Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

1127 յունվարի զ, տրէ զ, արամ իբումն, օրն կիրակի, ես Զաքարեա այսօր ջուրաւրհնիք Մարաղայ արարի: Դարցեալ, Մարաղու Յուսէնղուլի խանն հայերն կանչի, թէ՝ իմ մօտիկ գեղորից կարդացողն ամէն ժողովեցէք, ջուրաւրհնէք արարէք: Հայերն կասին. մեր մէջն վարդապետ չկայ, լաւ կարդացող չկայ, լաւ փուսադ չունիք, մինչեւի այժմոյս ելած չէ, թէ գիտենք: Խանն կասի՝ չէ՛, ինչ որ կայ, բարի այ: Մին ժ երեց եկաւ, հայի մահլումն ջուր աւրհնեցին: Դիր աղաք ժողովուրդ այ: Ոչ խաչ, ոչ լաւ խաչ-ալամ. այս ջուրաւրհնիքս այսպէս արարին:

115 1127 փետրվարի դումն Աքուլիս Վերի թաղի եկեղեցու ավաք երեցն, որ էր Տէր-Ազարի որդի Տէր-Ալէքսան, այսօր առ Աստուած փոխեցաւ, եդաւ եկեղեցոյ դրսի յարաւայկողմն, թաղեցին օրն դշաբթի: Սորայ հայր Տէր Ազարիայ այլվի աստ էն թաղած. հայր, որդի միայտեղ: Սայ էր կ ամաց: Սորայ իւրմէն մարմնաւոր յիշատակ չունէր, ապայ հոգեւոր շատ ունի: Սայ ժ ամ է, որ այրի էր: Սայ գնաց Երուսաղէմ, եկաւ, կինն առ Աստուած էր փոխել. այս է:

116 1127 փետրվարի ժ, քաղոց ժա, ովդան իէումն Թարվեզ ես Զաքարեայ բուն բարեկենդան արարի:

117 1127 մարտի լա, յարաց լ, շամս ժաումն Թարվեզ ես Զաքարեայ այսօր զատիկ արարի. Աստուծոյ ռ գոհութիւն:

1127 ապրիլի եումն Թարվեզ ես Զաքարես այսօր դուս էլայ, Մարանդու վերայ ապրիլի ժբումն եկի Երեւան:

1127 մայիսի ժաումն Երեւան որ աքուլեցի Փիրումի որդի Մարկոսն առ Աստուած փոխեցաւ, սայ Ձորայգեղու եկեղեցոյ պարիսպի մէջն, յարեւելեան կողմն թաղեցին: Սայ էր ծե ամաց: Սայ զ օրի յիվանդ կացաւ: Աստուած ողորմի:

1127 մայիսի իաումն Երեւան ես Զաքարես այսօր դուս եկի, մայիսի իդումն եկի Աքուլիս:

1127 յուլիսի էումն Աքուլիս ես Զաքարեայ այսօր վարդավառ արարի:

1127 օգօստոսի մէկումն այսօր մին աղտապատցի բազրկան եկաւ Աքուլիս, շատ խաչ, շատ անօթ բէրաւ ծախու Էջմիածնայ աթոռակալ Մուքել վարդապետի աւրհնութեան թուղթով, գրած, թէ՝ երեւանցի զառաբի Զաքարէն Էջմիածնայ համար պարտք էր արած: Զաքարէն մեռաւ, բազրկանին խանին արզ արին, խանն յօքմ արաւ, թէ տան, Էջմիածնու փող չկէր, պարտք չընկաւ, ճարեր-նիս կտրաւ, ահայ այս չափ երծաթէ ու անօթ փողի տեղ տվինք այտ մարդիդ: Ամէն մարդ անհոք առնու թէ իւրենց եկեղեցոյ, թէ վանքի: Մեք մեր յօժար կամօք տվաք պարտուց տէղ:

*1127 նոյմբերի ժումն Աքուլիս որ մին թուրքավար մանսար շինեցին, տվին Մէլիք-Օվին, որ գնայ Ըսպհան, Աքուլաց անվան ու Դաշտին յօքում հանի, քալանթար լինի: Քանզի առաջմէ ուրիշ քալանթար Աքուլաց ու Դաշտին դախլ չէն անիլ: Այսմ յամի ուզում էն, որ մուղարար անէն, որ ով որ Աքուլաց ու Դաշտին մէլիք լինի, քալանթար ել նայ լինի: Այս Մէլիք-Օվին գնաց Ըսպհան, համ ե խասի մալիջհաթն Մուսաբէկն տվեց Օվին, թէ՝ տար Ըսպհան, տուր իմ հայր Իսախան-բէկն, համ քո բանըտ շինէ:

118 - 1125 օգօստոսի ժեումն Շահնուաստ խանն, որ էր ազգաւ վրացի, առաջ Շահաբաս սայ տարաւ Ըսպհան, քուրդացրուց, Թիվլիսու խանութիւն կուտայ սորայ: Յայսմ յամի Շահ-Սլէման թագաւորն ղոռչու-բաշու տղայ Մուստաֆայղուլի բէկն ըռաղամով ղրկեց, թէ գնայ Թիվլի, Շահնուաստ խանի մէհմանդար-բաշի: Այսօր շատ զօրօք, որ մինչի ռ ձիոյ գարի տային, եկին յին Ջուղայ, որ գնում էն Ըսպհան: Սորայ ալաֆ ուլուֆէն ամէն քաղաքէ, գէղորէից կու տային զուլմ ու սիթամով: Սայ հասնէ Խոշկառու անվան մանձիլն, անդ կու մեռանի. ոմն ասաց, թէ աջալով, ոմն ասաց, թէ դէղատու մեռաւ. ըստուքն Աստուած գիտէ: Սայ տարան Ղում քաղաք, անդ թաղեցին: Զօրքն ամէն գնաց Ըսպհան: Շահն մարդ ղրկեց, իւր տղայ Գօրգին Միրզայ տանի: Խանն որ Թիվլիսու դուս էլաւ, իւր միջնակ տղէն, որ այ Գօրգին Միրզայ, դրեց իւր տեղայպահ: Շահն մարդ ղրկեց, այս Գօրգին Միրզեն տարաւ Ըսպհան, թուրքացանի, անունն փոխի, դնի Շահբանդայ խան, հօրն տէղն տայ սայ: Սայ էր լ ամայ: Դարցեալ, Մուստաֆայղուլի բէկն դնի Շահբանդայ խանին յետ մեհմանդար, Արդավելու վերայ գայ, գնայ, 1127 յունվարի ժաումն մտանէ Թիվլիս: Շահնուաստ խան էր հ ամաց: Այս Մուստաֆայղուլիս յետ դառնայ, թէ գնայ Ըսպհան, սայ գայ Գանջայ, անդ մեռանի. այս է:

119 * - 1111ումն Աքուլիս Սնասեց կհավի յին անունն Գ կհաւ կասին. այս կհաւիս բ կհաւն քօռացել այ, ջուրն ցամաքել. ահայ աքուլացի այր ոմն, անունն Խօջինց Թուման, այս Թումանս այս կհավիս մին կհավն հանեց, մին մատն ջուր դուս եկաւ, ձգեց իւր այքին, որ է թվին ռճժա: Այս Թումանս իւր այքին կհավովն ծախեց սուրբ Թումայի առաջնորդ Պեվտրոս վարդապետն, գինն կ ըուման, թվին ռճիէումն. այս է:

120 - Թվին ռկաումն Աքուլիս որ Աքուլաց մելիք Մելքումն որ ինքնայգլուխ մին ախպիւր հանեց, տարաւ իւր տունն, մին լուլայ ջուր Մէյդանի թաղումն դուս ձգեց, որ Մէլիք-Աղավելի դռան, մին լուլայ ջուր իւրենց դռան դուս ձգեց, այս է՝ վասն խեյրաթի: Այս Մէլքումս այլվի այսմ թվիս Խձայձորու սուրբ Ովանէս եկեղեցին մարամաթի շինեց: Որ այժմ ասի Մելիքինց կհաւ:

- Թվին ռկեումն Աքուլիս այր ոմն վաճառական, անունն Նուրի, մին ախպիւր հանեց, որ այժմ ասի Նուրունց կհաւ, որ է Վերի թաղումն:

- Այսմ թվիս մեր վանքի ավել անուն Պուլա պարոնտէրն ըսպանեցին վասն նախանձու առաջնորդութեան: