41
Թվին
ՌՃԺԸ
յունվարի
զ,
տրէ
դ,
արամ
իբ,
օրն
չորեքշաբթ,
ես
Զաքարիայ
այսօր
ջրաւրհնիք
Ագուլիս
արարի:
Վերի
եկեղեցու
ժողովուրդն
միաբան,
Ագուլաց
առաջնորդ
Պետրոս
վարդապետն
մինչի
խ
հոգի
շապիք
էին
հաքել.
խաչալամով,
սազով,
նաղրով
գետումն
ջուր
աւրհնեցին:
Ձնի
նշան
չկէր,
որպէս
թէ
գարուն:
Այս
գիշեր
յենց
ձուն
եկաւ,
որ
ա
գազ
ձուն
նստաւ.
այսպէս:
Ձունն
ջրարհիք
գիշերն
եկաւ:
Թվին
ռճժը
փետրվարի
իաումն
Ագուլիս
այսօր
ես
Զաքարիայ
բուն
բարէկենդան
արարի:
Դարցեալ,
փետրվարի
իգումն
թուրքերն
ըռամազան
զատիկ
արարին,
օրն
գշաբաթ:
Թվին
ռճժը
մարտի
մէկումն
այս
տարուս
Ագուլիս
մէլիք
չունէր,
քանզի
Մելիք-Շահնազարն
գնացել
էր
Ըսպհան
վասն
քալանթարանի
հօքմն
նորի:
Այս
ջանիբէս
մէլիք
չկէր.
գ
տանուտեր
դրին,
որ
մալ
ու
թավջին
անէ:
Այսմ
ամի
Ագուլիս
ռ
թուման
Ադլբէջանայ
վէզիր
Միրզայ-Իբրահիմի
զաֆտումն
էր:
42
Թվին
ռճժը
մարտի
մէկումն
Երեւան
որ
ես
Զաքարիայ,
իմ
եխպայր
պարոն
Շմաւոն
այսօր
ըսկսբն
արար
Լուսավորչի
Խոր
Վիրաբի
հորն
ու
հորի
վերայ
եկեղեցին
շինելոյ:
Այս
Շմաւոնս,
որ
է
Ագուլեցի
Քուրդունց
մղդսի
Աղամիրի
որդի,
որ
այս
ժը
ամ
է,
որ
Երեւան
այ,
որ
գ
խանի
ղուլուղ
արաւ,
որ
է
այս՝
Նաջաֆղուլի
խանին,
Աբասղուլի
խանին,
Սէֆիղուլի
խանին:
Քանզի
այս
գ
խանս
այլ
առաջ՝
Լալաբէկի
տղայ
ուզբաշի
Ալահվերդի
բէկին
ղուլուղումն
այլ
է
կացեր:
Դարցեալ
այս
Շմաւոնիս
կինն
մեռած
էր
Ագուլիս.
չունքի
Երեւան
խանի
ղուլուղումն
էր,
Նաջաֆղուլի
խանի
այանումն
Երեւան
վերստին
կին
առաւ.
այս
ը
ամ
է։
Դարցեալ,
քանզի
այս
խաներիս
ղուլուղումն
այս
էր
գործն.
համ
զառաֆխանէն,
համ
ըռահտարխանեն
սորայ
ձեռացն
էր.
շատ
շատ
շահավէտ
եր
վաճառականի
որ
առուտրի:
Այս
պատճառէս
խաներն
սայ
ձեռաց
տալ
չին:
Այս
Շմաւոնս
շատուց
ցանկայր
Խոր
Վիրաբն
շինելոյ,
քանզի
յին
ժամանակաց
հորն
լցված
էր,
վերայ
եկեղեցին
խախթված
էր,
այս
Վիրաբս
ավերեալ
էր,
այլոց,
թուրքի
ձեռաց
էր,
անբնակ:
Այս
գ
ամ
է,
որ
ոմն
վրացի
ինքն
ծառայէր:
Դաւիթ
վարդապետ
կաթուղիկոսի
հրամանաւ
եկեալ,
աստ
բնակեալ
պարիսպն
քաշեց,
թէ
այլ
ինչ:
Դարցեալ,
Շմաւոնն
խոստացաւ,
որ
Լուսաւորչի
հորն
ու
հորի
վերայ
եկեղեցին
շինէ,
թէ
խանի,
թէ
այլ
ինչ
խարջ՝
շինելոյ
գնայ,
Շմաւոնն
տայ
վասն
իւր
եւ
իւր
ծնօղաց
յիշատակ,
հոգոյն
փրկութեան:
Դարցեալ
թվին
ռճժը
մարտի
մէկումն
եկեղեցին
ու
հորն
ձեռք
տվին,
բ
վարդապետի
մարմին
տապանի
դուս
եկաւ:
Տապանին
վերայ
գրած
էր
մինն՝
Ներսէս
վարդապետ,
մինն՝
Վարդան
վարդապետ,
որ
բքինն
ընդիր,
սուրբ
վարդապետք
էին:
Լիակատար
պատմութիւն
կոնդակումն
գրած
էր:
Սոցայ
վաղջանն
գրել
ին
թվին
էճժէ,
որ
դճա
տարի
էր,
որ
վաղջանել
ին:
Ամենեւին
մարմինն
փտած
չէր:
Ապայ
բքն
մէկ
տէղ
չէր
մեռած.
ժ
տարի
յետ
ու
առաջ
էր
մեռած:
Շատ
երկրի
մարդ
եկաւ,
տեսան.
շատ
զարմանալի
բան
էր:
Ես
Զաքարիայ
գ,
դ
անգամ
տեսայ,
նշխարքն
համբուրեցի:
Դարցեալ,
այս
Շմաւոնս
յիմնարկեաց,
Խոր
Վիրաբի
հորն
շինեց:
Թվին
ռճժթ
ապրիլի
զումն
շատ
վարդապետ,
եփիսկոպոս,
շատ
անթիւ
մարդ
եկին
ուխտ.
համ
եկին
հորն
աւրհնեցին:
Ագուլաց
սուրբ
Թումայի
վանքի
առաջնորդ
Պետրոս
վարդապետն,
քահանայք,
ժողովուրդ,
լ
մարդ
գնացինք,
ապրիլի
ժեումն
այլվի
ջումիաթով
եկինք
Ագուլիս:
Փառք
անմահին.
այսպէս
տեսանք:
Այս
սրբոց
մարմինն
այսպէս
սաղ
էր,
որ
ոտնն,
մարմին,
գլուխն,
ձեռքն
սրտին
վերայ
խաչած.
այսպէս
տեսանք:
Դարցեալ,
այս
Շմաւոնս
որ
հորն
շինեց,
աւրհնեց,
ապա
սկսաւ
յորի
վերայ
եկեղեցին
տաշած
քարով
շինէ,
քանզի
առաջ
այլվի
այսպէս
ին
շինել:
Սայ
էլ
առաջի
շինածի
նման
շինեց,
ամայ
այլ
մեծ
շինեց:
Սայ
վերայկացու
դրեց
թէ
հորին
շինելու,
թէ
վերայ
եկեղեցին
շինելու
երեւանացի
Յակոբջանի
որդի
Ոհան-բաբէն,
որ
սարքարութիւն
անէ,
հսաբն
տայ
Շմաւոնին:
Այս
Ոհան-բաբէն
այլվի
դօնլուղօվ
այ:
Ահա
այսմ
ամի,
որ
թվին
ռճժթ
ըսկիսբն
արաւ
շինելու,
Ոհան-բաբէն
սարքար
դրեց:
Դարցեալ
թվին
ռճժթ
յունիսի
մէկն
Ըսպհանայ
Շահ-Սլէյման
թագաւորէն
ըռաղամ
եկաւ
Երեւան,
Սէֆիղուլի
խանին
վերայ,
թէ
այտ
հայ
զառաբի
խօջայ
Սիամոնտ
գայ
Ըսպհան:
Այս
Շմաւոնս
տարան
Ըսպհան:
Յունիսի
ամսուն
Երեւանայ
դուրս
ելաւ:
Այս
եկեղեցիս
ապսպարեց
Ոհան-բաբէն,
թէ՝
շինէ,
ինչ
փող
որ
խարջիս,
իմ
քեռի
Ղուգազէն
առ:
Զերայ
այս
Շմաւոնս
որ
գնաց
Ըսպհան,
իւր
քեռու
տղայ
ունէր,
անունն
Ղուգազ,
այս
Շմաւոնս
գրեց,
այս
Ղուգազս
Ագուլաց
տարաւ
Երեւան.
զերայ
Ղուգազս
Ագուլեցի
է:
Սայ
տարաւ
Երեւան,
դրեց
իւր
տանն,
իւր
առուտրին,
խարջին
վեքիլ
ու
ինքն
գնաց
Ըսպհան:
Այս
Ոհան-բաբէս
եկեղեցիս
շինեց,
ամէն
խարջ,
թէ
ուստի,
թէ
համալի,
թէ
իւրն
դօնլուղ,
դավտարով
փողն
վէքիլ
Ղուգազէն
առաւ:
Դարցեալ,
թվին
ռճժթ
սեփտեմբերի
իումն
շատ
վարդապետ,
Էջմիածնայ
աթոռակալ
եկին,
աւրհնեցին,
զերայ
կաթուղիկոս
դէռ
եւըս
Ըստամբօլ
էր
վասն
աղմուկին:
Դարցեալ,
հորի
տակումն
մին
գերեզմանի
նման
մատուռ
յայտնեցաւ,
մարմինն
միջումն:
Ամայ
բացին
ոչ,
զերայ
գրոց
մարդոց,
բրոց
վկայութէնով
ասացին,
թէ
Գրիգոր
Լուսաւորչի
մարմինն
է:
Բացին
ոչ,
չուրի
կաթուղիկոսի
գալն:
Այս
Շմաւոնս
Ըսպհան
թվին
ռճժթ
դէքտեմբերի
էումն
առ
Աստուած
փոխեցաւ,
ապայ
իւր
խոստմունքն
կատարեցաւ.
հորն,
թէ
եկեղեցին
շինվեցաւ,
աւրհնեցին,
մնաց
յիշատակ
իւր,
թէ
իւր
ծնողացն,
իւր
որդոցն,
իւր
կողակցացն
հոյգոյն
փրկութեան:
Եւ
սրբոց
վարդապետաց
եւ
ամենայն
սրբոց
եւ
սրբոյն
Գրիգորի
Լուսաւորչի
բարեխօսութիւնովն
Քրիստոս
Աստուած
սոցայ
մեղացն
թողութիւն
եւ
մեր
մեղացն
թողութիւն
խնդրեցէք.
ես
Շմաւոնի
եխպայր
Զաքարէս
որ
ամենայն
բանի
ականատէս
էղայ
եւ
իմ
հողացեալ
ձեռնովս
գրեցի,
եւ
Քրիստոսի
փառք
յաւիտեանս
յաւիտենից
ամէն:
*Թվին
ռճիաումն
այս
բ
սուրբ
վարդապետաց
մարմինն
այս
հորի
գլխի
շինած
եկեղեցուն
յարեւմտեան
կողմնի
տակումն
ներքնայտուն
մաղազա
կայ,
այս
մաղազիս
յարաւային
կողմն
անփոփեցին:
Դուռն
եկեղեցու
միջումն
է,
յարեւմտեան
կողմի
յուսիսային
կողմն
է:
43
Թվին
ռճժը
ապրիլի
դումն
Ագուլիս
որ
Երեւանայ
մուղնեցի
Ովանէս
վարդապետն
այսօր
առ
Աստուած
փոխեցաւ:
Սայ
էր
կ
ամաց:
Սայ
էր
սուրբ
Գէորգի
առաջնորդ:
Քանզի
այս
բ
ամիս
էր,
որ
եկեալ
էր
որ
Ագուլիս,
սուրբ
Գէորգայ
մասն
բերել
վասն
ժողով
անելու,
քանզի
Մուղնու
սուրբ
Գէորգայ
անվան
եկեղեցին
այս
բ
տարի
այ,
որ
շինում
է:
Պարտք
ունէր.
եկեւ
Ագուլիս,
լ
թուման
կիտեց,
գնաց
Ուրդուվար,
ի
գիւղն
Անապատ,
յանկարծակի
յիվանդացաւ,
բերին
Ագուլաց
սուրբ
Թումայի
Առաքելոյ
վանքն:
Մարդ
ուղարկեցին
Երեւան,
ի
գիւղն
Մուղնի,
իւր
ախպեր
որդի
Տէր-Դաւիթ
յաբէղան,
այլ
մարդիք
եկին
Ագուլիս:
Ովանէս
վարդապետն
կտակ
արաւ,
իւր
ախպէր
տղայ
Տէր-Դաւիթն
վարդապետ
աւրհնէց,
իւր
աթոռ
սուրբ
Գէորգ
իւր
տէղն
դրեց,
յետ
բ
ամսոյ
ապրիլի
դումն
Ագուլաց
վանքումն
առ
Աստուած
փոխեցաւ:
Իւր
եխպայր
որդի
Դաւիթ
վարդապետն,
այլ
մարդիք
Ովանէս
վարդապետի
մարմինն
տարան
Երեւան,
ի
գիւղն
Մուղնի,
սուրբ
Գէորգայ
եկեղեցին,
անդ
հանգուցին,
որ
ինքն
էր
շինել:
Սայ
անվանի,
մեծ
վարդապետ
էր:
Աղօթք
սորայ
մեզ
ողորմի:
Թվին
ռճժը
ապրիլի
եումն
Ագուլիս
յենց
ձուն
եկաւ,
որ
կտուր
սրփվեցաւ.
շատ
պտղոց
զարար
էլաւ.
վասն
մեղաց
մերոց:
Թվին
ռճժը
ապրիլի
ժաումն
Ագուլիս
ես
Զաքարիայ
այսօր
զատիկ
արարի,
մէհէկի
ամսոյն
թ,
շամս
ամսոյն
իբ
արարի
Աստուծով:
Թվին
ռճժը
ապրիլի
ժը
Ագուլիս
որ
այսօր
անձրեւի
ըսկիսբն
էլաւ
մինչի
ապրիլի
լումն.
լումն
ձուն
եկաւ
մինչի
գալ
օրն,
որ
էր
մայիսի
մէկ:
Ձուն
եկաւ,
սառեց,
որ
բարձր
գէղորէից
որթն,
ծառն
ցուրտ
տարաւ:
Այս
եղեւ
վասն
մեղաց
մերոց:
Թվին
ռճժը
մայիսի
դումն
Ագուլիս
այսօր
Նախայվկայէն
գիր
եկաւ,
թէ
Էջմիածնայ
աթոռակալ
Միքայէլ
վարդապետն
եկել
այ
տէղս,
Ագուլաց
առաջնորդ
Պետրոս
վարդապետն,
ես
Զաքարիայ
ինձ
աթոռակալն
ուզել
այ:
Այսօր
ես
Զաքարիայ,
Պետրոս
վարդապետն
գնացինք
Նախավկայն,
ա
օր
կացինք,
այլվի
մայիսի
թումն
եկինք
Ագուլիս:
Դարցեալ
մայիսի
ժբումն
աթոռակալ
Միքայէլ
վարդապետն,
լէյիցի
Ըստէփանոս
վարդապետն
այլ
քանի
վարդապետօք
եկին
Ագուլիս,
ե
օր
կացին,
գնացին
Երեւան
վասն
միոյ
պատճառի:
Թվին
ռճժը
մայիսի
ժթումն
Ագուլիս
այսօր
Ագուլաց
ի
տուն
խիզանով
գնացինք
Գաղայ
նահատակն
ուխտ:
Ես
Զաքարիայ
այլվի
խիզանով
յետ
սոցայ
գնացի,
ուխտ
արարաք:
Մայիսի
իումն
եկինք
Ագուլիս.
օրն
համբարձում:
Թվին
ռճժը
յունիսի
ժդումն
Ագուլիս
Վերի
թաղէն
այր
ոմն
մեծատուն,
անունն
խոջայ
Ավաք,
որ
այսօր
առ
Աստուած
փոխեցաւ:
Քանզի
շատ
մարդի
վկայութէնովն
իմացաք,
որ
սայ
ի
հօրէ,
ի
մօրէ
ժէթիմ
էր,
որ
բնաւ
ունչիչ
չունէր
սայ
Աստուծոյ
տուածէն:
Այնչափ
տվեց
Աստուած,
որ
թէ
տուն,
թէ
մուլք,
թէ
աջհաս,
թէ
փող,
գռ
թումանի
տէր
դառաւ:
Սայ
էր
հ
ամաց:
Սայ
մեռաւ,
ոչինչ
տարաւ,
բայց
միայն
ի
գազ
կտաւ:
Ով
մահկանացու,
մի՛
շատ
ագահութիւն
անիլ.
վերջն
այսպէս
կու
լինի.
այս
է:
Թվին
ռճժը
յուլիսի
իբումն
Ագուլիս
բ
օրի
անձրեւ
եկաւ,
բ
օրի
յետեւն
սարերն
բարցր
ձուն
եկաւ:
Այս
եղեւ
վասն
մեղաց
մերոց:
44
Թվին
ռճժը
օգօստոսի
ամսոյ
ըսկիսբ
էլաւ,
Ագուլիս
փորացաւութիւն
ընկաւ:
Շատ
մարդ,
շատ
էրէխայ
մեռաւ,
որ
տուն
կէր
դ
կամ
ե
երեխայ
մեռաւ:
Այսպէս
մնաց
մինչի
նոյմբերի
վերջն,
ապա
վարթարաֆ
էլաւ:
Ոչ
թէ
միայն
Ագուլիս
էր,
այլ
շրջայկայ
գէղորայքն
էլ
այսպէս
կէր:
Այս
եղեւ
վասն
մեղաց
մերոց:
45
Թվին
ռճժը
օգօստոսի
էումն
Ագուլիս
այսօր
Ագուլաց
մէլիք
Շահնազարն
այս
ա
տարի
էր,
որ
գնացէլ
էր
Ըսպհան,
թագաւոր
Շահ-Սլէմանէն
քալանթարի
հօքմն
հանեց,
էլի
մանսարով
այսօր
եկաւ:
Թվին
ռճժը
օգօստոսի
էումն
Ագուլիս
որ
այսօր
Էջմիածնայ
աթոռակալ
Միքայէլ
վարդապետն
եկաւ
Ագուլիս
վասն
նվիրակի:
Քանզի
Հակոբ
կաթուղիկոսն
դէռ
եւըս
Ըստամբօլ
էր
վասն
աղմուկի:
Դարցեալ,
աթոռակալն
եկաւ,
մին
շունչն
ի
դիան
հարկ
է,
որ
ամէն
հայ
ի
դիան
կուտան
Էջմիածինն.
այս
գ
տարի
էր,
որ
առէլ
չէր:
Սայ
եկաւ,
շունչն
կ
դիան
առաւ
գ
տարէն:
Թվին
ռճժը
օգօստոսի
ժումն
Ագուլիս
Մուսաբէկին
տղայ
Մահամադխան
բէկն
մեռած
էր.
իւր
ղուլէրն
ժ
թվանգչի
բերել
իւրենց
տունն
պահում:
Քանզի
Մուսաբէկին
բ
տղայ
ունէր.
մեծն՝
Մահամադխանն
էր,
փոքրն՝
Իսախան:
Այս
բ
ախպէրս
հայրենիք
մուլքի,
ապրանքի
վերայ
դաւի
են
անում:
Այս
ժը
տարի
էր,
որ
ախպէրք
դաւի
ին
անում.
որ
բ
յետ
շահն
գնացին,
զ,
է
յետ
բէկլար-բէկի
գնացին,
բալքի
թէ
գռ
թուման
ավեւլ
խարջել
ին.
շատ
արբաբ
ին:
Այս
ջանիբէս
կռիւ
ին
անում:
Մահամադխան
մեռաւ,
իւր
մեծ
տղայ
Ավդուլայբէկն
էր
դաւի
անում:
Ավդուլէն
Ըսպհան
էր.
սորայ
թվանգչիքն
տվին,
մին
քանգառլու
ոմն,
Իսախան
անուն,
ըսպանեցին:
Այս
Իսայխանս
առաջ
Մուսաբէկինց
Իսախանին
կշտին
կացել
էր,
ապայ
այժմուս
գնացել
էր,
Միրզայ
Իբրահիմի
նօքար
էլէր,
եկէլ
էր
Ագուլիս
վասն
սոցայ
դավուն:
Վէզիրին
մին
Ղլիջ-աղին
յետ
էր.
առաջի
ինադուն
տվին,
ըսպանեցին:
Շատ
կռիւ
էլաւ:
Ագուլիս
այս
ջանիբէս
լ
թուման
զարար
քաշեցին:
46
Թվին
ռճժը
հոքտեմբերի
իըումն
Ագուլիս
ես
Զաքարիայ
որ
այսօր
Ագուլաց
դուրս
էլայ,
որ
գնամ
Թարվեզ:
Դարցեալ
հոքտեմբերի
լաումն
ես
Զաքարիայ
եկի
Թարվեզ:
Իմ
Թարվեզ
գալու
պատճառն
այս
էր:
Որ
ես
Զաքարիայ
իմ
եխպայր
Սիմոնն
Երեւան
զառաբի
էր:
Սիմոնն
ուզում
էր,
թէ
գնայ
Ըսպհան,
Աբասղուլի
խանին
պարտքն
տայ,
Երեւանայ
Սէֆիղուլի
խանն
թողնում
չէր,
թէ՝
Աբասղուլի
խանի
վարիսներն
գայ,
փողն
տանի:
Ոչ
նոքա
են
գալիս,
ոչ
խանն
թողնում
էր,
թէ
Սիմոնն
Երեւանայ
դուրս
գնայ.
քանզի
զառավխանեն
Սիմոնի
ձեռացն
էր:
Ես
Զաքարիայ
այն
թամասուկն,
որ
Սիմոնն
տվել
եր
Աբասղուլի
խանի
փեսայ
Զալ
բէկին,
ես
էլ
մհրել
ի:
Այս
ջանիբէս
ես
վախում
ի,
քանզի
ռդճձ
թուման
էր:
Ես
Զաքարիայ
գնացի
Թարվեզ,
թէ
գնամ
Ըսպհան.
խօ
Սիմոնն
թողեց
ոչ,
թէ՝
գալիս
են
Երեւան:
Ես
Զաքարիայ
յունվարի
բումն
թողի,
եկի
Ագուլիս
յունվարի
ե:
47
Թվին
ռճժը
դեքտեմբերի
ժե
ումն
Ագուլիս
որ
Տաթէեվու
կրօնաւորաց
անապատին
հայրն,
Արիստակէս
վարդապետն,
այսօր
առ
Աստուած
փոխեցաւ:
Սուրբ
մարմինն
տարան
Տաթէվ,
իւր
շինած
անապատն,
անդ
թաղեցին:
Սայ
էր
ի
գեղջէն
Տաթեվու:
Սորայ
տեղն
նստաւ.
*
մէկ
տարոյ
յետնայ
Խոտանեցի
Մովսէս
վարդապետն,
քանզի
մին
տարի
անհայր
մնացին.
այս
է: