Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Սա Թահմազ խանըս, որ էր Խորասան, ի հետ աղվանի պատերազմում էր, որ Աբդալի աղվան կասեն, ուզում էր գայ Ըսպհանայ վերա: Թահմազ խանըն ճանհայպարհն բռնեց, ոչ թողեց գայ Ըսպհանայ վերայ, կռիվ արավ մինչ 32 օր, աղվանն բօվանդակ սուրն քաշեց, գնաց Խորասան: Եւ իւր զօրքն տեսավ, լավ պատրաստութիւն ետես, ԽԸՌ [48. 000] զօրք ձիայոր, ԶՌ [6. 000] ոտայոր, ամենեցուն պատվայկան ըսգեստ երկաթ հագցուց, ելավ Խորասանայ գալ դէբի Ըսպհն: ԼԸ [38] օրն եկ եհաս Ըսպհան իւր պատվայկան զօրքօվն, մանայվանդ երբ որ Թահմազ խանն եկ եհաս Ըսպհան, Աշրավապատ կասեն, տեղն իջավ Թահմազ խանն: Նմանայպէս որ յիշեցի պատմութիւնս:

Դարձեալ շահն Թահմազին ունէր մեծ մեծ իշխաներ: Թահմազ խանն դեռ չեկաց ժամանակն, շահին ասացին թէ` «Շայհն ողջ լինի, Թահմազ խանն որ գալիս այ, մենք լսել ենք որ գը գայ, քեզ գը բռնայ գտընայ երկաթի մէջ, քո թաքայորութիւնն կը կորուցանէ»: Թագայորս ոչ հավատաց: Գ [3] յավուր անցնելոյ յետ, մին Դավիդ բեք կասեն, որ էր քըրիստոնայ, որ թաքայորի մին մեծ իշխան է կամ թէ խան, այսպիսի: Այս Դավիթս գիշերն եկ դաքայորի տունն ծածկայբար, գնաց դաքայորին մոտ, ասաց այս Դավիթ քրիստոնէս թէ` «Թագայորն ողջ լինի, Թահմազ խանն քեզ ներհաք այ, քեզ գը բռնայ, քոյ թաքայորութիւնն կը տիրայ»: Թաքայորն որ լսեց էս բանս, ոչ քուն եղավ. գիշերն լուսացավ, շուտօվ իւր իշխաներն խնդրեց, եկին ի դուռն թագայորի, ԻԳՌ [23. 000] զօրք բօվանդակ սրօվ թրօվ պատրաստեց իւր դռանըն իւրեանց պատրաստութիւնին հազեր են: Դարձեալ Թահմազ խանն դեռ չի հասել Ըսպհան, մոտացել է մինչ ի Բ-Գ [2-3] օրն գը գայ Ըսպհան. յերբ որ Գ [3] յավուրն անցավ եկ եհաս Ըսպհան, պիտի որ իջանէ մոտն Ըսպհանայ, ոչ է գալիս քաղքի մէջն, քաղկիցն հեռի է իջանում: Որպէս լսեց շայհն, Թահմազ խանն գալիս այ, վեր կացավ շայհն քաղքէն իւր զօրքօվ եւ դուս ել, հեռացավ մինչ կէս ժամ: Աբայ պատճառն ի՞նչ է. վախում այ թէ Թահմազն բռնայ իւրն. այս կողմանէն վախում այ շահն:

Թահմազ խանն լսեց թէ շահն քաղաքիցն դուս եկել է: Թահմազ խանըն շուտօվ իջավ ձիուցն, ոտոք գնաց թաքաւորին ոտն համբուրեց, ասաց. «Թաքայորն ողջ լինի, էդ բանըդ որ դու լսել ես, էդ խօսքդ քեզ ներհակ մարդի խօսք այ, մի հավատալ էդպէս բանին, ես քոյ խաթեր հմար` Խորասանայ տեղս եմ եկել, որ քեզ տեսնեմ, ինչ որ դուն հրայման կտաս, ես էնպէս կանեմ, ես ինձու գլուխ բան չեմ բռնում. թէ որ հրայման կտաս` գնամ Խորասան, թէ որ կուզեզ` գնամ Ղազվին, թէ որ կուզեմ գնավ օսմանցու վերէն. ինչ որ դուն հրայման կտաս` ես էնպէս կանեմ»: Վերջայպէս շայհին հավատացուց կախարդ լեզվավ:

Շահն յետ դառցավ, եկ եմուտ քաղաքն, նստավ քաղաքին մէջ, խնդրեց Թահմազին: Շահն եկ ի դուռն շայհ Թահմազի, տեղ նշանց ետ: Նստավ Թահմազ խանն: Շայհն ասաց. «Թահմազ խան, քոյ զօրքըդ բեր քաղաքի մէջն, դուն էլ եկ քաղաքի մէջն»: Թահմազ խանն ետ ի պատասխանն թաքայորին ասաց. «Թաքայորն ողջ լինի, թէ որ զօրքս բերեմ, քաղաքիս մէջն շատ նեղութիւն կտան քաղաքին»: Լեզօվ հավանեց շահին: Շահն ասաց. «Լավ այ, թող դռան կենայն, մի՛ն բերել քաղաքս»: Յետոյ թաքայորին հետ մին էնպէս լեզօվ եխպարսիրութիւն արավ, որ զարմանալի, շայհն հավատաց սորայ, ինչ որ յիշխանութիւն ունէր` ետ ի ձեռ Թահմազ խանի, ասաց. «Դուն գիտես, ինչ որ կանես` արայ, մին բան մի՛ անել, ասաց, օսմանցուն հետ կռիվ մի՛ անել, որ ես հաշտութիւն եմ արել, լավ չէ, թաքավորաց խօսքն մին պիտի»: Թահմազն ասաց. «Թաքայորն ողջ լինի, լավ խօսկ այ, ինչ որ քո հրայմանոց խօսքն այ` ես էն կանեմ»:

Թահմազ խանըն ըսկսեց իւր զօրքն հայիլ, տեսանել թէ քանի մարդ ունի, կամ քանի իշխան ունի. հանայպազ սորայ սովորութիւնն այսպէս էր, ամիսն մին անգամ իւր զօրքն կը թվէր, որ տեսնէ քանի այ, կամ փախաց չլինեն: Այսպէս զօրքի թիվն մտացն կը պահէր: Վերջայպէս իւր զօրքն տեսավ, թվեց, պռծավ: Յետոյ ըսկսեց շահի զօրքն թվելու. շահի զօրքն էլ թվեց, պռծավ: Շայհն չի խօսում, մանայվանդ այնպէս հավատացուցել որ շայհն ասում այ. «Ինչ որ կանայ Թահմազ խանն ինձ բավական այ»: Այսպէս հավատացել այ խանի: Ըսկսեց շայհի զօրքիցն ԶՌ [6. 000] ղրկեց Թարվէզ, ԵՌ [5. 000] ղրկեց Ղազբին, ԲՌ [2. 000] ղրկեց Մազանդարան, վերջայպէս ինչ որ շայհի լավ պատվայկան զօրք ունէր, բօվանդակ այսդին անդին ղրկեց: Յետոյ ըսկսեց շայհի տունն գալն հանայպազ:

Շահն ըսկսեց Թահմազին պատիվ: Կանչեց Թահմազ խանն, գնաց թագայորի տուն պատիվ. Զ [6] օր անցավ, Թահմազ խանն գնաց թաքայորի տուն, թաքայորին ասաց. «Թաքայորն ողջ լինի, ինձ պատվաց ես, գնանք իմ չատուրումն, մէկ տեղ հաց ուտենք, յետոյ ես գնամ մ՚երկիրն»: Նմայնապէս Թահմազն մին խաբեբայ ձայն էր հանել, թէ «Ես գնում եմ իմ երկիրն»: Այսպէս որ յիշեցի եւ ասացի: Վերջայպէս Թահմազն որ խնդրեց թաքայորէն ի տուն իւր, թաքայորն հնազանդ եղավ, վեր ել, գնալօվ ի տունն Թահմազին: Գնացին հասին ի տունն Թահմազին, լավ պատիվ, լավ ուտելիք, այսպէս:

Թահմազ խանըն ըսկսեց թաքայորին թէ` «Թաքայորն ողջ լինի, քեզնէ մին բան եմ խնդրում, պիտի որ էս խնդիրս կատարես»: Թաքայորն ասաց. «Ասայե: Թահմազն ասաց. «Լսել եմ թէ քոյ հրայմանքդ գինի կը խմես. թէ հրայման կտաս` մին փորքն գինի բերեն տեղս, մին լավ շէնութիւն անեն կամ ուրախութիւն անենք»: Շահ Թահմազն ասաց. «Լավ այ»: Ղրկեց շուտօվ Ջուղայ Քալանթարին, որ անունըն Օվանէս, որ է Բաբումի որդի Քալանդար Օվանէսն, Ի-Լ [20-30] շուշայ գինի, որ քեշաշ է, գինի բերեն ի տուն խանի: Նստեցան տեղն, լավ ուտել, խմել, յուրախութիւնն, մինչ ի գիշերան կէսն: Երբ որ գիշերան կէսն թամամ եղավ, Թահմազ խանն հրայման ետ շայհի զօրքին թէ` «Գնացէք քնեցէք, որ շայհն քնում այ»: Շայհն այնպէս գինօվ այ որ խելքն մին բան չէ կտրում, այնպիսի հառբաց է:

Երբ որ շայհի զօրքն գնացին իւրեանց բանն կամ քնիլ, Թահմազ խանն մտավ տունն, շայհն մինակ տեղն նստաց, մէկ սիլա մն այս երեսին, մին այն երեսին զարկեց, ընբռնեց ըսայ, պարանօք կապեց խնդրեց իւր զօրքիցն Գ-Դ [3-4] ուժօվ մարդ, եկի շահին կապեցին, ոտնքըն երկաթեցի, դրին տան մէջն: Երբ որ լուսացավ, ըսկսեց շայհի մեծ մեծ իշխաներն բռնել. բռնեց բօվանդակ շայհի իշխաներն, սուրն քաշեց:

Թահմազն մտավ շայհի տուն, շայհի կինըն եւ կամ քուրն տանէն դուս քաշեց, շայհի մէրն եւ իւր որդի, շայհ Թամլազն, ոտներն երկացեց, ղրկեց Խորասան, որ անվանի Մաշատ: Շայհի քուրն իւրան կին շեն, շայհի կինն տարավ իւր տուն, ոչ թողեց դուրս գալ, խատառնակեց շնութեամբ. այսպէս որ ասացի եւ յիշեցի: Թաքայորին ինչ որ ասք կամ բարեկամ, կամ կինն, կամ քուրն, ինչ որ ունէր շայհի տան մէջն կամ ասք կամ եադայկան, բօվանդակ տարավ իւր տուն, բօվանդակ ավերեց շնութիւնօվ, անըսկամութիւնօվ. այսպէս որ ասացի: Երբ որ շայհն բռնեց որ ղրկայ Խորայսան, Աստուած փրկէ Տէրն ազատէ, էս քաղաքիս մէջն մին լալ, մին որոտմութիւն, մին սուք, Աստուած փրկէ Տէրն ազատէ, էս քաղաքիս մէջն բօվանդակ սեվ են հագել, մեծ կամ փորքն, այրայկանն սրդօվեր սեվ հագել, էգականն բօվանդակ իւրեանց ըսգեստն սեվ, լալօվ աչօք աղերսալի: Պատճռան` շայհին հայմար: Դարձեալ այսպէս լալում ողբում եղավ ի մէջ Ըսպհանայ. այսպէս որ յիշեցի եւ ասաց: Վերջայպէս շայհն ղրկեց Խորասան, Թահմազ խանն Ըսպհան նստավ:

Շայհին մին որդի ունէր, որ անուն է շայ Աբազ, որ էր Զ [6] ամսոյ երեխայ: Թահմազն խնդրեց զօրացն, եկին ի դուռն Թահմազ խանի, բօվանդակ տեղն եկին: Թահմազն հարցուց իւր զօրացն թէ. «Գիտէ՞ ձեզ ինչ պաճառի խնդրեցի»: Զօրքն ասացին. «Ոչ գիտենք»: Ասաց. «Իմ խնդիրքս այս է որ ձեր շայհին ղրկեցին Խորասան. կուզեմ որ շայհի որդին շայհ շինենք, փողի սիքէն սորայ անվանօվն յիշենք, որ սորայ աստղն լայվ այ, ես սորայ անունօվն կռիվ ան, որ լավ բախտ ունի»: Բերին Զ [6] ամսոյ երեխէն, թաքայոր շինեց, ղրկեց Ղազբին, որ մին կին սորայ կաթն կուտացնէր: Այս խաբէութիւնօվս երկրին մարդն խաղաղացուց: Մին պատճառ էլ էս գտավ թէ` «Ձեր շայհն գինայ խումէր, լօթի էր, չէր կարում իւր երկիրն պահել, էսպէս արի, ղրկեցի Խորասան, որ բարքի խելքն գլոխն գայ»: Էլ ինքն թաքայորն այս խաբելօվ երկերի մարդն իւրան սիրեց թէ` «Խանըն լավ այ ասում»: Այսպէս որ յիշեցի: