Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յամի ՌՃԺԳ յունվարի մէկումն Ագուլիս ես Զաքարիայ, իմ եխպայր Սիմոն այսօր Ագուլաց դուրս էլաւ, որ Մուղանու վերայ գնաց Շամախի, որ Նաջաֆղուլի խանին յետ հսաբն կտրի, զառավխանին, կամ թէ այլ:

Յունվարի զ, տրէ բ, արամ իբ, օրն չորեքշաբթի, Ագուլիս ես Զաքարիայ այսօր ջրաւրհնիք արարի Աստուծով:

Յունվարի ժումն որ թագավորի հրամանաւ սադրուն մարդ եկաւ, Հայաստանայ ամեն եկեղեցին թէ վանք գազով չափեցին, բարցրութիւն, լայնութիւն, երկայնութիւն, այսօր Ագուլաց դուրս ելան, գնացին:

Ապրիլ ժ, մէհէկի է, շամս իաումն Ագուլիս ես Զաքարիայ զատիկ այսօր Ագուլիս արարի Աստուծով:

Մայիս ժթումն ես Զաքարիայ այսօր համբարձում Մցգուն արարի, զերայ ուխտ էինք գնացել ջումիաթով:

Մայիս լա Ագուլիս Ներքի թաղի սուրբ Ովանէս անվան եկեղեցին այսօր ձեռք տվեցին, վեր կալան, որ շինեն:

Յուլիս եումն հիմն աւրհնեցին, ըսկիսպ արարին շինելոյ թագաւորի ըռաղամով, Միրզա Իբրահիմի խօսքով, զերայ Ագուլիս նորայ զաֆտումն էր:

Յամի ռճժգ յուլիս իդումն, օրն ուրբաթ, Ագուլիս որ սուրբ Թումայի առաքելոյն եպիսկոպոս Խաչատուր վարդապետն այսօր վաղճանեցաւ: Սայ ժ տարով յառաջ իւր եխպայրորդի Պետրոս վարդապետն եպիսկոպոս եր աւրհնել, դրել իւր տէղն: Պետրոս վարդապետն նստաւ սուրբ Թումայի աթոռ ըսպասաւոր: Դարցյալ, Խաչատուր վարդապետն կացաւ Թումայի ըսպասաւոր ամս լդ. ինքն էր ամաց կե. այս է: Պետրոս վարդապետն Խաչատուր վարդապետի վրայ տաշած քարով մեծ մատուռ շինեց եկեղցոյ յարաւու կողմն:

Հօքտեմբերի ժըումն ես Զաքարիայ այսօր Ագուլաց դուրս ելայ, գնացի Երեւան, թէ իմ եխպայր Սիմոնի խիզանն բերեմ Ագուլիս, խօ Աբասղուլի խանն դաստուր չտվեց:

Ես Զաքարիայ իմ եխպայր Սիմոնն վեր կայլայ. դէքտեմբերի զումն եկի Ագուլիս, որ մին բ ամիս կենայ, ել գնայ Երեւան:

Դեքտեմբերի գումն ես Զաքարիայ այս գիշեր Շարուր տեսայ, որ գիսաւոր աստղ երեւեցաւ, որ է ղոյրուղլու աստղ: Ոչ թէ միայն ես տեսայ, բօվանդակ երկիր տեսան. այսպէս շառավիղ մնաց մինչի խ օր երեւեցաւ, քիչ քիչ վարթարաւ ելաւ: