Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Վերոյ ասայցեալ պատմութիւնս, որ գրել եմ եւ թարմանեալ եմ, քանզի պատմութեանս թվայկանէն, որ սկիսբն գրաց եմ, որ աղվանն առեալ էր ի Ըսպհան, աղվանն լսեց որ օսմանցու հզօրքն նվազացեալ, աղվանն սկսեց Ըսպհանու սահմանից հզօրքն գալ Թարվէզու վերայ: Վերջայորայպէս եկ աղվանն եհաս Ֆալհան կասեն, մին մեծ գեղ այ, որ ԳՃ [300] փորքայգոյն գեղ էր, նորա հրայմանի տակն են, այսպիսի յայտ լիցի հետեւողաց եւ կարդացողաց որ յիմասցուք զայս գեղերս, որ այսպիսի պատվայկան եղանակն կասեն Ֆալհան ԳՃ [300] գեղ ոչ էր նես: Այսպիսի յիմցուք որպէս ասացանք: Նախ եւ առաչ ելավ կռիվ ի Ֆալհան ի հետ փարսոյ հզօրին հետ: Այս Ֆալհան որ պատմեցի մեր սիրելի տերանց, այս Ֆալհան ոչ օսմանցին է առել ոչ աղվանն. այս յառաջի պատերազմն այ որ աղվանն եկեալ է ի Ֆալհան: Երբ եհաս աղվանըն Ֆալհան, զկսեց կռիվ պարսոյ հզօրին մինչ ի Խ [40] օրն: Յաղդեաց աղվանն` հզօրի պարոյ, սուրն քաշեց բօվանդակ. մնացեալն գավառներըն կամ գեղերն` սկսեցին իրեանց պատրաստութիւնն տեսանել: Այս ԳՃ [300] գեղոյ մարդոյ կէսն սրօվ անցավ, մնացեալեր եկին մին պզտիկ բերդ կէր, որ է անունն Քէջի-Ղալասի, այստեղ ժողովեցան, ոչ եղան հնազանդ աղվանին:

Աղվանն եհաս Քէչի-Ղալէն, սկսեց կռվել, ոչ կարաց աղվանն յաղդել սորանց: Աղվանի մէջն մին խան կէր աղվանի, որ էր անունըն Զլալ խան, յեբեր, մին մարդ պատրաստեց, ղրկեց սոցենձ մէջն թէ` «Մի՛ վախել, մեզ հնազանդ եղէք, մենք ձեզ լավ կը պահենքե: Այս մարդն որ գնաց եհաս ի մէջ Քէչի-Ղալու մէջն, եկի պարսոյ մարդիքն, շուտօվ այսոր տարան իւրեան քաղայքապետի մոտ, անուն էր քաղայքայպետի որ անուն գոչի Ղարայգօզլու Քալբալի Ղասում աղայ: Քալբալի Ղասումս եհարց այս մարդոյ թէ` «Ի՞նչ ես ուզում, կամ ո՞ւր ես եկեալե: Այս մարդս ասաց. «Գիր եմ բերել մեր խանիցն որ կարդաք, տեսնէք ի՞նչ է մէջնե: Քալբալի Ղասումս առավ գիրն, եբաց, կարդաց, ետես որ խանըն լավ պատվայկան բաներ այ գրել, հավանեցավ: Քալբալի Ղասումս խնդրեց, ամենեքեան իւր ժողովուրդն եկին ի դուռն Քալբալի Ղասում բէկի տեղն, եբաց գիրն, կարդաց: Ժողովուրդն միանգամ հավանեցան, հնազանդ եղան աղվանին, որ է մեծայորն Զլալ խան: Դուս եկին պարսից ժողովուրդն, մեծ ժողովուրդայպետն, որ է Քալբալի Ղասում բէկ, եկ եհաս ի դուռն Զլալ խանի: Զլալ խանն շուտօվ հագոց սորայ ըզգեստ պատվայկան. այս մարդս խնդաց եւ ուրախացավ. բօվանտակ իւր ժողուրդն հանեց դուրս ի բերդէն: Աղվանըն գնաց եյմուտ ի մէջն բերդի: Վերջայպէս Գ [3] յավուր նստցավ, յետոյ Գ [3] յավուրէն եհան սսուրն, բօվանդակ սուրն քաշեց, ապայ փոքրայցուց: Վերջայպէս Զ [6] օր յետոյ վեր կացավ, որ գալու այ Թարվէզու վերայ:

Մանայւանդ այս աղվանըս, որ ըսկսեց գալ ի Թարվէզոյ, Համայդանայ խանըն, որ անունըն այ Ըռայմազան խան, լսեց, իւր պատրաստութիւնն տեսնել, որ էս պարսի թագայորին հնազանդ է: Քանզի որ աղվան, որ Ըսպհանըն առավ, դեռ Համայդան չէր առել. օսմանցին էլ Թարվէզ էր նստաց, Համայդան այսպիսի մնացեալ էր: Ի վերոյ որ յիշեցանք, Ըռայմազան խանըն իւր պատրաստութիւնն յետես, աղվանն եկ եհաս Դարկազէն կասեն, տեղն Դարկազէն, որ է ԽՌ [40. 000] տուն, որ շայհ Այբազն բերել տեղն դրել, որ սուլունայ որ հավայտն աղվանի հավատիցն ունի: Այսպէս որ ասացանք միոյ հավատ են սոքանք աղվանին հետ: Երբ որ աղվանն հասավ տեղն, սոքանք հնայզանդ եղան` թէ միոյ հավատ ենք: Այսպէս է աղվանն, այս դար գազընցոց բօվանդակ տուն տեղն ղրկեց Ըսպհան ինչ որ լավ կտրիջ կէր` աղվանն հետ վեր կալավ, որ գնան կռիվ, տեղն դարկազենուց: Վեր կացան, եկին Համայդանայ վերայ որ Համայդան առնեն: