Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

95 Թվին ՌՃԻԵ յունվարի զ, տրէ ե, արամ իբ, օրն եշաբաթ, ես Զաքարէս այսօր ջրաւրհնէք Աքուլիս արարի: Աքուլաց Վերի թաղի ժողովուրդն ջուր եկեղեցումն աւրհնեցին. գ եկեղեցին ժողովեցան, Շամբի կհավն ջուր աւրհնեցին նաղրով: Սաստիկ ցուրտ էր:

96 Թվին ռճիե յունվարի ե որ Յակոբ կաթուղիկոսն մտաւ Երեւան, հրաշալի ջրաւրհնէք արաւ, յունվարի ը Յակոբ կաթուղիկոսն Օնօփրիոս վարդապետն Էջմիածնումն բռնեց, բարչակն վեր արեց, բուխաւեց, մին քանի օր պահեց, ողարկեց Սէվանու անապատն: Մին քանի օր մնաց, Օնօփրոսն մեռաւ: Յետով կաթուղիկոսն կուգայ Գողթան տունն նվիրակ: Ցղնու պարոնն, որ էր վրացի Փարսադան-բէկն, յետ կաթուղիկոսին հակառակ ընկաւ, թէ՝ դու Օնօփրիոսն նախանձու ըսպանեցիր: Ապայ Փարսադան-բէկն Երեւանայ խանին արզ կանէ, խանիցն մարդ գայ, կաթուղիկոսն տանէ Երեւան: Բ ամիս մնաց, աստ, անդ կաշառք տալ, ե, զճ թուման դուրս էլաւ. պատճառն Օնօփրիոսն: Դարցեալ, խանն մարդ դրեց կաթուղիկոսին յետ, թէ գ… Ցղնայ, Փարսադանին յետ բարիշէ: Կաթուղիկոսն եկաւ Ցղնայ, բարիշեց… Մայիսի իէ եկաւ Աքուլիս, նվիրակն ժողովեց, շնչագլուխ առ… արբաբ տեղն ոմն մին թուման, ոմն այլ ավել: Աքուլաց դ եկեղե… մին ճխ թուման տարաւ: Թվին ռճիզ յունիսի մէկ Յերեւան… անիցն փախաւ, գնաց Վ…:

97 Թվին ռճիե փետրվարի զ ես Զաքարէս բուն բարէկենդան Աքուլիս արարի: Սաստիկ ցուրտ էր: Գինու լիդրն բճ դիան էր, ամայ գինու լիդրն ը հողայ էր։

Թվին ռճիե յարացի իե, շամշ ե, մարտի իզումն Աքուլիս ես Զաքարիայ որ այսօր զատիկ արարի, միսն, իւղն խիստ ղթ էր մինչի մայիսի ի, ապայ բօլացաւ: Դարցեալ, գինին լիդրն բճ դիան, միսն գճ դիան:

98 Թվին ռճիե մայիսի բումն սաստիկ ձուն եկաւ: Ոչ թէ միայն Աքուլիս, այլ ամէն երկիր եկաւ: Ապայ ամէն պտուղ թէ ցորեն յետ ընկաւ… [պ]ատճառն ձունն էլաւ, որ Աքուլիս վարդավառին ծիրան չէր հասել:

99 Թվին ռճիե օգօստոսի ժդումն ես Զաքարեայ այսօր յին Ջուղայ էի: Այսօր Թիֆլիզու Շահնուզ խանն շատ ասկարով, շատ ղուլ ու ղարավաշով, շատ զինաթով այսօր եկաւ, Երասղն անց կացաւ, որ գնայ Ըսպհան: Պատճառն այս էր, որ Շահ Սլէման թագաւորն իւր ղօրչի-բաշի Մուստաֆայղուլի-բէկին ըռաղամ կուտայ ու մէհմանդար կանէ, թէ՝ գնա՛յ Թիֆլիս, խանն վեր առ, եկ: Այսօր եկին. ռ ձիաւոր էր մեծ ու փոքր: Կ ուղտ քաջավով ղուլ ու ղարավաշ էր տանում շահին: Ամէն երկիր աղամաթ էր տանում յօքմով: Գնաց մինչի Խօշկառու, անդ մեռաւ. ամեն զատն տարան Ըսպհան:

100 1125 հոքտեմբերի ժումն որ ղբրզցի հռոմ մետրապօլիտ Գերմանիոս եպիսկոպոս, մին հռում վարդապետ, անունն Անաստաս, գ, դ վրացի տղայ, այսոնք Վրաստանայ եկին Աքուլիս ժողով անելու: Սոքայ Ղրբզ վանք ունին նորոգելու: Այս պատճառ եկել ան Վրաստուն: Շահնուաստ խանն գնում էր Ըսպհան, սայ ել յետն եկաւ Նախջուան: Յակոբ կաթուղիկոսն Նախջիվան կու լինի: Շահնուվազն խանն կաթուղիկոսին կասի, թէ՝ պիտի մին գիր տաս այս հօռոմիս, որ Հայաստան ժողովք անէ: Լաւ ազաթ անէն, կաթուղիկոսն աւրհնութեան գիր կու տայ, որ լաւ ընդունեն: Եկաւ Աքուլիս, դ եկեղեցին ման եկաւ, գ թուման տվին, լաւ ազաթ արարին: Ինքն էլ լաւ մարդ, լաւ հաւան կացաւ մեր հայոց պատվիրանին, սահմանքին: Ագուլաց գնաց դէպ Ղափանն, որ գնայ Մօսկովն:

101 - 1112ումն որ Աքուլաց Խձայձորու մահլի սուրբ Ովանէս անվան եկեղեցին ըսկիսպն արարին վեր առնելու: Այս մահլիս կես գերեզմանատունն այս եկեղեցուս պարիսպիս մէջն էր, ապայ շիտակ պարիսպ չունէր: Ապայ որ սահմանեցին, թէ եկեղեցին շինէն, պարիսպն քաշէն, ապայ բերին, գերեզմանատունն ել վարթարավ արարին. ոմն նշանաւոր մեռել կէր, զայն թողին, ապայ անտէրն, աննշան մեռելն քարն վեր կալան, ոմն դրին եկեղեցու պատն, ոմն ձգեցին եկեղեցու դռներն: Ապայ այսույետեւ սահմանեցին, թէ ինչ մեռել որ լինի, տանեն եկեղեցոյ յանդէպ յարաւայի կողմն տափարակ տեղ մի. անվանեցին տէղի անունն Բէկ-օղլի: Այս Բէկ-օղլի առաջի դրած մեռելն երեցփոխ Անդոնին կնիկն է թաղած: Այս հանգիստիս հիմն այս է, որ 1112ումն: Դարցեալ, 1113 եկեղեցին ձեռք տվին շինելոյ, 1114ումն ավարտեցաւ, աւրհնեցին, պարիսպն քաշեցին, թէ խուց, թէ սեղանատուն շինեցին, ապա պրծաւ: 1125 նոյմբերի ժումն ես Աղամիրի որդի Զաքարէս մին լաւ, մեծ չինարի տնգայ ես բերի, այս եկեղեցուս պարիսպի մէջն տնգեցի վասն յիշատակի, քանզի մեր նախնի պապերն աստ էն թաղեալ: Աստուած ողորմի Աստուած ողորմիե ասողաց, մին հայր մերե ասողաց:

102 1125 նոյմբերի ժդումն Աքուլիս ես Զաքարէս Աքուլաց դուս եկի, նոյմբերի ժըումն եկի Թարվեզ:

103 1125ումն Աքուլիս գիր եկաւ, թէ Ֆռնգստան, ի քաղաքն Վենետիկու օլքումն թուջի հրամանաւն զճ փաստաւ Լօնդրինայ չուխայ կրակով երել ան: Այս չուխիս բճլ փաստաւն աքուլեցի Շահշուվարենց Փանոսին այ, մաբաղին այլոց, թէ ջուղեցու, թէ ջհուդի: Այս պատճառէս երեցին. այս չուխէքս Ամսրդամ առել ան, թէ տանեն Վենետիկի օլքովն, խարջն տան, անց կացանեն ծովն, գնան Տօպրավանատիկի վերայ տանեն Ուռումէլի, թէ Խորմացտանն, թէ բերէն Ղզլբաշի երկիր, ծախեն: Յենց որ Վենետիկու չուխայ գործողն, ծախողն, գնան թուջին երես կանգնեն, թէ՝ այս չուխէս գնայ Խորմաց երկիրն, մեր չուխէն կոտուր կու ընկնի: Դարցեալ, մին էլ մահանայ արին, թէ՝ այս չուխի տէրն գայ, փող դնի բանքվումն, մուչուլգայ տան, թէ՝ մեք այս չուխէս Ուռումէլի բանաք ոչ, ծախինք ոչ, մեք ձեր փողն յետ տալու լինիք: Ոմն կասի, թէ՝ սուտ այ, ել փողն յետ չեն տալ, ոմն կասի՝ ձեզ վախեցնում էն: Մինչեւ աստ, անդ հարց ու փորց անէն, չուխի կարավանն գնայ… իսկիլէն, բառնայ բ նավի, է, ը օրի ծովի երեսի ման գայ, ըռուզգար չի լինիլ, թէ անց կենայ: Յետով թուջին ամբր գայ այն տէղին ծովի ջնդրիալին վերայ, թէ՝ այտ բ նավումտ որ զճ փաստաւ չուխայ, դուս տուր ամէն իսկիլումն, կրակ տուր, այրէ: Ջնդրիալն գնայ, ծովի միջումն բ նավն յետ դարցնի, բերէ, չուխէն ամէն բանայ, ածի կրակի մէջ, այրէ: Ասել ան՝ կէսն ձեզ, կէսն տվէք մեզ կամ ամէն տվէք, Սան-Մարկու լինի, այրլ մէք, ղաբուլ չարին: Այսպէս զուլմ ու սիթամով այրեցին:

*Այս Փանոսըս ղահր անէ, ցաւ բերէ իւր վերայ, որ ձեռաց գնայր մինչի կէս սհաթ, ապայ խելքն վրայ գայր: Այսպէս մնաց, մինչի 1132 ապրիլի ի մին գիշեր ձեռաց գնաց, մեռաւ: Պատճառն ղուսա արաւ:

104 Թվին ռճիե որթն կէսվայկէս այլվի ցուրտ տարաւ, որ անցած տարոյս ցուրտ տարած որթն, որ շէպ էր գձել, այն շէպն շատն՝ ե՛լ ցուրտ տարաւ: