Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

48 Թվին ՌՃԺԹ յունվարի զ, տրէ դ, արամ իբ, օրն եշաբաթ այսօր ես Զաքարիայ Ագուլիս ջրաւրհնիք արարի: Ջուրն գետումն աւրհնեցին նաղրով, զռնով: Օրն էր որպէս գարուն:

Թվին ռճժթ յոնվարի ժումն Ագուլիս այսօր ըստուք խաբար եկաւ, թէ օսմանցի Սուլթան Մահամադ թագաւորի վէզիր Մահամադ փաշայ Գրիդն ֆռանկէն առաւ: Քանզի թագաւորն Ուռումէլի Ժէնգի-շահրումն էր օթրազ: Քանզի բ տարի այ, որ Ըստամբօլու դուրս էր թագաւորն ու վէզիրն: Թագաւորն գնաց ոչ Գրիդն. վէզիրն ասկարովն գնաց Գրիդն: Այս իը տարի այ, օսմանցին Վէնետիկին թուջին յետ Գրիդումն բ բէրթի վերայ կռիւ այ: Այս վեզիրս գնաց, բ տարի նստաւ, բ բերթն առաւ: Գրիդն ամէն օսմանցու ձեռաց էր: Մին մեծ բերթ, իւր պզտիկ բէրթն ու երկրովն վենէտիկցու ձեռաց էր, առաւ: Ոչ թէ զօռով առաւ, այլ գրաւով: Քանզի Ֆռանսիսի թագաւորն մին մեծ մարդ գամով կու աղարկի Գրիդն իբր թէ վենէտիկցու օգնական: Այս մարդն գայ, գինով կնի, մին օր դուրս գնայ ասկարով, թէ կռիվ: Օսմանցին կտայ, ֆռանգ շատ մարդ ջարթէ: Ֆռանգի բերթի բէկն յետ կու փախի բերթն, դուռն բընդի: Այս ֆռանսիս մեծ մարդն օսմանցիք բռնէն, թէ՝ կամ բերթն տուր կամ չի՝ ես մարդս տալ չեմ: Այս պատճառէս բերդն մինչի ե փողի զատն էլ կրեն նավերն, բերդն տան, մարդն սաղ առնուն նավն: Բ, գճ նավ եր կանգնած. այս է. ֆռանգի նավ:

Թվին ռճժթ յոնվարի իումն Ագուլիս ուր այսօր Ադիլբէջանայ վէզիր Միրզայ Իբրահիմէն ժգ ձիաւոր եկաւ, կ լիդր թիլանի, որ է զ հողայ, քնար ապրիշում բէրաւ, թահր տվեց Ագուլաց ու Դաշտին, թէ վէզիրն Շամախու է բերած, շահլուղայ է. Աստուած գիտէ. լիդրն ժբռեճ դիան փողն տվէք: Աժմունքն ըռ դիան էր: Մին ի թուման ել խարջեցին, գնացին վէզիրն, էլաւ ոչ, թէ՛ բերողի ղուլուղ, թէ՛ խորակ էլաւ: Այս կ լիդր ապրիշումս ու ի թուման խարջն ագուլեցիք ու դաշտեցիք ղաբուլ արին, վեր կալան: Դաշտեցոց ըռասադ ապրիշումն ու խարջ ղաբուլ արին, տարան Ագուլեցոցն: Ագուլեցիք վեր կալան ապրիշումն ծախեցին ըռ դիան:

* Թէ՛ խարջ, թէ ղուլուղ, թէ ապրիշումի պակաս ծախելն, ամէն ի թուման զարար քաշեցին թէ՛ ագուլեցիք, թէ՛ դաշտեցիք: Ապրիշումի փողն յետ ը ամսոյ վեզիրէն եկին, առան, տարան. այս է:

49 Թվին ռճժթ փետրվարի իըումն որ Ագուլաց մէլիք Շահնազարն Թարվեզ մեռաւ, բերին Ագուլիս, այսօր թաղեցին: Սայ էր կգ ամաց: Խ տարի Ագուլաց ու Դաշտին մելիքութիւն արաւ: Սորայ ավել անունն Բադալիջ կասէն, զերայ կարճիկ մարդ էր, լեզվով: Սայ վասն ինադու թուրքացաւ, յետ գ տարու գնաց Ըսպհան, շահիցն յօքում առաւ, եկաւ: Շատ ապրեցաւ, հայութիւն արար, հայայթաղ արարին: Սայ գնաց Թարվեզ, գալ օրն յանգարծակի յիվանդանայ, միուս օրն մեռնի, յայտնի բերէն Ագուլիս, հրաշալի թաղեցին: Այսմ ամի Ագուլիս Միրզայ Իբրահիմի զավտումն էր. այս է:

50 Թվին ռճժթ մարտի մէկումն Թարվեզու վէզիր Միրզայ Իբրահիմինանէ մարդ եկաւ, թէ՝ Միրզէն մին այքի այ նոր գձել, դճծ տնգելոյ համար տնգի այ ուզում, մալաչի տանձի, խնձորի, սումաղի, ծիրանի: Ամէն բհամ արին, աղարկեցին: Այս չափ տնգի էլ Շուռութու բերին այլվի դճծ տնգի: Դարցեալ զ, էճ յունի այլ ուրիշ տնգի Մեղրու տարան:

51 Թվին ռճժթ ապրիլի գ, շամս ժդ, մէհէկի մէկումն Ագուլիս ես Զաքարիայ այսօր զատիկ արարի:

Թվին ռճժթ ապրիլի ժբումն Թարվեզու Միրզայ Իբրահիմէն Ալիղուլի բէկ անուն դարուղայ եկաւ Ագուլիս ժ ձիաւորաւ. ի օր կացաւ, ե թուման ղուլուղ տվին, ապայ գնաց: Օրն եռ դիան խարջ ունէր. այս է:

52 Թվին ռճժթ ապրիլի իումն Ագուլիս Վերի թաղն Խռատէնց փողրակէն ես Ագուլեցի Քուրդունց մղդսի Աղամիրի որդի Զաքարէս որ այսօր ձեռն արկի, մեր հայրենի տունն վեր կալայ, նորն շինեմ. զերայ շատուց շինված էր: Մէկ մեծ ձմեռնատուն էր, որ գիր կէր գրած, բճը տարի էր շինած. մին մեծ սրահ կէր, որ մին ճ բ տարի այ, շինած էր. այս է. մին քանի վերնատուն, ներքնատուն կէր յին շինած: Ես, վերոյ Զաքարէս, ողորմութեամբովն Քրիստոսի այսօր ձեռն տվի շինելու: Մինչեւի նոյմբերի մէկն կարողութեամբովն Աստուծոյ ամէն շինեցաւ: Շինածս այս է. որ յարաւու կողմանէ մինչեւի յիուսուս իբ գազ է. յարեւելեան մինչի յարեւմուտ է գազ է: Դ կողմն այս է. յարաւային կողմն փողրակն է. յիուսուսային կողմն Մսրխանեց Սէթու բաղչէն է. յարեւմտեան կողմն այլվի Սէթու տներն է. յարեւելյան կողմն մեր հօր ախպեր Սարկաւաքի որդին է, որ է Ալէքսան: Որ մեր տներն ձեռք տվիք շինելու, Ալէքսան էլ ձեռք տվեց, ինքն էլ շինեց. զերայ Աղամիրն, Սարկաւաք, որ է Ամիր, սոքայ եխպայրք էին բաժանված: Ես Զաքարիայ իմ շինածս այս է. բ մեծ, մին պստիկ ներքնատուն, մաղազայ, որ գումբազի այ, գաջով, քարոփով թաղ. մեծ մաղազի գլուխն մին մին մեծ, որ ժբ գազ է, երած քարփիչով, գաջով, այլվի գումբազով, թաղով շինած: Այս մեծ օթաղի գլուխն մեծ քօչկ այ, որ էլ ժբ գազ է: Դարցեալ, օրթայ մաղազի գլուխն մին քաշ թավան օթախ է, որ սանդուղ, թէ այլ շորի տէղ, բ դռնէ. մինն մեծ գումբազի օթախումն է, մինն դէպի բարան է: Այս օթախի գլուխն մին բացր թավան օթախ է, բ չարբարայ դէբի մեր բաղչէն: Այս օթախի գլուխն մին քաշ քօչկ այ: Դարցեալ, պստիկ մաղազի գլուխն ճանապարհ է, բ, գ բարան է, որ գնայ մեր բաղչէն: Մեր բաղչումն կայ մին պզտիկ մուտբախտ: Որ էլաւ մեծ ու պստիկ թ օթախ: Ես Զաքարիայ ամէն շինեցի, թէ՛ ուստի, թէ՛ արկաթեղէնի, թէ փայտի, թէ՛ դուրգար ու թէ՛ գաջի, թէ՛ քարի, չուրի բ տարին մի ըստ միոչէ դավտարումն ջոկ գրեցի. չուրի մին դինարն գրած եմ ուրիշ դավտարումն, թէ՛ խորակ: Ամենայն հսաբն տէսայ, ջամն տէղս գրեցի, որ էլաւ կե թուման: Աստուած վայելումն տայ: Դարցեալ, այս տներս որ վերստին շինեցի, թէպէտ փոքր, ապայ գիտեմք թէ գրոց, թէ բրոց, թէ մեծ մամիս, որ էր Բանաւշայ, հարցանելով իմացայ, որ այս տներս բճծ տարի եղեւ, որ պապէ ի պապ, որդոց որդիք որ մեր ավադն ժառանգէ: Ես Զաքարիայ այսպէս իմացայ գրոց, տէսայ, որ սոքայ էն. նախ եւ առաջ այր ոմն. բ եխպայրք էին: Այս տան տէրն հօր անունն չիմացայ: Այս բ եխպարքս մինն Շախամիր, մինն՝ Աղամիր: Սոքայ բաժանեցան: Աղամիրի յիսէն այս գրած տներս այ: Շախամիրի յիսէն այս յարեւմտեան կողմի տներն այ: Շախամիրիս յիշատակ չմնաց. մնաց տունն անտէր: Սիթամով այր ոմն Ամիրխան Շախամիրի տներն զավտ կանի, կտայ իւր ախպէր որդի Մսրխան, որ է տէղս գրած Սէթու պապն: Դարցեալ, Աղամիրն առ Աստուած գնայ: Մնաց սորայ մին աղչիկ, անունն Բանաւշահ: Այս Բանաւշահս գնայ Խձայձոր, որ է Ներքի թաղն, մարդի, անունն Երանջան: Այս Երանջանս առ Աստուած գնայ: Մնաց բ տղայ, մին աղչիկ: Աղչիկն գնայ մարդու, մնաց Բանաւշահն, իւր բ տղերքն. մեծ տղի անունն Աղամիր, պզտիկն՝ Ամիր, որ լաւ կարդացող դառցաւ, անվանեցին Սարկավաք: Այս Բանաւշահս որ իւր այրն մեռնի, օսմանլուի ժամանակ էր ու սղութիւն. այն Ամիրխանն կու գայ, թէ Աղամիրի յիսէն տէրութիւն անէ: Այս Բանաւշահս որբ գոլով՝ փաշայ, շար ընկնի, գայ իւր հայրենիքն զաֆտ անէ, մարդի տներն ձեռաց գնայ: Այս Բանաւշահս տղոցն հարսանիք անէ. Աղամիրին ուզէ Ներքի թաղէն Գօզալի դուստր Սավգուլն ու Սարկավաքին ուզէ մելիք Աղավելի դուստր Խոսրովն: Այս Բանաւշահս ծ տարի որբ մնաց, պատճառ հայրենի տներն ու տղերքն, թէ այլոց ձեռք չի ընկնի: Այս Բանաւշահիս մայր ունէր անվանի, մեծ ազգի, անունն՝ Խանում, որ որբ շատ մնաց: Տէղս գրած սրահն Խանումն էր շինել որբ ժամանակին: Շատ աշխատաւոր կին էր: Աստուած իւրն ողորմի: Դարցեալ, Աղամիրէն, Սաւգուլէն էլաւ թ զաւակ, գ աղչիկ զ տղայ: Դ տղէն պզտիկ մեռան: Մնաց գ աղչիկ, մեծացան. մեծն՝ Խանում, միջնակն՝ Փարիխան, պզտիկն՝ Զարիֆ, որ աւազանի անուն էր Հռփսիմէ: Սոքայ գն էլ գնացին մարդի, զաւակի տէր դառան: Ամայ Խանումն ու Փարիխանն բ բ մարդ առան, Զարիֆն մին մարդ առաւ: Աղամիրի բ տղէն որ մնաց, մեծն Շմաւոն է, որ այս դավտարումս անունն գրած շատ տէղ կայ. պզտիկն դավտար գրող մեղաւոր Զաքարէս եմ: Դարցեալ, մեծ Խանումն, որ է մեծ Աղամիրի կնիկն, սայ մին մարդ առաւ, Բանաւշէն մին մարդ առաւ, Աղամիրն մին կնիկ առաւ: Շմաւոն բ կին առաւ. առաջին՝ այս Մսրխանի որդի Մուրադի դուստրն առաւ, անունն Գուլաղէն: Սորայանէ էլաւ գ տղայ, մին աղչիկ. անունն Շուշան: Շուշան գնաց մարդի, ա տարի մնաց, մեռաւ, զաւակ չի մնաց: Ա տղէն պզտիկ մեռաւ, ա տղէն, անունն Խանազատ, թ ամաց մեռաւ, ա տղէն Գրիգորն է, ահայ ժգ տարու է: Այս Գուլաղէս թվին ռճթումն մեռաւ: Այս Շմաւոնս գնաց Երեւան, վերստին կին առաւ, անունն Գուլում, թվին ռճժումն: Դարցեալ, ես Զաքարիայ թվին ռճգումն յունվարի իըումն որ առի ավել անունն Տրունեցունց Հերապետի դուստր Բէկումն ի կնութիւն: Ես Զաքարիայ էի իդ ամաց, Բէկումն ժէ ամաց: Մեզնէ թվին ռճզումն էլաւ ա աղչիկ, անունն Մարիամ: Այս Մարիամս թվին ռճի առ Աստուած գնաց: Աստուած փոխն բարի յիշատակ տայ: Դարցեալ այս դավտարումս Քուրդունց Աղամիր շատ եմ գրել, զերայ Շախամիրի եխպայր Աղամիրն ավել անունն կոչէին Քուրդ վասն պատճառի: Դարցեալ Սարկավաքն մեռաւ, մնաց գ տղայ: Բ մեծ տղէն մեռաւ, մնաց մին տղայ, անունն Ալէքսան: Այս Սարկավաքս մին կին առաւ. բ տղէն էլ ա ա կին առաւ. այս է: Աստուած սիրողն ասի այս նախնեաց մէկ հայր մեղայ: Աստուած ձեզ ողորմի:

* Սարկավաքի միջնակ տղի անուն էր Տէր-Մելքում. լաւ քահանայ էր. մեռաւ, մնաց ա տղայ, անունն Ոհանէս: Ես Զաքարէս այս Տէր-Մելքումիս մօտ կարդացի: Թվին ռճիբ մարտի իը ես Զաքարես, իմ կին Բէգումն առ Աստուած փոխեցաւ: Այլվի այս թվիս օգօստոսի թումն ես Զաքարես գնացի, Վերի գետցի Դիշի-գէդուտ Ովանէսին ունէր ազաբ աղչիկ իա ամաց, այս առի կին:

Թվին ռճիգ հոքտեմբերի լաումն էլաւ տղայ, անունն Միքայել եդաւ:

1125 մայիսի իդումն, օրն դ շաբաթ, էլաւ մին աղչիկ, անուն եդաւ Սավգուլ: 1127 մարտի դումն օրն բշաբթի, ելաւ մին տղայ, անունն եդաւ Գափրիէլ:

** 1130 փետրվարի բումն օրն դշաբաթ, մին տղայ էլաւ, անունն եդաւ Սահակ: Թվին 1132 ապրիլի թումն էլաւ մին տղայ, անունն եդին Ովանէս, օրն բշաբթի:

1134 յուլիսի ժումն, օրն որբաթ, ինձ Զաքարիս ելաւ մին աղչիկ, անունն եդաւ Բանաւշահ, որ է իմ Զաքարիս հայրենի մամու անունն:

53 Թվին ռճժթ մայիսի մէկումն Ագուլիս, թէ Դաշտն, թէ Ուրդուվար խիստ մեղացն մեր մորեխ եկաւ: Այս բ ամ է, որ Ղափանն, Դզմար, Ղարադաղն մորէխ խիստ կերաւ:

54 Թվին ռճժթ յունիսի եումն այսօր Թարվեզու Միրզայ Իբրահիմէն դարուղայ եկաւ Ագուլիս՝ համ մալիջհաթն տանի, անունն Բահրամ բէկ, ի ձիաւորաւ եկաւ, թ օրի կացաւ: Օրն մին թուման խարջ ունէր: Ապայ ժէ թուման ղուլուղ առաւ, ապայ գնաց միուս խասէրն, զերայ ե խասն էլ Միրզայ Իբրահիմի զաֆտումն էր շահի հրամանաւ. այս է:

Թվին ռճժթ յունիսի ժդումն որ այսօր մեր եխպայր Սիամոն, որ է Շմաւոն, Երեւանայ եկաւ Ագուլիս մին ի մարդ յետն, ոմն ֆռանկ, ոմն երեւանցի հայ: Մին ժ օրի կացան, յունիսի իգումն գնաց Թարվեզ, որ գնայ Ըսպհան: Զերայ այս ժը տարի այ, որ Երեւան խաների ղուլուղումն է. համ զառաբի այ, համ խանի գարաք ժարաղ է: Գ խանն այս է. առաջ՝ Նաջաֆղուլի խանին, որ սորայանէ շատ շախ արար, յետով՝ Աբասղուլի խանին, յետով Սէֆիղուլի խանին: Շատ փող, ըռզակ կիտեց, որ համբաւն Հնդստան ու Ֆռնգստան հասաւ: Ապա յետի խանն, որ է Սէֆիղուլի խան, սայ շատ սիթամ արաւ: Այս համբաւէս Շահ-Սլէյման յօքմ աղարկեց, զառաֆխանի պատճառէն տարան Ըսպհան: Ապայ կամօքն Աստուծոյ ե ամիս կենդանի մնաց, ապայ դէքտեմբերի էումն առ Աստուած փոխեցաւ, եդաւ Ըսպհան Ջուղայու հանգիստներումն պատվով, նշանաւոր տէղի: Վերայ մեծ մատուռ շինեցին: Մահն աջալով, բիաջալն Աստուծոյ է գիտելի: Ամայ շատ դրամ գնաց, զերայ ոմն հախ, ոմն նուհախ, ոմն սիթամի, ոմն զալումի, որ մինչի մին տարին բռ թուման սորայ գնաց: Վերջն, մնաց, էթէ ունի բարի գործ, Աստուած գիտէ: ճփ

55 Թվին ռճժթ յուլիսի իգումն Ագուլիս որ ես Զաքարիայ մեր խիզանով, այլ ուրիշի խիզան, շատ ուխտվոր, գնացինք Բստու վանքն սուրբ Նշան ուխտ: Այս այն սուրբ Նշանն է, որ Քրիստոս աշակերտաց ոտնն լվաց, այս խաչս այն թաշտի պղինձն է: Սորայ առաջնորդն էր այս գեղիս, որ է Բստուցի, Ալէքսան վարդապետն: Գ օրէն գնացինք, եկինք Ագուլիս:

Թվին ռճժթ դեքտեմբերի ժեումն Ագուլիս որ Վերի թաղի սուրբ Քրիստափոր անվան եկեղեցին ինքնին փլաւ, զերայ գ խորանն երած քարփիչով ին շինել, այլն փայտով ին շինել: Զերայ այս եկեղեցիս Թաթէոս առաքեալն եր շինած. եկաւ մինչեւի թվին ռհթ վերստին այնպէս ին շինել: Քանզի բ թագաւորաց ժամանակին էին շինել. մինն՝ օսմանցոց Սուլթան Մուրադին, մինն՝ պարսից Շահ-Սէֆուն: Այս բ թագաւորաց կռիւ էր Երեւանայ բերթին վերայ, վասն այն՝ կէսն երած քարփիչով, կէսն փայտով շինեցին. վասն ահիւ մին տարով շինեցին: Այսպէս շինած եկաւ, մինչի թվին ռճժթումն փլաւ: Աստուծով մին քինթ չարիւննեցաւ, անվնաս մնաց Աստուծով: Սորայ առաջի շինօղն Քրիստոսի առաքեալքն էին: Սոցա յետնայ Վերի թաղի խոջայ Գուլնազարն, Քիչիբէկն, Մալխանն վերակացու եղէն, ժողովրդեան փողով շինեցին, մինչեւ էհաս այսմ ամի:

Թվին ռճի ըսկիսբն արարին յին եկեղեցին վեր կալան, յիմն գձեցին քարով, կրով, Քուրդստանայ ուստայ բէրին, շինեցին մինչի եհաս հողի հավասար:

Թվին ռճիա այլվի Քուրդստանայ լ ուստայ եկին, տաշած քարով շինեցին. մինչի նոյմբեր ամիսն հասաւ դռների գլուխն. գ դուռն ունի՝ յարեւմուտ, յարաւ, յիւսուս:

Թվին ռճիբ մարտի իումն այլվի Քրդստանայնուն ուստէքն եկին. այսմ ամի խ ուստայ եկին, այլվի տաշած քարով հասուցրին մինչի փայի թաղ: Նոյմբերի մէկումն ուստէքն վարցն առան, գնացին: Դարցեալ, այս եկեղեցուս գ որմին իե խաչ, ոմն պատկեր վասն յիշատակի գրեցին: Այս դավտար գրող Զաքարէս մին Աստուածածնոյն պատկերն ես գրել տվի: Ամէն խաչի, թէ պատկերի մէկ մէկ թուման տվին եկեղեցուն:

56 *Թվին ռճիբ եկեղեցոյ ավաք խորանն մարտի իթ աւրհնեցին, որ պատարագ անէն: Միայն բ խորան էր ծածկված այսմ ամի. այս է:

57 **Թվին ռճիգ մայիսի իեումն այլվի վերոյ Քրտուստանուցն ժը ուստայ եկօ, ասպարէքն կապեց, կիսատ բաներն շինեց, ել քարայբան չմնաց: Դարցեալ յասմ ամի Բինիստու ուստայ բերին, մեր վանքի դռանն փուռն շինեցին: Վանքի հողէն քարփիչ երեցին, բերին եկեղեցոյ դ քունջ պուճաղն դ փոշիշն արարին: Այսմ յամի այս եղեւ:

Թվին ռճիդ ապրիլի մէկն այլվի Քրդստանայ նոյն ուստէքն ժէ ուստայ եկաւ, միջի դ կամարն քարով տաշած կապեց, կիսատ քարէբան, թէ սեղան, ամէն շինեցին: Դարցեալ, տէղիս ուստէքն, բ ջուղեցի ուստայ, մէկի անունն Ովանէս, մինն՝ Խունդվելի, սոքայ երած քարփիչով գլուխն փոշիշն արարին: Մնաց կաթուղիկէն դարցեալ Քրդստանայ ուստէքն: Մեծ ուստէն էր ի գէղէն Մոկսու: Ահա կատարեցաւ: Աստուած անփորձ պահէ: