Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թվին ՌՃԻԳ յունվարի զ, տրէի ե, արամ իբ, օրն գշաբաթ, ես Զաքարեայ այսօր ջրաւրհնիք Երեւան արի: Այսպէս էլաւ. առաջ որ Յակոբ կաթուղիկոսն Սէֆիղուլի խանի ահէն փախաւ, գնաց Ըսպհան, երեւանցի Օնօփրիոս վարդապետն գնաց, խանին կաշառք կուտայ, թէ՝ մարդ աղարկէ, երկրի վարդապետն գան, ինձ աթոռակալ դնէն: Խանն մարդ աղարկեց, ինչպէս առաջն յիշեցաք: Դարցեալ, որ ջրաւրհնիքն մօտացաւ, այս Օնօփրիոսըս գնայ խանին կաշառք կասի, թէ՝ երկրի մարդ, վարդապետք ամէն գան, որ ես հրաշալի ջուր աւրհնէք անեմ: Խան ել դաստուր կուտայ: Ամէն երկրի մարդ, թէ վարդապետ կուգան, խանին արզայ կուտան, թէ՝ Օնօփրիոսն ջրաւրհնիք անէ, ամէն մեք ոչ մէկս գալ չեմ: Խանն կասի՝ ի՞նչ պատճառի: Քուլի Երեւանայ, ամէն տէղաց մարդն, վարդապետն կասին, թէ՝ մեր կաթուղիկոսն Օնօփրիոսն անիծել այ: Խանն կասի՝ ապա դուք ո՞վ կուզէք: Կասին՝ շամբեցի Մուքել վարդապետն. այս քանի անգամ սայ աթոռակալութիւն է վարել: Խան ել ղաբուլ կանէ: Խանն կասի՝ սայ ել մին վարդապետաց նման մին վարդապետ: Ես յետ ջումուաթ խանի խօսքն վեր չէն ձգել, կասին գայ, ամայ մեռոնն Մուքել վարդապետն ջու ձգէ: Դարցեալ, չունքի ամէն երկրի վարդապետ, մարդ եկին, ասաւ խան, թէ՝ լաւ ջրաւրհնիք բռնէք, որ բ խան կայ, տէղս բերեմ, մինն Նախջիվանայ, մինն Բարդու: Դարցեալ, մինչի բճ մարդ շապիք ին հաքել. լաւ հրաշալի, ամայ առօտաց բռնեց ձուն գալն մինչի յետի ժամն: Շատ զգեստ զայ էլաւ: Ես Զաքարեայ գրեցի: Յին քաղաքի բ երեսումն զգեստավորեցին:

83 Թվին ռճիգ մարտի ժեումն ըսկսաւ սաստիկ ձուն գալն ու ցուրտ անել մինչի մարտի իաումն. վասն մեղաց մերոց:

84 Թվին ռճիգ մարտ ամսոյ Շահ-Սլէյման թագաւորն Ըսպհան դուս եկաւ, արեկ Ղազբին, քանզի սայ քանի թագաւորեալ էր, Ըսպհանայ դուս չեր եկեալ: Եկաւ Ղազբին, ամառս կացաւ, թէ գնայ Սուլթանիայ իւր զօրքին համար առնելոյ.

* Սուլթանիայ գալն խափանվեցաւ, մնաց Ղազբին, մինչի թվին ռճիդ սեփտեմբերի ամսոյն Ղազբինայ զօրօքն դուս էլաւ, Թէհրանայ վրա գնաց Աշրաֆն, թվին ռճիե յուլիսի ամսոյն եկաւ Ըսպհան:

85 Թվին ռճիգ ապրիլի ժթ, շամշ լ, մէհէկի ժըումն Աքուլիս ես Զաքարեայ զատիկ արարի: Լի եւ առատ. ալիւրն ձ դիան, գինին կ դիան, միսն գճ դիան, բրինձն ճծ դիան:

Թվին ռճիգ յունիսի իդումն օրն դշաբթի, այսօր Ադրբէջանայ վեզիր Միրզայ Իբրահիմէն մին դարուղայ, անունն Բէհզատ-բէկ, ժ ձիաւորաւ եկաւ Աքուլիս: Օրն գռ դիան խարջ ունէր: Թէ առաջ, թէ յետ, թէ Աքուլիս, թէ Դաշտումն բ ամիս կացաւ, թէ Աքուլաց, թէ Դաշտէն ձ թուման տարաւ, թէ նաղտ, թէ ջնս, թէ ղուլուղ, թէ ահտազ. այս է:

86 Թվին ռճիգ յուլիսի թումն, օրն եշաբթի, որ Ղազվինու Շահ-Սլէման թագաւորէն չափար եկաւ Գանջայ, այժմուս շահն Ղազվին էր: Դարցեալ, Ադրբէջանայ վեզիր Միրզայ Իբրահիմն Գանջայ էր: Այս չափար, անուն Սարուխան-բէկս, կու գայ Գանջայ, վէզիրն վեր ունի չափարով, շահի յօքմով, այսօր որ յուլիսի թումն գայ Երեւանայ յեյլաղն, որ այ Ղրխ-բուլաղն: Սէֆիղուլի խանն տեղս կու լինի. ասկարով եկել ին էյլախ: Այս Սարուխան-բէկս ու վէզիր Միրզայ Իբրահիմս շահի յօքմով խանն բռնէն, ամէն ապրանքն մհրէն, խանն բուխավէն, ասկարով բերէն Երեւանայ բէրթն, դուցաղ անէն, շահին արզ անէն, ըռաղամ գայ, այս Սարուխան-բէկս Երեւան խանի ջայնշին նստի. վէզիրն խանի ամէն ապրանք, դավտար մհրէն, մինչի մին ամիս խանն պահէն, յետ ամսոյն բուխավէն, մին ի թվանգչի դնեն յետն, զրկէն շահն: Շահն երես չի տարաւ, հրաման արաւ, թէ՝ տարէք, դրէք Ղազվինու բ օրէն դէնն ֆլան բերթում: Խանին բ մեծ տղայ ել շահի ղուլուղում էր լաւ առաջ, մեծի անունն Նազարալի-բէկ, պզտիկ տղի անունն Մէհրալի-բէկ: Դարցեալ, քանց խանի բռնելն առաջ՝ շահն Նազարալի-բէկի մին ձեռն կտրել կու տայ, ղրկի Երեւան խանին: Դարցեալ, խանն ու իւր տղայ Մեհրալի-բէկն դնի բէրթումն, օրն եռ դիան խորակ տայ: Դարցեալ, վեզիրն մինչի հոքտեմբերի ը ապրանք գրեց ու հարամն ապայ հոքտեմբերի ը ղրկեց շահն, շահն երես չի թողեց, երեսէն քշեց: Դարցեալ, այս վէզիրս խանի ապրանքն գրեց, դճ ուղտ բարցեաւ, աղարկեց շահն, թէ ոսկի, թէ արծաթ, թէ պղինձ, թէ խալի, թէ չադր, թէ ձի, թէ ուղտ, թէ լաւ, թէ վատ, թէ նաղտ, թէ վէջ, լռ թումանի ապրանք դավտար արաւ, բարցաւ, մին ճ ձիաւոր դրաւ յետն, բռնված խանի նազիր Իսախանբէկն դնի յետն, փետրվարի ժումն Երեւան դուս ողարկեց: Այս վէզիրս մնաց Երեւան, մինչի թվին ռճիդ ապրիլի իումն Երեւանայ դուս էլաւ, գնաց Գանջայ իւր բանն: Դէռ եւս խան չէր եկած:

Թվին ռճիդ հոքտեմբերի ժեումն շահն Ղազվին Երեւանայ խանութիւն կու տայ մեծ Ըռստամ խանի տղայ Սէֆիղուլի-բէկն. այսօր այս Սէֆիղուլի-բէկի տղայ Ըռստամ-բէկն մտաւ Երեւանայ բէրթն, նստաւ հօրն ջայնիշին, մինչեւ հայրն գայ:

Դարցեալ, թվին ռճիդ նոյմբերի լ, օրն գշաբաթ, այսօր մեծ Ըռստամ խանի տղայ Սէֆիղուլի խանն մտաւ Երեւան փառօք, շահի հրամանաւ խան եկաւ: Առաջի ջայնիշին Սարուխան-բէկն գնաց Ըսպհան իւր բանն:

87 Թվին ռճիգ օգօստոսի ժըումն Երեւանայ գ ձիաւոր եկաւ, թէ Սիամոնի եխպայր Զաքարէն ու Սիամոնի որդի Գրիգորն գայ Երեւան, որ Սիամոնին դավիչի այ դուս եկել: Դարցեալ, Զաքարէս, Գրիգորս, եկած թուրքն օգօստոսի իումն Աքուլաց դուս ելաք, օգօստոսի իեումն եկինք Երեւան, մնացի, մինչի հոքտեմբերի ժեումն Երեւանայ դուս եկի, հոքտեմբերի ի եկի Աքուլիս: Ապա շատ փորցանք, ցաւ քաշեցի. ի թուման դուս էլաւ:

88 Թվին ռճէումն Երեւան որ Նաջաֆղուլի խանն Աքուլեցի Քրդունց Աղամիրի որդի Շմաւոն Երեւան զառաբ դրեց, մինչի սայ Երեւան հայ զառաֆբաշի չէր նստած: Այս Շմաւոնս զառաբութիւն արաւ, մինչի թւին ռճժբումն Նաջաֆղուլի խանն Երեւանայ մազուլ էլաւ, գնաց Շամախի. Երեւան տվին մեծ Ամիրգունա խանի Աբասղուլի խանն: Այս Շմաւոնս գնաց Շամախի՝ Նաջաֆղուլի խանին յետ հսաբ տէսնուլի: Այսմ ամի Աբասղուլի խանն Երեւանայ զառաֆխանէն տվեց անապատցի խօջայ Սարգիս ու Երեւանայ ձորայգեղցի խօջայ Սարգիս: Այս բ Սարգիսս խանիցն մին ռ եճ թուման իջարայ արին, զառաֆխանէն վեր կալան մինչի մէկ տարի: Թվին ռճժգումն Շմաւոն Շամախու եկաւ, թաքրար Աբասղուլի խանն զառաֆխանէն ամանի տվեց Շմաւոն, մինչի թվին ռճժե հոքտեմբերի ամսոյն Աբասղուլի խանն մեռաւ: Երեւան տվին լագզի Ալխաս Միրզին, որ անվանեցաւ Սէֆիղուլի խան: Այս Շմաւոնս զառաֆխանէն ե՛լ ամանի բանացրուց, որ մինչի թվին ռճժթումն Շահ-Սլէյման այս Շմաւոնս ուզեց, տարաւ Ըսպհան: Սէֆիղուլի խանն զառաֆխանէն տվեց ճահկեցի հայ խօջայ Աղաբէկն: Այս Շմաւոնս Ըսպհան աջալով մեռաւ: Այս Աղաբէկս մնաց զառաբի, մինչի թվին ռճիգ ապրիլի ամսոյն մեռաւ:

**1123 զառավխանեն տվին ձորայգեղցի խոջայ Սարգիսն մինչի թվին 1128ումն որ Զալ-խան եկաւ Երեւան, մարդ ղրկեց, Առզռումայ Աքուլեցի Մասէին բերաւ Երեւան, զառաբի դրեց: Սարգիսն դուս ընկաւ: