Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թահմազ խանըն մարդ ղրկեց օզբէկին թէ` «Քեզնէ ԳՃՌ [300. 000] թուման փող կուսեմ որ տաս ինձ. կտաս` լավ այ, չես տալ` քեզ հետ պատերազմն ունեմ». այսպէս գրեց ղրկեց: Այս մարդ, որ ի Թահմազ խանէ գնաց, եհաս տեղն, էս մարհիս դրին երկաթի մէջ, պահեցին: Թահմազ խանըս Մաշատ իւր պատրաստութիւն տեսնում այ: Զայս թողուք, բայց յիշենք օսմանցին, որ Թարվէզու փախել էր:

Այս Թամուր խանս որ փախավ, գնաց Երեւան: Սայ որ մին գիր էր գտել, որ վէզիրի ձեռայգիրն փաշէքանցն գրել էր` «Թահմազն որ գայ բան չունէք, կռվէք ոչ, փախէք»: Այս գիրս պահել է Թամուր խանըն, մինչ ի այս թարիղս: Էս գիրս վեր առավ, գնաց Ըստամբօլ, տարավ էս գիրս սուլթան Ահմատին նշանց ետ: Սուլթան Ահմատն ոչ էր խաբար թէ այսչաբ երկիրն ձեռացէն գնացել այ. վէզիրի արարողութիւն էր: Բարկացավ, ենկիչար Աղասին եկ ի տեղն, տվին վէզիրն, ըսպանեցին, որ անունըն Ալի փաշայ: Մին նոր վէսիր դրին: Ենկիչարին խնդրեց թագաւորիցն թէ` «Մենք աճայմայ վերէն կռիվ կուզենք, ենկուչարի ղարայ ղազանն մնացել այ աճամի ձեռին. մենք կռիվ կանենք, որ մեր ղարայ ղազանն գերի այ ի ձեռն ղզըլբաշի. պէտ է որ ազատենք»:

Սուլթան Ահմատն վաղվաղակի Գ-Դ [3-4] դռնայպէտ ղրկեց Ահմատ փաշին թէ` «Քեզ մեծայորեցի, գնաս Համայտանու վերայ»: Ահմատ փաշէս ետես իւր պատրաստութիւնն եւ իւր զօրքն, եւ էր զօրքն Ահմատին ԶՌ [6. 000] ենկիչարի, ԳՌ [3. 000] ըսպայհի, ԵՌ [5. 000] արաբ, որ բաբայի կասեն, ԶՌ [6. 000] քուրտ, ԶՌ [6. 000] բաջիլան, որ եղաւ ԻԶՌ [26. 000] բօվայտակ: Ըսկսեց Բաղտատու գնալ ի վերայ Համայտանայ: Բաղդադայ վեր կացավ Զ [6] օրն Զաղօվ, Զաղօվու ելավ գնաց Թաղիքասրայ, Թաղիքասրուր գնաց Խանն, Խանիցն գնաց Քրինդ, Քրընդու գնաց Հառնայվայ, Հառնայվու գնաց Մայտաշ, Մայտաշու գնաց Քրմանշայ, Քրմանշայ գնաց Բէսթուն, Բեստու գնաց Սայհնայ, Սահնու գնաց Քանգայվառ, Քանգայվառու գնաց Սատայվայ, Սատավու գնաց Լալքար: Տեղն որ հասավ, իւր զօրքն շատ պատվավկանայգուն էր. սկսեց տեղն թօբերն լարել, սահմանել:

Պատճառն ի՞նչ է այս բանիս որ տեղն լարում այ թօբերն Համայտանայ մօտայ: Պատճառն այս է, որ շահ Թահմազն լսեց որ օսմանցին գալիս այ իւր վերայ, շահ Ըսպհանայ դուս եկավ ՃՌ [100. 000] զօրքօվ: Էն թարիղին Թահմազ խանն դեռ Խորասանայ կողմումն այ, որն որ աղվանայ եկել նորա հետ կռիվ անում: Լսեց Թահմազ խանն թէ օսմանցին գալիս այ Ըսպհան վերէն, շայհին գիր գրեց թէ` «Օսմանցին որ գայ քեզ վերայ, դուն կռվիս ոչ, մինչ ի ես գամ»: Օսմանցին եկել հասել այ Համայտան. շահն լսեց ոչ` խօսքն Թահմազ խանի, եկ եհաս Համատանայ մոտն, մին Ղզըլ Եօյխուշ կասեն տեղն, զօրքն իջավ շահի: Ահմատ փաշէս գնաց յառաջ, եղավ սոցանց կռիվն: Շահն յախտվեցավ, փախավ, ԼԸՌ [38. 000] շահի զօրքն սրօվ անցան, այլոց խօսելովն. այսպէս որ ասացի եւ յիշեցի:

Շահըն փախավ գնաց Ըսպհան, տեղն նստավ: Մայեար խան կասեն, մին էլ Ղօռջի բաշի կասեն, շահն էլչի շինեց, ղրկեց Ահմատ փաշին թէ «Քեզ հետ հաշտութիւն կանեմ»: Ահմատ փաշէն ասաց. «Լավ այ»: Հաշտութիւն արին իւրեանց մէջն: Օսմանցի առավ Հայմայտան, հաշտութիւն արին, պռծան: Իբրայհիմ աղայ կասեն, Ահմատ փաշի Սաղ Ղօլ աղասին էր, տեղն Համայտան մեծայոր շինեց Ահմատ փաշէն Իբրայհիմ աղին: Ահմատ փաշէն գնաց Բաղդադ: Թողունք ի բաց. յիշենք զԹահմազ խանն: