Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

26 Յամի ՌՃԺԴ յունվարի զ, տրէ գ, արամ իբումն Ագուլիս ես Զաքարիայ այսօր ջրաւրհնիք իմ եխպայր Սիմոնին յետ Ագուլիս արարինք Աստուծով:

Փետրվարի եումն ես Զաքարիայ իմ եխպայր Սիմոնին յետ բուն բարէկենդան Ագուլիս արարի Աստուծով:

Փետրվարի ժգումն որ եխպայր Սիմոնն այսօր Ագուլաց դուրս ելաւ, գնաց Երեւան Աստուծով:

Մարտի իզ, Յարաց իբ, շամս զումն Ագուլիս ես Զաքարիայ զատիկ արարի Աստուծով:

Մայիս դումն ես Զաքարիայ այսօր համբարձում Գաղ արարի, զերայ խիզանով ուխտ էի եկել աստ:

Յուլիս բումն ես Զաքարիայ այսօր վարդյվառ Ագուլիս արարի:

Սեփտեմբերի ժէումն Ագուլիս սուրբ խաչ արարի:

Նոյմբերի եումն Ագուլիս որ Ներքի թաղի սուրբ Ովանէս անվան եկեղեցին ավարտեցին, այսօր աւրհնեցին: Աստուած վայելումն տայ:

*Թվին ռճլե մայիսի իումն ըսկիսբն արին այս եկեղեցիս գաջելու. գաջեցին, ծաղկեցին, հոքտեմբերի լաումն հրաշալի օրհնեցին:

Յամի ռճժդ նոյմբերի ժումն Ագուլիս որ ես Զաքարիայ խիզանով այսօր դուրս ելայ, գնացի Նախավկայն ուխտ, ե օրէն յետ եկի Ագուլիս:

Դեքտեմբերի գումն ես Զաքարիայ այսօր Ագուլաց դուրս ելայ, որ գնամ Երեւան:

Դեքտեմբերի էումն ես Զաքարիայ այսօր եկի Երեւան:

Դեքտեմբերի ժեումն ես Զաքարիայ այսօր Երեւանայ դուրս ելայ:

Դեքտեմբերի ժթումն ես Զաքարիայ այսօր Երեւանայ եկի Ագուլիս:

Թվին ռճժդումն որ է խասն Ադիլբէջանայ վէզիր Միրզա-Իբրահիմի զաֆտումն էր, Ագուլաց մէլիքն էր Բադալիջ Շահնազարն:

Թվին ռճժդ Երուսաղեմայ Եղիազար ոմն վարդապետ դուս եկաւ, եկաւ Ըստամբօլ, Սուլթան Մահամադ թագաւորէն ամբր հանեց, թէ Էջմիածնայ թէ մէռոն, թէ նվիրակ, թէ սեվայգլուխ չի գան Ալի-Օսմանայ երկիրն: Այս պատճառէս Էջմիածնայ առաջնորդ Յակոբ կաթուղիկոսն գնաց Ըստամբօլ, անգաւ Սուլթան Մահամադ թագաւորն. յին գիր կէր թագաւորաց, նշանց ետուր, ղաբուլ արաւ, թէ ինչպէս առաջ կէր, այնպէս լինի: Այս պատճառէս Էջմիածին, Երուսաղէմ մինչի բգճռ մառչիլ խարջեցին:

* Վերջն թագաւորէն ամբր դուս եկաւ, որ կաթուղիկոսն Օսմանցու երկրէն սրգուն քշեցին. ըռ թուման պարտքով փախաւ: Թվին ռճիա մայիսի ժեումն եկաւ Էջմիածինն. շատ աղմուկ մնաց: