Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

1. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 2r որդիս. նախ՝ Նիկողոս երկրորդն՝ տէր Մելքոնն, երրորդն՝ Ալէքսանն. ունէր դստէրս հանգուցեալ. Աստուած ողորմի: Դարցեալ Աղամիր եւ իւր կողակից Սավգուլն ծնաւ բ որդի, երիս դստերս. նախ՝ որդին Շմաւոն, երկրորդն փոքր՝ Զաքարիայ, դստերքն՝ նախ՝ Խանումն, երկրորդն՝ Փարիխանն, երրորդն՝ Զարիֆն. ունէր որդիս հանգուցեալ. Աստուած ողորմի:

Դարցեալ ես Զաքարիայ հարց ու փորցելով իմացայ իմ հայր Ադամիրէն, մայր Սավգուլէն, որ թվին ռհթումն ես անարժան Զաքարիայ որ մօրէ ծնայ սուրբ Գէորգի կիրակի օրն, կես օրէն յետն:

Դարցեալ կամիվն Աստուծոյ եկեալ հասաք մինչի ռղզ յամն. կամեցաք կամիվն Աստուծոյ ուսանել վաճառականություն:

Ռղզ յամի մարտի ամսոյն ե, աղուհացից առաջի շաբթոյն ուրբաթ օրն ես անարժան Զաքարիա, որ իմ հօր, իմ մօր, իմ եխպօր հրամանաւ եւ իմ յօժար կամովս այսօր Ագուլաց դուրս էլայ յետ իմ հօրեխպօրորդի պարոն Նիկողոսին յետ, մին բէռն ապրիշմով գնացի դէբի Ըզմիր. դարցեալ մին բէռն ապրիշում այլվի Նիկողոսին ունէր:

Դարցեալ ես Զաքարիա կամէցայ, ուր որ գնամ կամիվ Աստուծոյ, թէ գիւղ, թէ քաղաք, թէ ավեր ճանապարհ, ուր եւ հանդիբիցէ, զատիկ կամ վարդավառ կամ սուրբ խաչ կամ ջրաւրհնիք արարիցեմ կամ թէ ինչ գիւղ կամ քաղաք մտանիցեմ կամ թէ էլանիցեմ, գրեսցեմ: Դարցեալ կամ ինչ կամ մանձիլն հարցանելով անունն՝ ոչ թէ մին մարդ, գ կամ դ մարդ կուհարցնեմ անունն՝ կամ քանի աղաջ կայ կամ չկայ կամ մին աղաջ յետ կամ թէ առաջ, ոչ թէ չափելով իմացայ, այլ իմաստուն մարդիկ հարցանելով: Ոչ թէ մին անգամ գնալով այս գրեցի. ռղզ յամի Ագուլաց դուրս գնացի մինչի ռճժգ յամն շուռջ գալով, գնալով, հարցանէլով գրեցի ըստուքն: Գ, դ թղթի վերայ գրած էի, ոմն ըստուք, ոմն սխալ: Ապա ռճժգ յամին կամիվն Աստուծոյ բէրի, նորոյգէցի այսմ դավտարս: Դարցեալ ես անարժան Զաքարիայ, ուր եւ իցէ, էթէ գիւղ, էթէ քաղաք, էթէ ծով, էթէ ցամաք, մինչի ես գնացի ոչ, ականատէս չէլայ, գրէցի ոչ. զերայ իմ գնացած, տէսած տէղն գրեցի, անտէսն ոչ գրեցի: Այս չափըս բավական իցէ:

Դարցեալ ով սիրելի եխպայրք, թէպետ գրածս անշահ այ, ապայ շատ շահավոր է իմացողի: Դարցեալ երես անկեալ պաղատանօք աղաչեմ զձեզ, ով որ հանգդիբիք սմայ կարդալով կամ լսէլով՝ տաք ողորմի, ծիծաղելով, յիմար, տգէտ է եւ յիշելով, վարցն ուղիղ Աստուծոյ դուք առնիցէք, աւուր դատաստանին յիշեալ իցէք:

Դարցեալ, այս մանձիլնէրս որ գրած եմ, ոմն սհաթ է գրած, ոմն աղաճ: Մին աղաճ ճանապարհն ուղտն բ սհաթ գնայ. բ սհաթէն ճանապարհն ուղտով՝ մին աղաճ ճանապարհ է: Սէսխանէն մին աղաճ ճանապարհն մին սհաթէն կու գնայ: Թէ ուղտ, թէ ձի այս գրածէս ոչ թէ կամաց գնայ կամ վռազ. ղարարով: Այսպէս իմացայ. զերայ սհաթ կէր մօտս. ինչ տեղ որ սհաթ չկէր, աղաճ եմ գրած այս ղարարովս, կամ մին մանձիլն մին սհաթ յետ կամ առաջ, կամ մին աղաճ յետ կամ առաջ: Դարցեալ կայ որ բ կամ զ գէղ անց ա կացել, ապա խազած է, զերայ ինչ խազի մեջ որ կայ գրած, այն մին մանձիլ է: Այս ինչ մանձիլ որ գրած է, ուղտի մանձիլնի այ, ձիու չէ: Դարցեալ, ինչ քաղաքի անվան գլխի օ կայ գրած, այն քաղաք է. թէ բերթ, թէ ղասաբայ, գլխին օ նշան կայ գրած. այս ե նշանն: Դարցեալ ինչ տեղ որ այս նշանովս գ խազ կայ գրած, այն տեղն առահտար կամ բաջչի կամ գումրուկչի կայ նստած. այս է:

Անուն Աստուծոյ. առջի մանձիլն այս է. Ագուլաց մինչի Խանաղու կարմունջն՝ մին աղաճ: Խանաղու մինչի Ազատու Դէռ՝ մին աղաջ: Աստի մինչի Էջիքն՝ մին աղաճ: Որ էլաւ գ աղաճ, մանձիլ 1: 1.

Աստի մինչի Լէհրամ՝ դ աղաճ. թէ բարցր գնա Ղառղաբազարն՝ գ աղաճ: 2.
Աստի մինչի Նախջիվան՝ գ աղաճ: 3.
Աստի մինչի Ղարաբաղն՝ դ աղաճ: 4.
Աստի մինչի Շարուր, մեծ գետն անց կենայ, դ աղաճ։ 5.
Աստի մինչի Սադարաք՝ գ աղաճ: 6.
Աստի մինչի Վէտի՝ գ աղաճ: 7.
Աստի մինչի Գառնու գէտն անց կենայ, գ աղաճ: 8.
Աստի մինչի Երեւան բէրդն՝ բ աղաճ: 9.
Աստի մինչի սուրբ Էջմիածին՝ գ աղաճ: 10.
Աստի մինչի Ղարասուն՝ բ աղաճ: 11.
Աստի մինչի Շահրիար՝ գ աղաճ: 12.
Աստի մինչի Աղջայղալի Ղարսու գէտն՝ դ աղաճ: 13.
Աստի մինչի Թիլի բռունն՝ դ աղաճ: 14.
Աստի մինչի Սօգութլար կամ Քէրսու գէտըն՝ դ աղաճ 15.
Աստի մինչի Երաստղն անց կենայ, գնայ Կաղզվան՝ դ աղաջ 16.
Աստի որ գաս, թէ բանդովն գաս, մին Օրթայ ուլումն անց կու կէնան ջուրն. թէ որ բանդովն չգան, բ անգամ Երաստղն անց կենայ, ապայ գայ Օրթայ ուլումն անց կենայ. աղաջ դ: 17.
Աստի գաս, Բաշ ուլումն անց կէնայ, գնայ Զառավխանի դարիվերն անց կենայ, վեր գայ, աղաջ գ: 18.
Աստի գնայ, Մէջիթլու անցկենայ, գնայ Ղարաքիլիսէն՝ աղաջ գ:
Աստի մինչի Ալի-ճակռակ՝ աղաջ գ:
Աստի մինչի Գոմաձոր՝ աղաջ ե:
Աստի գնայ, Չօբան-քօրփին անց կէնայ, գնա Ժաքաբադ՝ աղաջ բ:
Աստի գնայ Հասան-ղալէն՝ մին աղաջ: Աստի գնայ Չօգան-դարէն կամ գնայ Բուլամաջն՝ աղաջ գ:
Աստի գնայ մինչի Դաւա-բօլու՝ աղաջ մին: Աստի գնայ մինչի Առզռում՝ աղաջ կէս կամ թէ մին աղաջ:
Աստի մինչի Իլիջէն՝ աղաջ բ:
Աստի մինչի Ջնիզ՝ աղաջ գ:
Աստի մինչի գնայ, Ջալալ-օղլու կարմունջն անցկէնայ, գնայ Աշ-ղալէն՝ աղաջ դ:
Աստի մինչի Ղզլ-բանդն՝ աղաջ ը:
Աստի մինչի Աղ-դօղանն՝ աղաջ դ: Աստի մինչի Չօվուշ-քօյի՝ աղաջ մին:
Աստի մինչի գնայ Օթլու-բէլն անց կէնայ, գնայ Լօռի՝ աղաջ գ:
Աստի մինչի Սօքմանն՝ աղաջ ե:
Աստի մինչի Կրմրակ կարմունջն անց կէնայ, աղաջ ե:
Աստի մինչի Մարթաքլու՝ աղաջ դ: Աստի մինչի Ղուրդ-բէկն՝ աղաջ մին:
Աստի գնայ Թիքմի բէլն անց կենայ, գէտի վրայ իջնու, աղաջ զ:
Աստի վէր կենայ, գէտովն գնայ, ժը անգամ գէտն անց կէնայ այս կուս, այն կուս, ապա գնայ Զաղափայ՝ աղաջ զ:
Աստի մինչի Ախշահր-օվասի ի գէղն քրդանոց՝ աղաջ զ:
Աստի մինչի Շահնայ-չիմանի՝ աղաջ գ:
Աստի մինչի Ղարայբայիրն՝ աղաջ գ:
Աստի գնայ Բակժէնդրանն՝ աղաջ բ: Աստի մինչի Չօվուշօղլի մազարն՝ աղաջ մին:
Աստի գնայ Ժօղուն-Փէլուդն աղաջ բ: Աստի մինչի Չաթալ ջուրն՝ աղաջ բ:
Աստի մինչի Ղադի-քորփին, ջուրն անց կենայ. աղաջ բ: Աստի մինչի Ալբուզ՝ աղաջ բ:
Աստի մինչի Ալբուզու բէլն անցկենայ, գնայ Չարխի գէղն՝ աղաջ գ:
Աստի մինչի Թողաթ՝ աղաջ բ:
Աստի որ գնայ Ըզմիր՝ Բօզօխու վրայ, այս է. Թողաթու մինչի բէլն անց կենայ, գնայ Թախտաբադ՝ աղաջ գ:
Աստի մինչի Դավաջի-խանի, ձոր այ, աղաջ ե:
Աստի մինչի Սուլու-սարէն՝ աղաջ գ:
Աստի մինչի Գօլն՝ աղաջ գ: Աստի մինչի Ժանղուի գէտն անց կենայ, աղաջ մին:
Աստի մինչի Ղարաղզն՝ աղաջ ե:
Աստի մինչի Իմրայխօռ՝ աղաջ բ: Աստի մինչի Ժազիլու-դաշն՝ աղաջ բ:
Աստի մինչի Օդան՝ աղաջ բ: Աստի մինչի ձորի գ աչկէ կարմուրջն՝ աղաջ մին:
Աստի մինչի Սարուլարն՝ աղաջ գ: Աստի մինչի Ղարա-սուն՝ աղաջ մին:
Աստի մինչի Օզբակլարն՝ աղաջ գ. ոմն Ղուիլար կասին:
Աստի մինչի Թափալու-քօյի՝ գ աղաջ: Աստի մինչի Ղուրդ-բաշն՝ աղաջ մին:
Աստի մինչի Ղարա-դուրաղն՝ աղաջ բ: Աստի մինչի բէլն անց կենայ, գնայ Մուճուռն՝ աղաջ մին:
Աստի մինչի Քասի-քօրփու ժգ աչկէ կարմունջն՝ աղաջ դ:
Աստի մինչի Բազրկանլու՝ աղաջ դ:
Աստի մինչիՉըղնաղլ՝ աղաջ գ:
Աստի մինչի Աջի-սուն կամ աղպիւրն՝ աղաջ զ:
Աստի մինչի Դուզլաղի բէլն՝ աղաջ մին: Աստի մինչի Չոփլարն՝ աղաջ ե:
Աստի մինչի Ուզնլու՝ աղաջ դ:
Աստի մինչի Աղսախ-ղադին՝ աղաջ գ:
Աստի մինչի ջվլիկն՝ աղաջ մին: Աստի մինչի Մաղարեն, ոմն Թոփաջ կասին, աղաջ ե:
Աստի մինչի Ուզուն-սու, ոմն Ղարասու կասի, աղաջ գ:
Աստի մինչի Չալդուքլարն՝ աղաջ գ:
Աստի մինչի Ժարում-դամն՝ աղաջ գ:
Աստի մինչի Չարդաղն՝ աղաջ բ: Աստի մինչի Բօլավդին՝ աղաջ դ:
Աստի մինչի Սուրմանիայ, ոմն Սլէյման-քոյի կասին, աղաջ դ:
Աստի մինչի ջվլիգի մին աչկէ կարմունջն՝ աղաջ բ: Աստի մինչի Ղարա-հիսարն՝ աղաջ մին:
Աստի մինչի Գօլն՝ աղաջ բ: Աստի մինչի Բալ-Մահմուդն՝ աղաջ մին:
Աստի մինչի Գունայու աղպիւրն՝ աղաջ դ:
Աստի գնայ, բէլն անց կենայ, գնայ Չօռումխանի՝ աղաջ ե:
Աստի գնայ, Փանասու գետն անց կենայ, աղաջ բ:
Աստի մինչի Ղաբախլալն՝ աղաջ բ:
Աստի գնայ Ղուշաղի տակի մին աչկէ կարմունջն՝ աղաջ գ:
Աստի մինչի Ինայ՝ աղաջ դ:
Աստի մինչի Ժաղլու-բօղազի քօռ ախպիւրներն՝ աղաջ զ:
Աստի գնայ, բէլն անց կենայ, գնայ մեծ գետն անց կենայ, գնայ գեղն՝ աղաջ զ:
Աստի մինչի Ալաշահրն՝ աղաջ բ:
Աստի մինչի ջաղացներն զ գետ կայ, անց կենայ գնայ ջաղացանին՝ աղաջ է:
Աստի մինչի Սարթու կարմունջն՝ աղաջ բ:
Աստի մինչի Դրղութն՝ աղաջ ե:
Աստի մինչի Նիֆու վերի գէչիկն՝ աղաջ դ. զերայ գ անգամ գէտն անց կու կէնայ, գնայ վերի գէչիգն՝ աղաջ դ:
Աստի մինչի չինարի ծառի տակի հորերն՝ աղաջ բ:
Աստի գնայ, բէլն անց կենայ, գնայ Փօնղարբաշին՝ աղաջ բ:
Աստի մինչի Իզմիր քաղաքն վայելուջ՝ աղաջ մին:
Որ էլաւ Թողաթու մինչի Իզմիր ուղտի մանձիլ խա, որ կանի աղաջ ճ, կբ:

Դարցեալ յամի ռճէ սեփտեմբէրի ժթումն որ ես Աղամիրի որդի Զաքարիայ Իզմիրումն Աստուծով մտայ ֆալամիկի նավի Մարքանդ Լիռը. Աստուած առաջնորդի, գնաք Վենէտիկ քաղաք, որ է աննման:

Այս է միլն, որ կայ գրված. թէ կամիս գիտել, թէ միլն որչափ է, մին միլ ու կէսն մին աղաջ հսաբ կանէն. այս ղարարովս է:

Դարցեալ Իզմիրէն չուրի Վենետիկ, որ կանի ռըճծ միլ այ. ղարէն այս է:

Իզմիրէն չուրի Սանջախ-բուռունն ժբ միլ այ: Աստի մինչի Ղարայ-բուռունն՝ իը միլ այ: Աստի մինչի Մունթու-բուռունն՝ դճի միլ այ:

Աստի մինչի Զանթու ադէն ... միլ այ: Աստի մինչի Քօփրուզի ղարէն ... միլ այ: Աստի մինչի Տօպրայ-Վենատիկի ղարէն ... միլ այ: Աստի մինչի Ղադրու ղարէն ... միլ այ: Աստի մինչի Վենատիկին բօղազի ղարէն, որ է Մալամուկ ... միլ այ: Աստի մինչի Վենայտիկ ... միլ այ:

Դարցեալ Վենետիկեն որ Ղարադան գնացի Յօլանդիայ, որ է Ամսրդամ, այս է քաղաքն ու մանձիլն ու աղաջն: Դարցեալ այս մանձիլներս ձիու մանձիլ այ, զերայ որ չափարի պէս կքշեն, մին սհաթէն ճանապարհն մին աղաջ է: Այս է առաջի մանձիլն. մին՝ անուն Մեստրայ՝ մին աղաջ:

Աստի մինչի Տարավիզ՝ աղաջ գ: Աստի մինչի Ֆօնսօլայ՝ աղաջ դ: Ամէն քաղաք այ: Մանձիլ բ:

Աստի մինչի բօղազի բ. բէրթն՝ աղաջ դ. զերայ Ֆօնսօլայ որ դուրս գաս, մինչի բ բէրդն գետն ի վեր կու գայ: Այս գետս Պատվու գետն այ: Բ. բէրդէն չուրի Ըսպէտելօթօ քաղաքն՝ աղաջ դ, մանձիլ գ: Այս քաղաքս եփրայդօլին երկիրն է: Վենէտիկցու հողէն դուրս ելանք:

Աստի մինչի Տրենթայ քաղաքն՝ աղաջ գ: Այս ղունաղումս Լիկօրնու ճանապարհ կու ջոկվի: Դարցեալ աստի մինչի բողազի տախտակէ կարմունջն՝ կշտին քաղաք, անուն Լաւիս, մանձիլ դ, աղաջ ե:

Աստի մինչի միուս տախտակէ կարմունջն՝ բօղազին կշտին քաղաք մեծ, անուն Բուլզան, մանձիլ ե, աղաջ թ:

Աստի մինչի մեծ քաղաք, անուն Լճուզայ, աղաջ գ: Մինչի այս քաղաքս ե փէտայկարմունջ կայ: Այս քաղաքէս մինչի Բայսարընդարաւն՝ աղաջ դ, մանձիլ զ:

Աստի մինչի Ըշտէրսըն քաղաք, աստի մինչի սարի տակն, աստի մինչի Ըշտօնս քաղաք՝ աղաջ ը: Մանձիլ է:
Աստի մինչի Ըսպրուկ մեծ քաղաք, աստի մինչի Սէէֆել գէղն՝ աղաջ ը: Մանձիլ ը:
Աստի մինչի Միթէբօլթ, ղասաբայ է, աստի մինչի Ամրգն գէղն՝ աղաջ է: Մանձիլ թ:
Աստի մինչի Սօնգայ քաղաք, աստի մինչի Տէնքլինայ գէղն՝ աղաջ ը: Մանձիլ ժ:
Աստի մինչի Լանցպերկ քաղաք, աստի մինչի Անգուստ քաղաք է մեծ, աննման, աղաջ թ: Մանձիլ ժա:
Աստի մինչի Դունըվերթ քաղաք, աստի մինչի Էբըմարք գեղն, աղաջ ը: Մանձիլ ժբ:
Աստի մինչի Էթիմն, ղասաբայ է, աստի մինչի Կինիկսօֆն, գեղ այ, աղաջ թ: Մանձիլ ժգ:
Աստի մինչի մին բէրթ, աստի մինչի մին բէրթ, աստի մինչի Կիսլինգն, գէղ այ, աղաջ թ: Մանձիլ ժդ: Ամէն ձոր այ, խաղողի իքան:
Աստի մինչի Հափ բէրդն, աստի մինչի Սիմրիկ գէղն՝ աղաջ ը: Մանձիլ ժե: Այս ամէն իքի այ խաղողի:
Աստի մինչի մին բէրթն բաբաթ, աստի մինչի մին բէրթ, անունն Բիսիսօն, աստի մինչի մին բէրթ, աստի մինչի Նիգրկ գէղն՝ աղաջ ը: Մանձիլ ժզ:
Աստի մինչի Միդլբօրկ քաղաք, առջեւն մեծ գետ այ գնում. այս գէտս գնում այ Ամսրդամ. ձորեր այ, իքանանի է. աստի մինչի մին ղասայբայ, անուն Օբրբօրկ, աստի Կարաւզհաւզն քաղաք. կէսն նէ, կէսն ավեր է, աստի մինչի Բօպաւզն քաղաք՝ աղաջ է: Մանձիլ ժէ:
Աստի մինչի մեծ քաղաք, անունն Ֆռանգֆօռթ, մեծ գետ քաղաքի միջովն գնում. ես կողմ, են կողմ դուգան բազար. այս գետս գնում այ Ամսրդամ, որ ջրովն դ օրեն կու գնայ Ամսրդամ. աստի մինչի մին բէրթ, անունն Կինիկիսդէն՝ աղաջ ը: Մանձիլ ժը:
Աստի մինչի Կամրի, բէրթ, աստի մինչի Լիմբօրք քաղաք, աստի մինչի մին ջվլիկ՝ աղաջ թ: Մանձիլ ժթ:
Աստի մինչի մին բէրթ, աստի մինչի Բարգուշ գէղն՝ աղաջ թ. Մանձիլ ի:
Աստի մինչի մին ջվլիկն՝ աղաջ ը: Մանձիլ իա: Այս ղունաղումս բ, գ քաղաք կայ, հեռու կմնայ:
Աստի մինչի մին բէրթ, մեծ գետն առջեւն գնում. թէ մարդ, թէ ձի գամով անց կացանք են կողմն, ի քաղաքն Կուլինայ. այս գետիս վերայ գամի այ շինած. գամուն միջումն ջաղացանի բանի չարխով. աստի մինչի մեծ գետս մին ել անց կու կենայ նավով. աստի մինչի Օդումբախ գեղն աղաջ է: Մանձիլ իբ:
Աստի մինչի Տիսիլդօվ քաղաք. մեծ գէտն առջեւն գնում. աստի մինչի մին բերթ. բէրթի կշտին նավով գետն անցկացաք. աստի մինչի Ժուվանդօշտ գեղ՝ աղաջ թ: Մանձիլ իգ:
Աստի մինչի Ըռեմբարկ քաղաք. այս քաղաքս ֆէլամիկին է. զերայ եփրադօլին երկրէն դուրս էլանք, ընգաք Ֆէլամիկի երկիրն. աստի մինչի Զանթայ, աստի մինչի մեծ վանք մանաստիլն, աստի մինչի մեծ գետ ափն, գետն նավով անցկացանք, մտանք ի քաղաքն Ամռիք, աղաջ ը: Մանձիլ իդ:
Աստի մինչի մեծ գետ ափն. գետն նավով անցկացաք. աստի մինչի Առնիմ քաղաք, աստի մինչի Լօնթրայ գէղ՝ աղաջ թ: Մանձիլ իե:
Աստի մինչի Ամըսֆօրթ քաղաք, աստի մինչի Ներդին քաղաք, աստի չուրի Ամսրդամ խայավան այ ջրով, որ նավ կու գնայ, կուգայ. աստի մինչի Մօըն քաղաք, աստի մինչի Ամսրդամ քաղաք, որ է աննման, չկայ սորայ նման. աղաջ թ: Մանձիլ իզ:

Եւ Քրիստոսի փառք յաւիտեանս ամէն: Որ էլաւ Վենէտիկէն չուրի Ամսրդամ աղաջ ճղե, մանձիլ իզ. այս է:

Դարցեալ Ամսրդամու որ գնաս Հառլօ, մեծ քաղաք է, բ սահաթէն ճանապարհ է. մարդն կու մտնու ղայիղն, ղայիղն ձի կու քաշէ ջրի վերայ:

Դարցեալ Հառլօի յետ որ գնաս, Լէյկդայ քաղաք է. բ սհաթէն ճանապարհ է այլվի ղայիղով. ղայիղն ձի կու քաշէ:

Դարցեալ Լէյկդու որ գաս Ամսրդամ, դ սհաթէն ճանապարհ է. ղայիղով գնան ու գան. ղայիղն ձի կու քաշէ:

Դարցեալ Ամսրդամու ծովով որ գաս Լիկօրնայ, այս է լէյկն, այս է քաղաքն, այս է ծովն ու ցամաքն, որ կայ կարգաւ գրած: Ոչ թէ ես իմ կամով գրեցի. ամէն օր քափուդանն կու հարցնէիմ, կու գրեմ. զերայ ը ամիս ծովու վերայ կացայ. այս է:

Դարցեալ այս է: Ամսրդամու ծովով որ գաս Լիկօրնայ, այս է. Ամսրդամու մինչի Յանգուզ քաղաք՝ ը լէյգ այ, զերայ մին լէյգն ե տալիանու միլն է: Աստի մինչի Թէսիլ քաղաք՝ ժ լէյգ այ: Դարցեալ ինչ մեծ մեծ նավ որ կայ, Թէսիլումն կու բառնան, զերայ Ամսրդամու մինչի Թէսիլն ծովն երես այ, մեծ նավ բարձած գնալ չէ. մանդր նավեր, թէթեւ նավեր կու գնան. այս է: Դարցեալ Թէսիլու մինչի բօղազն դուրս ընի, վատ տէղ այ, դժար. բ սհաթէն ճանապարհ է: Այս բօղազէն յետ չուրի Ընկլիզու ղարէն՝ լգ լէյգ այ: Դարցեալ Ընգլէթեռին յետ մինչի են գլխի ցամաքն՝ ղ լէյգ այ. զերայ Ամսրդամու մինչեւի աստ ցամաքէն հեռանալ չէ. եսոր դէնն ապա ընկաւ օվկէանոսի մեծ ծովն, որ մինչի Պուռտուկալն այլ ցամաք չէ երեւիլ ոչինչ: Դարցեալ Ինգլիզու ցամաքէն չուրի Պուռտուկալու բ բէրդն երեւի, ճձբ լէյգ այ: Դարցեալ Պուռտուկալոյ չուրի Իսպանիայ ի քաղաքն Կալիս իզ լէյգ այ, զերայ Թէսիլու ջուր, խորակ վեր կունին մինչի աստ. այլ դուրս գնալէ տէղ չկայ: Դարցեալ Ժէյգիդունի նավերն Կալիս կու բառնան, Կալիս կու դադարկացնեն. այլ տեղ չկայ. այս քաղաքս Իսպանօլի այ, մեծ կղզի է:

Դարցեալ Կալիսու մինչի Սանթու բօղազն ժբ լէյ այ, զերայ բօղազն անչափ լեն այ, որ մէկ մէկի թօփ չի հասնուլ, մին կողմն Իսպանիայ է, մին կողմն՝ մաղրուբն է Ջզայիր: Ամսրդամու որ գաս, Իսպանիայ ձախ կու մնայ, Ջզայիրն աջ կու մնայ:

Դարցեալ Սանթու բօղազէն մինչի Մալիկայ քաղաքն ժը լէյգ այ. այս այլ Իսպանօլ այ: Դարցեալ Մալիկու մինչի Ալիկանթայ քաղաքն հ լէյգ այ. այլ Իսպանօլի այ:

Ալիկանթու մինչի ժ լէյգն գ գէրմակ ադէնի կայ, որ աղու զէյթուն դուրս կու գայ. այս ել Սպանօլի այ:

Զերայ այս գ ադէնոց դէսն Իսպանօլի ել երկիր չկայ, Ֆռանգսիսի երկիր այ, ամա հէռու կու մնայ:

Դարցեալ այս ադէնոցս չուրի Լիկօրնայ ճղ լէյգ այ: Դարցեալ Ամսրդամու գալիս առաջ Կուրծք կու երեւի: Դարձեալ Կուրծքու մինչի Լիկօրնայ ե գերմակ ադէնի կայ. ամայ թէ Կուրծք, թէ ադէնին, Ամսրդամու գաս Լիկօրնայ, ամէնն աջ կողմն կու մնայ. այս է:

Որ ելաւ Ամսրդամու մինչի Լիկօրնայ ջամն զճծբ լէյգ, որ կանի տալիանու գռբճկ միլ. այս է:

Դարցեալ Լիկօրնու որ դուրս ընիս, գաս Իզմիր, այս է. յառաջ Պուրտու ֆրար կու երեւի, յետով Պուրտը Լունկ, յետով Մունթը Քրիս, որ սար է: Դարցեալ Մունթը Քրիս մին բարձր սար է, տեսիլք է տեսվել, վասն այն։ Դարցեալ Լիկօրնու մինչի Մունթը Քրիս ճի միլ է:

Մունթը Քրիսի մինչ Ժանար-դաղն դճլ միլ է: Դարցեալ Ժանա-դաղն է գերմակ սարեր այլ ծովի միջում. մեծ սարն Աստուծոյ հրամանաւ սարն այրում է. ծուխն երեւի:
Դարցեալ Ժանար-դաղու մինչի Միսինայ ծ միլ այ: Միսինայ մեծ ադայ է, որ պտուտն էճ միլ այ. այս ադէս ել Իսպանօլի այ:
Դարցեալ Միսինու բօղազն որ դուրս ընիս, մինչի Մունթու բուռունն եճծ միլ այ:
Դարցեալ Հալաբ գնացողն Մունթը-բուռունումն կու ջոկվի, գնայ դէպի աջ կողմն, գնայ Հալաբ:
Դարցեալ Մունթու-բուռնու մինչի Չուխայ-ադէն լ միլ այ:
Չուխայ-ադին մինչի Սաղզն գճի միլ այ. Սաղզն ադայ է:

Սաղզին մինչի Ղարա-բուռունն հ միլ այ: Ղարա-բուռունին մինչի Սանջաղ-բուռունն իը միլ այ: Դարցեալ Սանջախ-բուռունին մինչի Իզմիր ժբ միլ այ:

Դարցեալ Լիկօրնու որ գաս Իզմիրն, Պուրտու Ֆրար, Պուրտու Լունգ ձախ կու մնայ, Մունթը Քրիս աջ կողմն կու մնայ: Դարցեալ Ժանար-դաղն ադէնովն ամէն աջ կողմն կու մնայ: Դարցեալ Միսինայ աջ կողմն կու մնայ Իզմիր եկօղին: Դարցեալ Իզմիր եկօղին Մունթը-բուռունն ձախ կողմն կու մնայ: Դարցեալ Չուխայ-ադէն ադայ է, կամ ձախ կու մնայ, կամ աջ: Դարցեալ Իզմիր եկօղին Սաղզն աջ կողմն կու մնայ: Դարցեալ Իզմիր եկօղին Միտիլի ձախ կողմն կու մնայ: Դարցեալ Լեկորնայ որ գաս Իզմիր, որ էլաւ ջամն ռզճժ միլ այ: Որ Ամսրդամու չուրի Իզմիր որ կանի ջամն տալիանու միլ դռըճհ միլ, որ է 4870 միլ. այս է: Միլն բ աղաջ է: Դարցեալ որ ցամաքով գնացի, ծովով եկի. այս է:

Դարցեալ Իզմիրէն որ գաս Բուրսա, այս է մանձիլներն: Իզմիրէն գաս Մանասիայ:
Աստի Բալամուդն:
Աստի Բաշքալամայ:
Աստի Ղուռու-գօլչուկն:
Աստի Մանդահօր:
Աստի Սուսըղրի:
Աստի Ուլուբադ:
Աստի Թախտալու:
Աստի Բուրսայ:
Դարցեալ Բուրսու մինչի Մօդանիայ՝ աղաջ բ: Մօդանիայ կու մտնեն նավ, գնան Ըստամբօլ:
Դարցեալ Թօղաթու որ ջոկեն, գնան Ըստամբօլ, այս է:
Թողաթու գաս մինչի Ղոյ-բաշին՝ աղաջ դ:
Աստի մինչի Թուրխալ՝ աղաջ գ:
Աստի մինչի Չանգալու բելն՝ աղաջ մին: Աստի մինչի Այնա-բազար՝ աղաջ բ:
Աստի մինչի Ամասեայ՝ աղաջ գ:
Աստի մինչի Մարզվան-օվասի, ի գէղն Ժօղուրդ-քոյի՝ աղաջ գ:
Աստի մինչի Հաջի-քոյի՝ աղաջ գ:
Աստի մինչի Դիրաքլու բելի՝ աղաջ մին: Աստի մինչի Օսմանջուգի կարմունջն՝ աղաջ բ:
Աստի մինչի Սարմաշուղ-ղայէն կամ Հաջի-Համզէն՝ աղաջ բ:
Աստի մինչի Դալու-դարվազի գետն անց կենայ՝ աղաջ բ:
Աստի մինչի Քաֆար-բելի՝ աղաջ մին: Աստի մինչի Թօսիայ՝ աղաջ բ:
Աստի մինչի Ինքոյի՝ աղաջ դ:
Աստի մինչի Ղարա-ջօրանն՝ աղաջ գ:
Աստի մինչի Չարքազլարն՝ աղաջ գ:
Աստի մինչի Համամլուի բօղազն՝ աղաջ բ: Աստի մինչի Բայնդրլու՝ աղաջ բ:
Աստի գնայ, բելն անց կենայ, գնայ Գառադայ՝ աղաջ դ:
Աստի գնաս ... -բելի, անց կենայ, գնայ Չաղագօլի՝ աղաջ գ:
Աստի մինչի Պօլիայ՝ աղաջ գ:
Աստի մինչի Դագրման-դարասի՝ աղաջ դ:
Աստի մինչի Մտռլու՝ աղաջ գ:
Աստի մինչի Չովուշ-քոյի՝ աղաջ գ:
Աստի մինչի Թօրբաչիլարն՝ աղաջ գ:
Աստի մինչի Դարախչիլարն՝ աղաջ գ:
Աստի գնայ, բելն անց կենայ, գնայ Գէվիայ կարմունջն անց կենայ, գնայ Գէվիայ՝ աղաջ դ: Բուրսու ճանապարհն աստ կու ջոկվին:
Աստի մինչի Սաբունչին՝ աղաջ գ:
Աստի մինչի Ըզմիտն՝ աղաջ դ:
Աստի մինչի Գայգայ-բիզ՝ աղաջ դ:
Աստի մինչի Ղարթալն՝ աղաջ գ:
Աստի մինչի Ուսկուդարն՝ աղաջ գ:
Աստի նստի նավ, բ սհաթէն գնայ Ըստամբօլ:
Թողաթու մինչի Ըստամբօլ, որ կանի ջամն լ մանձիլ. այս է:

Դարցեալ Գեվիայ որ ջոկեն, գնան Բուրսայ, այս է մանձիլն: Գեվիու գաս Մայքայչիլարն՝ աղաջ գ:
Աստի մինչի Այարջին՝ աղաջ գ:
Աստի մինչի Ժէգի-շահրն՝ աղաջ գ:
Աստի մինչի Քաստանայլարն՝ աղաջ դ:
Աստի մինչի Բուրսայ՝ աղաջ գ:

Դարցեալ Բօլիու որ ջոկէն, խանդակին ճանապարհովն գնան Ըստամբօլ, այս է մանձիլն. Բօլիու գաս ............................................................................................ Դարցեալ Օսմանջուկեն որ ջոկէս, գաս Դալու-քիրազին վերայ. Օսմանջուկէն գաս Համամլու՝ աղաջ դ: Աստի գաս դարավիրի տակի գեղն՝ աղաջ դ: Աստի գաս Դալու-քիրազին ղարշուի գեղն՝ աղաջ դ: Աստի գաս Ամասիայ՝ աղաջ գ. զերայ Դիրաքլու-բելն չտեսնուն:

Դարցեալ Չիման-բելու ճանապարհն այս է, որ Օթլու-բելումն կու ջոկեն. Օթլու-բելեն մինչի Չամռլու՝ աղաջ գ:
Աստի մինչի մեծ գետի կարմունջն անց կենայ, աղաջ գ:
Աստի մինչի մեծ չիմանն, բելի գլուխն՝ աղաջ գ:
Աստի մինչի Օլուխլու-Փունղարն՝ աղաջ գ:
Աստի մինչի Ղարայ-Ժաղուբի գետի կարմունջն անցկենայ՝ աղաջ գ:
Աստի մինչի բօղազն, հայի գեղ կայ, հեռու է, աղաջ գ:
Աստի մինչի Աղ-շահր-օվասի, ի գեղն քրդանոց՝ աղաջ դ. այս է: Ընկաւ մեկն ճանապարհն:

Դարցեալ թէ որ ձորովն գնան, այս է: Քրդանոցէն գաս Ղօլայ-հիսար՝ աղաջ գ. ամայ բանդեր այ: Աստի գաս Հաջի-Մուրադի բերդն՝ աղաջ գ: Աստի գաս Մուրդասինու տակն՝ աղաջ գ:

Աստի գաս, բելն անց կենան, գան Չօվուշ-օղլի մազարն՝ աղաջ ե. այս է: Ընկաւ ձորն Թոզանլու:

Երեւանայ գնաս Ղարսու վերայ, որ գնայ Առզռում, այս է: Յառաջ Երեւանայ գնայ մինչի Եղվարթ՝ աղաջ դ:
Աստի մինչի Բաշ-ապարան, աղաջ դ:
Աստի մինչի Ալանգազի սարի կուշտն՝ աղաջ գ:
Աստի մինչի մեծ գետին վերայ Ղարսու՝ աղաջ դ:
Աստի մինչի Ղարսու բերթն՝ աղաջ գ:
Աստի մինչի Գումբէթն՝ աղաջ գ:
Աստի մինչի Դօշ-ղայէն՝ աղաջ գ:
Աստի մինչի Քօրօղլու բերթի կուշտն՝ աղաջ դ:
Աստի մինչի Խարաբա գեղին կուշտն գետին վրայ՝ աղաջ դ:
Աստի մինչի Ժաքաբադ կամ Հասան-ղալեն՝ աղաջ դ:
Աստի մինչի Չօգան-դարէն կամ Բուլամաջն՝ աղաջ գ:
Աստի մինչի Առզռում՝ աղաջ գ:
Դարցեալ Ագուլաց դուրս ընիս, որ գնաս Ըսպհան, այս է մանձիլներն:

Ագուլաց մինչի Երաստղն անց կենայ, աղաջ մէկ: Աստի մինչի Պզտիկ Իրու՝ աղաջ մէկ:
Աստի մինչի Հազրա-Մէջիթն՝ աղաջ մին: Աստի մինչի Լիլաւ՝ աղաջ բ:
Աստի մինչի Հաջիլարն՝ աղաջ բ: Աստի մինչի Մեծ Իրու՝ աղաջ բ:
Աստի մինչի Գիվրու սարի գլուխն՝ աղաջ մէկ:
Աստի մինչի Մուժումբար՝ աղաջ բ:
Աստի մինչի Սառ՝ աղաջ մին: Աստի մինչի Թարվեզու մեծ կարմունջն՝ աղաջ բ: Աստի մինչի Թարվեզ՝ աղաջ մէկ:

Դարցեալ Թարվեզու որ գնաս Ըսպհան, առաջի մանձիլն այս է: Թարվեզու մինչի Վասմինջ՝ աղաջ գ:
Աստի մինչի Շիբլու քարվանսարէն՝ աղաջ բ: Աստի մինչի Հաջի-աղէն՝ աղաջ գ:
Աստի մինչի Դիվիթլարն՝ աղաջ զ:
Աստի մինչի Թուրքմանն՝ աղաջ դ:
Աստի մինչի Միանայ՝ զ:
Աստի մինչի Ղափլանթու՝ աղաջ մին: Աստի մինչի Սարչամն՝ աղաջ ե:
Աստի մինչի Նէքպայ ...

Աստի մինչի Զանգուն՝ աղաջ ... Աստի մինչի Շահու քարվանսարէն՝ աղաջ ... Աստի մինչի Ղարայբուլաղն, որ է Սուլթանիայ, ամա քաղաքն հեռու այ ...
Աստի մինչի Յիայ:
Աստի մինչի Ղօռայփասին:
Աստի մինչի Խիարայ:
Աստի մինչի Սակզավայ:
Աստի մինչի Արասանկն ... Աստի մինչի Հջիբն:
Աստի մինչի Դանգն:
Աստի մինչի Սավայ:
Աստի մինչի Ջաֆարաբադ:
Աստի մինչի Ղում:
Աստի մինչի Ղասում:
Աստի մինչի Սինսին:
Աստի մինչի Քաշան:
Աստի մինչի Ղօհռու:
Աստի մինչի Աղա-Քամալն:
Աստի մինչի Մուչայխառ:
Աստի մինչի Գազ:
Աստի մինչի Ըսպհան:

Դարցեալ Քաշանայ որ գնաս, Նաթանձու վերայ գնաս Ըսպհան, այս է մանձիլն: Քաշանայ մինչի… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . կու գնան. կայ որ գնալ չեն:

Ջուղայու մինչի Ղառղա-բազարն՝ մին աղաջ: Աստի մինչի Նախջիվան քաղաք՝ գ աղաջ. ըռահտար կայ: 4:

Նախջիվանայ մինչի Գօզչի-ղալասի մինարէն՝ մին աղաջ: Աստի մինչի Ղարաբաղի քարվանսարէն՝ բ աղաջ: 3:

Ղարաբաղէն մինչի Ղարաբաղի ջուրն ու գօլն՝ բ աղաջ: Աստի մինչի Շարուր Խալիֆայ-քանդին՝ մին աղաջ: 3:

Խալիֆու-քանդէն գետն անց կենայ, գնայ Նորայշինիկու գեղն՝ կէս աղաջ: Աստի մինչի Քօռ-բուլաղն՝ բ աղաջ: Աստի մինչի Սադարագ՝ մին աղաջ: 3:

Սադարաքու մինչի Բռունն՝ կէս աղաջ: Աստի մինչի Գումբազի Ղրխ-այաղն՝ մին աղաջ: Աստի մինչի Ղենարն՝ մին աղաջ: 2:

Ղենարէն մինչի Վեթու գետն՝ մին աղաջ: Աստի մինչի Աղ-բռունն՝ մին աղաջ: Աստի մինչի Դվին՝ մին աղաջ, կամ Արդաշէր: Աջ գնաս, Դվին է, ձախ գնաս, Արդաշեր այ, որ է Թօփրայ-ղալէն: 3:

Դվինու մինչի Գառնու գետն՝ կես աղաջ: Աստի մինչի Աղ-ժօխուշի գլուխն՝ մին աղաջ: Աստի մինչի Երեւան՝ մին աղաջ: 2:

Թարվեզու մինչի Ջուղայ՝ ժթ աղաջ:

Ջուղու մինչի Երեւան՝ իա աղաջ: 40:

1126 դեկտեմբերի ժը ումն Թարվեզ ես Աքուլեցի մղդսի Աղամիրի որդի Զաքարէս գնացի Մարաղայ: Մարաղու խան էր Աղայ-խանի տղայ Յուսէնղուլի-խան: Այս խանս Ադիլբէջանայ վէզիր Միրզայ-Իբրահիմի աղջիկն է առած կին: Այս երկիրս մուղագամ շատ ել այ, շատ լաւ երկիր, բարելի: Այս երկրումս լաւ բրինձ կնի, որ Հնդստանու բրինձին յօքում կանի, որ չուրի Ըսպհան կու տանին արմաղան: Լաւ բամբակ, շատ չամիչ, շատ դօշաբ, շատ անթիւ թութուն դու կու գայ այս երկրիս: Այս երկրիս ելն կու գնայ Սահանդ-դաղի: Սահանդու դ գետ այ գալիս այս երկիրս, որ ամէն գետ Երասղինանէ սհալ պակաս է: Թարվեզու որ դուս կու լինիս, դէպ յարաւ գնաս: Գնալով շրջի, գայ յարեվել Մարաղայ: Ծովն աջ կողմն կու մնայ: Մեծ ծով այ, ծովի միջումն մեծ սար կայ: Այս ծովիս ջուրն շոր այ, ձուկն չկայ մէջն: Ծովի քնարն այնչափ ջիմջիմայ է, ջագան, սասլուղ, որ մարդ կարիլ չէ ծովին մօտանալ: Թարվեզու թէ այս երկիրներս խասիլ կու բերէն, ամէն Մարաղու երկրումն կու գործէն: Այս ծովիս մէկ կողմն Ուրմի այ, մէկ կողմն Թարվեզ ու Մարաղայ է: Այս ծովիս մեծութիւն այնպէս այ, որ մին ձիաւոր ժ օր անջախ պտուտ գայ: Ահայ մանձիլ գրեցի. այս է:

Թարվեզու մինչի Ըռասուվան գեղն՝ մին աղաջ: Այս գեղս ձախ կու մնայ: Տէղս ըռահտար կայ: Աստի մինչի Սարդարու՝ մին աղաջ. ղասաբայ է: 2:

Սարդարու մինչի Ըռստամաբատ՝ գ աղաջ: Ըռստամայբադ ասելն այս է, որ Ըռստամ-խանն տէղս ամարաթ է շինած, կու գայ տէղս ավ: Լավ չիման այ: Տէղս ըռահտար կայ: 3:

Աստի մինչի Քահրիզն՝ մին աղաջ: Տէղս բ ճանապարհ կու բաժանէ. մինն աջ կու գնայ Գօվգան, ձախ կու գնայ Տուխուրղան: Աստի մինչի Գօվգան՝ բ աղաջ. ղասաբայ է: 3:

Գօվգանու մինչի Աժդահայ-դարասի՝ կէս աղաջ: Շատ ձոր այ, բ կողմն քար. հարամբանոց տեղ այ: Աստի մինչի Խանիան՝ ե աղաջ ու կէս. ղասաբայ է: 6:

Խանիանու մինչի կշտի գետն, մին աչկէ կարմունջն՝ կէս աղաջ: Աստի մինչի Ղարայ-բուռունլարն՝ մին աղաջ: Աստ է սինօռն: Մինչի աստ Թարվեզու խանի երկիրն այ: Աստի վայր՝ Մարաղու խանին է: Տէղս Մարաղու խանին ըռահտար կայ:

Ղարայ-բուռունլարին մինչի Ալղոյի գեղն՝ աղաջ բ: Աստի մինչի Խուրմազատ գեղն՝ աղաջ մին: Աստի մինչի Ըռասաթն՝ աղաջ մին: Աստի մինչի Մարաղայ՝ աղաջ մին: Այս Ըռասաթս այս է, որ մին մեծ թափայ է, քար: Քարն ծակել են, մտել մէջն, մաղարայ, օթախնի շինած յին ժամանակաց: Ոմն ֆռանգի վանք կասին, ոմն թագաւորի ամարաթ կասին. Աստուած գիտէ:

Թարվեզու մինչի Մարաղայ քաղաքն՝ ջամն ժթ աղաջ ու կէս:

Դարցեալ Ըռստամաբատու կշտին Քահրիզին մինչի Տուխուրղան՝ բ աղաջ: Տուխուրղան մեծ ղասաբայ է. կ տուն հայ կայ, մին լաւ եկեղեցին ունին: Լաւ տէղ այ. շատ թութուն դուս կուգայ: Ես Տուխուրղան Թարվեզու խանին այ:

Տուխուրղանու մինչի կշտի մեծ գետն, ե աչկէ կարմունջն՝ կէս աղաջ: Աստի մինչի Սօմայ, հայի գեղն՝ ե աղաջ: Այս գեղիս կշտին մեծ գետ ունի, ե աչկէ կարմունջ ունի: Սօմայու մինչի Մարաղայ՝ դ աղաջ:

Տուխուրղանու կու գայ Խուրմազատ գեղն, կու խասնի ճանապարհն: Տուխուրղանու վերայ գնաս Մարաղայ, ճանապարհն սար այ, դար ու դուս. Գօվգանու վերայ՝ դուզ այ. բ աղաջ ավել սհալ է:

Դարցեալ Թարվեզու որ գաս Սարդարու, Սարդարու որ գաս Ըռստամաբատ, թէ Մամաղան, թէ Խոստրով-շայ, թէ Ուսկու, այս գ գեղս ամէն ձախ կու մնայ: Այս է, որ ես Աքուլեցի Զաքարէս գրեցի: