Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ահմատ փաշէն նստավ տեղն մինչ ի մին տարին: Սուլթան Ահմատն ի Ղարայ Մուստայֆայ փաշին տվեց Հայմայտան, եւ եկ Համայտան: Ահմատ փաշէն վեր կացավ գնալօվ Բաղդադ: Երբ որ Ղարայ Մուստայայ փաշէն եկ ի Համայտան նստավ, աղվանըն մարդ ղրկեց թէ` «ԶՀամայդան դարդակեայ, վեր լել գնա»: Ղարայ Մուստայֆայ փաշայ գրեց աղվանին թէ` «Ես չեմ կարող ձեզ տալ իմ քաղաքն, ես իմ դագայորին գիր ղրկեմ, իմ դագայորս ինչպէս հրայման կտայ, ես անպիսի կանեմ»: Աղվանըն ասաց. «Լավ պատվայկան խորհուրդ այ այդ խորհուրդըդ որ դուն ասեր»: Հավանեցավ այս բանի աղվանն, համբերեց մինչ ի դագայորիցն խաբար գալն: Թագայորն հրայման ետ Դ [4] դռնայպետի` լավ ըսգեստ Ահմատ փաշին համար, գրել է թէ` «Ահմատ փաշայ, քեզ մեծայորեցի, որ գնաս աղվանին վերայ, Լ [30] փաշայ ի քեզ հասնի, որ հրայման եմ տվել, գան որ դուն լինես մեծայոր, գնաս ի աղվանին վերայ»: Ահմատ փաշէս իւր պատրաստութիւնն տեսավ այսպիսի. Ահմատ փաշէն, արաբ շխ Նասըրի կասեն, ԻԴՌ [24. 000] արաբ պատրաստեց մինչ ի Լ [30] փաշի գալն, մինչ ի Դ [4] ամսոյ` եկին հասին Բաղդադ:

Վերջայպէս Ահմատ փաշէն վեր կացավ այս Լ [30] փաշօվս, իւրեանց պատվայկան հզօրքօվս, գնալօվ աղվանին վերայ: Աղվանն լսեց թէ օսմանցին գալիս այ, այն ոք իւրեանց պատրաստութիւնն տեսին: Ահմատ փաշին հզօրքն, այլոց ասելոյ` ԳՃՌ [300. 000] հզօրք ենկիչարի, կամ ջայբայջի, կամ ըսպայհի, կամ թարախալու ըսպայհի, կամ մերի բէյրաղի, կամ սէրդէգէշտի, կամ տալղլիջ, կամ Դիեարբեկրու քուրդ, որ սուլթան Ահմատի մէրն է, իւր քեսակիցն փող տվել ԷՌ [7. 000] Դիեա[ր]բեգրուի քուրդ ղրկել կռիվ: Վերջայպէս այսչաբ հզօրք են որ վերոյ յիշայցելալ եմ այսպէս, եւ Ահմատ փաշէն որ վեր կացավ գնալ ի վերայ աղվանին:

Բաղդադու որ դուս ելավ, եկավ Ղզրայբատ, որ մին գեղ այ, եկ եհաս տեղն. իւր հզօրն Գ [3] բաժին արավ. մին բաժին ղրկեց Ղարայչօրանայ վերայ, մին բաժին ղրկեց Բաջիլանայ վերայ, մին բաժին իւր հետ վեր արավ, եւ ինքն գնալօվ Զաղօվու վերայ: Դարձեալ յայտ լինի կարդացողաց եւ լսողաց, որ այնչաբ հզօրք էր որ երկիէր բռնել Ահմատ փաշէն, գնաց եհաս Քրմանշայհ. տեղն նստավ մինչ ի իւր հզօրն գալն, ԺԶ [16] օր նստավ: Հզօրն եկ հասավ, այն յավուրն մին խաբար էր ղրկել Ահմատ փաշին Ղարայ Մուստաֆայ փաշէն, թէ` «Աղվանն գալիս այ Համատանայ վերայ, ես մենակ եմ, չունեմ հզօրք, վախում եմ աղվանիցն»: Երբ որ այս խաբարս լսեց Ահմատ փաշէն, շուտօվ վաղվաղակի հեծան հեծելն գնալօվ եկին հասին Սայհնայ, Սայնու յետ վեր կացի, գնացին Քանգայվար, Քայնգայվարու գնացի Մուշբուլախ, որ մին յախբուր այ նորայ դուս եկել, քանզի շատ ջուր այ դուս գալիս էս յախբուրէս վերայ: Վեր եկին այս հզօրքս փաշի, տեղէս վեր կացին, գնացի Սուղուր, որ անվանի Սունղուր. Սուղուրու վեր կացին գնացին Թաժլիք. Թաժլիքու վեր կացին` գնացի Թարջիլ. Թարջիլու վեր կացի գնացի Սատայվայ: Յայտ լիցի կարդայցողաց եւ լսողաց որ Ահմատ փաշէն հետն թօբ չէ տանում: Պատճառն ինչ է. ըսկիզբն որ Ահմատ փաշէն որ գնաց Համայտան, առավ վաթսուն թօբ, տեղն բաց եթող. պատճառն այս է: Վերջայպէս Ահմատ փաշէն Սայդավու վեր կացավ, Սատայվու սարն անցավ, գնաց, մին ջուր կայ տեղն, որ անունն Զաֆռան կասեն, որ Հայմադանայ Դ [4] ժամէն ճանհայպար այ: Ղարայ Մուստայֆայ փաշէն լսեց որ Ահմատ փաշէն գալիս այ, վեր կացավ, եկավ Ահմատ փաշին դէմ, եկ եհաս ի մոտ Ահմատ փաշին: Ահմատ փաշէն սորայ լավ պատվայկան ըսգեստ հագձուձ, տեղէն վեր կացին գնացին Համայդան:

Ահմատ փաշէն ոչ մտավ Համայտան: Համայտան մոտն մին գեղ կայ, որ անուն Լալին կասեն, մին կողմն Լալին, մին կողմն Գօրօվան: Ահմատ փաշէն տեղն վեր եկավ իւր հզօրօքն մնաց մինչ ի Գ [3] օր, աղվանին խաբար ղրկեց թէ` «Ձեզ վերայ եմ գալիս»: Գնաց եհաս այս մարդս մոտն աղվանի, բաց եւ գիրն կարդաց որ գրել այ թէ` «Ձեզ վերայ եմ գալիս»: Աղվանն լսեց այս բանս, այլայկերպեցավ, այս գիր տանօղ մարդուս եդի ի մէջ երկաթի, պահեց:

Ահմատ փաշէն լսեց որ իւր էլչին դրել են երկաթ, վեր կացավ Ահմատ փաշէս, գնալ ի վերայ աղվանի: Վեր կացավ Համայդանանայ, եկ ի Մարանդ, Մարանդու վեր կացավ եկ ի Ղզջլքանթ կասեն. եկ ի տեղն աղվանն: Աղվանն ոչ եկավ յառաջ, օսմանցին գնաց յառաջ, մինչ ի Թարիջայ կասեն, որ դէպ ի Շանգվանայ հատումն այ, որ Շանգվան անվանի, նորա տակն անվանի, մինչ ի տեղն օսմանցին մին տուտն տեղն մին տուտն Հայմատան մոտ. այսպիսի որ ասացի եւ յիշեցի:

Յայտ լիցի լողաց եւ կարդացողաց, որ տասն օր օսմանցին տեղն նստավ, աղվանն չեկավ, յառաջ օսմանցին ըսկսեց գնալ, յառաջ գնալօվ գնաց մին օր յառաջ, որ մէջ Շանգվան, մէջ Ֆալհան, տեղն նստավ մինչ ի Զ [6] օր:

Աղվանըն եկ Զ [6] օրէն յետ, օսմանցին այնչաբ շատ էր որ միմեանց չեն ճանաչում, այսպիսի շատ են: Եկ աղվանըն, ելավ սոցանց կռիվն: Օսմանցին նախ եւ յառաջ սոցանց յախտեց, աղվանն եփախ: Աղվանի թագայորն շատ կախարդայկան բան է, կախարդայկան արուեստի հետեւաց էր: Երբ որ աղվանն եփախ, աղվանի դագայորն կախարդայկան գրօվ կամ արեստօվ ԲՌ [2. 000] հզօրօվ յետ դառցավ, ԳՃՌ [300. 000] օսմանցու հզօրքն յաղթեց ԲՌ [2. 000] մարդօվ: Ահմէտ փաշէն եփախ, ոչ կարաց դեմայդիր կանգնիլ: Դարձ սիրելիք մեր, դորա պատճառն ի՞նչ է որ ասում թէ կախարդայկան արուեստի տեղակ էր: Այս է պատճառն, որ օսմանցին եփախ եկ ի Համատան, բօվանդակ կասեն թէ` «Ես տեսայ ինձ վերայ, կրակ էր թաբումե. ոմանք կասեն թէ` «Թեվայոր յօձ էր գալիս ինձ վերայե. ոմանք կասեն` «Փափչելէս յառաջըս ծօվ էր դառելե: Այսպէս մարդն մին տեսիլ են տեսել ի մէջ կռվին: Զայս բանս որ օսմանցին տեսավ, վախեց թէ էս թագայորս սհաբ ղռանայ սէյիտ է սա տըղայ: Ապայ պատճառն ինչ էս այս խօսացս. մանայվանդ աղվանի թագայորն սէյիտ էր, որ էմիր կասէն, որ էմիր անվանի: Մանայվանդ այսոր պատճառն ինչ. էս աղվանի խէրն էմիր էր անուն, որ կասի էմիր վէիզ. օսմանցին հենց գիտէր թէ ճշմարիտ էմիր այ, աբայ անունն էմիր Վէիզ կասեն: Օսմանցին որ տեսավ այսպիսի կախարդայկան բաներ, վախեցավ թէ էմիրայ մենք չենք կարալ սորայ հետ կռիվ անել, որ կերպիվ կերպիվ բաներ տեսին օսմանցի բօվանդակ, այսպէս ասաց: Դագայորն հրայման էր տվել, որ յաղվելէն յետոյ մին էլ գնան ի վերայ աղվանին: Այս կախայրդական բանն տեսավ օսմանցի, էլ ոչ կարաց հետն կռվել:

Սուլթան Ահմէտին գրեցին փաշէքն մեծ կարդացօղերն թէ` «Այսպէս հրաշք նշանց ետ մեզ, մենք չենք սորա հետ կռիվ անել»: Սուլթան Ահմատն Ահմէտ փաշին գիր ղրկեց թէ` «Դուն գիտես, հաշտութիւն արայ»:

Ահմատ փաշէն ղրկեց մին էլչին աղվանին շահին թէ` «Մեր թագայորն ուզում այ որ մեզ հետ հաշտութիւն անայե: Աղվանի թաքայորն ասաց. «Լաւ»: Օսմանցու էլչուն պատիվ ետ, լավ պատվայկան ըսգեստ հակցուց, ղրկեց: Վերջայպէս աղվանն մին էլչին շինեց, որ իւր մին մեծ խան է, որ անունն Բլուջ Մհամատ, սորայ հետ յետ պատվայկան քարեր, պատվայկան ակունք, մին մեծ ֆիլ ղրկելօվ աղվանն օսմանցու թաքայորին: Ելավ էլչին ի Ըսպհանայ, գնալով դէպի Ըսդաբօլ: Գալօվ եկ եհազ Համայդան, էլչի որ է Մահմէտ խանն Բլուջ անվան. Համայդան` Ղարայ Մուստայֆայ փաշէն էս էլչուն լավ ազատ, լավ պատիվ, Ժ [10] օր տեղն պահեց: Տասն օրէն յետ վեր կացաւ էլչին տեղէն Համայդանայ, գնալօվ գնաց Զաֆրան կասեն, Զաֆրան անվան գոջի. Զահռանայ վեր կացավ եկ ի Սատայվայ, տեղէն եկավ Քանգոյվառ. Քանգոյվառ եկ ի Սայհնայ. Սայհնու յեկ Բէսթուն. Բեսթունու եկ ի Քրմանշայհ. Քրմանշայհու եկ ի Մայտաշ, տեղէն եկ Հառնայվայ, Հառնայվու հետ եկ ի Քրինդ. Քրինդու եկ ի Թաղքասրայ, տեղէն եկ ի Զօղօվ: Վերջայպէս Համայդանու մինչ ի Բաղդադ տասնութ օրէն ճանայպարհ այ:

Վերջայպէս եկ եհաս Բաղդադ, Ահմատ փաշէն պահեց 28 օր, պատվայկան պատվեց սորայ: 28 օրէն յետ վեր կացավ եկ ի Յիմամ Աղան կասեն, որ օսմանցվին մեծ գուտն այ, որ իւրեանց հաւատն, այն է կանքացուցել: Եկ ի տեղն, ուխտ արավ գնդին, 2 օր տեղն կացավ, տեղէն վեր կացավ գնաց Յիմամ Աբաս: Տեղէն վեր կացավ, գնաց Թաբալու կասեն, տեղէն գնաց Քարքուտ մանայվանդ Քարքուտ քաղաքայպետ կասեն, որ քաղաքն նորա ձեռուն էր, որ անունըն Ալի Ահամդի. այս Ալի Ահանդէս այս էլչուս լավ պատվայկան պատվեց, Ը [8] օր տեղն պահեց: Ը [8] յավուրէն յետոյ ելավ տեղէն, գնալօվ եհաս Բաբայ Գուռգուռ կասեն տեղն. ապայ պատճառն ինչ է Բաբայ Գուռգուռ ասելոյ. այն տեղն որ գետին քանդես կրակ դուս գու գայ գետնի տակէն, այս է պատճառն: Վերջապէս տեղն խիստ պատվայկան տեղ այ: Էլչին ասաց. «Տեղս մի քանի օր կը նստեմ»: Տեղն նստեցավ Զ [6] օր: Զ [6] օրէն յետոյ, վեր կացավ գնալօվ եհաս Գօգթաբայ. Գօգթաբու վեր եկավ գնաց Էվռիլ, Էվռիլու հետ գնաց Մսուլ: Վերջապէս գեղէց գեղ այսպիսի հետեւեց գնալ: Յայտ լինի կարդացողաց եւ լսողաց, որ էլչին մին մեծ պատվայկան ֆիլ էր տանում սուլթան Ահմատին հմար: Այս ֆիլս ոտն ուռավ, մնաց ճանայպարհի, աբայ ոչ կարեցավ քալել: Էլչին հրայման յետ ֆլայ պահեն. «Դուք ֆիլն առէք տեղդ կացէք, միչ ի լայվանայ, առէք եկէք»: Ֆլայ պահերն որ են Բ [2] մարդ, այսոնք տեղն կացին թէ լավանայ: Մին օր եղավ որ էլչին ֆլի մոտ է, ջոկվել այ, մին խաբար եկ էլչուն թէ` «Շուտօվ հասնիս Ըստամբօլ, շուտօվ յետ դառնաս, որ շահի որդին Խորասանու հետ հզօր այ ժողովել, գալիս այ աղվանին վերայ»: Որ լսեց այս բանս էլչին, ի բաց թող իւր ծանրայգոյն բաներն կամ ֆիլն, վաղվաղակի գնաց դէբ Ըստամբօլ, Դիարբէգրու մինչ ի Բօլի կասեն, որ մին ղասաբայ այ, որ Ըստամբօլու մինչ գայ Բօլի վեց-եօթն յավուրէն ճանայպարհ այ: Այսպէս յիմացի:

Դարձեալ յայտ լինի կարդացողաց եւ լսողաց որ աղվանի շայհն, որ յառաջայգոյն կէր, որ կասեն կախարդական արուեստի տէր է, այն շահն մեռել այ, այս ուրիշ դագայոր այ, որ անունըն այ շայ Աշրահ, այս է ղրկել էլչին. մանայվանդ էն շահն որ կէր յառաջ, որ կասեն կախարդան արուես ունի, այն շահն չլում նստաց տեղն, իւր պատիջն հանդիբեց, եւ ինքն իքեան իւր միսն ատամօք ձեվատեց, խենդցավ եւ խելեռեցավ, այնպիսի մեռավ, որ ի կախարդայկան բանըն այդպիսի մին բան այ: Այսպէս այ որ ասացաք, ճշմարդայպէս. թողենք զայս:

Պատմենք զելչին, որ էր հասել Բօլի, տեղէն գնաց Բանջայ կասեն տեղն. վերջայպէս գնաց եհաս Իզիտ, տեղն նստավ եօթն յավուր: Օսմանցու թաքավորն ենքիչար Աղասի ղրկեց, շատ բազում ենկիչարօք, եկին տարան Յուսկուտար: Երկու յավուր տեղն մնաց, երկու յավուրէն յետոյ տարան Ըստամբօլ, Ենկի Բաղչի դռնօվն, Դիվան Եօլօվն, Ենկի Ղշլի մօտօվ, Սալի բազարօվ, Ղարայ գօմրըկի մէջօվն, Էդրանայ դռնօվն դուս տարան, Էիբ սուլթան կասեն, դէնըն անցըրին, տարան Ջուվդլղ կասեն տեղն, տեղ տվին, տեղն նստավ Գ [3] օր: Երեք օրէն յետոյ խաբար եկավ թէ ֆիլն մեռել այ, ոչ հասավ Ըստամբօլ, Դիարբէգրու գէսն, մին գեղ անվանի, որ անունըն Արմուտան. ոչ եմ խաբար թէ Արմուտան այ այս գեղիս անունն, այսպէս կարծեօք յիշեցի: Դառնալ ասելոյ էլչին ինչ որ պատվայկան բաներ բերել` տարավ թագայորին հավանացուց: Թագայորն էլչուն բերաց պատվայկան բաներին կամ ակունք կամ որպիսի բան, թագայորն լավ հավանեցավ թագայորն այս էլչուս, որ անվանի Մահմէտ խան Բլուջ կասեն ասոր: Վերջայպէս վաթսուն յավուր տեղն կացավ էլչի, վաթսուն օրէն յետ` թագայորն հրայման ետ գնալու: Այս էլչիս ունէր հինգ հարիւր ձիայոր աղվան, տասեւհինգ զամբարակչի. զամբըրակչի ասելն ինչ պատճառ է, թէ ուղտոյ վերէն լարել են փորքագոյն թօբ, որ հարիւր մսխալ կամ հարիւր յիսուն դրամ առջիջ կու տանի: Այս զամարակչիքս, որ են քրիստոնայ, անվանի անունըն սոցանց` մին Ավաք, մինն Աստուածատուր, Յարութիւն Բաբան, մին Ախիջան, մին Դավիդ, մին Մինաս, որ է Երեւանցի, որ ջուղ յԵրեւանայ: Մնացեալն փերեցին, որ Ըսպհանայ հինգ յագ ճանհայպար հեռի, այսպէս որ յիշեցանք եւ ասացանք: Դարձեալ վերոյգրաց ասացեալ էս էլչու հզօրին թէ այսչաբ հզօր ունէր, որ էր հինգ հարիւր տասն եւ հինգ հայգ, օսմանցու թագայորն ամենեցուն լավ պատվայկան ըսգեստ կամ դրամ, մին մարդոյ հարիւր մառչիլ, ամենից այսպէս տվեց, լավ պատիվ արավ: Վատսուն օրն թամամվեցավ, ըսկսեց էլչին անցավ Ուսկուտար, Ուսկուտարու վեր կացավ, վերջայպէս նսուն ինն օրն եկ եհաս Համայտան:

Երբ եհաս Համայդան, տասներեք յավուր տեղն մնաց: Տասներեք յավուրէն յետ` Ըսպհանայ գիր եկավ թէ` «Շայ Հուսէնի որդին, որ անվանի շայ Թահմազ, եկեալ է Ըսպհան, տիրել է աղվան, բօվանդակ սուրն այ քաշել, Ըսպհան առել այ ի ձեռաց աղվանի»: Այս էլչիս մնաց տեղն Համայդան մինչ երեսուն եւ հինգ օրն:

Աբդռահման փաշայ կասեն, որ Համատան էր, նորա ձեռին սայ Աբդռահման փաշէս եկ հարցուց էլչուն թէ` «Կուզե՞ս գնաս Ըսպհանե: Էլչին ասաց թէ` «Չեմ գնալ ես, կը վախեմ պարսոյ թագայորիցն»: Փաշէն ասաց. «Համբերէ, ես գիր գրեմ իմ թագայորին, ինչպէս որ կասայ ես էնպէս կանեմ»: Գիր ղրկեց դաքայորին թէ` «Շայ Թահմազն Ըսպհան առել այ ի ձեռացն աղվանի, էլչին մինչ ի ես թարիզս պահել եմ, ինչպէս որ հրաման կտաս այնպէս անեմ»: Թաքայորն գրել էր փաշին թէ` «Ես շատ ակուն պատվայկան քար եմ տվել իւրն, որ տանի իւրեանց դաքայորին, ձեռնէն առ իւրն բաց թող»: Փաշէն առավ այս ակուքս, էլչուն ի բաց թող: Էլչին ասաց փաշին, թէ վախում եմ գնալ Ըսպհան, ինձ մին էլչի շինեցէք ձեր անվանօվն, գնամ տեսնեմ հզօրն պարսոյ շայհի, յետոյ յետ գամե: Աբդռահման փաշէն սորայ շինեց էլչի, ղրկեց Ըսպհան. երկու հարուր ձիայորօք այս խանըս գնաց եհաս Ըսպհան շայհին մոտ: Շայհն հարցուց թէ` «Դուն ո՞ւր ես գնացել, կամ ո՞ւր ես եկել»: Ասաց. «Խանըն ողջ լինի, աղվանն ինձ ղրկել էր էլչութեան, գնացի եկայ»: Շայհըն ասաց. «Ո՞ւմ պիտի ջուղաբ տաս աղվանն գնաց ելայ»: Խանըն ասաց. «Թագայորն ողջ լինի, յառաջ քոյ հօր ժամանակի ես մին մեծ խան է, ապայ Աստուած մեզ բարկացավ, քոյ հօր թախտն գնաց մինչ ի էս թարիղս. հիմայ Աստուած ուզել այ քեզ, եկիր առիր աթոռն քոյ հօր. հիմայ խնդրեմ քեզնէ որ իմ առաջի տեղն էլ ինձ տաս»: Շայհն երետ իւր յառաջի մեծութիւնն, զուգայորեց մին խան, տեղն մնաց, էլ ոչ գնաց օսմանցու մէջ, ոչ տարավ խաբար: Այս է որ յիշեցանք եւ ասացինք:

Վերջայպէս, Մահմէտ խանն Բլուջ, որ գնաց Ըսպհան թէ օսմանցու համար խաբար բերի, գնաց տեղն մնաց, ոչ յետ դառցավ: Աբդռայման փաշէն Հայմանդանու, գիր ղրկեց սուլթան Ահմատին թէ` «Դու գրեցիր ինձ թէ էդ էլչու ձեռին ինչ որ կայ առ յաբուցէն, բաց թող գնայ Ըսպհան. ինչ որ կէր յաբուցէն առի մեզ համար, ղրկեցի որ մեր կողմանէն գնայ տեղն Ըսպհան, տեսնէ ինչ կայ, յետ դառնայ, գայ մեզ խաբար բերի. սայ գնաց էլ ոչ եբեր խաբար»:

Գ [3] ամիս անցնելոյ յետ, Ըսպհանայ մին բաղդադցի քրիստոնայ եկավ, որ անունն անվանի Սարուխա, որ էր կաթուլիգ, եկ ի պատրի Անդոնի վանքումն իջավ Համայդան: Օսմանցին լսեց որ սա եկել այ, Բ-Գ [2-3] չուխայդար ղրկեց վաղվաղակի ասոր, յետոյ վեր կացին, գնացին փաշին մոտ, որ Աբդռահման փաշէն եհարց այս քրիստոնէս թէ` «Ըսպհանա՞յ ես գալիս, ի՞նչ խաբար ունեսե: Այս քրիստոնէս ասաց. «Փաշէն ողջ լինի, Ըսպհայնայ այս խաբարս ունեմ որ ձեր ղրկած էլչին եկավ տեղն, հասավ տեղն, շահն մեծ խան շինեց, նորայ համար էլ չի գալ: Մին խաբար էլ, որ շայհ Թամազն Ըսպհան նստեց»: Թահմազ Ղուլի խանն գնաց Շերազու վերայ, որ աղվանն դեռ տեղն էր, մանայվանդ աղվանըն որ Ըսպհանայ փախել էր, գնացել էր Շերազ: Տեղն աղվան կէր, որ Զլալ խան կասեն անունըն, մին էլ մօլայ Զաֆռան կասեն, որ իւրեանց մեծ կարդայցողն էր: Ասոնք տեղէն Շերազ ԶԷՌ [6-7. 000] զօրօվ, մօլայ Զաֆրանըն Շերազու երեք յավուր տեսնէր որ Աբու Քուրանայ ջուր կասեն, որ Բախտիարու գը գայ Շերազու մոտովն կանցնի, այս ջրիս վերայ նստաց էր մօլայ Զաֆռանըն:

Թահմազ Ղուլի խանըն գնաց ԶՌ [6. 000] զօրօվ, եհաս մօլայ Զաֆռանին, ելավ իւրեանց կռիվն: Մօլայ Զաֆռանըն յախտվեցավ, զօրքն անցավ սրօվ: Սա մօլայ Զաֆռանըս եփախ թէ գնայ ջրի կարմուջօվն անցանի. Թահմազի զօրքն պատեաց ըսճանհայպարհն ձորայ, ոչ կարեցավ փախչել, յինքն իւրան կամուրջէն ձգեց ջուրն եւ անցավ ջրօվ:

Թահմազ խանն տեղէն ելավ, գնաց Շերազ, ոչ մտավ Շերազ. այսպէս հեռայգուն քաղգէն իջավ: Աղվանըն լսեց թէ Թահմազ խանըն գալիս այ, դուս եկին քաղգէն բօվանդակ: Թահմազ խանըն էլ տեղէն վեր կացավ, եկին հասին միմեանց. ելավ սոցա կռիվն: Աղվանն յախտվեցավ, եփախ:

Թահմազ խանըն վեր կացավ Շերազու, գնալօվ Եզդու վերայ, որ տեղն էլ շատ աղվան կէր: Այս աղվանիս մէջումն մին օսմանցի կայ, որ անունըն Թամուր խան, սա լսեց թէ Թահմազ խանըն գալիս այ, աղվանիցն ջոկվեց Ճ [100] ձիայոր ունէր, Եզդու տակօվն փախավ գնաց Ղարայգօզլվի միջօվն դուս ել: Հասավ Համայդանայ երկիրն, որ օսմանցին տեղն այ, Համայդանայ մէջն չը մտավ: Համայդանայ մոտն մին Զահտարանան կասեն, մին քանդաց ավերաց բերդ այ, գնաց տեղն, էն բերդն ավերումըն շինեց սահմանեց, տեղն նստավ բնայկալավ Ճ [100] մարդօվն:

Վերջայպէս թողունք զայս յիշենք Թահմազ խանն: Թահմազ խանն Շերազու վեր կացավ իւր զօրքօվն, գնաց Եզդու վերայ. կռվեց ի հետ աղվանին, յախտեց աղվանին, աղվանն` որն անցան սրօվ, որն փախին. այսպէսի որ յիշեցանք եւ ասացանք: Թամազ խանըն Եզտ նստաավ 28 օր. ԻԸ [28] օրէն յետոյ վեր կացավ Թահմազ խանըն, յետ դառցավ որ գայ Ըսպհան: Շայհն լսեց թէ Թահմազ Ղուլին գալիս այ: Մարդ ղրկեց Թահմազին թէ` Լօռն Բախտիարին զօրայցել այ, մեր գեղերն մեր գերայվարում այ. գնաս նորա վերայե: Թահմազ խանըն զայս բանս լսավ, շուտօվ վեր ել, գնալօվ ի վերայ Բախտիարու: ԺԴ [14] օրն գնաց եհաս Բախտիարի, Բախտիարու հետ կռվեց, Բախտիարին յախտվեցավ, սրօվ անցան բօվանդակ: Շահ Թահմազին խաբար գնաց Ըսպահան, շահն յուրախացավ եւ խնդաց, ղրկեց Թահմազին լավ պատվայկան ըսգեստ հագձուձ:

Թահմազ խանն մարդ ղրկեց շահ Թահմազին թէ` «Ուզում եմ գնամ Դասվէլ Շուշտարայ վերայ, որ նորանք էլ թաքավորին ներհակ են, որ ԻԶ [26] գեղ գեր են վարել»: Շայհ Թամազն գրեց թէ` «Էդ կողմդ ինչ որ ինձ ներհակ ասգն կայ, սուրն քաշես»: Թահմազ խանըն վեր կացավ, գնաց Դասլէլ Շուշտար, տեղն կռիվ արավ մինչ ի ԺԴ [14] օր: Աստուած փրկէ Տէրն ազատէ, յարուն թաբեց, ինչ որ գետ այնպիսի գետի պէս գոջալ է վազ կու տար յարունըն: 14 օր որ կռիվ ելավ Դասվէլ Շուշտարու ազգն յախտվեց, ԺԵՌ [15. 000] տուն գերի արավ, Թահմազ խանըն ղրկեց Խորասան, որ անվանի Մաշատ: Այսպէս գերայվարութիւն որ լսեց շահ Թամազն կամ յախտութիւն, շատ բազում ուրախացավ, քաղաքումըն փողոցներ զարդարեցին, լավ ուրախութիւն արին, մանայվանդ սորայ զօրքն: Մտացենք ինչ չափ այ Շերազու հետ, որ եկել այ մինչ ի Դասվել Շուշտար, եօթն Ռ [7. 000] զօրք ունի, ոչ է յառավել, մանայվանդ այս Դասվել Շուշտար որ յիշեցի եւ ասացի, որ կցորդ բախտիարու հետ մին են: Պատճառն ի՞նչ է որ սոքանք միայբան չեն գալիս կռիվ: Ղայլայի Դուխտարան կասեն, որ Բախտիարու մեծ գլխայորն այ, սոցանց մէջն խարդայխութիւն կայ, միմեանց խռօվ են. երբ որ Թահմազ խանըն գալիս այ կռիվ, միմեանց օգնութիւն չեն անում. Թահմազն սոցանց փորքն փորքն սուրն այ քաշում:

Ղալայի Դուխտարանայ մեծայորն որ լսեց թէ Թահմազ խանն այսչափ բազում կռիվ այ անում, ըսկսեց իւր պատրաստութիւնն տեսանել: Երբ որ պատրաստութիւնն տես պռծավ, ՃԽԵՌ [145. 000] զօրի պատրաստութիւնն տեսավ, որ եղավ այսչափ ՃԽԵՌ [145. 000] զօրք, առավ գնաց Ղայլայի Դուխտարանայ Դ [4] կողմն բռնեց,, նստավ: Հավուզայ կասեն, էլ սոցանց ասգէն էն. երբեմըն սոսանք էլ ջոգվել են սորանց մեծայորին Ալի Մարդան խան կասեն. վերջայպէս սորանք իւրանց պատրաստութիւն տեսին:

Թողնենք ըսսայ, յիշենք Թահմազ խանըն, որ Դասվէլ Շուշտար առավ եօթն Ռ [7. 000] զօրքօվ: Մարդ ղրկեց շահին թէ` «Կ՚ուզեմ գնամ օսմանցու վերայե: Շայհն ղաբիլ չի եղավ, թէ «Ես նորանց էլչի եմ ղրկել, տեսնենք ինչ խաբար գը գայ, յետոյ մեր պատրաստութիւնն կու տեսնենք»: Մտացենք թէ այս էլչիս ով է. Աբդուլ բաշի խան կասեն, որ Շխալի խանի ասգիցն այ, որ է Քրմանշայու խանըն: