Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

148 Թվին ռղզ մարտի եումն Աքուլիս, որ ես Աքուլեցի Քուրդունց Աղամիրի որդի Զաքարէս, որ ես Զաքարէս էի ժէ ամաց, նախ եւ առաջի իմ ճանապարհ գնալն այս է, որ մին բէռն խամ ապրիշմով, իմ հօր, մօր, իմ եխպայր Շմաւոնի, սոցայ կամով ինձ դրին իմ հօր եխպօր որդի պարոն Նիկողոսին յետ, գնացի Իզմիր: Պարոն Նիկողոսն ել մին բէռն ապրիշում ունէր: Դարցեալ, Նիկողոսն իւր ապրիշումն ծախէց ոչ, գնաց ի Ֆռնգստան, ի քաղաքն Լիօռնայ: Դարցեալ, ես Զաքարեայ իմ մին բեռն ապրիշումն, մեր Աքուլաց շատ բազրկան կեր Իզմիր, ծախեցին, թէ՛ խարջ, թէ գմրուկ, թէ ժոլ բորջի տվին, ամէն տվին, մնաց խալիս ըճհ մառչիլ սիվիլայ: Զերայ ապրիշումի լիդրն, որ զ հողայ է, լիդրն տվի լբ մառչիլ. քնար ապրիշում էր, լաւ բազարի հանդիբեցայ: Դարցեալ, այս փողս ըճ մառչիլ տվի մեր աքուլեցի աղբոյաղչի Վարդան, որ բերաւ Աքուլիս, տվեց իմ հայր Աղամիրին եւ իմ եխպայր Շմաւոնն: Դարցեալ, ես Զաքարեայ հ մառչիլ փող վեր կալայ, գնացի Բուրսա, գ ամիս կացայ, գնացի Ըստամբօլ, ինձ համար ալիշ-վերիշ արարի: Դարցեալ, իմ եխպայր Շմաւոն ժետ ուղարկած փողն վեր առնու, գնայ Ըսպհան, ապրանք առնու, ծախէ: Դարցեալ, այս Շմաւոնս զ ֆիթելի, մի քանի դանակ, դվթ, ղալամ, նախշուն մին քանի զատ աղարկեց Ըստամբօլ, ինձ Զաքարիս հասաւ: Ծախեցի, ձ մառչիլ հանեց, որ էլաւ իմ հօր փողէն ինձ հասաւ մին ճծ մառչիլ: Այս էլաւ ինձ Զաքարի հայրենի փողէն մայայ: Թվին ռղը ապրիլի ժըումն ես Զաքարեայ Ըստամբօլու դուս եկի, յունիսի զումն եկի Աքուլիս: Թէ նաղտ, թէ վէջ, լբ թուման փող բերի. դ թուման իմ հայր Աղամիրն վեր առեց, խարջի արաւ, զերայ Շմաւոն տան չէր: Մնաց ինձ Զաքարիս մայայ իը թուման: Ես Զաքարէս Երանեց Աստուածապովն ինձ ժբ թուման մայայ տվեց, դրեց աքուլեցի Մարքարի որդի Արզանուն յետ, թէ՝ Արզանին կարդացել չէ, դու սրայ յետ գնայ, սրայ ալիշ-վերիշն գրես: Այս Արզանիս Աստուածապովիս ընկեր էր. գճ թուման մայայ Արզանուն յետ էր: Ես Զաքարէս Արզանուն յետ գնացի Ըսպահան, խրիդ արարիք Ըստամբօլ, ծախեցինք, եկինք Երեւան, յետ դառանք գնացինք Թլվիս, փողն զառավխանումն կտրեցինք, եկի Աքուլիս: Ես Զաքարէս շատ փորձանք, ջավայ, չարչարանք քաշեցի, այս Արզանուս յետ թվին ռճ սեփտեմբերի եումն եկի Աքուլիս, ինձ Զաքարիս շախ ու մայայ հասաւ ծգ թուման: Այս Աստուածապովս ասաց, թէ՝ Արզանուն յետ գնայ ու եկ, քեզ ջոկ մայայ տամ: Ել տվեց ոչ. պատճառն իմ եխպայր Շմաւոն էլաւ: Պատճառն այս է, որ Շմաւոն Ըսպհան նախ եւ առաջի մեր ապրիշումի փողն խրիդ կանէ, մին յետ Թարվեզ կու ծախէ, մին խրիդ կանէ, գայ Ըստամբօլ: Այս Շմաւոնս եկաւ Ըստամբօլ, ես Զաքարէս բանս տէսել ի, դուս գալիս եկի Աքուլիս: Այս Շմաւոնս աքուլեցի Թուդանեց Ղուլին Շմաւոնիս մայայ կու տայ, այս մայէս տանի Ըսպհան, կէսն կու տայ մեծ Դալու Ալիղուլի խանին, որ եկաւ Թարվեզ, խան նստաւ, կէսն կու տայ մեծ Լալայբէկի տղայ ուզբաշի Ալահվերդի-բէկին: Այս Շմաւոնս Ըսպհանայ որ կու գայ Թարվեզ, թէ Ալիղուլի խանէնանէ փօղն ուզէ, այս խանս այս Շմաւոնս կու տանի, գինի խմեցնել կու տայ: Յեն որ գինովանէն, խանն կասէ, թէ՝ ա՛յ Շմաւոն, արի, թուրքացիր, քո փողն տամ: Շատ խօսքեր կասին, այս պատճառէս այս խանն ինքն իւր թուրն վեր ունի, գնայ այս Շմաւոնիս վերայ, թէ վիզն տայ, այս Շմաւոնս ձեռաց կու գնայ, դուս կու քաշէն. էլաւ բին միջումն աղմուկ: Յետով խանն մազուլ կանէն. այս Շմաւոնիս փողն կորաւ: Այս պատճառէս առաջի յիշած Աստուածապովն ել ինձ Զաքարիս մայա չէ տալ, թէ՝ տանի, ախպօրն նման կու տայ խանի, բէկի, կու կորէ. այս է: Դարցեալ, այս Շմաւոնս խափանօք մարդ աղարկէ Աքուլիս, թէ՝ ա՛յ Զաքարեայ, ինձ համար լ թուման փող աղարկէ, որ խիստ էժան չուխայ եմ առել, տամ քեզ: Ես Զաքարէս լ թուման աղարկիմ, գիտեմ, թէ ըղորթ այ: Սայ խօվ պարտք ունէր, կու տայ իւր պարտքն, չուրի մին տարի մօտ, այլվի իմ լ թումանս տվեց, շախ չի տվեց: Դարցեալ, այս Շմաւոնս տէսաւ, որ խանն փող չի տվեց, գնաց Երեւան, թէ Լալա բէկի տղինանէ փողն առնէ: Քանզի Քէ-Խօստրով խանն կապանօք տանէն շահն, այս Քէ-Խօստրով խանիս ղալուղ կու մնայ Երեւանայ օլքին վերայ: Շահ-Աբաս թագաւորն Լալա բէկի մեծ տղայ Մահամղուլին խանութիւն տայ, աղարկի Երեւան, խան նստի: Լալա բէկի փոքր տղայ ուզբաշի Ալահվերդի բէկի ըռաղամ տայ, թէ՝ գնայ Երեւան, Քէ-Խօստրով խանի ղալուղն ժողովէ, բէր, շահի ապրանք է: Այս Շմաւոնս փողն տվել էր այս Ալահվերդի բէկս: Սայ եղեւ այս Շմաւոնիս պատճառ, որ մնաց Երեւան: Այս Շմաւոնս շատ պարտքի ներքեւ մտաւ, որ Երեւան Նաջաֆղուլի խանին, Աբասղուլի խանին, Սէֆիղուլի խանին գարաք ժարաղ կնի, համ ըռահտարութիւն կանի, համ զառաբի կնի, շատ հսաբի ներքեւ կու լինի, որ համբաւն ամենայն երկիր կու սփռի: Այս ժամանակիս Շահ-Սէյլէման թագաւորն յօքմ գրէ Երեւան Սէֆիղուլի խանին վերայ, թէ՝ այդ զառաբի Սիամոնդ աղարկէ, գայ Ըսպհան: Պատճառն Աստուած գիտէ ու թագաւորն: Թվին ռճժթ յոնիսի ժդումն այս Սիամոնս եկաւ Աքուլիս մին ի ձիաւորաւ, ժ օր կացաւ, ես Զաքարիայ քուլիայ զարար քաշեցի: Այս Սիամոնս գնաց Ըսպհան, ե, զ ամիս կենդանի մնաց, դեքտեմբերի էումն Ըսպհան մեռաւ, տարան, Ջուղայու հանգիստներումն յարեւելեան կողմն թաղէն: Յետով մարդ եկաւ, թէ՝ ա՛յ Զաքարեայ, հալբաթէ եկ, թէ չի, շահիցն ղուլ այ գալիս, քեզ բերեն, որ Սիամոնի պարտքն, առուտուրն տէս: Թվին ռճի յունվարի իաումն Աքուլաց ես Զաքարեայ դուս էլայ, գնացի Ըսպհան: Ես Զաքարէս շատ փորցանք, շատ դարդ, շատ չարչարանք քաշեցի, Աստուծով պրծայ, օգօստոսի թումն եկի Աքուլիս, գնացի Երեւան: Հալայ մինչի գ տարի այս ախպօր Շմաւունիս համար շատ շատ չարչարանք քաշեցի. միայն իմ բօղազիս, շորիս տէր ի: Այս եղեւ վասն մեղաց իմոց: Բալքի Աստուած տայ, որդիքն դօվլաթաւոր լինին, մեզ մին բերան ողորմի տան, որ ես հոքայավանի ձեռք չի տվի: Միայն Աստուած գիտէ. Աստուած ողորմած է:

* Այս Շմաւոնս որ Ըսպհան մեռաւ, սադրի գրով, հայի գրով վասիաթ կանէ, գրէ, թէ՝ իմ վեքիլ իմ ախպէր Զաքարէն իմ առուտուրն անէ, իմ ինչ որ բհամ գայ, իմ վէքիլ Զաքարէն գ յիսայ անէ. մին յիսէն ինքն վեր ունի, մին յիսէն այլվի ինքն վեր ունի, տայ իմ հոգոյս, մին յիսէն տայ իմ գ տղէն, մին աղչիկ ու իմ կնիկն, մինչի իմ որդիքն բալուղ ընի, հսաբ տայ իմ տղերքն: Դարցեալ, ես Զաքարէս որ գնացի Ըսպհան, Սիամոն գ ամիս էր, որ մեռած էր: Ամէն զատն Ջուղու դարուղէն, քալանթարն գրած ին, մհրած: Ամայ նաղտ փող չկէր, գ, դճ թուման պարտք ունէր, Աբասղուլի խանին, թէ դիվանի տալու էր: Ամայ առնելացու շատ ունէր թէ Ըսպհան, թէ Երեւան, թէ Աքուլիս: Երեւանայ հսաբն Սիամոն գնալու ժուկն քեռու տղայ Ղուգազն վէքիլ կանէ. Երեւանայ առուտուրն Ղուգազին յետ կնի: Հալայ շատ չարչարանք քաշեցի. տղերքն մեծացան: Ես Զաքարէս քանի կասիմ՝ եկէք ձեր հօր հսաբն տեսէք, թէ իմ Զաքարիս վերայ մնայ, տամ, թէ ձեր վերայ մնայ, տվէք: Նոքայ էլ գիտէն՝ փող չկայ, հսաբ չեն տեսնում: Զերայ փողն քանց ինքն առաջ մեռաւ: Տալիքն դիվանի էր տալու, առնելիքն՝ հայի, թուրքի, ամէն՝ սնղուն տէղ: Բալքի բճ թուման ավել փողի շախ տվի: Այսպէս կիսամահ մնացի, ոչ հսաբս կտրում էն, ոչ կարում եմ պարտականի ձեռաց ազատիլ, մինչեւի թվին ռճիբ մեր ախպօր Շմաւոնի որդոցն յետ բաժանեցաք, թէ բալքի ազատվինք, այլվի չազատեցին: Այսպէս չարչարանքում մնացի մինչի թվին ռճլ: Տէր Աստուած զմեզ ազատի այս պարտքերուս, այս չարչարանքիս: Տէր Աստուած մեզ կարողութիւն տայ: