Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ոչ կարացին առնել Համայտան: Ըռայմազան խանն իւր հզօրօվն դուս եկավ, Լալին կասեն, մին գեղ այ տեղն, կռիվ արին, Ըռայմազան խանըն յախտվեցավ, եփախ, եկ ի մէջ Հայմատու, ոչ ելավ ի դուրս: Աղվանն ոչ կարէր մոտ գալ ի բերթին: Մին ամիս աղվանըն նստեց Հայմատանայ մոտ, ոչ կարաց առնել: Յետ դառավ, գնաց վերջայպէս Ֆալհան, նստեց տեղն, ոչ գնաց Թարվէզու վերայ: Այսպէս որ ասացանք:

Աբդուլայ փաշէն լսեց որ աղվանն յետ դառավ, շուտով գիր ղրկեց սուլթան Ահմատին թէ` «Աղվանն եկավ Համայդան, չը կարաց առնել յետ դառավ գնաց. գնացել այ որ շատայցնէ հզօրն, գայ Հայմատանու վերայ: Երբ Համատան առավ աղվանըն, գը գայ Թարվէզ էլ մեր ձեռնէն կառնէ»: Երբ որ սուլթան Ահմատն լսեց այս բանս, շուտով Դ [4] դռնայպետ ղրկեց Հասան փաշին թէ` «Քեզ մեծայորեցի, որ գնաս ի վերայ Հայմադանայ»:

Հասան փաշէն իւր պակասութիւնն տես: Ղրկեց բաջիլան, որ մին ասկ ա, որ բաջիլան կասեն, ԷՌ [7. 000] բաջիլան քուրդ, բօվանդակ երկաթ հագաց, մին այլակերպում` որ Աստուած փրկէ, Տէրն ազատէ զսոցանց պատկերիցն, մարդ է հալում ի վախէն: Այսպէս ղրկեց մառջանի արաբ կասեն, ԸՌ [8. 000] էլ տեղէն եկավ: Աբդիլավանդ կասեն, էն էլ մին ազգ այ, 14. 000 հզօրք տեղէն եկավ: 9. 000 էլ ենկիչարի, 6. 000 ջաբաջի, որ այլոց գիտութիւնօվն որ այսպէս կասեն: 4. 000 քուրդ ի Զանկանայ, 1. 800 ջահ կասեն, խզըլայ ասկէն այ: Ղարայ-Չօրան կասեն, որ էլ քուրդ այ, 800 էլ տեղէն էկավ: Տարենայ բէկ կասեն, որ Զաղօվայ, նորա տեղն որ 40. 000 տուն ունի, որ սեվ չատեր այ, 1. 600 տեղէն եկավ, որ եղավ վերջայպէս 43. 400 հզօր, մինչ ի 28 օրն, այսպէ ջամ եղան որ ասացանք եւ յիշեցանք, մանայվանդ մինչ ի գնալն Զաղօվ, այսչաբօվս հզօր եղան, որ ասացեալ եւ յիշեց եմ ի վերոյ:

43. 400 երբ որ գնաց եհաս ի Զաղօվ, Զաղօվու բէկն, որ է անունըն անվանի Ահմատ բէկ, որ սա լինի Զաղօվու բէկն: Վերջայպէս Հասան փաշէն խնդրեց Զաղօվու բէկին, հրայման ետ նորա թէ` «Քեզնէ 24. 000 հզօրք կուզեմ»: Ոչ կարեցավ պատասխանն տալ: Յայտ լիցի սիրելի մեր տերանց, որ Հասան փաշէն շատ վադար իշխան է կամ փաշայ, որ բօվանդակ երկիրն ի ձեռն նորա կու սարսեն, ոչ մարդ կարէր նորա պատասխան տալ, թէ մեծ կամ փորքն` բովանդակ ի նորայէ սարսայբար են մանայվանդ: Վերջայպէս գնաց Ահմատ բէկն իւր ասգիցն, ինչ որ սեվ չատերանոց տուն ունէր, ամէն տանից մին մարդ, մին տանից երկու մարդ, մին տանից 3 մարդ, այսպէս ժողովեց 15. 000 , բօվանդակ ձի զրհեհօք, ամէն ի մէջ երկաթի, եկին ի մօտն Հասան փաշի: Հավանեցավ, էլ ոչ ուզեց հզօր, քանզի 24. 000 էր ուզել, մանայվանդ հավանեցավ, էլ յառայվել չուզեց: Մինչ ի 2 ամիս նստեցին տեղն Զաղօվ, որ սորայ հզօրն եղավ 68. 400 հզօրք, ելին տեղէն գնալու ի վերայ Համադանայ: Զաղօվու վեր կացին Թաղիգերդուն, որ պարսի լեզվավ, օսմանցու լեզվավ` Թաղքասրայ, գնացին տեղն, տեղէն գնացին Քասրի խանըն, տեղէն գնացի Գիրենդ, տեղէն գնացի Հառնայվայ, տեղէն գնացի Մայտաշ, տեղէն գնացի Քրմանշայ: Վերջայպէս Քրմանշայ հասավ, Հասան փաշէն հիվանդացավ. մին թեթեւացի մահ սոցանց մէջն երեւաց փորքայգոյն, Հասան փաշէն տեղն հիվանդացավ, վերջայպէս եօթն օրէն վեր մեռավ մնաց:

Օսմանցու հզօրքն մտաց ոչ կարացին գնալ Հայմադանու վերայ: Հասան փաշէն ուն մի որդի, որ էր անունըն Ահմատ փաշայ: Սայ Ահմատ փաշէս խնդրեց օսմանցու հզօրքն, մեծայմեծքն, իշխանքն, իւրեանց մէջն խորհուրդ արարին, որ խաբար ղրկեն սուլթան Ահմատին: Վերջայպէս մարդ ղրկեցին սուլթան Ահմատին: Սուլթան Ահմատն լսեց ի վաղճանիլն Հասան փաշի, երկու դռնայպետ ղրկեց սուլթան Ահմատն լավ սկեստօվ թէ` «Ահմատ փաշիէ մեծայորեցի, որ գնայ ի Համատանու վերայ, իւր կապեալն կապեալ լինի, իւր արձակեալն արձակեալ լինի»: Վերջայպէս Ահմատ փաշէն տեղէն Քրմանշայու վեր կացավ իւր մեծ հզօրօվն, գնալ ի վերայ Համայդանայ: Քրմանշայու ելավ գնաց Բէսթուն, որ Բէսթուն կասեն մին մեծ խան այ, որ Շխալի խան այ շինել, այս խանըս, որ խիստ պատվայկան քան այ: Տեղէ ելին գնացին Սայհնայ, որ մին լավ քաղաք այ, ոչ է քաղաք նմայնապէս, քան սքաղաք գեղեցիգ այ: Տեղէն ելին գնացին Քանկայվառ, որ մին բերդ այ, որ գեղ այ, որ սորանց մէջի պարսոյ մարդն բօվանդակ փախել են: Այսպիսի օսմանցին գնում այ, տեղէն ելավ գնաց Սատավայ, որ մեծ ղասաբայ է: Պարսոյ մարդն ըսկսեց օսմանցուն դէմ այ դեր կռվել: Պարսոյ մարդն մետասան օր կռիվ արավ ի հետ օսմանցոյ. պարսոյ մարդն փորքնիգ էր եւ օսմանցի անթիվ: Վերջայպէս օսմանցին առավ Սայդայվայ, տեղն յետեվեց գնալ Հայմադան:

Սատայվու ճանհայպարն բազում սար է կամ լեառն շատ է, ոչ կարեցավ էն ճանհայպարօվն թօփ քաշել, մեծ մեծ թօփեր էր բերել, Կ [60] թօփ էր անվանօվ, այն փորքն թօփերն կանցնէր այն ճանհայպարօվն, մանայվանդ մին թօփն շատ մեծայգուն է, որ անունըն թօփի անվան գոջի Ասլան-թօփ: Այս որ չէր անցանել, ոչ գնացին այն ճանայպարնօվն: Դարձեալ յետ Սատայվու տակօվն քաշելօվ եւ արգելօ այս թօբերն զայսպիսի որ ասացանք, որ յիշեցանք: Ել ի Սատայվու գնալօվ եհազ ի Լակլար կասեն տեղն, որ մի գեղ այ, այսոր մէջի մարդն շատ ախկատ էր, ոչ ուն մէջն իւրեանց մեծայորք: Այս ախկատ մարդիքս գեղոյ, եկին լալօվ ի մօտ փաշին թէ` «Փաշէն ողջ լինի, մենք ախքաթ ենք, խեղջ ենք, մեզ մին ճար արայ»: Երբ Ահմատ փաշէն տեսավ աս ախկատներս լալիս եւ որոտալիս, շուտօվ հրայման ետ թէ` «Բէյդաղտար Մհամատին տվի այս գեղերս, գնա՛յ, լավ պահէ»: Այս Բէյդաղտար Մհամատս, որ սէվազցի տիրացու Մկրտում կասեն, որ սէմէրջի դարձեալ: Այս Մկրտում տիրացուս պաճառն ի՞նչ է որ Բեյդաղդար այ դառել: Պաճառն այս է որ Ըստայբօլ հանայպազ բանի կու լինէր. բանն ի՞նչ էր սէմէրջութեանն: Մին գերակի յավուր վեր կալ եւ գնալօվ բաղնիս, երբ եհաս ի բաղնիս, հանեաց իւր ըսգեստն, մտավ ի մէջ բաղնիսի: Ի մէջն բաղնիսի Զ-Է [6-7] ենկիչարի, ասոնց հետ ոչ գիտեմ ինչպէս բաներ ասել, այսոնք ընբռնեցին, տարան ղշլէն, յօժարութեանն թուրքացուցին, շինեցին ենկիչարի: Այս էր պաճառն որ ասացանք եւ յիշեցանք: Վարջայպէս Լակլար յետ ի ձեռն Մհայմատի: Յետոյ Փաշէն գնալօվ ի վերայ Համայդանայ, գնաց եհաս Սալհայվայ կասեն, մին գեղ այ, որ նորա մէջի մարդն փախել էր ի մէջ Հայմայդան: Ահմատ փաշէն տեղն նստավ Ղ [90] յավուր, տեսավ որ պարսոյ մարդն դուս չի գալիս ի քաղքէն:

Ահմատ փաշէն երբ Զ [6] օր անցավ, ըսկսեց յառաջ գնալ: Գնաց Ենկիջայ կասեն, որ քաղաքին մոտ այ, այսչաբ որ մինչ ի կէս սըհաթ այսչաբ հեռի է: Զ [6] յաւուրէն յետոյ պարսից ազկն դուրս եկավ քաղգէն, օսմանցին յետես որ պարսոյ մարդն գալիս այ, վեր կացավ շուտով, յառաջ գնաց օսմանցին, ելավ կռիվն Լալինայ դղումն մէջ, Լալին մէջ գօրօվան եղաավ ասոնց կռիվն: Պարսոյ մարդն այնչաբ շատ են, այլոց ասացեալն որ կասեն Համայդանայ մէջն կայ ՅՌ [300. 000] հզօրք, մեծ կամ փորքն. օսմանցուն կայր այսչաբ հզօրս` որ ի մէջ պատմութիւնս գրաց եմ եւ յիշեալ եմ: Վերջայպէս Գ [3] անգամ պարսոյ մարդն դուս եկավ, ոչ կարաց յախտութիւն տալ, յախտվեցավ, եփախ, եմուտ Համայդանայ մէջն:

Օսմանցի գնաց պատեաց չորք կողմն քաղաքի, լարեաց թօբերն ի վերայ քաղաքին. ԺԵ [15] թօբ լարեաց ի դուռն Ջուլֆան, Զ [6] թօբն լարեց Մուխտարան, ԺԱ [11] թօբ լարեաց ի դուռն Սիջանայ, Ը [8] թօբ լարեաց ի դուռն Ղայտայրանայ, ԺԲ [12] թօբ լարեաց ի դուռն Հէյդարու, Ը [8] թօբ լարեաց ի դուռն Թուսուրքանու մեչի: ԾԵ [55] օրն ոչ կարացավ առնել Հայմայտան: ԾԷ [55] օրն որ վերջ եղավ, օսմանցին քաղաքին վերայ երիշ արաւ. օրն երկուշաբթի, Աստուած փրկէ Տէրն ազատէ, երբ որ Դ [4] կողմէն սկսեցին օսմանցին այլայկերպօվ երիշ անելօվ, երկինք գետինք շարժեցավ: Երբ օսմանցին գնաց եհաս բերդի տակն, որ մտանէ ի մէջն բերթի, պարսոյ մարդն ի մէջ բերթոյ` անպիսի կրակ կամ թէ սուր թաբեցուց ի գլուխոյ օսմանցոյ, Աստուած փրկէ Տէրն ազատէ, որ օսմանցին այնպէս թաբեցավ, ինչ որ երնայցէն անձրեւ լինի հեղում, մարդ մարդոյ վերայ է դասվեալ: Վերջապէս օսմանցին յետ դառցավ, գնացին իւրեանց եօթեւանն: Ահմատ փաշէն իւր հզօրին ականեց հայեցավ, որ իւր հզօրիցն ԺԲՌ [12. 000] հզօրք էր անցեալ սրօվ կամ թվանքօվ. այսպէս յիմասցուք սիրելի մեր տերանց որ յիշեցանք: Յետ այնորիք վերջայպէս Ահմատ փաշէն հրայման ետ թօբայպետին հանայպազ Կ [60] թօբն կրակելօվ ի վերայ քաղաքին ԻԵ [25] օր, ոչ կարաց առնել քաղաքն:

Մին արզրումցի բաբուջի Ղարայ Բիբար կասեն, լավ պատվայկան լաղում գիտէր, որ լավ լաղումչի էր, մանայվանդ փաշէն ունէր լաղումջի ոչ: Էր այնպիսի վարպետ. եկ ի մօտ փաշին, ասաց. «Փաշէն ողջ լինի, ես լաղումօվ կառնեմ քաղաքն»: Փաշէն հավանեց ասոր ասաց բանի. փաշէն յետ ասոր Ի [20] հատ բանւոր յաշակերտ, իւրեանց հացն, իւրեանց ուտելիքն, ամենայն կերայկուրն սոցան: Ըսկսեցին լաղումին շինել. մտան ի տակն, կէս ժամէն տեղ շինեցին, որ տարան բերդի մէջն մտան, գետնի տակն քանդելօվ մինչ ի մէջն բերդի: Մինչ ի ԺԴ [14] օրն թամամեցին, պռծան: Վերջայպէս եկ հաս ի ժամանակս ՁԸ [88] օր. ՁԸ [88] օրէն յետոյ ըսկսեցին կռիվն բազում. օրն ուրբաթ: Օսմանցին ըսկսեց քաղաքին վերայ երիշ անայ: Երբ որ ենկիչարի ըսկսեց քաղաքի վերայ երիշ, լաղումն կրակեցին: Աստուած փրկէ Տէրն ազատէ, երբ կրակեցին լաղումն` առավ բերդի կէսն ելավ երկինք: Որդի հօրն ուրացավ, հայր որդուն. օսմանցին մտավ ի մէջ բերդին, ըսկսեց սուրն քաշել: Որ սայ լաղումն Ջուլհանայ դռնիցն կրակեցին` օսմանցին սուրն քաշելօվ գնաց, օսմանցին մինչ ի եհաս քրիստոնի եկեղեցոյ դուռն: Այս ողորմելի քրիստոնէքըս ի մէջ եկեղեցոյ բօվանդակ, որն սուրն քաշեցին, որն գերի վարեցին«:

Մանայվանդ օսմանցու հզօրքի մէջն Զ [6] հայմանդանցի մեծ իշխանք կէր, որ Ահմատ փաշին հետ էր եկել, եւ իւր հզօր մէջումն են: Որ մէկի անուն էր մահտեսի Յարութին, մէկի անուն էր Պրն. Մաթէոս, մէկի անուն էր Մանի Մանասէ անվանի, մէկի անուն էր Մասէհ, մէկի անունն Վարդան, մէկի անունըն Մլու, որ ճշմարիդ Պետրոս: Այս իշխանքս Ահմաթ փաշին մոտ գնացին թէ` «Մենք քրիստոնեայ ենք, խարջ կտանք քեզ, մեր գերիքն հրայմայէ որ մեզ յետ տան, մանայվանդ դեռ քաղաքի մէջն կռիվ այ, քաղաքի մին կողմն առնել այ օսմանցին, մին կողմն չէ կարում առնել, դեռ կռիվ ի մէջ քաղաքի»: Վերջայպէս Ահմատ փաշէն հրայման ետ, գերիքն յետ տվին, կէս այ կէս որն տվին, որն տարան: Այսպիսի օսմանցին որ է ի մէջ քաղաքին, կռիվ գնաց եհաս Մուխտարանայ Մահլաթ կասեն: Է [7] օր տեղն կռիվ ելավ, Ալի Շիաբազ, Ալի Քրբիթ, Ալի Հասան բէք, այսոնք որ յիշեցայ, սորանք քաղաքի մեծ քաղայքապետն են, կռիվ արին: Էս քաղաքիս մէջն որ էր մին խան, անունըն Ըռայմազան խան կասեն, այս փախավ, քաղաքի մարդն մնաց անտէր: Սոքանք այսչաբ կռիվ արին օսմանցուն հետ. Է [7] օրէն յետոյ Մուխտարանայ թաղն առան, մնաց Հէյդարի թաղն, Մաթուլայ թաղն: Զ [6] օր էլ ասոնք կռիվ արին. վերջայպէս բօվանդակ օսմանցին առավ քաղաքն. անչաբ գերի արին որ ոչ ունի համբար, անքնընելի, անհսաբ, որպէ[ս] գերի վարեցին: Ահմատ փաշէն եկ ի մէջն քաղաքի, հրայման ետ թէ` «Էդ ըսպանաց մարդիքըն քաղաքիցն դուս քաշեցէք, որ քաղաքի մէջն հոտ չընի», որ այչաբ մարդ սրօվ անսավ խաներումըն մօլթանիին ըսպանել որ անթիվ, որ հայոց բառ` կօվայպաշտ, օսմանցու լեզվավ` գուրի պարսի լեզոյ` մօլթանի. այս որ ասացանք որ շատ կօտօրվել էր. ոսկին կամ արծաթն փողն` խալէջոնց տակ են մնացեալ, յարունի հետ խառնեալ փողն կամ դրամն, ոսկեղէն կամ արծաթեղէն, մնացեալ էր այսպէս անտէր, որ այնչաբ դրամ վեր առավ օսմանցի` որ արծաթ դրամն տեսնէր վեր ձգաց, ոչ վեր առնէ, որ այնչաբ գանձի տէր եղավ օսմանցին: