ
մի
հինօրեայ
երախտագէտ
բարեկամ
զրկէ
ինձ
իւր
քաղցրութեան
շառաւիղներից,
ապա
լա՛ւ
իմացիր,
որ
այնուհետեւ
ամենայն
ինչ
վերջացած
էր
իմ
համար:
Ահա
ես
այս
դառն
վիճակի
տէր
մարդն
եմ:
Մեծայոյս
էի,
որ
պարզերես
կը
վերադառնամ
իմ
հայրենիքս,
բայց,
աւա՜ղ,
այդպէս
չէր
գրած
իմ
ճակատի
վերայ:
Եթէ
կամիս
իմ
ընկերիս
անունը
իմանալ,
իմս
չմոռանաս:
Մնացել
եմ
վարանման
մէջ
եւ
չգիտեմ
ի՞նչ
առնեմ.
եթէ
վերադառնամ
իմ
հայրենիքս
այսպէս
մերկ
ու
աղքատ,
իմ
երկրացիներին
ծիծաղելի
կը
լինիմ,
որովհետեւ
նոքա
մի
անգոսնելի
բնութեան
տէր
մարդիկ
են:
Եթէ
մնամ
Հնդկաստանում,
չունիմ
արծաթ,
չունիմ
կատարեալ
ուսում,
եւ
չունիմ
տէր,
պարտ
եմ
սորա
եւ
նորա
դրանը
մուրալով
ապրել:
Երկու
կողմից
եւս
պաշարուած
եմ:
Իմ
խօսքս
վերջացնելուց
յետոյ
ես
ասացի
նրան,
կը
ցանկամ
որ,
ինչպէս
դուք
իմս,
նոյնպէս
եւ
ես
գիտենայի
ձեր
տրտմութեան
պատճառը,
եւ
թէ
ո՛վ
էիք
դուք:
Եթէ
կարելի
է,
պատմի՛ր,
աղաչեմ,
որովհետեւ
քո
ծանր
կերպարանքից
եւ
քո
ազդու
խօսքերից
հեշտ
կարելի
է
իմաստասիրել,
որ
դու
շատ
բաներ
տեսած
եւ
շատ
բաներ
լսած
ես
քո
կեանքի
մէջ:
Քաջ
իմացիր,
որ
տարաբախտ
մարդը,
երբ
հանդիպում
է
իւր
նման
տարաբախտի
եւ
լսում
է
նորա
բերանից
մի
քանի
ցաւալի
խօսքեր,
կարծես
թէ
մի
փոքր
թեթեւանում
է
իւր
վշտերից
եւ
սփոփւում
է
գտանելով
մի
ընկեր
իւր
տարած
նեղութիւններին:
Նա
խոր
հոգոց
հանեց
եւ
ասաց:
Ես
արեւմտքից
եմ
գալիս,
արեւելք
եմ
գնում:
Բովանդակ
աշխարհը
մի
վայրկենում
պտուտում
եմ,
տեսանելու
մարդերի
անարժան
եւ
արժանաւոր
գործերը,
որ
աւանդեմ
պատմութեանը:
Ես
մարդկութեան
անկեղծ
բարեկամն
եմ,
որի
հետ
միացել
եմ
մի
անխզելի
կապով:
Նորա
հետ
եմ
ծնուել,
նորա
հետ
եւս
պէտք
է
թաղվիմ
միեւնոյն
գերեզմանի
մէջ:
Իմ
կրած
նեղութիւնները
տարապայման
են:
Մարդկութեան
թէատրոնի
մէջ
ինձ
պատկերացած
տեսարանները
շատ
աղեխարշ
են:
Իմ
պատմութիւնը
շատ
երկար
կը
լինի,
եթէ
մի
ըստ
միոջէ
ձեզ
ասեմ:
Բայց
որովհետեւ
կամենում
էք
իմանալ,
ձեր
սիրտը
շարժէլու
համար
կ՚ասեմ
ձեզ
մի
քանի
խօսքեր,
եթէ
դուք
ուշադրութեամբ
կը
լսէք:
Այս
խօսքերից
յետոյ
նա
սրտի
խորքից
հառաչեց
եւ
ասաց,
որ
ժողովուրդը
հարստահարուել
է,
ես
նորա
հետ
միասին
հարստահարուած
եմ:
Որ
ազգը
անբախտացել
է,
ես
նորա
հետ
անբախտացել
եմ,
որ
ազգը
հարուածուել
է,
ես
այնպէս
եմ
կարծում,
որ
նորա
թշնամու
վրէժխնդիր
նետը
նախ
իմ
արիւնիցս
է
խմել:
Որ
ազգը
անհետացել
է
երկրիս
երեսից,
ես
մինչեւ
նորա
գերեզման
մտանելը
թափել
եմ
մի
արտասուքի
հեղեղ
նորա
վերայ:
Ես
տեսայ,
թէ
ինչպէ՛ս
Նաբուգոդոնոսորը
քանդեց
Երուսաղէմը
եւ
գերի
վարեց
նորա
բնակիչները:
Նոյնպէս
տեսայ
ես,
երբ
Կամբիզես
պարսից
թագաւորը
զայրացած
իւր
անյաջող
արշաւանքի
վերայ
կրակով
դատեց
հարիւրադուռն
Թեբասը:
Ականատես
էի,
երբ
պարսիկք,
ալանք,
արաբացիք
եւ
այլն,
սրով
ու
հրով
մտան
Հայաստան
եւ
հիմն
ի
վեր
տապալեցին
աշխարհը.
դոցայ
փլատակները
մինչեւ
այսօր
եւս
կան:
Ես
տեսայ
Քարկեդոնի
բազմաղէտ
կործանումը.
երեք
օր
Հռոմայեցիք
կոտորում
էին
դաւաճանութեամբ
խաբուած
անզէն
մարդիկը:
Երբ
լցուեցան
փողոցները
նոցայ
դիակներով,
սկսան
ճանկերով
ետ
քաղել
դիակները
եւ
տուն
մտանել
կոտորելու
կենդանի
մնացածները:
Ես
տեսայ
Ատտիլայի
արշաւանքը
Եւրոպայի
վերայ.
նա
ողջ
Իտալիան
աւէր
դարձրուց.
Լեւոն
պապի
արտասուքի
կաթիլները
հազիւ
կարողացան
նորա
քարացած
սիրտը
ի
գութ
շարժէլ,
որ
խնայէր
բովանդակ
հին
աշխարհի
մայրաքաղաքին:
Մոռանում
էի
ասել,
թէ
Լանկթամուրը
իմ
աչքի
առաջեւ
երեք
անգամ
արիւնով
ներկեց
բոլոր
Ասիան
եւ
Եւրոպան:
Աշխարհումը
այդպիսի
անցք
շատ
են
պատահել:
Դուք
ձեր
կողմից
շատ
անխոհեմութեամբ
էք
վարուել,
բոլորովին
վստահանալով
մի
քանի
մարդերի
անտեղի
խօսքերի
վերայ:
Գրեթէ
ըստ
մեծի
մասին
այդպէս
է.
շատ
խոստանում
են,
բայց
փոքրն
եւս
չեն
կատարում.
նոցայ
անիրաւութիւնը
եւ
չարութիւնը
անասելի
է:
Ես
քեզ
ո՞րը
պատմեմ:
Այս
բոլորը
դու
կարող
ես
լիովին
ընթեռնուլ
աշխարհի
պատմութեան
մէջ:
Այժմ
ես
մի
նոր
անցք
պատմեմ,
որ
պատահեց
Հիւսիսային
Ամերիկայում:
Յիրաւի՛,
որ
նա
իւր
հանգամանքով
մի
սրտաշարժ
իրողութիւն
է
ժամանակագրութեան
մէջ:
Այս
խօսքերից
յետոյ
նա
յանկարծ
մէջից
կտրեց
բանի
թելը
եւ
բացականչելով,
բերանից
հանեց
այս
խօսքերը,
որ
նոյնութեամբ
դնում
եմ
այստեղ:
Ո՛վ
դու
անմահ
պատմութիւն,
ասաց
նա,
եւ
դաստիարակութիւն
ամենայն
մարդու,
եւ
անաչառ
դատաւոր
ամենայն
գործերի,
քե՛զ
եմ
յանձնում
իմ
խօսքերը,
որ
յաւէրժացնես
քո
յիշատակարանների
մէջ
(նոցայ
հետ
միասին
պէտք
է
յաւէրժանայ
եւ
իմս):
Ցոյց
տուր
մարդկութեան
գալոց
սերունդին,
թէ
ինչպէ՞ս
չարագործ
մարդիկը
քեզանից
միշտ
նախատուել
են
եւ
առաքինիքը
պսակուել:
Այնուհետեւ
յառաջ
տարաւ
իւր
պատմութիւնը
եւ
խօսեց
այսպէս,
Հիւսիսային
Ամերիկայի
Քուէպէք
քաղաքում,
որ
շինած
էր
սուրբ
Լաւրենտիոսի
գետի
վերայ
եւ
որի
մէջ
բանակում
էին
շատ
հռոմայեցի
գաղթականներ,
Հռոմի
պապը
մի
ժամանակ
ժողովրդի
ձեռնտուութեամբ
բաց
արեց
մի
մետաքսի
գործարան,
որի
արդիւնքը
պէտք
է
գործ
դրուէին
Յիսուսեան
աբեղաների
կարգի
դէմ
զինուորուող
վարդապետների
պիտոյքի
համար:
Այդ
գործարանի
մէջ
եղած
անցքերը
ահա
պատմեմ
քեզ
երեք
շրջանով:
Գործարանի
առաջին
շրջանը
մինչեւ
վերակացուի
հրաժարուիլը
Գործարանը
երբեմն
յաջող,
եւ
երբեմն
անյաջող
կերպով
իւր
ուղղութեան
ընդդէմ,
յառաջ
էր
գնում
մի
բարեբարոյ
մարդու
հոգացողութեան
տակ:
Այս
գործարանի
պատմութիւնը
շատ
երկար
կը
լինի,
եթէ
մի
ըստ
միոջէ
քեզ
պատմեմ,
մանաւանդ
շատ
ձանձրալի,
որովհետեւ
նորա
հիմնադրութենից
մինչեւ
ցայսօր,
նորա
վերայ
ներգործող
անձինքը
միշտ
անհամաձայն
են
եղել
միմեանց,
իւրաքանչիւր
ոք
կամելով
իւրեան
սեփականել
առաջին
տեղը
գործարանումը
եւ
նորանով
մի
կշիռ
ունենալ
ժողովրդի
մէջ:
Իհարկէ,
այս
բանը
նորանից
է
յառաջացել,
որ
նոքա
խելօք
մարդիկ
չեն
եղած,
որ
գործարանի
խորհուրդը
լաւ
հասկանային
եւ
այնպիսի
վատթար
կիրքեր
գործ
չդնէին:
Այս
մի
մեծ
ձեռնարկութիւն
էր,
եւ
Հռոմի
վիճակին
նայելով,
նորա
համար
մի
շատ
հարկաւոր
բան:
Նոքա
պէտք
է
լաւ
մտածէին,
որ
նոցայ
ազգութեան
եւ
կրօնի
պահպանութիւնը
նորա
արդիւնքիցն
էր
կախ:
Այսպիսի
գործարանում
ծառայող
անձինքը
պէտք
է
լինէին
լուսաւորեալ,
անփառասէր,
եւ
ազգի
բարեբախտութեան
վերայ
միայն
մտածող,
որպէսզի
գործարանը
սոցայ
հոգաբարձութեան
տակ
իւր
կարգով
յառաջ
գնալով
ցոյց
տար
պտուղ
եւ
արգասիք:
Ինչպէս
երեւում
է,
նորա
վերայ
ներգործող
անձինքը,
այս
սուրբ
խորհրդից
շատ
հեռու
են
եղած.
միայն
իւրեանց
սուտ
փառքի
վերայ
են
մտածել,
ո՛չ
թէ
ազգի
բախտաւորութեան,
միայն
իւրեանց
օգուտն
են
խնդրել
եւ
ո՛չ
թէ
ազգի:
Հաւատացէ՛ք,
կարեկցաբար
եմ
ասում,
խեղճ
գործարանը
իւր
կարճատեւ,
խռովալից
շրջանի
մէջ
գրեթէ
բազմաթիւ
վերակացուք
եւ
շատ
հոգատարք
ունեցաւ,
որոնցից
երկուքը
եղել
են
պապի
քահանաներից:
Նոցանից
եւ
ո՛չ
մինը
իւր
պարտականութիւնը
չէր
ճանաչում.
երբեմն
հոգատարր
կամ
մնում
էր
հիմնադրի
անուն
կրել,
երբեմն
պաշտօնատարը—
վերակացուի
կշիռ
ունենալ,
շատ
անգամ
եւս
աւելի
վերին:
Յաճախ
պատահում
էր
եւ
այսպիսի
բան,
որ
ստորին
ծառայքն
եւս
ներս
էին
խառնւում
այս
իրողութենների
մէջ.
այնուհետեւ
ծագում
էր
մի
բաբելոնեան
խառնակութիւն:
Այսպիսի
կերպով
գործ
յառաջ
կ՚երթա՞ր:
Գործարանը
բարեկարգութեան
մէջ
պահելու,
եւ
այդպէս
օգուտ
տառաջացնելու
համար,
պէտք
է,
որ
ամէն
մարդ
իւր
պաշտօնը
քաջ
ճանաչէր
եւ
մինը
միւսի
գործին
չխառնուէր
երբեք.
այլ,
իբրեւ
մի
ազգային
գործի
մասնակից,
իւրաքանչիւր
ոք
աշխատէր
իւր
պարտքը
լցուցանելու
է
՚ի
մեծ
խորհրդի
սպասաւորելով:
Այն
ժամանակը
պէտք
է
արդիւնաւոր
լինէր
գործարանը
եւ
ցոյց
տար
իւր
պտուղքը:
Պապի
արժանաւոր
գործերից
մինը
եւս
այս
էր,
որ
քաջ
իմանալով,
թէ
մինչեւ
գործարանումը
մի
բարոյական,
լուսաւորեալ,
եւ
ազգասէր
անձը
չկարգուի,
նա
միշտ
անարդիւն
կը
լինի,
Ֆրանսիայից
բերել
տուեց
մի
քաջահմուտ
մարդ,
որ
կրթուած
էր
Եւրոպիոյ
հռչակաւոր
գործարաններումը,
եւ
նորան
յանձնեց
գործարանի
վերակացութիւնը:
Նա
սկսաւ
նոր
կարգեր
հաստատել,
արտաքսեց
բոլոր
անհմուտ
մարդ
կը
գործարանից
եւ
նոցայ
պաշտօնը
յանձնեց
արժանաւոր
մարդերի:
Գործարանը
առաւել
արդիւնաւոր
առնելու
եւ
նորա
անունը
բարձրացնելու
համար,
կամեցաւ
Ֆրանսիայից
հմուտ
արուեստապետներ
բերել
տալ:
Այս
բանը
շատ
ընդդէմ
թուեցաւ
հոգատարներին,
բայց
սոցայ
անարժանութիւնը
գիտելով
վերակացուն,
իւր
վերայ
պարտք
համարեց
գործ
կատարել,
առանց
խորհրդակից
լինելու
հոգատարների
հետ:
Ամէնից
առաւել
զայրացողը
գործավարն
էր,
որ
իւր
անվայել
գործերի
համար
պէտք
է
զրկուէր
իւր
պաշտօնից:
Առաջին
տհաճութիւնքը
բացուեցան
եւս
առաւել
գործավարի
գրգռութեամբ:
Ամենեքեան
իւրեանց
վերջին
ճիգն
գործ
դրեցին
ճանապարհ
ձգելու
վերակացուն:
Բանը
հասաւ
պապին.
պէտք
է
իմանալ,
որ
պապի
սիրելի
կարդինալն
եւս
հոգատարների
կողմումն
էր:
Վէճը
օրէօր
ձգուելով
երկարեցաւ
եւ
քնեց
երկու
տարի:
Այս
խառնակութեան
ժամանակներին
երեւում
է
կարդինալի
անհաւատարմութիւնը
դէպի
պապը
[1]
եւ
նորա
Յիսուսեան
կարգի
հետ
ունեցած
հաղորդակցութիւնները:
Երբ
որ
պապը
շտապում
էր
պատժել
նորա
ապերախտութիւնը
եւ
անհաւատարմութիւնը,
կարդինալը
դարան
է
գործում
եւ
յանգեցնում
է
նորա
կեանքի
լապտերը:
Ահա
քեզ
մի
զարհուրելի
ապերախտութիւն,
որ
պիտոյ
է
դարուց
դար
քարոզուի
ազգերի
մէջ:
Ապերախտ
կարդինալը
փոխանակ
իւր
կեանքը
դնելու
իւր
առատաշնորհ
բարերարի
կեանքի
վերայ,
փոխանակ
ջերմ
եռանդութեամբ
աշխատելու
իւր
երախտագիտութեան
պարտքը
վճարել,
չարութենների
չափը
լցուցանելու
համար
մահադեղով
վախճան
է
դնում
այն
բազմաշխատ
մարդու
կեանքին,
որի
սիրել
ոչի՛նչ
մարդկային
իշխանութիւն
չէր
կարողացել
ընկճել:
Գրեթէ
միշտ
այսպէս
է
վերջացել
բոլոր
մեծ
մարդերի
կեանքը:
Բայց
առաւել
զարմանալին
այն
է
[2],
թէ
ինչպէ՞ս
այն
ժողովուրդը,
որ
պապին
իւր
երկարամեայ
աքսորանքից
վերադառնալուն
այնպէս
ընդունեց,
որպիսի
փառաւոր
հանդիսով
չէր
ընդունել
Պոմպէոս
մեծին,
երբ
նա
վերադառնում
էր
լիակատար
փառքով
իւր
ասիական
յաղթութեններից.
թէ
ինչպէ՞ս
այն
ժողովուրդը,
որ
ովսաննայ
գոչելով,
բազմեցրեց
նորան
հռոմէական
եկեղեցւոյ
քահանայապետութեան
աթոռի
վերայ
եւ
ցոյց
տուեց
այնքան
մեծարանք
ու
պատիւ,
որքան
չէին
ցոյց
տուել
նոցայ
նախահարքը
մշտնջենաւոր
Կեսարին,
երբ
նա
Պոմպէոսին
յաղթելուց
յետոյ
որպէս
ինքնակալ
տիրում
էր
բովանդակ
Հռոմին.
—
նորա
մահից
յետոյ
իսպառ
մոռացաւ
նորա
անունը
եւ,
ի՞նչ
եմ
ասում,
այո՛
շատերը
նոցանից
նորա
անաղօտ
փառքի
վերայ
ստուեր
ձգելու
համար,
մեծ
մեծ
ամբաստանութիւններ
եւ
դատապարտութիւններ
յարուցին
նորա
յիշատակի
վերայ:
Դու
կարծում
ես,
բարեկա՛մ,
որ
իւրաքանչիւր
դարում
այսպիսի
մարդիկ
պակա՞ս
են
եղել
աղաւաղելու
մեծ
տղամարդերի
պատմութիւնը
եւ
արատաւորելու
նոցայ
ճշմարիտ
պատիւը:
Միայն
երախտագիտութիւնն
է,
որ
հաստատ
է
մնում
իւր
սուրբ
պայմանի
վրայ:
Դոյն
այդ
առաքինական
հոգին
նորա
անպաճոյճ
գերեզմանի
վրայ,
որ
դեռեւս
չէ
շքեղազարդած
մարդահաճութեան
յիշատակարանով
կամ
արձանով,
արել
է
մի
այսպիսի
վերտառութիւն.
Թէպէտ
դարեր
շատ
անցան
են,
սակայն
անունդ
կայ
յաշխարհի,
Որչափ
արփին
այն
լուսաբեր
յերկնից
յերկիր
միշտ
ծագի:
Քեզ
յապագայ
ազգէ
մարդկան
արձան
կանգնի
փառաւոր,
Քո
գործք,
վաստակք
գտցեն
գովեստ
ի
բերանոյ
բիւրաւոր.
Անպարտելի
դու
ի
զինուց,
որս
եղեր
չար
դաւանաց
Ապերախտին
անգութ
ձեռամբ
խզեցաւ
թել
քո
կենաց.
Անջնջելի
սերտ
յիշատակք
կացցեն
քարոզ
քո
կենաց,
Յաւերժ
առնել
չարագործին
ըզյիշատակ
եղեռանց:
Իսկ
Կարդինալի
անարժան
ճակատի
վերայ
Սեւ
տառերով
միայն
բառս
«Եղեռնագործ»:
Կարդինալի
համար
մի
ընդարձակ
ասպարել
է
բացւում
այս
տեղ,
գործարանը
իւր
իշխանութեան
տակ
ձգելուց
յետոյ,
յղանում
է
նա
իւր
մտքում
մի
յանդուգն
խորհուրդ,
Հռոմէական
եկեղեցու
եռապսակ
պապ
դառնալ:
Գործարանի
գրագիրը
եւ
խորհրդական
անդամը,
պապի
մեռանելուց
յետոյ,
անց
են
կենում
դէպի
կարդինայի
կողմը,
եւ
նոցայ
հետ
միանում
են
հոգատարք
եւս:
Կարդինալը
իւր
կուսակիցների
օգնականութեամբ
շուտով
կարողանում
է
երկու
տարի
հիւանդութեամբ
ծանրացած
վէճին
լրումն
տալ:
Իսկոյն
վերստին
զարթեցնում
է
այն
խնդիրներր ,
որ
վաղուց
հերքուել
էին
իւրեանց
անճոռնի
ստութեամբ,
բայց
բանի
էութիւնը
քեզ
լաւ
հասկացնելու
համար,
այդ
խնդիրը
թող
մի
փոքր
քրքրեմ
այստեղ:
Կարդինալին
քաջ
յայտնի
էր,
որ
Հռոմի
ժողովուրդը
նորա
դէմ
վեր
կը
կենաս,
եթէ
նա
առանց
որեւիցէ
օրինաւոր
պատճառի
արձակ
է
վերակացուն.
այս
պատճառով,
նոցայ
պարզմտութիւնը
պղտորելու
համար,
ասում
էր,
թէ
վերակացուն
գործարանի
հաւատարիմ
մարդ
չէ,
եւ
թէ
նա
արծաթը
գործ
է
դնում
յօգուտ
Յիսուսեանց:
Իսկ
վերակացուին
առաջարկում
էր
այսպէս.
«քոյ
գործերում
պիտոյ
էր
քեզ
օգնական
առնուլ
հոգատարքը»:
Թէպէտ
այն
բարեբարոյ
անձին
շատ
դժուարին
էր
նոցայ
հետ
մասնակցութիւն
ունենալ,
բայց
յօգուտ
իւր
հայրենակիցների
յանձն
առաւ
այս
անախորժութիւնը:
Բայց
իզուր,
որովհետեւ
կարդինալը
դիտաւորուել
էր
անպատճառ
հեռացնել
նորան,
որ
կարողանայ
իւր
նպատակին
հասանել:
Տեսաւ
կարդինալը,
որ
բանը
ծանր
ընթաց
է,
ինքն
եւս
սորանից
յարմար
միջոց
կարող
չէր
գտանել
իւր
ցանկացածը
յառաջ
տանելու:
Ատեան
կոչեց
վերակացուին
հոգատարների
հետ
միասին
եւ
ասաց
այսպէս.
թէպէտ
առաջին
անգամը
ես
քեզ
ասացի,
որ
գործարանի
հոգատարքը
պարտ
են
քեզ
օգնական
լինել,
բայց
սուտ
էր
այդ
խօսքը.
պապի
ասութեամբ
քեզ
պարտ
է
նոցայ
իշխանութեան
տակ
ստորադրուիլ,
եւ
նոքա
ինչ
որ
քեզ
առաջարկեն ,
այն
եւս
կը
լցուցանես
դու:
Հեզահոգի
մարդը
իմանալով
կարդինալի
միտքը,
եւ
հասկանալով
նորա
դաւաճանութիւնը,
այսքան
միայն
խօսեց.
Ես
չգիտէի,
թէ
կարդինալն
եւս
կարող
էր
սուտ
խօսել,
եւ
իսկոյն
հրաժարուեցաւ
իւր
պաշտօնից
[3]:
Այնուհետեւ
բոլոր
բաները
մեծ
փոփոխութեան
տակ
ընկան,
եւ
գործարանը
ստացաւ
մի
այլակերպութիւն,
որ
շատ
հեռու
էր
հիմնադրի
մտքի
խորհրդից:
Գործարանում
ծառայող
բոլոր
արժանաւոր
անձինքը
ողբացին
վերակացուի
հեռանալը
եւ
իւրեանց
ազգի
անբախտ
վիճակը,
որ
օրէօր
այնպէս
թշուառանում
էր,
հոգեւորների
իշխանութեան
տակ:
Անպատմելի
էր
պաշտօնակալների
սուգը,
որովհետեւ
գիտէին,
թէ
կարդինալը
ի՛նչ
մարդ
կամէր
նորա
փոխանակ
վերակացու
կարգել:
Բոլոր
բարեխիղճ
մարդիկը
հեռացան
նորա
հետ,
բացի
կարդինալի
կուսակիցներից:
Ծառայողք
եւս
կամեցան
հետեւել
նոցայ:
Բայց
կարդինալը
վախենալով,
մի՛
գուցէ
տհաճութիւն
ծնանի
ժողովրդի
մէջ,
նորան
խաբեց
սուտ
խոստմունքով:
Կարդինալը
փոխանակ
մի
կերպով
վարագուրելու
այս
անարգ
ընթացքը
եւ
փոխանակ
աշխատելու
խորամանկութեամբ
ձեռք
բերել
Հռոմի
պապութիւնը,
որ
առանց
մեծ
պատրաստութեան
եւ
ժողովրդի
միաբան
ընտրութեան,
պէտք
է
յաւիտենական
նախատինք
լինէր
նորան
եւ
պատճառ
տար
նորա
անունը
դրոշմելու
չարագործների
սեւ
տախտակի
վերայ,
խոհեմութեամբ
վարուած
կը
լինէր,
եթէ
բոլոր
վէճերը
դադարեցնէր,
թողնէր
այն
բարեմիտ
մարդուն,
այն
հաւատարիմ
եւ
անխարդախ
վերակացուին
իւր
ազգօգուտ
ձեռնարկութիւնը
ի
գլուխ
տանել,
եւ
ինքը
նորան
գործակից
լինելով,
հսկէր
գործարանի
պիտոյքի
եւ
բարեկարգութեան
վերայ,
իսկ
հոգատարները
իւրեանց
պարտականութիւնքը
ճանաչելով,
չխառնուէին
վերակացուի
գործերի
մէջ:
Այն
ժամանակը
կարդինալը
մի
բարի
յիշատակ
կը
թողնէր
իւրեանից
յետոյ,
եւ
նորա
անունը
մի
սիրելի
բան
կը
լինէր
Հռոմի
ժողովրդի
համար,
բայց
կարդինալը
կամաւ
հեռացաւ
բարի
բանից,
եւ
մօտեցաւ
չարին,
մեքենայ
դառնալով
մարդկութեան
ոխերիմ
թշնամիներին.
կարդինալի
սխալմունքը,
եւ
հասուցած
վնասները
շատ
զգալի
եղան
Հռոմայ
համար
[4].
ինչ
որ
նորան
առաւել
զզուելի
է
կացուցանում
հռոմայեցոց,
այն
է,
որ
նա
միտ
չդնելով
ժողովրդի
տհաճութեանը
նորա
ընթացքի
վերայ,
մի
այնպիսի
մարդ
կարգեց
վերակացու
գործարանումը,
որին
հոգով
չափ
ատում
էր
Հռոմայ
ժողովուրդը
նորա
ազգատեաց
եւ
անարժան
գործերի
համար.
սորա
վերակացութեան
ժամանակը
շատ
մեծամեծ
անցքեր
անցան,
որ
կպատմեմ,
եթէ
առանց
ձանձրութեան
կը
լսէք:
Այստեղ
ես
նորա
խօսքը
կտրեցի
ասելով.
առ
ժամանակ
թո՛ղ
այդ
բաները,
նախ
եւ
յառաջ
պատմի՛ր
ինձ,
աղաչեմ,
թէ
ո՞վ
եւ
ինչպիսի՞
մարդ
էր
այն
կարդինալը,
որ
այդքան
աղէտքի
պատճառ
եղաւ
Հռոմին,
յետոյ
կը
պատմես
այն
անցքերը:
«Նորա
մայրը
հռոմայեցի
էր,
ասաց
նա,
որին
իբրեւ
մանուկ,
միտ
դնելով
պատմութեանը,
փախցնում
է
մի
մարդ
[5].
նոցա
զուգաւորութենից
ծնում
է
այս
կարդինալը:
Սա
իւր
մանկութեան
օրերում
պատահում
է
դիպուածով
մի
հռոմէական
վարդապէտի,
որ
բնակում
էր
հին
Կապուայ
քաղաքի
մօտ
գտանուած
գիւղում:
Անապատականը
ընդունում
է
սորան
իւր
մօտ,
կրթում
է,
եւ
իւր
մահից
յետոյ
իւր
տեղ
վանահայր
է
կարգում:
Այն
մութ
վանքի
մէջ,
ինչ
որ
կարողանում
է,
բոլորը
գործ
է
դնում,
վարդապետական
պաշտօնը
քրմապետութիւն
փոխելով,
Բաքոսի
տաճարի
մէջ
զոհաբերութիւն
է
գործելով,
եւ
աստղկեան
մոլութեններով
երկար
ժամանակ
պարապելով:
Հետ
ուրեմն
պապից
նորան
յանձնած
մի
քանի
գործերում
հաւատարիմ
եւ
մտերիմ
երեւելով,
նորանից
ձեռնադրւում
է
կարդինալ:
Նա
մի
նենգահոգի
մարդ
է,
նորա
անունը
սեւ
տառերով
է
դրոշմած
դժոխքի
դրան
ճակատի
վերայ,
իւր
մարդասպանութեան
պատճառով.
նա
մի
շատ
անհաստատ
եւ
կասկածելի
բնութեան
տէր
մարդ
է:
Մի
վայրկենում
հարիւր
տեսակ
կը
փոխուի,
բոլորը
յառաջանում
է
նորա
հոգու
վրդովմունքից.
նորա
խարդախութիւնները
եւ
չարիմացութիւնները
երեւան
հանելու
համար,
ես
աւելորդ
չեմ
համարում
այստեղ
յառաջ
բերել
նորա
գործերից
մէկ
քանիսը:
Երբ
պապը
յանձնում
է
սորան
մի
ցուցանելի
գործ.
ապա,
օրինակի
համար,
եթէ
2000
ռուբլի
կաշառք
կ՚առնուր,
500
ռուբլին
տալիս
էր,
իւր
կաշառակերութիւնը
ծածկելու,
եւ
պապի
աչքում
երեւելու
հաւատարիմ:
Եթէ
պապը
նորան
ասում
էր,
ուստի՛
է
քեզ
այդ
արծաթը,
այն
ժամանակ
ասում
էր
նա
իմ
աջահամբոյրս
է:
Այժմ
բաւական
հարստութեան
տէր
է,
25
հազար
ֆրանկ
Ֆրանսիայի
լոմբարդումը
իւր
անուան
տոմսակով
ունի,
20.
000
եւս...
տոմսակով:
Սորա
մի
հնարիմաց
չարութիւնն
եւս
այն
է,
որ
մի
մեծատունից
բաւական
մեծ
արծաթ
առաւ,
պապից
նորա
համար
մի
օրհնութեան
կոնդակ
հանելու:
Ի
հարկէ,
պապը
այնպիսի
անարգութիւն
յանձն
չէր
առնլու,
բայց
նա
իւր
սրամտութեամբ
ճանապարհ
գտաւ
եւ
գլուխ
բերեց
կոնդակը:
Պապը
իմացաւ
այս
բանը.
բայց
ինչպէս
վերեւում
ասացի,
թունաւորուեցաւ
իւր
կարդինալի
ձեռնով:
Երկրորդ
պատճառն
եւս
այս
էր
պապի
մահուան:
Կարդինալի
հոգին
ես
առաւել
բարւոք
ճանաչեցնելու
համար,
եւ
ցոյց
տալու,
թէ
նա
ինչպիսի՛ն
մարդերի
հետ
ունի
բարեկամութիւն
եւ
սէր,
հարկաւոր
եմ
համարում
ասել
մի
քանի
խօսք
եւ
նորա
ծառայապետի
համար,
որին
կարդինալը
սիրում
է
չափազանց
սիրով:
Նա
մի
անարգամիտ,
չափազանց
շողոքորթ
եւ
իւր
տիրոջ
պէս
շատ
ժլատ
մարդ
է.
նորա
դռանը
ո՛չ
մի
մուրիկ
հացի
երես
չէ
կարող
տեսանել
(նորա
մանուկներն
եւս
շատ
անգամ
քաղցած
են
քնում).
նորա
երեսից
ո՛չ
մի
մարդ
կարող
չէ
հիւր
գնալ
կարդինալի
մօտ,
թէեւ
նորա
շատ
մերձաւոր
բարեկամներից
լինի.
եւ
եթէ
մի
մարդ
առաջին
անգամը
հանդիպի,
երկրորդումը
անկարելի
էր
նորա
հիւրանոցի
շեմքի
վերայ
ոտք
կոխել:
Բոլոր
ծառայքը
տանջւում
են
սորա
ձեռքում
(մի
շաբաթու
մէջ,
մի
խոհարար
կարդինալի
խօսքով
երեք
անգամ
արտաքսեց
եւ
երեք
անգամ
յետ
բերեց:
Միւս
եւս
խոհարարը
ինքնին
փախաւ
ճանապարհից,
երբ
լսեց
սորա
անունը):
Թէպէտ
աւագ
մարզերից
շատերը
ասացին
կարդինալին,
թէ
ամօթ
է
ձեր
սրբազան
կոչմանը,
այդպիսի
անպիտան
մարդ
(որպէս
թէ
կարդինալը
նորանից
լաւ
մարդ
էր)
այդքան
երկար
ծառայ
պահել,
բայց
նա
զայրացաւ
ամենեցուն
վերայ:
Այսպէս,
չափազանց
սիրում
է
կարդինալը
այս
վատթար
ծառային
միայն,
դորս
ժլատութեան,
մարդատեցութեան,
եւ
շողոքորթութեան
պատճառով,
թէպէտ
այդ
մարդը
իւր
տիրոջն
եւս
հաւատարիմ
չէ
ծառայում.
որովհետեւ
նորա
գողութիւնը
եւ
խարդախութիւնը
շատ
բանի
մէջ
երեւեցաւ:
Գեղեցիկ
էր
պատասխանել
հին
փիլիսոփաներից
մէկը
մի
անառակ
մարդու,
երբ
որ
սա
հարցրել
էր
նորանից.
թէ
ես
ինչպէ՞ս
մարդ
եմ:
«Յառաջ
ասա՛
դու
ինձ,
թէ
ովքե՞ր
են
քո
բարեկամները,
ապա
ես
քեզ
կ՚ասեմ,
թէ
դու
ինչպիսի՛
մարդ
ես»,
պատասխանել
էր
նորան
փիլիսոփան:
Քեզ
փոքրիշատէ
տեղեկութիւն
տալու
համար
գործարանի
մասին,
ես
երեք
շրջանի
մէջ
ամփոփեցի
նորա
անցքը:
Առաջին
համարելով
գործարանի
հիմնադրութենից
մինչեւ
վերակացուի
հրաժարուիլը.
երկրորդը
եւ
երրորդը
ահա՛
ըստ
կարգին:
Գործարանի
երկրորդ
շրջանը
մինչեւ
վերջին
վրդովեցուցիչ
անցքը,
որ
պատճառ
տուեց
ժողովրդին
կարդինալի
դէմ
վեր
կենալու
Դու
իմացա՛ր,
թէ
ի՞նչ
դարանագործութեամբ
ճանապար`
ձգեց
կարդինալը
այն
հմուտ
վերակացուին
եւ
թէ
ինչպիսի՛
մարդ
նորա
փոխանորդ
կարգեց
գործարանում
ը:
Այն
եւս
իմացա՞ր,
թէ
ինչպէ՛ս
շատերը
եւ
պաշտօնատարներից
տեսանելով
կարդինալի
անիրաւութիւնը,
տեղեկանալով
նորա
կարգած
վերակացուի
անհմտութեանը
եւ
անբարոյականութեանը
եւ
գուշակելով
այն
չարիքը,
որ
պէտք
է
իւրեանց
հասանէին
նորա
ներգործութեամբ,
հեռացան
այն
ազգասէր
անձի
հետ
—
ինձ
ասաց
նա:
Այնուհետեւ
գործարանը
բոլորովին
կորցնում
է
իւր
խորհուրդը
եւ
շեղուելով
հիմնադրի
մեծ
նպատակից,
մի
նոր
ուղղութեամբ
առաջ
է
գնում:
Սորա
պատճառն
եւս
այն
էր,
որ
ո՛չ
հոգատարքը,
ո՛չ
գործավարը,
ո՛չ
խորհրդականը,
ո՛չ
գլխաւոր
պաշտօնատարները
եւ
ո՛չ
վերակացուի
օգնականները
լուսաւոր
կամ
թէ
ազգի
օգտի
վերայ
մտածող
անձինք
էին:
Եւ
եթէ
մի
լավ
մարդ
եւս
նոցայ
կը
պատահէր,
՚ի
միասին
կ՚աշխատէին
նորա
կեանքը
կարճեցնել:
Այստեղ
չկարողացայ
համբերել,
կտրեցի
նորա
խօսքեր,
ասելով.
բարեկա՛մ,
ժողովուրդը
որ
տեսանում
էր
դոցայ
անիրաւութիւնը,
Ինչպէ՞ս
չէին
արգելում:
Նա
ինձ
այսպէս
պատասխանեց.
Նոցայ
միջի
նախագահ
մարդերը
կարդինալը
իւր
պատուի
մեծութեամբ,
իսկ
հոգատարքը
իւրեանց
հարստութեամբ
գրաւել
էին
դէպի
իւրեանց
կողմը
եւ
պղտորել
էին
միտքը
ռամիկ
ժողովրդին,
որին
խաբել
մի
շատ
դիւրին
բան
է.
մնում
էին
մի
քանի
հասկացող
մարդիկ.
նոքա
եւս
լաւ
իմանալով,
որ
Ֆրանսիայի
դեսպանը
շատ
մօտիկ
բարեկամ
է
կարդինալին,
ակամայ
կամքով
լռում
էին:
Բարեկամ,
կրկնեցի
ես,
դոքա
շատ
հետաքրքրելի
բաներ
են,
խնդրեմ
ինձ
պատմես,
եւ
տաս
փոքր-ինչ
մի
ըստ
միոջէ
տեղեկութիւնը,
որ
կարող
էին
համոզել
ինձ
հաւատ
ընծայել
քո
ասածներին,
եւ
դատել
այն
հետեւանքը,
որ
պէտք
է
չառաջանային
դոցայ
թիւր
ուղղութեամբ:
Խղճալի՛
գործարան,
դու
խաղալիք
ես
եղել
այդ
անբարոյական
մարդերի
ձեռքում,
բոլորովին
խոտորուելով
քո
նախկին
սուրբ
խորհրդից:
Թէպէտ
բաւական
երկար
եւ
ձանձրալի
են
պատմելիքս,
բայց
որ
միջոց
դեռ
շատ
ունինք
մինչեւ
երեկոյեան
խաղաղական
ժամերը,
մանաւանդ
որ
դուք
եւս
սրտանց
կամենում
էք
լսել
գործի
հանգամանքը
եւ
ուղղութիւնը,
ապա
ձեզ
պատմեմ,
թէեւ
ոչ
այնքան
երկարօրէն,
բայց
գոնէ
եւ
ո՛չ
այնքան
կարճառօտ,
որ
ձեր
հարցասիրութիւնը
մնար
անլցուցանելի:
Սկսենք
դարձեալ
նոր
վերակացուից:
Որքան
սորա
նախորդը
մի
բարեբարոյ,
քաջահմուտ,
եւ
ազգի
օգտին
հետամուտ
մարդ
էր,
նոյնքան
եւ
սա
չարախնդիր,
բարոյականութեամբ
խանգարած
եւ
անհաւատարիմ:
Թէպէտ
սորա
անարժան
գործերը
վաղուց
յայտնի
էին
ամենեցուն,
բայց
որովհետեւ
կարդինալին
շատ
ձեռնտու
մարդ
էր,
նա
ուշ
չդարձրեց
ժողովրդի
տրտնջանքին
եւ
դժկամակութեանը,
այլ
նորան
գործարանումը
վերակացու
կարգեց,
երկու
մարդ
եւս
նորան
օգնական
տալով.
որոնցից
մէկը
բաւական
հմուտ
էր
մետաքսագործութեան,
եւ
կարդինալին
շատ
մերձաւոր,
իսկ
միւսը
անաչառ
եւ
ազգի
օգտի
վերայ
մտածող:
Բանի
թելը
շարունակ
պահելու
համար,
դառնանք
դէպի
վերակացուն.
սոցայ
վերայ
խօսելու
համար,
դեռ
շատ
ժամանակ
ունինք:
Նոր
վերակացուն
իւր
անձին
որպիսութիւնը
լաւ
իմանալով,
սկզբումը
մեծ
խորամանկութեամբ
վարւում
էր
ամենեցուն
հետ:
Բայց
նորա
վերջին
օրերում
դուրս
երեւեցան
նորա
դժոխային
կիրքը,
ինչպէս
խոր
գիշերումը
խիտ
անտառի
մէջ
իւրեանց
որջերից
կոկորդաբաց
դուրս
են
գալիս
գիշակեր
գազանները,
որս
ճարելու:
Սա
կամենալով
գործարանից
հրաժարեցնել
այն
մարդիկը,
որոնք
ճշմարտասիրութեամբ
համախոհ
էին
առաջին
վերակացուին,
գիտես
թէ
ի՛նչ
մեքենաներ
լարեց
նոցայ
դէմ,
եւս
առաւել
պաշտօնաւորներին:
Միշտ
յուսադրում
էր
ամեններին,
թէ
ձեր
վարձը
կը
յաւելացնեմ,
պաշտօնաւորներին`
թէ
ձեր
աշխատութեան
ժամերը
կը
բարւոքեմ
եւ
ձեր
վերայ
լաւ
հոգացողութիւն
կ՚ունենամ:
Եւ
նոցա
սիրտը
գրգռելու
համար
միշտ
նախատում
էր
նախկին
վերակացուին,
հոգատարների
բոլոր
թերութիւնների
պատճառը
ընծայելով
նորան.
բայց
ճշմարտութեամբ
պէտք
է
ասած,
նոքա
երբեք
ուշադիր
չէին
նորա
սուտ
եւ
անտեղի
խօսքերին,
քաջ
գիտելով,
թէ
ի՞նչ
բան
դրդում
էր
նորան
այդպիսի
բաների
վերայ
խօսել:
Երբ
տեսաւ,
որ
սորանով
եւս
չէ
կարողանում
իւր
նպատակին
հասանել,
հրամայում
է
նորա
անունը
երբեք
չյիշել,
ասելով`
թէ
նա
յիսուսական
էր,
նա
հաւատարիմ
չէր
գործարանին
եւ
թէ
այդ
մեծ
գործերը
նորա
խելքի
բանը
չէին,
եւ
ուրիշ
այսպիսի
խօսքեր
շատ:
Երանի՜
թէ
այն
անմիտը
զգաստանար
մի
փոքր,
որ
ճշմարտութեան
դէմ
պատերազմելը
ամենեւին
անօգուտ
էր
եւ
խթանի
դէմ
աքացողը
պիտի
միայն
իւր
ոտքը
վիրաւորէր.
այս
չէ՞ր
պատճառը,
որ
այն
տասներկու
անզէն
մարդիկը
յաղթեցին
կռապաշտ
տիեզերքին,
եւ
հեթանոսութեան
աւերակների
վերայ
կանգնեցուցին
ճիշմարտութեան
դրօշը:
Դու
տեսանում
ես,
որ
թէպէտ
այն
մարդերի
կեանքը
վաղուց
է
վերջացել
աշխարհիցս,
բայց
նոցայ
յաղթութիւնը
քանի
գնում
է
ընդարձակում
է
իւր
ասպարէզը
աշխարհիս
հրապարակի
մէջ:
Ո՛վ
պարծանք
ճշմարտութեան
մի
մարդ,
որ
սօրայ
վահանի
տակ
պաշտպանուած
լինի,
եւ
սորա
սրովը
գօտեւորուած,
նա
ի՞նչ
բանից
կ՚երկնչի:
Նոքա
երբ
մտաբերում
էին
սորա
վատթար,
անիրաւ
ընթացքը,
եւ
նախկին
վերակացուի
անմեղութիւնը,
յիշում
էին
Քրիստոսի
խօսքերը,
թէ
«որ
ուրասցի
զիս
առաջի
մարդկան,
ուրացայց
եւ
ես
զնայ
առաջի
Հօր
իմոյ
որ
յերկինս
է»:
Գիտես,
ի՞նչ
սուրբ
զգացմունք
էին
խաղում
նոցայ
հոգիների
մէջ:
Նոքա
ելեւելք
առնելով
միմեանց
վերայից,
ժողովուում
էին
ճշմարտութեան
դրօշի
տակ:
Նոքա
կարող
չէին
երբեք
լռել
այն
ճշմարտութիւնը,
որ
մերկապարանոց
կար
նոցայ
աչքի
առաջեւ:
Ամենայն
ժամանակ
անվեհեր
հոգով
պատերազմում
էին
ստութեան
ընդդէմ
եւ
խոստովանում
էին,
որ
նա
ազգասէր
անձն
էր,
յիսուսական
չէր,
շատ
հարկաւոր
մարդ
էր
գործարանի
համար,
եւ
թէ
նա
մի
գեղեցիկ
զարդ
էր
հռոմէական
ժողովրդի
համար,
եւ
նախախնամութեան
ձեռնով
պատրաստած
մի
պիտանի
անօթ,
օրինակ
հաւատարմութեան,
առաքինութեան,
եւ
ճշմարտախօսութեան
իւր
համազգիների
համար:
Եթէ
գործարանի
հոգատարքը
չլինէին,
նոր
վերակացուն,
կարծու՞մ
ես
թէ
կարող
էր
այնքան
կեանք
ունենալ
գործարանումը,
ինչքան
ունեցաւ:
Հռոմի
ողջ
ժողովուրդը
նորա
դէմ
վեր
կացաւ,
երբ
որ
իմացաւ
նորա
անպատշաճ
վարքը
եւ
ընթացքը
եւ
նորա
յիսուսական
լինելը
իւր
ձեռնարկութեան
մէջ,
որովհետեւ
կարդինալը
նոր
վերակացուին
պաշտպանում
էր
ֆրանսիացւոց
դեսպանի
թեւարկութեամբ:
Այս
մարդը
առանց
տարակուսի
կամ
շատ
անզգայ,
կամ
շատ
անհմուտ
մարդ
պէտք
է
եղած
լինի.
թէ
ի՞նչ
բանումն
է
երեւում
նորա
անհմտութիւնը,
ահա:
Նա
իւր
որպիսութեանը
քա՛ջ
տեղեակ
լինելով
եւ
այն
եւս
լաւ
իմանալով,
որ
ժողովուրդը
անհաւան
էր
նորա
ընտրութեանը
եւ
նորան
չէր
սիրում,
պէտք
է
որ
այդ
գործը
յանձն
չառնուր,
թէպէտեւ
շատ
օգուտ
ունենար
դորանից:
Իսկ
յանձն
առնելուց
յետոյ,
նորան
պէտք
չէ՞ր
այսպիսի
անարգ
ճանապարհներով
աշխատել
ամենեցուն
սիրտը
շահել.
այս
ընդդէմ
էր
իւր
պատուի
աստիճանին:
Ամենեցուն
վերայ
իբրեւ
հասարակաց
հայր
լինելով,
պէտք
է
իւր
հայրագութ
սիրով,
արժանաւոր
գնացքով
եւ
արժանաւոր
գործերով
իւր
անձը
սիրելի
շինէր
նոցայ
եւ
ժողովրդի
նորա
վերայ
ունեցած
վատ
կարծիքը
հերքելով,
իւր
անունը
նոցայ
մեծարելի
կացուցաներ:
Խորհրդական
անդամը
Նա
իսկապէս
Քուէպէք
քաղաքից
չէր,
այլ
եկաւոր
էր.
նա,
որ
այժմ
այնպէս
շքեղ
է,
առաջին
օրերումը
մի
խեղճ
դրութեան
մէջ
էր,
բայց
Քուեպեքի
նախկին
կարդինալի
մօտ
երկար
ծառայելով,
բաւականին
արծաթի
տէր
դարձաւ
անգոսնելի
ճանապարհով:
Յետոյ
այս
քահանայապետի
օրերումը,
նորա
հոգեւորական
գործերի
մէջ
խառնուեցաւ,
այնտեղ
եւս
իւրեան
լաւ
դրստեց:
Թէպէտ
սորա
վերայ
շուտով
բացուեցան
մեծմեծ
քննութիւններ,
բայց
սա
լինելով
մի
ճարտարամիտ
եւ
բազմարուեստ
անձն,
մանաւանդ
որ
նորա
հակառակորդները
ապուշ
մարդիկ
էին,
կարողացաւ
նոցայ
դիւրեաւ
յաղթել,
այսինքն,
մօտենալով
քահանայապետին
եւ
չարաբանելով
իւր
մեծ
բարերարը,
որի
հետ
պապը
եկեղեցական
գործերի
պատճառով
ունէր
շատ
վէճեր:
Թող
մեզ
խրատ
լինի
այսպիսի
աղուէս
մարդերի
ընթացքը,
որ
մեք
ուրիշ
անգամ
տեղիք
չտանք
ստորաքարշ
հոգիների,
երբ
դոքա
կեղծաւորութեամբ
չափից
դուրս
խոնարհում
են
մեր
առաջեւ:
Պապի
հետ
եւս
շատ
խորամանկութեամբ
վարուեցաւ
նա,
ձեւացնելով
իւր
անձը
իբրեւ
մի
մարդ,
որ
դադարած
էր
իւր
չարագործութիւններից.
ասես
թէ,
սկսել
էր
այնուհետեւ
զգալ
իւր
մեղքը,
ուղղել
իւր
վարքուբարքը,
ոտք
կոխել
ճշմարտութեան
ճանապարհի
վերայ
եւ
հրաժարուիլ
իւր
անօրէնութիւններից:
Քահանայապետն
եւս,
որ
քաջ
ճանաչելով
մարդկութիւնը,
գիտէր
այսպիսիներին
ցոյց
տալ
սէր
եւ
խնամք,
հաւատաց
նորան
եւ
բարի
յուսով
թոյլ
տուեց
մինչեւ
անգամ
մօտենալ
իւր
սենեկի
դռանը
եւ
շատ
անգամ
եւս
սեղանակից
լինել
իւրեան.
ծերացած
քահանայապետը
խաբուեցաւ
դորայ
շողոմարարութեամբ,
ինչպէս
միւս
շատ
բաների
մէջ
խաբուած
էր
իւր
կարդինալներից.
թէպէտ
այն
մարդու
տգիտութիւնը
շատ
ու
շատ
լուսափայլ
էր,
ըստ
որում
բացի
գրել
ու
կարդալուց
ոչինչ
չգիտէր:
Այսպէս
ահա
խաբել
ու
որսացել
էր
նա
եւ
Քուէպէքի
այն
առաջին
մարդիկը,
որոնցից
կարելի
էր
յուսալ
մի
բան
եւ
կամ
որոնց
օգնութեամբ
կարելի
էր
յառաջ
տանել
մի
կամք:
Այսպիսի
խորամանկ
եւ
անբարոյական
մարդիկն
են,
որ
քանդում
են
ազգի
ապագայ
երջանկութեան
պայմանքը
եւ
իւրեանց
քսակը
միայն
ցուցանելով,
զոհում
են
պարզամիտ
ժողովրդի
բարեկենդանութիւնը:
Գողգոթայի
նահատակը
հեռի՛
պահէ
ամենայն
անբախտ
ժողովրդի
այսպիսի
չարարուեստ
եւ
ահաւոր
մարդերից:
Ոչ,
պարզամիտ
մարդ,
որ
չկարողացար
իմաստասիրել,
թէ
ինչպէս
անհնարին
բան
է
գոյնը
մարմնից
բաժանել,
նոյնպէս
եւ
անկարելի
է
չարութիւն
դարձած
մարդս
դէպ
՚ի
ուղղութիւն
ածել:
Այսպիսիները
այն
խորհրդով
դուրս
է
երեւեցնում
աշխարհատնտեսի
աներեւոյթ
աջը,
որ
նոցանով
զգուշացնէ
պարզամիտները,
արթնեցնէ
թմրածները
եւ
խրատէ
անմիտները:
Քահանայապետը
վախճանեցաւ,
թէ
ո՛չ,
այն
նենգաւոր
հոգին
իսկոյն
սրեց
իւր
լեզուն
նորա
վերայ,
դուրս
ցայտեց
իւր
սրտի
միջի
ոխակալութիւնները,
որ
ունէր
տարեւոր
ժամանակով
նորա
դէմ:
Այս
բոլորիս
պատճառն
այն
էր,
որ
պապը
մի
ժամանակ
բարկացաւ
նորա
յանցանքի
վերայ
եւ
կամեցաւ
նորան
դատապարտել,
բայց
դարձեալ
գթալով,
ներել
էր
մարդասիրաբար,
բաւական
համարելով
արտաքսել
նորան
իւր
երեսից
եւ
հոգեւոր
գործերի
պաշտօնից:
Այն
պապին,
որի
խոհեմութեան
վերայ
զարմացել
էին
ֆրանսիացիք
եւ
անգլիացիք,
որ
եւ
մի
ժամանակ
եւրոպացոց
խօսակցութեան
նիւթ
էր
եղել
եւ
հնձում
էր
նոցայ
գովութեան
դափնիքը,
նորան
չէր
հաւանում
սա:
Այն
պապին,
որ
մոռացութեան
տալով
սորա
բոլոր
յանցանքը,
ցոյց
էր
տուել
այնքան
ներողամտութիւն
եւ
մարդասիրութիւն,
նորան
չարանախանձ
էր
կոչում:
Այն
պապին,
որ
անբախտ
Հռոմի
եղած
չեղած
յոյսն
էր,
որի
կեանքը
գիշեր
ցերեկ
նուիրած
էր
արթուն
հսկողութեան
իւր
ժողովրդի
երջանկութեան
վերայ,
եւ
որի
մահը
տակաւին
մի
անբուժելի
խոց
է
Հռոմէական
սրտերի
համար
—
նորան
բարբարոս
էր
կոչում:
Այն
պապին,
որ
Հռոմի
նախկին
իրաւունքը
ձեռք
բերելու
համար,
մոռացել
էր
փառք,
պատիւ
եւ
մարդկային
երկիւղ,
նորան
կործանիչ
ժողովրդի
բարօրութեան
էր
կոչում:
Թող
պատմութիւնը,
այն
անաչառ
դատաւորը,
քննէ
վատթարների
գործերը
եւ
վրէժխնդիր
լինի
նոցայ:
Երբ
մարդկութեան
ապագայ
սերունդը
կը
կարդայ
նորա
թերթերի
մէջ
այս
ամենը,
այն
ժամանակ
առաւել
պարզ
վճիռ
կը
հատանէ
դոցայ
արարքի
վերայ:
Իմացիր,
բարեկամ,
յաւելցրեց
նա
այստեղ
–
որ
այս
մարդս
այժմ
եւս
քահանայապետի
շնորհովն
է
ստանում
այն
եօթն
օրավար
հողի
արդիւնքը
եւ
այն
գեղեցիկ
տուները,
որ
ունի
նա
Քուէպէքի
մէջ,
խաբուած
քահանայապետի
սիրոյ
առ
նա
շնորհն
են:
Բայց
թո՛ղ
սոքա
մնան
մի
փոքր
լռութեան
մէջ,
տեսանենք
դորայ
ապաշնորհութիւնը
ուրիշ
բաների
մէջ:
Սա
լինելով
խորհրդական
անդամ
գործարանումը
եւ
ունենալով
այնտեղ
մեծ
կշիռ
եւ
տեղիք
կարդինալի
մօտ,
պէտք
է
ազգի
հարկաւորութիւնքը
ուշադրութեան
տակ
ձգէր,
եւ
ամենայն
ջանքով
աշխատէր
գործարանի
դէպի
վատը
տեղափոխութեան
առաջքը
առնուլ,
եթէ
նա
յիրաւի
բարեմիտ
եւ
բարեխորհուրդ
մարդ
էր.
այս
մէկ:
Երկրորդ,
եթէ
սա
լինէր
ողջամիտ
անձն,
պարտ
էր
նախապատիւ
համարել
ազգի
օգուտը,
քան
իւր
սեփականը
եւ
երբեք
յանձն
չառնուլ,
ուր
մնաց
ինքնին
աշխատել
եւ
գործակից
լինել
կարդինալին
հեռացն
ելու
գործարանից
այն
ամենահարկաւոր
մարդը,
եւ
նորա
տեղ
կարգելու
մի
վատահամբաւ
մարդ,
խայտառակութիւն
գործարանի
անուանը,
եւ
նախատինք
նորա
երանելի
հիմնադրի
սուրբ
յիշատակին:
Երրորդ,
եթէ
վատթար
կեղծաւորութեան
դիմակի
տակ
ման
եկող
հոգի
չէր,
ապա
քահանայապետի
կենդանութեան
ժամանակը
պէտք
չէր
այնքան
չափազանցօրէն
գովել
նորան
թէ
գրով
եւ
թէ
խօսքով,
մինչեւ
անգամ
նորան
մի
նոր
Մեծ
Կարոլոս
ասելով
Հռոմի
բարեբաստութեան
համար,
պանծալի
նահատակ
Հայրենիքի,
անդրդուելի
սիւն
Հռոմէական
եկեղեցւոյ,
եւ
ուրիշ
այսպիսի
տարապայմանութիւնը,
իսկ
նորա
մահից
յետոյ
նորան
բարբարոս,
չարանախանձ,
անարժան
քահանայապետութեան
եւ
ուրիշ
այսպիսի
անտեղի
խօսքեր
մէկ
մէկու
վերաբարդել,
եւ
այն,
դեռեւս
ողջակիզի
մարմինը
մահուան
օթեւանի
մէջ
չամփոփուած:
Ո՛վ
դժոխային
կիրք:
Դիցո՛ւք
թէ
նա
կարծում
էր,
թէ
պապը
անիրաւութիւն
է
արել
նորան,
որ
չէ
դատապարտել
այնպէս,
ինչպէս
կը
պահանջէր
արդարադատութիւնը,
բա՛
նորա
այնքան
ցոյց
տուած
բարեկամութիւնը,
խնամքը
եւ
սէրը
չպէ՞տք
է
հանէր
դորայ
մտքից
այն
դաւաճանութեան
մթերքը.
ի՛նչ
եմ
ասում
ես,
նա
խոստացաւ
մինչեւ
իւր
կեանքի
վերջին
ժամերը
հայհոյել
քահանայապետի
ոսկերքը:
Արդէն
պապի
նոյնիսկ
մահուան
օրին
նա
գործարանումը
բազմաթիւ
պաշտօնակիցների
մօտ
խօսում
էր
այսպէս.
հո՞
մեռաւ
պապը,
այսուհետեւ
հո՞
չէ՛
կարող
ոչինչ
առնել
այսուհետեւ
հո՞
կը
խօսեմ
նորա
վերայ
համարձակ:
Եթէ
այս
ճշմարտութիւնը
կ՚ուրանան
նորա
բազմաթիւ
պաշտօնակիցքը,
վախենալով
դորայ
վրէժխնդրութենից,
ճշմարտութեան
համար
արիւն
թափող
նահատակը
ինձ
ընկեր
եւ
օգնական
կը
լինի
այդ
փառաւոր
հանդիuի
մէջ.
ինքը
ժամանակը
քրքրելով
դորայ
չարագործութեան
գաղտնիքը,
կը
խայտառակէ
այդպիսի
անարգամիտը:
Ինչպէս
երեւում
է
սորա
դէպի
գործարանը
ունեցած
առնչութեններից,
սա
ինքն
կամ
եկել
է
նորա
փոխանակ
վերակացու
կարգուիլ,
ինչս
ես
մի
քանի
տարի
եւս
սորանից
յառաջ
վարել
էր
այդ
պաշտօնը
շատ
արժանաւորութեամբ.
բայց
որովհետեւ
Քրիստոսի
կտակից
նա
լաւ
իմանում
էր,
մինչեւ
չկապուի
հզօրը,
չէ՛
կարելի
նորա
տունը
կողոպտել,
ուստի
իւր
ամեն
այն
զօրութիւնքը
ուղղեցրեց
դէպի
այդ
կէտը:
Նորան
փոքր
չօգնեց
եւ
իւր
գեղեցիկ
համբաւը,
որ
ստացել
էր
մի
քանի
հին
հայեացքով
եւ
հին
դատողութեամբ
մարդերից
իբրեւ
մի
ճարտասան,
բանիմաց
եւ
գիտնական
անձը,
Թերսիտէսին
Աքիլլես
ասելով,
Պիւրհռոսին`
Ալեքսանդր,
Եպամինոնդին`
Փիլիպպոս:
Բանը
ի՞նչ
երկարացնեմ,
սա
իւր
քաջաքաջ
խորհրդակցութեամբք,
որ
ունէր
միշտ
նոր
պապացու
կարդինալի
հետ,
եւ
իւր
կիկերոնեան
լեզուով
վերջապէս
հասաւ
իւր
վերջին
նպատակին:
Կենսորինեան
Կատոնից
աւելի
ահաւոր
խորամանկութիւն,
որով
վճռում
էր
նա
անբախտ
Քարկեդոնի
թշուառ
վիճակը.
եւ
Հաննիբալից
աւելի
փառաւոր
յաղթութիւն,
որ
կանգնեց
այն
մշտնջենաւոր
հերոսը
Կաննեայ
պատերազմումը
Վարոնի
ընդդէմ:
Այն
մարդը
աղաչաւոր
եւ
բարեխօս
դառնալով
այս
ապաշնորհին,
հաւանեցրեց
քահանայապետին
թոյլ
տալ
սորան.
որով
ճանապարհ
ստացաւ
սա
այնքան
յառաջադէմ
լինելու:
Իսկ
սա
իւր
գործերը
կարգի
դնելով,
ստիպեց
նորան,
մնաք
բարեաւ
ասել:
Ահա՛
այստեղ
կատարուեցաւ
մարգարէութիւնը
քահանայապետի,
որ
այն
րոպէին,
երբ
ստիպողական
խօսքերով
աղաչում
էր
հեզահոգի
վերակացուն
սորան
գործարան
ընդունելու,
ասաց
«Թո՛ղ
ձեր
խօսքը
լինի,
սակայն
քա՛ջ
իմացիր,
որ
մի
փոքր
ժամանակից
դու
ինքդ
կ՚ասես.
«թէ
այդ
մարդը
ո՛չ
թէ
գործարան,
այլեւ
դահճանոց
տանելու
արժանի
չէ»:
Ահա՛
այս
է
Եզովպոսեան
սառած
օձի
եւ
երախտաւոր
մարդու
առակի
միտքը,
որ
այնքան
իմաստութեամբ
է
ասած:
Սորա
կեանքը
թէ
ի՛նչ
գեղեցիկ
խրատներ
են
մեր
համար,
թող
իմանան
ուղեղաւոր
գլուխները.
որովհետեւ
սորա
բոլոր
չարագործութիւնները
լիովին
երեւան
հանելու
համար,
տարեւոր
ժամանակ
հարկաւոր
է:
Քարտուղար
Իմացած
լինիս,
որ
այս
պաշտօնը
առաջին
անգամը
վարում
էր
մի
պապական
վարդապետ
շատ
ֆրանսիագէտ:
Բայց
կարդինալը
տեսանելով,
որ
այս
մարդը
իւրեան
հաւատարմութեամբ
չէ
ծառայում,
յանձնեց
այն
պարտականութիւնը
իւր
քահանաներից
մէկին,
որի
վրայ
մեր
խօսակցութիւնն
է:
Այս
քահանան
թէպէտ
բոլորովին
անընդունակ
եւ
անարժան
էր
այս
պաշտօնին ,
բայց
կարդինալը
այնպէս
կամեցաւ.
եւ
թէ
ինչ
պատճառով,
ահա՛:
Կարդինալը
քաջ
գիտէր,
որ
այս
մարդը
շատ
հնարիմաց
եւ
չարարուեստ
հոգի
է,
տեղեակ
մանրամասնաբար
իւր
բոլոր
գործերին,
որ
արդէն
վաղուց
նորա
քննութեան
տակ
մնացել
էին
հիւանդ,
զանազան
պատճառներով:
Նորան
քարտուղարութիւն
տալով,
կարծեց
անշուշտ,
թէ
խաբեց
նորան.
բայց
նա
իւր
գիտեցածը
գործ
կը
դնէ,
եթէ
կարդինալը
նորան
մի
փոքր
կը
դիպչի:
Ինչ
չարութիւն
որ
մարդուս
մտքից
անգամ
չէ
անցանելու,
այդ
բոլորը
արել
է
սա.
իւր
կեանքը
մինչեւ
ցայսօր
զեխութեան
եւ
շուայտութեան
մէջ
է
անցկացրել,
եւ
անց
է
կացնում:
Բոլոր
ժողովուրդը
գիտէ
նորա
կեանքը,
գործերը
եւ
ուրիշ
յանգամանքը,
որ
եթէ
գրուին ,
մի
հատ
գիրք
կը
բաղկացնեն:
Սա
թէպէտ
այս
պաշտօնի
մէջ
թոյլ
է,
բայց
ուրիշ
գործերում
հինգ
մարդու
հաւասար:
Սա
առաւել
տեղեակ
լինելով
կարդինալի
հոգուն,
եւ
քաջ
իմանալով
նորա
ծածուկ
եւ
յայտնի
գործերը,
միշտ
պէտք
է
հեռի
փախչէր
նորանից,
եւ
այդ
մեծ
պաշտօնը
յանձն
չառնուր.
եթէ
բարոյական
անձն
էր
նա,
եւ
լաւ
իմանալով,
որ
հռոմէական
ժողովրդին
առակ
նշաւակի
է
դարձած,
պէտք
է
աշխատէր
այն
կեղտ
անունը
իւր
վերայից
քերել,
եւ
ոչ
թէ
մէկմէկու
վերայ
բարդել:
Այս
ամէնը
նորանից
է
յառաջացել ,
որ
չարութիւնը
նորա
հոգու
մէջ
վաղուց
է
արմատացել:
Բարի
կը
լինի
սորա
համար,
եթէ
իւր
վատ
կիրքը
արտաքսելով
իւր
սրտից,
աշխատի
իւր
կոչմանը
համաձայն
ընթացք
ունենալ:
Եւ
որովհետեւ
նորա
պարտականութիւնը
շատ
մեծ
է,
մի
բազմաթիւ
ժողովրդեան
կենդանի
օրինակ
համարուելով,
պիտոյ
է
նորան
մեծ
մեծ
առաքինութիւններ
ունենալ,
որ
կարողանայ
իւր
խօսքերը
ազդու
կացուցանել
ժողովրդի
սրտի
մէջ:
Վերակացուի
առաջին
օգնականը
Սա
բաւական
հմուտ
մարդ
էր
միայն
դարբնութեան
մէջ,
բայց
կարդինալը
իւրեան
ձեռնտու
մարդ
համարելով,
սորան
մետաքսի
գործարանը
բերեց:
Սորա
բոլոր
գործն
էր
լրտեսութիւն
առնել
եւ
ոչ
թէ
գործարանին
ծառայել:
Հասակաւ
բաւականին
փոքր
էր,
անախորժ
կերպարանքի
տէր,
եւ
սակաւ
մի
կապուտակն:
Անգործութիւնը
սորան
ստիպեց
ուրիշ
ճանապարհներ
եւս
բռնել,
բայց
քաջասիրտ
պաշտօնաւոր
երիտասարդներից
մինը,
օրինաւոր
կերպով
հանդիպեցաւ
սորան:
Այնուհետեւ
նա
գործարանի
սեամի
վերայ
ոտք
չկոխեց:
Բայց
ի՞նչ
օգուտ:
նա
չկարողացաւ
իւր
արիութեան
պտուղը
քաղել,
որովհետեւ
երկու
շաբաթից
յետոյ,
նորան
եւս
դուրս
արեցին
գործարանից:
Այս
կարդինալի
խորամանկութիւնն
էր,
որ
հետ
ձգելով
նորա
արտաքսումն,
կամենում
էր
վարագուրել
իւր
չարութիւնը:
Անմիտ,
որ
կամենում
էր
ստութիւնը
ճշմարտութեան
զգեստով
շրջեցնել
աշխարհումը:
Այս
անմիտը
բոլորովին
չէ՛
ճանաչել
իւր
պարտականութիւնը,
եւ
կարդինալի
կամքին
ծառայելով,
գործի
է
դարձել
նորա
չարութեան:
Լաւ
կը
լինէր
սորա
համար,
եթէ
իւր
դարբնութեամբ
պարապէր,
քան
թէ
այնպիսի
գործերի
մէջ
խառնուէր,
որ
իւր
խելքից
դուրս
էին:
Յիմար
մարդիկը
այն
ժամանակն
են
խելօքանում,
երբ
ճաշակում
են
իւրեանց
անխելութեան
պտուղը:
Վերակացուի
երկրորդ
օգնականը
Այս
մարդը,
հայրենի
փառքին
նախանձաւոր,
ուղղախօս
եւ
հասարակաց
օգտի
վերայ
մտածող
անձն
էր,
շատ
յարմարաւոր
գործարանին:
Հռոմի
մանուկներից
շատերը
սորա
ձեռնտուութեամբ
գիտութեան
փառաւոր
ասպարիզումը
պսակուել
են:
Շատերը
սորա
միջնորդութեամբ
Ֆրանսիոյ,
Գերմանիոյ
հռչակաւոր
ուսումնարաններում
մեծաքայլ
յառաջ
են
գնում,
նոցայ
ամեն
մէկը
տարաբախտ
Հռոմի
համար
մի
բարեբախտութեան
եւ
լուսաւորութեան
առհաւատչեայ:
Ես
չեմ
ասում
այն
օրագրերը,
որ
սորայ
եռանդագին
հոգացողութեամբ
արեւ
են
տեսանում
այժմ:
Սա
թէպէտ
այժմ
անպատուութեան
մէջ
է
այն
գործարանում,
իւր
ճշմարտասիրութեան
եւ
հաստատ
նախնական
կրօնի
համար:
Բայց
երբեմն
Ֆրանսիայումը
շատ
մեծ
յարգ
եւ
կշիռ
ունէր
իւր
հայրենակիցների
կողմից:
Քեզ
ի՞նչ
ձանձրութիւն
տամ,
սա
եւս
զոհուեցաւ
վերակացուի
չարահոգութեանը,
որ
ի
հարկէ
առանց
կարդինալի
գիտութեանը
չէր:
Քննենք
ինչպէս
սորա
գործարան
մտանելու
պատճառը,
նոյնպէս
եւ
նորա
հրաժարման:
Այս
ամեն
տեղափոխութիւններից
յետոյ
գործարանը
նմանում
էր
մի
մեծամարմին
նաւի,
որին
պակասում
էր
մի
ամուր
ղեկ ,
եւ
մի
ներհուն
նաւուղիղ:
Այդ
մեքենային
մի
շարժողութիւն
եւ
դէպի
մի
նպատակ
ձգտող
ընթացք
տալու
համար,
այս
պատուական
անձը
վեր
կալաւ
այդ
պաշտօնը
եւ
տարժանաւոր
գործի
հոգսերը
վայրենի
եւ
անկարգ
մարդերի
մէջ.
գեղեցի՜կ
նահատակութիւն:
Գործարանի
հոգատարքը,
որ
առաջին
անգամը
այսպիսի
պատուով
եւ
գովաբանութեամբ
նորան
ներկայացուցին
ծառայողներին,
կարծելով,
որ
նորան
եւս
կարող
են
ծառայեցնել
իւրեանց
նպատակին,
յետոյ
մեծամեծ
տհաճութիւններ
յարուցին
նորա
դէմ ,
տեսանելով,
որ
նա
ճշմարտութեան
հետեւող
եւ
անկարգութեան
վրէժխնդիր,
եւ
ամեն
այն
պակասութեան
յանդիմանող
անձն
է:
Տարաբախտ
ճշմարտութիւն,
դու
ապականութեան
դարումը
Թեբայի
անապատը
գտար
քեզ
ապաստանարան,
այժմ
ու՞ր
պէտք
է
ապաւինիս
քո
անիրաւ
եւ
անհամար
հալածիչների
երեսից:
Վերակացուի
նոր
օգնականը,
որին
կարդինալը
նշանակեց
սորանից
յետոյ
Այս
մարդու
անբարոյականութիւնը
եւ
կարճմտութիւնը
պատճառ
էր
լինում
այն
բոլոր
սխալանքի,
որ
սա
ցոյց
տուեց
իւր
գործի
մէջ:
Թէպէտ
սա
անարժան
էր
այն
պաշտօնին,
բայց
սորան
եւս
հարկն
էր
ստիպում:
Գովելի
է
սորա
միակ
յատկութիւնը,
որ
չգիտէր
երբեք
կեղծաւորուիլ:
Սոյն
այս
պատճառով
կարդինալը
խէթ
աչքով
էր
նայում
սորան:
Սա
ինքն
եղաւ
իւր
արձակման
պատճառը:
Որովհետեւ,
ինչպէս
ականատես
էի,
սա
շատ
խստութեամբ
էր
վարւում
ծառայողների
հետ,
այս
պատճառով
նոքա
բողոքեցին
կարդինալին,
որով
չափաւորեց
սա
իւր
անձը
մի
քանի
ժամանակ:
Գրեթէ
միշտ
այսպէս
է,
ուր
չկայ
երկիւղ,
անդ
թուլահոգի
մարդիկը
միշտ
խրոխտ
են
լինում.
իսկ
մի
փոքր
կասկածելի
բանի
մէջ,
մինչեւ
վերջին
աստիճան
թուլանում
են:
Մի
փոքր
ժամանակ
անցանելուց
յետոյ,
սա
կրկին
շարունակեց
իւր
գիտեցածը,
մինչեւ
բարեմիտ
մարդիկ
իւր
դէմ
զինուորելով,
արձակուեցաւ
իւր
պաշտօնից:
Սորա
անխոհեմութիւնը
ամէնից
տարապայման
է
եղել:
Առաջին,
որ
եթէ
սա
ճշմարտասէր
մարդ
լինէր,
այնքան
բաներ
տեսանելուց
յետոյ,
չպէտք
է
գործարանումը
ծառայութիւն
յանձն
առնուր:
Երկրորդ,
լաւ
իմանալով,
որ
կարդինալը
նորան
լաւ
աչքով
չէ
նայում,
պարտ
էր
ամեն
կողմից
աշխատել
ծառայողներին
գոնէ
իւր
անձը
սիրելի
ընծայել,
որ
նորանց
ջատագով
ունենալով,
կարողանաք
այնտեղ
երկար
կեանք
ունենալ:
Երրորդ,
գլխաւոր
սխալն
այն
է,
որ
չկամ
են
ալով
առաջին
փորձովը
խրատուիլ,
վերստին
շարունակել
է
իւր
խիստ
ընթացքը:
Եթէ
նա
ասելու
է,
թէ
վերակացուները
ինձ
ստիպում
էին
այնպիսի
գնացք
ունենալ
ծառայողների
հետ,
ապա,
նախ
սխալ
է
այն
պատճառով,
որ,
երբ
նորան
արձակում
էին,
է՛ր
աղագաւ
չէր
ասում,
որ
ես
իմ
վերակացուի
պատուերն
միայն
լցուցել
եմ:
Չորրորդ,
դիցո՛ւք
թէ
վերակացուն
անբարոյական
անձն
լինելով,
նորան
հրամայել
էր
այդպէս
առնել,
միթէ՞
նա
չկարողացաւ
այնքան
հասկանալ,
թէ
երկիւղով`
միայն
կարելի
է
մարդուն
հնազանդեցնել,
իսկ
սիրով`
թագաւորել
նորա
սրտի
մէջ:
Երեւի
թէ
կային
դորայ
մէջ
այնպիսի
սկզբունք,
որ
պէտք
էր
արմատախիլ
առնել
իւր
սրտից,
որ
բարոյական
մարդիկ
նորան
սիրէին:
Վարպետը
Սա
մի
պատանի
մարդ
էր,
մեղմ
բնաւորութեան
տէր
եւ
խիստ
հմուտ
մեքենայագործութեան
մէջ:
Սորա
խանգարած
բանը
Անգլիու
քաջահմուտ
ճարտարապետն
եւս
չէր
կարող
ուղղել:
Կարդինալի
ասութեամբ
պէտք
է,
որ
սա
շատ
երեւելի
վարպետ
լինէր,
թէպէտ
եւ
իւր
արուեստի
մէջ
ոչինչ
արդիւնք
ցոյց
չտուեց:
Շատ
կը
խոսէր,
սակաւ
կը
հասկացնէր,
այս
նորանից
էր,
որ
նա
ո՛չ
մի
բանի
կանոնաւոր
տեղեակ
չէր:
Սորայ
բոլոր
պարապմունքը
մեքենայակազմութեան
վերայ
փարթամ
խօսելն
էր:
Կարդինալ
սորան
շատ
էր
սիրում
մի
անձնական
պատճառով,
եւ
շատ
մեծ
կարծիք
ունէր
սորա
վերայ:
Այս
անձը
շատ
անհմուտ
եւ
սնապարծ
մարդ
պիտի
եղած
լինի,
որովհետեւ
սա
չկարողանալով
իւր
գիտութիւնը
կշռել,
խաբուել
է
իւր
բարեկամ
կարդինալի
գովասանքից
եւ
այնպէս
մեծ
պարտականութիւն
յանձն
առնլով,
չէ
կարողացել
արդիւնաւորել:
Լաւ
կը
լինէր,
եթէ
յառաջագոյն
պատրաստուէր,
յետոյ
յանձն
առնուր
այդ
մեծ
պաշտօնը:
Ցաւալին
այն
է,
որ
մինչեւ
ցայսօր
շարունակում
է
իւր
վարպետութիւնը,
իւր
անխոհեմութեամբ
տանջուելով
ինքը
եւ
տանջելով
բոլոր
սպասաւորք
ի
գործատան
մէջ:
Շերամապահ
Ինձ
քաղցր
է
ասել,
գոչեց
նա,
մի
քանի
խօսք
այն
եռանդուն
եւ
կրակոտ
երիտասարդի
վերայ,
որին
բնութիւնը
առատ
ձեռով
բաշխել
էր
իւր
ձիրքը,
թէպէտ
նա
շատ
հմուտ
չէր
իւր
պաշտօնի
մէջ,
զանազան
պատճառներով.
բայց
իւր
գեղեցիկ
բնաւորութեամբ
եւ
ցածուն
համեստութեամբ
կարողանում
էր
այդ
թերութիւնքը
լցուցանել
եւ
իւր
անձը
ամենեցուն
սիրելի
ընծայել:
Սա
դեռեւս
ծաղիկ
հասակի
մէջ
է,
սորա
վերայ
այժմ
դատողութիւն
առնողները
շատ
կսխալուին:
Երեք
հոգատարք
Մնացին
հոգատարքը,
ասաց
նա
զայրանալով,
ո՛չ
հոգատարք,
այլ
հոգիատարք:
Սոքա
էին
այն
բոլոր
թշուառութեան
պատճառները:
Սոքա
էին
կարդինալին
գրգռողները
դէպի
այն
ազգակործան
գործերը:
Եթէ
հանգուցեալ
պապը
չլինէր,
դու
կարծո՛ւմ
ես,
թէ
Հռոմի
ժողովուրդը
այդ
աւազակներին
այնպիսի
մեծակշիռ
գործ
կը
յանձնէր,
որից
կախ
էր
պապականութեան
օգուտը
եւ
հռոմէական
ազգի
հաստատութիւնը:
Բայց
քահանայապետն
եւս
չէր
մեղաւոր,
որովհետեւ
նոցայ
յանձնողքը
այս
գործերս,
գրեթէ
գլխաւորապէս
աւագ
մարդերից
էին:
Նա
ի՞նչ
էր
գիտում,
թէ
սոքա
այնպէս
անարժան
մարդիկ
էին:
Նա
լաւ
խորհրդով
արեց,
բայց
սոքա,
որ
անհարազատ
գտանուեցան,
նա
ի՞նչ
մեղաւոր
էր:
Առաջին
հոգատար
Սա
որդի
էր
մի
Հռոմէական
վարդապետի,
որ
անճարացած
գնաց
Կիպրոս
եւ
այնտեղ
մեռաւ:
Ինքը
ի՞նչ
բան
ասես,
որ
չէ
արել.
յառաջ,
հոգեւոր
ծառայութեան
մէջ
մտաւ:
Երբ
տեսաւ,
որ
չէ
կարողանում
դորանից
օգուտ
քաղել,
քաղաքական
պաշտօնի
մէջ
մտաւ:
Սա
այնտեղ
մեծ
արծաթ
ժողովեց:
Որովհետեւ
աւազակների
ընկեր
էր
եղել
եւ
նոցայ
գողութեան
կէս
բաժինը
ինքն
էր
ստանում,
փոքր
գողութիւնքը
յայտնում
էր,
որ
հաւատարիմ
երեւի,
իսկ
մեծամեծները
ծածկում,
որ
հարստանայ:
Իհարկէ
այսպէս
բան
բռնողը,
անտարակոյս
պիտի
շուտով
հարստանար,
որովհետեւ
կողոպտում
էր,
չէր
վաստակում:
Շատ
վայրենի
բնութեան
տէր
մարդ
էր,
ինչպէս
մի
փոքր
ժամանակից
յետոյ
օրինակով
կը
տեսանես:
Մոռանում
էի
քեզ
ասելու,
որ
սա
մէկ
մարդ
եւս
վարձել
էր,
որ
գործարանումը
անցած
բոլոր
գաղտնիքը
իւրեան
հասուցանէ:
Երկրորդ
հոգատար
Չգիտեմ,
կարդացա՞ծ
կը
լինիք
սորա
անունը
պատմութեան
մէջ
թէ
ո՛չ.
սա
մի
անգամ
գտանուել
էր
ապառաժ
Լիգուրիայի
պատերազմումը,
որ
ծածկուած
է
անվերջ
անտառներով:
Սա
իւր
յափշտակած
արծաթի
քաջագործութիւնը
հանդէս
հանելով,
պսակուեցաւ
սպարապետից:
Այն
պատերազմումը
այս
եղաւ
սորա
յառաջանալու
պատճառը,
որովհետեւ
նա
իւր
արծաթով
եւ
աստիճանի
պատուով
հեշտ
կարողացաւ
մի
քանի
շահասէր
մարդիկ
բարեկամ
ստանալ
եւ
նոցայ
միջնորդութեամբ
հոգատար
կարգուիլ
պպապի
գործարանումը,
մի
փոքր
փառք
գտանելու
համար
ռամիկ
ժողովրդի
աչքում:
Ապա
թէ
ո՛չ,
նա
այնպիսի
մարդ
չէր,
որ
կարողանար
գործարանին
օգուտ
բերել
բացի
վնասից:
Երրորդ
հոգատար
Սորան
հանգուցեալ
պապը
արժանաւորութիւն
տուեց,
բայց
թէ
ի՞նչ
պատճառով,
անհասկանալի
բան
է:
Ասես
թէ
ո՛չ,
սա
չէր
կարող
ոչ
առաջինի
եւ
ոչ
երկրորդի
պաշտօն
լցուցանել:
Սա
նոցանից
գերազանց
է
երեք
բանով ,
որպէս
քեզ
կը
պատմեմ
կարգով:
Առաջին.
իւր
անմիտ
փառասիրութեամբ:
Սա,
երբ
գործարան
կը
գար,
ուշադրութեամբ
կը
նայէր,
որ
տեսանէ,
թէ
ծառայողներից
ո՞րն
է
ցուցանում
առաւել
ջերմեռանդ
մեծարանք
դէպի
նա:
Որին
արի
կը
նկատէր
այսօրինակ
ուշադրութեան
մէջ,
միշտ
նորա
անունը
շնորհակալութեամբ
կ՚արտաբերէր:
Իսկ
ով
որ
այս
մասին
անփոյթ
էր
երեւում,
նորան
կը
գրէր
իւր
սրտի
մէջ,
որպէս
մի
մարդ,
որին
պէտք
էր
ցոյց
տար
իւր
կշռի
ծանրութիւնը:
Երկրորդ
իւր
կողմնաւորութեամբ,
որ
միայն
իւրայիններին
էր
սիրում
եւ
նոցա
նաեւ
ամենամեծ
յանցանքը
ծածկում.
իսկ
միւսերի
ամենափոքրը
իբրեւ
քրէական
յանցանք
դատապարտում:
Վատթա՞ր
կիրք:
Երրորդ.
իւր
չափազանց
կեղծաւորութեամբ
նա
պաշտպան
էր
հանդիսացել
այն
գործավարին ,
որի
մասին
վերեւում
ասացի,
թէ
իւր
պաշտօնը
անարժանութեամբ
գործարանում
ու
պահելու
համար,
ամեն
ոխերիմ
թշնամի
էր
նախկին
վերակացուին,
եւ
որին
հարստացրել
էր
նա
գործարանի
արծաթով:
Բոլոր
ծառայողները,
գործարանի
հիմնադիրը
եւ
պաշտօնատարքը
մէկ
էին
դարձել
եւ
սա
մէկ,
պաշտպանելու
մի
այնպիսի
անարժան
մարդ,
որից
բոլորեքեան
փախչում
էին,
նորա
չարագործութենների
պատճառով:
Բայց
սա
ուշադիր
էր
իւր
օգտին
եւ
ո՛չ
թէ
հասարակաց:
Եւ
թէ
դա
ինչպիսի՛
անձն
էր,
կարելի
է
տեսանել
ներքեւում
դրած
ծանօթութենից
[6]:
Եթէ
սորայ
լրտեսները
մի
տեղ
ժողովուէին,
կը
կազմէին
մի
ժողով
աւազակների:
Հոգատարների
գործերից
երեւում
է,
որ
գրեթէ
նոքա
միշտ
կամեցել
են
եւ
իւրայինների
հետ
կատարել
բոլորեցուն
պարտականութիւնները,
որ
ամենեքին
եւս
հրամայեն
տիրաբար:
Եթէ
սոքա
կարողանային
կշռել
իւրեանց
հասկացողութիւնը
եւ
կատարելով
իւրեանց
պարտականութիւնները,
որոնց,
ինչպէս
կարելի
է
գուշակել,
շատ
յարմար
են
եղել,
չի
առնուէին
գործարանի
ներքին
իրողութենների
մէջ,
որոնց
ամէնեւին
անտեղեակ
էին,
ապա
այսքան
չարիք
յառաջ
գալու
չէին:
Եւ
գործարանը
իւր
ներքին
եւ
արտաքին
բարեկարգութիւնը
պահելով,
մեծաքայլ
յառաջ
կ՚երթար,
հիմնադրի
մեծ
խորհրդին
համաձայն
եւ
շատ
արգասաւոր
կը
լինէր
տարաբախտ
Հռոմի
համար:
Ինչպէս
երեւում
է,
սոքա
շատ
հեռի
են
եղել
այդպիսի
սուրբ
դիտաւորութենից:
Նոքա
կամեցել
են
միայն
սնափառութեամբ
կշիռ
ունենալ
գործարանումը
ծառայելով:
Այսպիսի
գործերումը,
ուր
պարունակւում
է
ժողովրդի
կեանքը
եւ
նորա
բարոյական
շրջանը,
այդպիսի
մարդիկ
միշտ
վնասակար
են.
պէտք
է
լաւ
հասկացած:
Սոքա
առաւել
լաւ
մարդիկ
կը
լինէին,
եթէ
իրենց
որպիսութիւնը
արդարութեամբ
խոստովանելով,
չմտանէին
այդպիսի
մեծ
եւ
ընդարձակ
գործերի
մէջ:
Որովհետեւ
այնպիսի
փառաւոր
հանդէսներում,
ողջախոհութիւն,
չափաւորութիւն
եւ
մեծահոգութիւն
են
պահանջւում,
որոնցից,
ինչպէս
երեւում
է,
սոքա
շատ
դուր
են
եղել,
ինչպէս
առհասարակ
ապացուցանում
է
փորձը:
Եթէ
նոքա
կամեցած
լինէին
հայրենիքին
ծառայել,
կարող
էին
իւրեանց
ջերմեռանդութիւնը
ուրիշ
բաներով
յայտնել.
իսկ
եթէ
դոցանով
կամեցած
են
ժողովրդի
ուշը
իւրեանց
վերայ
դարձուցանել
եւ
ազգասէրների
անուն
ժառանգել
—
չարաչար
սխալուէր
են:
Որովհետեւ
գործարանը
իւրեանց
ձեռք
առնլով,
ո՛չ
այլ
ինչ
չեն
մտածել,
բայց
միայն
ժողովուրդը
խաբել
եւ
անձնական
օգտի
ծառայել:
Ազգի
օգտի
վերայ
մտածողները
հարկաւ
պարտ
են
մոռանալ
իւրեանցը:
Ազգասէր
անուն
կրել
կամեցողը,
պարտ
է
իւր
խորհրդին
համեմատ
գործեր
ունենալ,
եւ
իւր
անձը
բոլորանուէր
ընծայել
ազգին,
ամենայն
նեղութիւն,
հալածանք
եւ
նախատինք
ի
սէր
ազգին
յանձն
առնուլ.
մի
խօսքով,
միայն
նորա
դրօշի
տակ
զինուորուիլ
եւ
նորա
դրօշի
տակ
մտանել:
Որ
ազգն
եւս
տեսանելով
նորա
անձնուրաց
գործերը
եւ
նահատակութիւնքը,
կանգնեցնէ
նորա
գերեզմանի
վերը
իւր
երախտագիտութեան
արձանը,
եւ
դրա
վերայ
քանդակ
է
ոսկեղէն
տառերով
այս
սուրբ
անունս.
Ազգասէր
[7]:
Երրորդ
շրջան
մինչեւ
վերջին
վրդովմունքի
վախճանը
Այս
տեսութեան
կէտից
դիտելով ,
պիտի
գուշակէր
հեռատես
աչքը.
որ
թէ
վաղ,
թէ
անագան
կը
բացուի
մի
հրաբուխ
արտահոսութիւն
այր
երկու
ներհակ
հոգեկան
խաղացմունքի
մէջ:
Եւ
թէ
այս
ե՞րբ
է
պատահում,
նշանով
ասեմ,
որ
իմանաս:
Այն
օրը,
երբ
վերակացուի
դաւաճանութիւնքը
հասնում
են
իւրեանց
նպատակին,
եւ
որոշւում
է
նորա
բարոյական
օգնականի
հրաժարուիլը
գործարանից:
Այն
օրը
երեկոյին
նա
շատ
սրտաշարժ
ոճով
խօսում
է,
բոլորեքեան
գրեթէ
կարեկցութեամբ
շարժւում
են
եւ
զայրանում
են
վերակացուի
անիրաւութենների
վերայ:
Յետոյ
նա
ողջունում
է
ամէնքը
եւ
ասում
է.
չմոռանաք,
որ
ես
ձեր
սիրոյ
զոհն
եմ
լինում:
Նոքա
շատ
ցաւում
են,
դէպի
կարդինալն
են
դիմում,
օգնութիւն
խնդրելու:
Տղայամիտնե՛ր,
միթէ՞
այդ
բանը
կարդինալից
ծածուկ
է:
Կարդինալի
քրմական
պատգամից
ո՛չ
մի
հատուցումն
չստանալով,
վերադառնում
են
դէպի
գործարանը:
Վերակացուն
տեսանելով
նոցա
անհամեմատ
սէրը
դէպի
նա
եւ
ատելութիւնը
դէպի
ինքը,
չարանում
է
եւ
հրամայում
է
գործարանի
դուռները
փակել
այն
կէս
գիշերին
նոցայ
դէմ:
Սոքա
աշխատում
են
ներս
թափուիլ,
նոքա
ընդդիմանում
են:
Այստեղ
բորբոքւում
է
մի
զարհուրելի
պատերազմ:
Վերակացուն
տեսանելով,
որ
յաղթուեցաւ
իւր
կողմը,
մոռանում
է
իւր
պաշտօնի
կոչումը
եւ
բռնակալի
գործ
է
յանձն
առնում.
մի
կողմից
խրախուսում
է
իւրայինները,
եւ
միւս
կողմից
դեսպան
է
ուղարկում
քաղաքական
դատարանից
զինուորներ
բերելու,
որ
յաղթութեան
դափնին
ինքն
ստանայ
Այս
կռւումը
նորա
կողմից
շատ
քաջութիւն
ցոյց
տուեց
հաշուապահը,
որ
տակաւին
գտանւում
էր
գործարանի
մէջ:
Սա
կարողանում
էր
մի
հարուածով
գետնին
զարկել
տասներկուամեայ
քաջազունքը:
Թէպէտ
եւ
չէր
անզէն,
բայց
չէր
գործ
դնում
նորան,
բաւականանալով
միայն
նորա
շողիւնով
ահաբեկել
սպառնալից
թշնամիքը:
Յիրաւի,
սա
իւր
քաջագործութեամբ
մի
նոր
Աքիլլես
հանդիսացաւ
այս
տրոյիացիների
ընդդէմ:
Եթէ
դու
տեսանէիր,
թէ
ինչպէ՞ս
սա
աներկիւղ
եւ
առանց
նիզակակցի
այս
կողմ
ու
այն
կողմ
էր
վազում
եւ
երկու
ճեղքում
զինավառ
թշնամիների
խումբը,
կը
սարսափէիր:
Աքիլլեսից
որոշւում
էր
նրանով
միայն,
որ
նա
շատ
անգամ
կառք
էր
ելանում,
երբ
երկարատեւ
պատերազմելուց
վաստակում
էր:
Բայց
սա
մի
ամբողջ
ժամ
պատերազմեց
մենակ
այն
անհամար
թշնամիների
հետ
եւ
չձանձրացաւ
երբեք:
Յաղթութիւնը
պսակելու
համար
յանկարծ
երեւում
է
զէնքի
շողշողիւնը
բազմաթիւ
ճրագների
լուսով:
Ներս
են
գալիս
նոքա
կարգով,
եւ
նոցայ
հետ
փողոցների
գիշերաշրջիկ
սրիկաները
եւ
սկսում
են
ճակատ
Յարդարել:
Շատ
են
զարմանում,
երբ
տեսանում
են
պատերազմի
դաշտի
ծածկուած
բազմախուռն
զէնքով,
բայց
թշնամի
չկայ:
Ասում
են,
եթէ
այսպէս
առանց
մեր
նիզակակցութեան
կամեցած
էիք
խլել
թշնամու
ձեռքից
յաղթութիւնը,
ապա
զուր
էր
ձեր
կողմից,
խնդրել
ձեր
դաշնակիցների
օգնութիւնը:
Առանց
ձեզ
եւս
կատարել
ենք
յաղթութիւնը,
այնտեղից
գոռում
է
վերակացուն:
Միայն
ձեր
պարտականութիւնը
այն
լինի,
որ
դուք
այս
ապստամբներին,
որ
կալանաւորեցինք
մեք
պատերազմում,
պահպանէք
ձեր
բանտի
մէջ
մինչեւ
առաւօտ.
դոքա
իւրեանց
անհնազանդութեան
վրէժը
կը
հատուցանեն:
Այս
եւս
պատմում
են,
որ
երբ
գերիներին
քաղաքական
բանտն
էին
տանում,
նոքա
պատահում
են
մի
քանիսին
հռոմայեցուոց
աւագ
մարդերից
եւ
հառաչանքով
նոցանից
օգնութիւն
են
խնդրում,
ասելով.
Ազատեցէ՛ք
մեզ
ի
սէր
աստուծոյ
այս
ողորմելի
դրութենից.
չէ՞
որ
մէք
Հռոմի
որդիքն
ենք,
նորա
ստինքի
կաթով
սնուցած
եւ
նորա
մայրենի
գրկումը
զարգացած:
Մնացածները
ի՞նչ
եղան,
ասացի
ես
նորան,
պատմիր,
որ
լաւ
հասկանալով
բանի
որպիսութիւնը
կարողանամ
օրինաւոր
կերպով
մտածել
դոցայ
վերայ:
Մնացածները,
կրկնեց
նա,
որոնք
կարողացան`
փախան,
եւ
որոնք
չկարողացան`
պահուեցան
գործարանումը,
որ
իւրեանց
վերջին
աղէտքով
մի
սրտաշարժ
տեսարան
կացուցանեն
պատմագրութեան
մէջ:
Այս
յաղթութիւններից
յետոյ
ներս
են
գալիս
հոգատարքը
վերակացուի
հետ,
եւ
առաջնորդելով
նոցայ
այն
վարձկան
մարդիկը,
որոնց
մասին
քեզ
վերեւում
ասացի,
եւ
սկսում
են
որոնել
ապստամբներին:
Ես
ականատես
էի,
երբ
սոքա
դատում
էին
այն
անմեղներին,
նոցայ
ձայնարկութիւնքը
հոգիս
մաշեցին,
նոցայ
կողկողանքը
դէպի
երկինք
էր
բարձրանում,
նոցայ
հառաչանքն
անգամ
գործարանի
պատերը
դղրդում
էին,
բայց
շատ
անզօր
գտանուեցան
շարժելու
մարդերի
սիրտը,
խնայելու
կիսակենդան
մնացածները:
Պատմութիւնը
մի
դափնեայ
պսակ
կը
փայլեցնէ
սոցայ
ճակատի
վերայ
եւ
նոցայ
գործերը
բարձր
ի
գլուխ
կպանծան
պատմագրութեան
մէջ:
Երբ
այս
լուրը
առաւօտուն
վաղ
կարդինալին
հասաւ,
նա
առ
երեսս
շատ
հաճութիւն
ցոյց
տուեց
եւ
հրամայեց
բերել
կալանաւորներին:
Ա՛յ
դու
պատճառ
ամենայն
չարիքի,
եթէ
դու
իրաւ
այդպիսի
բարեմիտ
մարդ
էիր,
ինչո՞ւ
ապա
չլսեցիր
ժողովրդի
աւագ
մարդերի,
պաշտօնատեարց
եւ
ծառայողների
միաբան
խօսքին,
որ
քեզ
զգուշացնում
էր,
այդպիսի
անիրաւ
գործ
չգործել,
որովհետեւ
դա
լաւ
հետեւանք
չէր
ունենալու:
Գիտե՞ս
դու,
թէ
ի՛նչ
փառքի
ասպարէզներ
բացուելու
էին
քեզ.
այն
ժամանակ,
քո
անունը
պատմութեան
թերթերի
մէջ
կը
դրոշմուէր
փառաւոր
տառերով
եւ
Հռոմի
ժողովուրդը
բարերարութիւն
գտանելով
քեզանից,
քո
երախտիքը
իւր
հոգու
մէջ
կ՚անմահացնէր:
Այս
լուրը
շուտով
տարածուեցաւ
քաղաքի
մէջ,
այլեւ
շատերը
կարդինալի
կուսակիցներից
զայրանալով
սորա
վերայ,
միաբանուեցան
հասարակաց
հետ
եւ
վերկացման
կարդինալ
դէմ:
Թէպէտ
ես
շատ
աշխատեցի
իմանալ,
թէ
այս
անցքից
յետոյ
գործարանը
ի՞նչ
եղաւ
եւ
որի՛
ձեռքը
ընկաւ,
բայց
նա
յառաջ
չտարաւ
իւր
խօսքը,
եւ
եզրափակեց
այստեղ
իւր
պատմութիւնը
այսպէս.
Այժմ
ունի՞ս
դու
մի
ուղիղ
հայեացք
այս
մարդերի
գործերի
վերայ.
տեսա՞ր
դու
այդ
մարդերի
ապաշնորհութեան
չափը.
տեսա՞ր,
թէ
դոքա
այն
մեծ
խորհրդաւոր
գործարանը
ինչպէ՛ս
խաղալիք
էին
շինել
իւրեանց
վատթար
կամքին:
Վերահասու
եղա՞ր
դու
դոցայ
խարդախութեններին:
Ճշմարիտն
ասա՛,
ո՞ր
կողմն
է
արդար,
եւ
որը՞
դատապարտելի:
Ես
նորան
պատասխանեցի.
թո՛ղ
այդ
բանը
քննել
մարդկութեան
ապագայ
սերունդը,
եւ
թո՛ղ
դոցայ
գործերը
դատէ
անաչառ
պատմագրութիւնը
աշխարհի:
Բայց
ես
շատ
եմ
զարմանում
նախկին
վերակացուի
պարզմտութեան
եւ
անմեղութեան
վերայ:
Արդարամի՞տ
մարդ,
դու
ինչպէ՞ս
կարող
էիր
քո
արդարամտութեամբ
դոցայ
հետ
վարուել,
որոնց
գործակիցները
սատահակք
էին:
Ո՜հ
տարաբախտ
Հռոմ,
ասաց
նա,
ընդհատելով
իմ
խօսքը.
քանի՞ցս
անգամ
այսպէս
քո
բախտաւորութիւնը
զոհեցին
իւրեանց
փառամոլութեանը
այդպիսի
վատթարամիտ
մարդիկ,
քանի՞ցս
անգամ
այդպիսի
թշնամիք
մարդկութեան
թունաւորեցին
քո
փրկութեան
բաժակը:
Դու
կորցրեցիր
քո
առաջին
փառքը,
եւ
շիջուցիր
քեզ
լուսատու
ճրագը։
Կորցրեցիր
քո
օրէնքի
պաշտպանը
եւ
քո
բարեբախտութեան
վերայ
մտածողներին:
Դու
պէտք
է
մինչեւ
այն
օրը
հառաչես,
մինչեւ
քո
անօրէնութեանէ
վրեժը
հատուցանես:
Այս
խօսակցութենից
յետոյ
սկսաւ
նա
այլագունիլ,
աչքերը
դէպի
երկինք
բարձրացնել
եւ
ձեռները
դէպի
ինձ
երկայնել
եւ
շնչարգել
եղաւ:
Ինչպէս
մարդու
շատ
անգամ
պատահում
է
երազի
մէջ,
երբ
նորան
պատկերանում
է
մի
զարհուրելի
տեսարան
եւ
կամ
գնում
է
նրանից
փախչել,
բայց
նորա
վաստակած
ծունկերը
նորան
չեն
հնազանդում
եւ
նորա
ձայնը
կտրւում
է,
եւ
նա
իզուր
է
աշխատում
ազատուել
նեղից.
ահա
այսօրինակ
դրութեան
մէջ
նա
արտաբերեց
մի
քանի
կիսահնչիւն
բառեր,
որ,
ինչպէս
կարծում
եմ,
պէտք
է
կարդինալի,
հոգատարների,
վերակացուի,
խորհրդական
անդամի,
եւ
միւս
անպիտանների
անուններ
լինէին:
Թէպէտ
ես
շատ
աշխատեցի
իմանալ
մի
փոքր
որոշակի
բաներ
նորանից,
բայց
նա
չկամեցաւ
յառաջ
տանել
խօսքը:
Ես
եւս
անքաղաքավարութիւն
համարելով
ստիպել
նորան,
առա
նորա
հրաժարական
ողջոյնը,
նա
ինձանից
լուսի
թռչողական
արագութեամբ
հեռացաւ
եւ
անհետացաւ:
Միւս
օրը
որպէս
թէ
կամեցայ
դէպի
հայրենիքս
վերադառնալ,
բայց
արծաթի
պակասութեան
պատճառով
նոր
ի
նորոյ
ընկայ
հոգսերի
մէջ:
Իմ
բախտս
փորձելու
համար,
գնացի
մօտիկ
բարեկամիս
տունը,
որ
վաղուց
ունէի
Հնդկաստանում.
նա
՚ի
գութ
շարժուելով
մի
անիմանալի
ազդեցութենից,
կարծես
թէ
միտքս
իմացաւ,
եւ
ինձ
ճանապարհի
ծախս
տուեց:
Եւ
նորա
անունը
շնորհակալութեամբ
եմ
յիշում
այս
տեղ.
այսպէս
հասայ
իմ
հայրենիքը
նորա
ձեռնտուութեամբ:
Բոլոր
գերդաստանս
տեսանելով
ինձ,
մի
անպատմելի
սուգ
եւ
ողբ
բարձրացրեց
իմ
անակնկալ
դրութեան
վերայ,
բայց
ես
մի
ուրիշ
մարդ
փոխուելով
իմ
թշուառ
կեանքի
հանգամանքից,
երբ
որ
կամեցայ,
գոնէ
զայրացմամբ
դադարեցնել
ընտանիքս
նոցայ
անօգուտ
եւ
ձանձրալի
լացից,
եւ
ահա
նոյն
րոպէին
արթնացայ
խոր
քնիցս.
մոմս
յանգել
էր,
սառն
քրտինքը
ճակատիցս
կաթիլ-կաթիլ
վազում
էր
եւ
իմ
գիրքը
գրեթէ
բոլորովին
թաց
էր
եղել
արտասուքիս
առատահոս
հեղեղից:
Ալֆօնզօ
Ռաթթի
Հռոմ.
20
մարտի,
1861
ամի:
[1]
Հռոմի
պապերը
սովորաբար
շատ
խորամանկ
եւ
զգոյշ,
շրջանկատ
մարդիկ
են
եղել,
զարմանալի
է,
որ
այդ
պապը
այդպէս
խաբուել
է
իւր
կարդինալի
ընտրութեան
մէջ
եւ
ընտրել
է
իւր
գործակատար
մի
այդպիսի
վատթար
հոգի:
Ծան.
հրատ.
[2]
Զարմանալի
լինելու
չէր,
եթէ
այս
նամակի
հեղինակը
ուշադիր
եղած
լինէր
իմաստութեան
ձայնին ,
որ
խօսեց
հաւի
պէս
նոյն
րոպէին
եւ
նոյն
տեղում.
եւ
այդ
ձայնը
արեւմուտքից
դէպի
արեւելք
հնչեց,
պայծառատես
աշխարհագիտութեամբ
եւ
մարդագիտութեամբ
հրատարակելով,
թէ
ի՛նչ
կշիռ
ունի
ամբոխի
կարծիքը
եւ
դատողութիւնը
աշխարհիս
իրողութենների
մէջ:
Ծան.
հրատ.
։
[3]
Պատմութեան
թեթերի
մէջ
գրած
է,
որ
այդ
վերակացուն
իւր
բարեկամների
հետ
միասին
չափից
դուրս
հաւատ
է
ունեցել
կարդինալի
արդարամտութեան
վերայ,
անտես
առնելով
մօտից
ու
հեռուից
սաստկաբարբառ
ձայները,
որ
զգուշացնում
էին
կարդինալի
շատերին
յայտնի
ամբարշտութենից:
Ծան.
հրատ.
։
[4]
Եւ
Հռոմայ
ժողովուրդը
անպարտ
չէր
իւր
անբախտութեանը.
պատճառ,
անզգաստ
գտանուելով
թոյլ
էր
տուել
իւր
կարդինալի
ընտրութիւնը.
պատմութիւնը
շատ
բան
ունի
ասելու
այս
մասին
նորա
թերթերը
քննողին,
բայց
անօգուտ:
Հռոմայեցիք
ոչ
միանգամ,
այլ
շատ
ու
շատ
անգամ
ընտրած
են
իւրեանց
համար
կարդինալներ,
պապեր
այո,
եւ
բազմութիւնը
հարսանիքի
տաղեր
է
ասել
իւր
ընտրածների
համար,
բայց
յետոյ,
տեսանելով
իւր
տխմարութիւնը,
քանի
անգամ
դատապարտել
է
իւր
ընտրածքը,
փախցնելով
դէպի
Գայետայ,
մինչեւ
ֆրանսիական
զէնքով
հետ
են
բերուած
Հռոմ,
եւ
հռոմէական
ազատասէր
ժողովուրդը
դարձեալ
ստրկացած
է
նոցայ
իշխանութեանը:
Ծան.
հրատ.
։
[5]
Երբ
կարդինալը
գնում
է
Հռոմ,
պապի
օծութեան
հանդիսին
ներկայ
լինելու,
սուրբ
Պետրոսի
եկեղեցու
դռան
առաջին
կանգնած
է
լինում
մի
այլանդակ
կին.
Նորա
աչքերը
երբ
տեսնում
են
կարդինալին,
մօտենում
է
նորան,
բայց
կարդինալը
փախչում
է
նորանից.
այնուհետեւ
կինը
արտաբերում
է
այս
խօսքերը.
ապերախտ,
դու
չե՞ս
ճանաչում
քո
մայրը.
դիցուք
թէ
կարդինալ
ես
դարձել,
չէ՞
որ
իմ
ստինքի
կաթովն
ես
զարգացել:
Կարդինալը
վաղուց
էր
անհետացել:
Բայց
բոլոր
հանդիսականք
լսում
են
այս
բանը
եւ
իմաց
են
տալիս
պապին:
Ահա՛
քեզ
գլխաւոր
ապացոյցը
նորա
մարակնութեան
եւ
ազնիւ
ծննդաբանութեան:
[6]
Այս
գծուծ
մարդը
պաշտելով
այս
հոգատարի
կիրքը,
դարձել
էր
դաստիարակ
նորա
որդիներին
եւ
նոյն
միջոցին
գործավարութեան
պաշտօն
լցուցանելով
գործարանումը:
Ինչպէս
մի
թունալից
իժ
ծաղիկների
մէջ,
այնպէս
եւ
սա
էր
այն
անմեղ
երեխաների
մէջ:
Ի՞նչ
ասեմ.
այս
դժոխային
մեքենան
հնարուած
էր
տանջելու
այն
անմեղները:
Գիտե՞ս
քանիսը
նոցանից
զոհուեցան
դորայ
անգթութեանը,
քանիսը
չհնազանդելով
դորայ
չար
կամքին,
երկար
ժամանակ
վշտացան
դորայ
ոխակալութեան
կապանքի
մէջ.
եւ
թէ
քանիսը՞
երկնչելով
դորա
չար
կամքին,
երկար
ժամանակ
վշտացան
դորա
ոխակալութեան
կապանքի
մէջ
եւ
թէ
քանիսը
երկնչելով
դորա
անգութ
վրէժխնդրութերից,
արատաւորեցին
իւրեանց
անմեղութիւնը,
մինչեւ
զարթեց
անմեղութեան
պաշտպանն
աստուածը
եւ
մատնեց
դորան
իւր
չար
կրքին,
որով
խայտառակուած
արտաքսուեցաւ
գործարանից,
խորհրդական
անդամի
այս
միակ
առաքինի
հոգացողութեամբ:
Թէպէտ
տակաւին
հոգատարը
աշխատում
էր
նորա
համար,
բայց
աստուած
եւս
բարկացել
էր
նորա
վերայ
եւ
խափանեց
հոգատարի
մտադրութիւնքը
եւ
նորան
հեռացրեց
օտար
երկրներ,
ինչպէս
երեւում
է,
պանդխտութեան
դպրոցի
մէջ
զտելու
եւ
մաքրելու
նորա
սիրտը
իւր
տգեղ
եւ
ցաւելի
արատներից:
[7]
Ո՜հ
է
ազգերի
երախտագիտութիւնը,
եւ
այս
նամակը
գրողը,
ինչպէս
երեւում
է,
շատ
խոր
տեղեակ
չէ
հռոմէական
ազգի
պատմութեանը,
եւ
երեւակայութեան
քաղցր
երազներով
յափշտակուած,
ընծայում
է
նորան
մի
երախտագիտութեան
առաքինութիւն,
որ
շատ
փոքր
տեսուած
է
նորա
կեանքի
մէջ:
Դորա
ականաւոր
մարդիկը
ըստ
մեծի
մասին
եկել
ու
գնացել
են
միշտ,
հնձելով
միայն
ապերախտութեան
փուշեր
ազգի
մէջ.
շատերի
գերեզմանի
խաղաղութիւնն
անգամ
վշտացուցել
են
այդ
ազգի
ձեռքը,
ուր
մնաց
մեծարանք:
Ծան.
հրատ.