Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

72 Թվին ՌՃԻԲ յունվարի զ, արամ իբ, տրէ ե, օրն բշաբթի, ես Զաքարեայ այսօր ջրաւրհնիք Աքուլիս արարի: Օրն պարզ, ինչպէս գարուն: Մինչեւի այսօր ջուր սհա սառեց. լավ հավայ: Ջրաւրհնեաց ը օր անցաւ, ապայ սկսաւ ձուն գալ ու պինդ ցուրտ անել: Ամէն թանգացաւ, սղութիւն անգաւ, որ ալուրն ծ իստիլն, որ է մին լիդր, բճծ դիան դարցաւ, բրինձն՝ բճծ դիան, միսն՝ բճ դիան, գարին՝ բճ դիան: Նորու վերայ դարցաւ ալուրն դճ դիան:

73 Թվին ռճիբ յունվար ամսոյն ըսկըսաւ սղութիւն հացի մինչեւի յուլիս ամիսն, որ նոր ցորեանն դուս եկաւ. ոչ թէ միայն Գողթայն տունս, այլ ամենայն երկիրս այսպէս. Թարվեզու մինչի Երեւան, Չորսու մինչի Գանջայ, եւս առաւել Գողթան տունս, քանզի անցեալ տարոյն երաշտութիւն եղեւ: Դարցեալ, Երեւանայ խանն իւր երկիրն ղադաղայ արաւ, Նախչիվանայ խանն, Չորսու խանն, Թարվեզու խանն, ամէնն իւրենց երկիրն ղադաղայ արին, որ այս Գողթան տունս ուտելիք չեկաւ: Աքուլիս ծ իստիլն մէկ լիդր էր, մէկ լիդր ալիւրն ղ, ճ դիան, բրինձն դճ դիան, միսն բճ դիան. ոչ թէ գինն ավելի էր, ապա լիդրն ռ դիան կայր ոչ: Աքուլիս հենց աղքատ լցաւ, որ մարդ դրին, դուս արարին: Աքուլաց կշտին Վանանդու ջաղացն, Տրունաց ջաղացն, Ագուլաց վանքի ջաղացն գիշերն բ, գ անգամ կոխեցին, մարդիքն կապեցին, ալիւր տարան: Կարիլ չէին մինակ ջաղաց գնալ կամ գիշերն մնալ ջաղացն: Շատ մարդ բանջարով ապրէր, շատ մշակ առանց վարցի բան կանէր: Դարցեալ, այսպէս դ ամիս մնաց, մինչեւ որ նորն դուս եկաւ Աստուծոյ տվածին խիստ բօլ, որ ցորէնն դարցաւ ձ դիան օգօստոս ամսոյն: Այսմ ամի Աքուլաց գետն մինչի Վարդավառն բ, գ ջաղացի առու ջուր եկաւ. խիստ բօլ էր, պարզ, իստակ: Ըստեղծողին փառք եւ գոհութիւն:

74 Թվին ռճիբ փետրվարի թումն Աքուլիս ես Զաքարեայ բարէկենդան արարի: Գինու լիդրն ճ դիան էր. այս է:

75 Թվին ռճիբ մարտի ժըումն Աքուլիս ես Քրդունց մղդսի Աղամիրի որդի Զաքարէս, որ իմ եխպայր Շմաւոնի որդոցն յետ բաժանվեցայ, թէ տուն, թէ այքի, թէ աջհաս, ես Զաքարիս յիսէն այս է. իմ հայրենի տունն ու հայրենի այգին, բ ժամ ջուր Սնասաց կհաւին վերայ. դարցեալ, մեր դռան դէմ Շօղլինց բաղչին, ը գազ ձիգսն, ե գազ լենքսն, այս ել ես Զաքարիայ իմ յիսին վերայ: Ինձ Զաքարիս պղինձ ընգաւ մին մեծ ղազան, որ է ծ հողայ, մին երաղի ղազան, որ է իե հողայ բթ: Թէ ղազան, թէ բադեայ, մարդաբայ, նալբաքի, լագան, ջամն էլաւ ղե ճոթ, ամայ ֆանար, ղումղումայ, թէ ղալիայ նալբաքով ամէնն ղե ճոթ այ. քաշովն եկաւ ձբ հողայ, որ բ ղազանին յետ ջամն ղէ ճոթ, քաշն ճծբ հողայ: Դարցեալ, շորէղէնն, ինչպէս ես վեր առի, նոյնպէս Սիամոնի կնիկն, որդիքն վեր առին: Ամայ մին լաւ սրմայ թամբ ըռախտովն, դիկդիկով, արծաթէ ըռախտովն Սիամոնի վարիսն վեր առին, ե թուման: Ես Զաքարէս վեր առի մին խալի՝ էռ դիան, մին կանաֆէտ՝ գինն դռ դիան, մին քուրսու լխէբ՝ գինն՝ եռ դիան, մին քուրսու ջէջիմ՝ եռ դիան, մին բոյլու թվանգ՝ բռ դիան, մին դէղին ֆանար՝ բռ դիան, մին շամդան՝ ռ դիան, մին ֆնթայ՝ ռ դիան, մին թամբի թաքալթու՝ ռ դիան, որ ջամն էլաւ իըռ դիան. մաբաղին Սիամոնի որդոցն բաշխեցի բթ, մին արծաթ ըռախտ՝ գինն մին թուման, այս էլ Սիամոնի որդոցն բաշխեցի: Դարցեալ, արծաթէղէնն այս է. մին գուլաւդան, բ փարչ, մին բուխրդան, բ բարակ թափշի, մին ջամ, մին դահվադան, մին գինու թաս, մին կուլայ, մին պումպ քաշելու. ջամն ժա ճոթ, քաշն ամէն ռեճ դրամ: Մին մեծ, մին պզտիկ ղանթար ես Զաքարէս վեր առի՝ գինն դռ դիան: Ես բ ղանթարիս թանխէն Սիամոնի որդիքն վեր առին մին բիբարի ջաղաց՝ գինն դռ դիան: Ես Զաքարեայ իմ յիսէն այս ե: Ահա նոցա յիսէն, որ ղարշու գրած է:

Թվին ռճիբ մարտի ժըումն Աքուլիս ես Քրդունց մղդսի Աղամիրի որդի Զաքարէս որ իմ եխպայր Շմաւոնի որդոցն յետ բաժանվեցայ, ես Զաքարիս յիսէն այս ղարշու թղտումն գրէլ ամ: Այս է Շմաւոնի որդիք Գրիգորի, Աղամջանի, Սալվինազի, իւրէնց մայր Գուլումին յիսէն. մեր հայրենի տան ղարշու, որ է փողրակի են կողմն, տներն, որ է իե գազ ձիկսն, իբ գազ լէնքսն. յին տներն, նաշխուն օթախ ու բաղչէն. դարցեալ, Սնասեց կհաւին ես Զաքարիայ իմ այքու ղարշու այքին, որ ծով ու ընձան, թէ որթ, թէ ծառ, թէ տնգութք ամէն ես Զաքարեայ նոր տնգեցի, նոր շինեցի, շատ չարչարանք քաշեցի այս այքուս վերայ ե տարի, որ մինչի բռ մշակ բանացրի, բ ժամ Սնասեց կհաւին ջուր վերայ. այքին այս է: Ու մեր փողրակի կշտի գետումն մին ջաղացայտեղ տնգուտք շինեցի, որ մինչի ժ թուման վերայ խարջեցի, ճժ տնգի տնգեցի, այս ել սոցայ յիսին վրայ: Մին խարաբայ տնգութք Վերի գետ, այս ել սոցա յիսին վերայ: Դարցեալ, ինչպէս որ ես շորեղէն, պղնձեղէն վեր կալայ, նույնպէս էլ տվի սոցայ: Շմաւոնի զաւակն Աքուլաց կնոջէն մին տղայ Գրիգորն է. Երեւանայ կնոջէն՝ Աղամիրն, որ է Աղամջանն, աղջիկ՝ Սալվինազն. այս է: Այս Շմաւոնի կին Գուլումս Աքուլիս կացաւ ոչ. տղայ Աղամջանն, աղչիկ Սալվինազն առաւ, բազի զատէն վեր կալաւ, գնաց Երեւան թվին ռճիբ ապրիլի ժէումն, այս Գրիգորս մնաց Աքուլիս: Տեսնուք, թէ վերջն Աստուած բարին աջողէ, ամէն:

76 Թվին ռճիբ մարտի լ, յարաց իը, շամս ժումն Աքուլիս ես Զաքարեայ այսօր դառն, տրտում զատիկ արարի: Քանզի ես Զաքարեայ իմ նամուրադ կողակից Բէգումն ավաք ուրբաթ օրն առ Աստուած կոչեցաւ: Ուրբաթի զ սհաթին հոգին աւանդեցաւ, զ սհաթի, նշան թաղմանն, Քրիստոսի թաղման օրն թաղեցաք: Տվօղին փառք եւ գոհութիւն:

77 Թվին ռճիբ ապրիլի ժէումն Աքուլիս այսօր ես Զաքարեայ իմ եխպայր Շմաւոնի կին Գուլումն, որդի Աղամիրն, որ է Աղամջան, դուստր Սալվինազն իւրենց նօքար ու աղախնովն գնացին Երեւան: Քանզի այս ժդ ամիս էր, որ Երեւանայ բերի Աքուլիս, թէ կէնան, խօվ կացին ոչ: Քանզի այս Սիամոնս վերստին կին էր առած Երեւանայ, Սիամոն մեռաց էր, բերի, թէ Աքուլիս կենան, կացին ոչ: Ես Զաքարէս ասի. երփ որ կենում չէք, եկէք, թէ տուն, թէ այքի, թէ աջհաս, թէ շոր, թէ պղինձ, թէ արծաթ, ինչ որ կայ, բաժանեցէք, ձեր յիսէն տարէք, պահէք, կամ տվէք Գրիգորն պահի. ինչպէս գիտէք, այնպէս արարէք: Գրիգորն էլ Սիամոնի տղէն այ Աքուլաց կնոջէն: Այսպէս ղաբուլ արարին: Ղազի բերի, ամէն յիսէն ջոկեցի, գիր գրեցի, վարդապետ, դօվլաթաւորք մէջ բերի, բաժանեցաք. ամէն մարդ իւր յիսին տէր կենայ, շինէ, քակէ, ծախէ, պահէ: Ես Զաքարէս, Սիամոն բ եխպայրք էինք: Ամէն բան տեսան, այսօր գնացին Երեւան:

78 Թվին ռճիբ ապրիլի իաումն Աքուլիս այնպէս ձուն եկաւ, որ բ թիզ ձուն նստաւ: Ապայ շատ ծառի ճուղ կոտրվեցաւ, շատ ծառ տակէն հանեցաւ, քանզի ծառերն ամէն տերեւն բացված էր: Այս ձունս Ագուլաց մինչի Նախչիվան եկաւ: Շատ զարար Աքուլաց եկաւ: Այս եղեւ վասն մեղաց մերոց:

79 Թվին ռճիբ մայիսի իումն Աքուլիս որ Երեւանայ Սէֆիղուլի խանէն բ ձիաւոր եկաւ, թէ՝ Յակոբ կաթուղիկոսն փախել այ, խանն ամէն տէղաց վարդապետներն բերել այ, պիտի Աքուլաց վանքի Պետրոս վարդապետն ել գայ, որ Երեւանցի Օնօփրիոս վարդապետն կաթուղիկոսն աւրհնեն: Ապա Պետրոս վարդապետն, որ՝ սուտ է: Օնօփրիոս վարդապետն կաշառք ասել խանին: Այս պատճառէս Պետրոս վարդապետն երես չեկաւ, փախաւ: Մին բ թուման տվի եկօղին, գնաց: Դարցեալ, վերստին յունիսի ժումն ե՛լ Երեւանայ խանէն դ ձիաւոր եկաւ, թէ՝ Պետրոս վարդապետն գայ: Խօվ տան չէր. դ, ե օրի կեցաւ, բ, գ թուման առաւ, գնաց: Ամայ Պետրոս վարդապետն մին բ ամիս փախստական կացաւ Ղափանումն ու Թարվեզ: Մին ժ, ժե թուման գնաց, ապայ Երեւան չի գնաց, քանզի աղմուկ շատ լինէր: Այս չի Օնօփրիոսըս շատ զարար տվեց Էջմիածնայ ու վարդապետաց, թէ՝ ես լինիմ աթոռակալ: Ծածուկ կասէր, թէ՝ կաթուղիկոս լինեմ: Ես Զաքարէս գրեցի:

Թվին ռճիբ յունիսի իեումն Ադրբէջանայ վէզիր Միրզայ Իբրահիմին մին ղուլ, ապայ մեծ աղայ է, քանզի առվածի է. անունն Բահրամ-բէկ, ժ ձիաւորաւ դարուղայ եկաւ: Օրն գռ դիան խարջ ունէր: Մին ամիս կացաւ, գնաց միուս խաս գէղորայքն. ամէն վէզիրին զաֆտումն էր: Դարցեալ, այսմ ամի Աքուլաց մէլիքն բ էլաւ: Զերայ Ներքի թաղն Քրդունց Ալէքսանն ուզեցին, գետի ես կողմս, որ է Վերի թաղ, սոքայ Ավին ուզեցին Ոսկանի տղայ. անունն Ովանէս է. Օվի կասի: Այսպէս բ բաժանեցան, շատ աղմուկ լինէր մէջն: Ես Զաքարեայ գրեցի: Այսմ ամի դռեճ դիան մալ տվինք:

80 Թվին ռճիբ յուլիսի մէկումն Աքուլիս այսօր Երեւան Սէֆիղուլի խանին մարդն ու մին շահի ղուլ ժ ձիաւորաւ, շահի, խանի յօքմով եկին Ագուլաց ու Դաշտէն էճծ մարդ ուզեցին, Երեւանայ բերդի կիսատն շինեն, ինչպէս անցեալ տարին: Լէ մարդ գնաց, որ մինչի էճծ մշակ բան անէ: Աքուլիս ու Դաշտն այս լէ մարդիս մարդագլուխ դռ դիան տվին: Թէ շահի փողէն էլ տան, բարի, թէ չի տան, խօվ այս է, որ տվին: Աքուլիս ե օր կացին, մշակն առան, գնացին:

*Պարիսպն գլուխ հասուցին, ամէն մարդ գնացին իւրեանց տէղն: Թվին ռճիգումն վերջ եղաւ:

81 Թվին ռճիբ յուլիսի զումն ես Զաքարեայ այսօր վարդայվառ Աքուլիս արարի Աստուծով:

82 Թվին ռճիբ դէքտեմբերի իգումն Աքուլիս ես Զաքարեայ գնացի Երեւան մեր եխպայր Սիամոնի տունն, կինն ու որդիքն տեսայ, յունվարի իբումն Երեւանայ այլվի դուս եկի, յունվարի իէումն եկի Աքուլիս Աստուծով: