Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Զէրայ սուլթան Ահմատն հրայման էր տվել Սարու Մուստայֆայ փաշին, մին ալ Ըռաջաբ փաշի, թէ «Գնաք Երեւանայ վերայ»: Նրանք չէին հասել, չեն եկել, խաբար եկավ Աբդուլայ Փաշին թէ «Սարու Մուստաֆայ փաշէն գալիս այ Ըռաջաբ փաշին հետ»: Մինչ ի Ըռաջաբ փաշի գալնըս մի անքամ երիշ արին Կունդի թաղի վերայ, այնչաբ որ ենկիչարի որ կէր, բօվանդակ գնացել են որ Կոնդի թաղիցն երիշ անեն: Մեր հայքն բօվայնդակ գնացին Կոնդի թաղն. ըսկսեց օսմանցին մտանել քաղաքն: Բօշէքն պատվայկան կռիվ կանեն. ելավ կռիվ: Քրիստոնէքն յաղթեցին օսմանցուն, եփախ օսմանցին դուրս ի քաղաքէն: Էն կռվին ԴՃ [400] հայք, Խ [40] բօշայ սրատվեցան, ոչ մեռան, հիվանդացան: Օսմանցին ոչ է կռվել ի վերայ քաղաքին, միչ ի գալն Ըռաջաբ փաշի եւ Սարու Մուստայֆայ փաշի: ԺԵ [15] օրէն յետ եկան, Բ [2] փաշէ խորհուրդ արին իւրեանց չար:

Քրիստոնէքըն լսեցին որ երկու փաշայ եկավ, երկու փաշին վերայ ԼԸՌ [38. 000] հզօրք, քրիստոնէք Գրիգոր վարդայի մոտ գնացին, ասին. «Ինչպէս անենք վարդայպետ»: Ասաց վարդայպետն. «Որդիք, մին էլչին շինենք, զրկենք փաշին»: Քրիստոնէքն վախում են գնալ էլչութեան, զէրայ ենկիչարին չէր թողնում հասանել ի մօտ փաշին, ըսպանում են:

Մին աստուածասէր քրիստոնայ, Միրզի որդի Ախիջան կասեն, այս եկ յառաջ, ասաց. «Ես գը գընամ սէրն Քրիստոսի խաթեր հմար, թող ինձ ըսպանեն. թէ զիս կու ըսպանեն` դուք ձեր պատրաստութիւնն տեսէք, եթէ սաղ բաց կու թողնեն` գնամ փաշի մօտն, ես մեր բանն կու շինեմե: Սահմանեցին պատվայկան քարունկ եւ ակունք, տպայզիոն տվին այս Ախիջան քրիստոնին, ել գնաց, անցավ ի ջուրն Զանկու: Ենկիչարիքն եկին վաղվաղակի, ընբռնեցին զնայ, տարան Խանէպաղ կասեն, էն տեղն ըսպանեցին: Այս քրիստոնէս ունէր մին ծառայ, անունըն Սարգիս, որ Էյջմէածէ. այս ծառէս որ տեսավ իւր աղէն սուր քաշեցին, այս քրիստոն ծառէն պռծավ, ենկիչարու ձեռնէն փախավ: Ենկիչարիքն դառնելօվ ոչ կարացին ընբռնել զնայ: Եկ եհաս ի լեռն մեծ, որ է Զանկու ջուրն անցնելօվ ի տակնէն նորայ: Այս ծառէս, որ է անունըն Սարգիս, զինքն ձգեաց ի լեռէն ի վայր, ոչ մեռավ եւ ոչ ուշաթափեց, պահեց Աստուած: Եկ ի մէջ քըրիստոնէից ասաց. «Օվ եղբար իմ, մեր մեղքն բազմել այ, մեզ ճար չկայ, իմ աղէս ըսպանեցին, ես փախի, Աստուած պահեց զիսե:

Ողորմելի քըրիստոնէքն շատ տրմեցան, լացին աղաղակեցին առ Աստուած: Տէր Գրիգոր աստուածաբան վարդայ, ըսկսեց պատարագ մատուցանել, բօվանդակ ժողովուրդն սրբայորեց, ելավ:

Վաղեան ըսկսեց օսմանցի գալ ի վերայ քաղաքին հինգ փաշի հզօրքօվ: Քըրիստոնէքն բօվանդակ մին տեղ եկին Ձորագեղ: Օսմանցուն հզօրն չորս բաժին եղան, Դ [4] կողմէն երիշ արին ի վերայ քաղաքին:

Օրն ուրբաթ, մտան քաղաքն: Աստուած փրկէ, Տէրն ազատէ. կռիվ ելաւ յառավօտուն մինչ ի յերիգվայ պահն, զպանելօվ օսմանցի քրիստոնէն, քրիստոնէն օսմանցուն, մինչ ի ԻԴ [24] պահն: Աստուած ազատէ, Տէր փրկէ, այնչաբ յարուն թաբեց որ Զանկու ջուրն կամրայծառեց, յարունայ հոտն ի մէջ քաղաքէն կը բուրէ, ողորմելի քըրիստոնէքն բօվանդակ զսուրն քաշեցին, ոչ մնաց քրիստոնայ. անմեղ արդարներըն գերի վարեցին, կուս աղչիքունքն ջրում խեղդեվցավ, այսչաբ գերի գնաց ի ձեռն օսմանցու: Գերիքն լեցվեց օսմանցու չատիրներն, մնացել անտէր եւ անճաճանչ ողորմելի արդարքդ: Եղավ պղծութիւն, անօրէնութիւն, վասն քրիստոնի մեղացն, որ մեղքն բազմացավ քըրիստոնի:

Թվին ՌՃՀԳ [1724]ումն, ունիսի Է [7]ումն, օսմանցին առավ քաղաքն, նստավ: Մնաց բերդն: