Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

151 [Թ]վին ռճգ յունվարի իըում[ն] . . . Ագուլիս ես դավտար գրողս, որ եմ Ագուլեցի Քուրդունց Աղամիրի որդի Զաքարիայ, որ այսօր ըստ օրինացն հարսանիք արարի, առայ ագուլեցի Հերապետի դուստր Բէգումն: Սա էր ժէ ամաց: Ես Զաքարիայ էի իդ ամաց: Իմ հայրն գնացել էր Երուսաղէմ, զ ամիս էր, որ Երուսաղէմայ եկէլ [էր]: Ես Զաքարիայ, Բէգումս, մեզնէ ծնած զաւակն այս է.

Թվին ռճզ յուլիսի մէկ ծնաւ աղչիկ մին, անունն Մայրան:

Թվին ռճի փետրվարի մէկումն Ագուլիս այս միայմօր դուստր Մարիամ, օրն չորեքշաբթի, առ Աստուած փոխեց: Ես Զաքարիայ գնացել ի Ըսպհան: Սայ էր ժդ ամաց:

Թվին ռճիբ օգօստոսի թումն Աքուլիս այսօր ես Զաքարիայ վերստին ի մեղաց կարգվեցայ, առի Դիշի-գէդուգ Ովանէսի ազապ աղչիկն, անունն Յուրի: Սայ էր իա ամաց:

Թվին ռճիգ հոքտեմբերի լաումն, օրն շաբաթ, որ ծնաւ մեզնէ մէկ տղայ, հրեշտակայպետաց տօնին կնքվեցաւ, անուն եդա[ւ] Միքայել:

Թվին ռճիե մայիսի իդ, օրն դշաբաթ, ծնաւ մէկ աղչի[կ], անունն եդաւ Սավգուլ, որ է ես Զաքարէս իմ մօր անո[ւնն]:

. . . դումն ինձ Զաքարիս մին . . . [փր]իել օրն բշաբթի:

**. . . ապրիլի թումն ինձ Զաքարիս . . . . տղայ էլաւ անունն . . . . [վ]անէս. ելաւ անուն [եդ] . . . : Այս Նոհ տղէս օգօստոսի մէկ 1139 մեռաւ, օրն որբաթ:

1140 մայիս ե ինձ Զաքարիս աղչիկ ելաւ, անունն Վառվառէ: