Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յամի ՌՃԶ յունվարի զումն ես Զաքարիայ ջրաւրհնիք Թողաթ արարի Աստուծով:

Փետրվարի ժդումն Թողաթ եկաւ Ըստամբօլու խօնդքարէն էլչի, անունն Իսմայիլ աղայ, որ գնալ պիտէր Ըսպհան շահն: Այս է:

Փետրվար ժեումն. Շահաբասէն էլչի էր գնացել խօնդքարն, այսօր եկաւ Թողաթ. անունն էր Քալբալիղուլի սօլթան: Զ օր Թօղաթ կացին, բ էլչին միայտեղ Դիարբաքրու վերայ գնացին, որ գնան շահն: Վերջն Աստուած գիտէ:

Փետրվարի իէումն, օրն ուրբաթ, Սիմոն վարդապետն վաղջանեցաւ. ջուղայեցի էր. ավել անունն Անարծաթ էր: Եկեալ էր աստ վասն քարոզ ասելու:

Մարտի իթումն Թօղաթ ես Զաքարիայ զատիկ արարի:

Յուլիս եումն Թողաթ ես Զաքարիայ վարդավառ արարի:

Յուլիս ըումն Թողաթու ես Զաքարիայ որ դուրս ելայ:

Յուլիս իթումն ես Զաքարիայ եկի Առզռում Աստուծով:

Յամի ռճզ օգօստոսի ժումն ես Զաքարիայ Առզռումայ դուրս ելայ:

Օգօստոս ժթումն ես Զաքարիայ եկի Երեւան, թէ իմ եխպայր Սիմոնն ուզբաշի Ալահվերդի բէկինանէ պրծած, զերայ ժ տարի էր, որ սորայ պարտք էր տված:

Օգօստոսի իէումն ես Զաքարիայ եխպայր Սիմոնին յետ Երեւանայ դուրս ելայ:

Օգօստոսի լումն միայտեղ եկինք Ագուլիս:

Հոքտեմբերի զումն ես Զաքարիայ Ագուլաց դուրս ելայ Աստուծով:

Հոքտեմբերի թումն ես Զաքարիայ որ եկի Թարվեզ Աստուծով:

Նոյմբերի ժգումն ես Զաքարիայ Թարվեզու դուրս ելայ:

Նոյմբերի ժդումն ես Զաքարիայ եկի Ագուլիս Աստուծով:

Դեքտեմբերի գումն ես Զաքարիայ Ագուլաց դուրս ելայ:

Դեքտեմբերի ժեումն ես Զաքարիայ Երեւանայ դուրս ելայ Աստուծով: