Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թահմազ խանն որ նստավ Թարվէզ Բ [2] ամիս. Բ [2] ամսոյ յետոյ խաբար եկավ Խորասանայ, որ լինի Մաշատ, թէ` «Աղվանն զօրք այ ժողովել, գալիս Հարաթու ի վերայ Մաշատու, որ ունի ԽՌ [40. 000] զօրքե: Այս բանըս լսեց Թահմազ խանն, վաղվաղակի ելավ գնալօվ ի վերայ Մաշատոյ: ԻԵ [25] օրէն գնաց եհաս Մաշատ, զօրք ժողովեց, տեղն ելավ, գնաց ի վերայ Հարաթու: Հարաթ որ յիշեցի, նմանայպէս ի ձեռին աղվանայ. այս աղվանըս որ յիշեցի, անուն անվանի Ղլիջի կասեն, որ է Ղլիջի աղվան: Վերջայպէս գնաց եհաս Հարաթ. Հարաթու մոտն իջավ զօրքն Թահմազ խանի, ըսկսեց կռվիլ: Վերջայպէս աղվանն դուս եկավ, կռիվ արին ԺԲ [12] օր. տիվ եւ գիշեր սոցանց կռիվն ելավ: Աղվանըն գնաց եմուտ ի մէջ Հարաթայ, ոչ դուս եկավ: Հարաթ որ յիշեցի, մին պատվայկան քաղաք այ, լավ զօրագուն զօրք պիտի որ Հարաթ առնէ: Է [7] օրէն յետոյ աղվանն քաղաքէն, որ Մաշատ լինի, դուս եկավ, կռիվ ելավ տիվ եւ գիշեր, վեց օր: Աղվանն գնաց եմուտ ի մէջ բերդն Հարաթ, մինչ ի ԽԸ [48] օրն ոչ դուս եկավ: ԽԸ [48] օրէն յետոյ դուս եկ աղվանն, կռիվ ելավ սոցանց մէջն ԻԸ [28] օր, աղվանն բազում յախտվեց, եփախ, եմուտ Հարաթայ մէջն, այլ ոչ դուս եկ աղվանն, մինչ ի ինսուն մին օր:

Ինսուն մին օրէն յետոյ աղվանին մէջն դուզնութիւն, քաղցացութիւն եւ սօվութիւն ի մէջ Հարաթու, քաղցացութենէ միմեանց միս կուտէին, այսչաբ սովութիւն եղավ: Թահմազն հրաման ետ իւր զօրքին թէ «Աղվանըն երբ որ դուս գայ, բան չունէք, թողեցէք մեր մէջն ման գայ, հաց ուտայե: Երբ որ աղվանն սովութիւն էր քաշում, մին մին քաղցացութենէ դուս գու գէն, վասն մին փորքն հացի համար: Այսպէս որ աղվանն որ դուս գէր հաց տի կշտացնեն, հաց տին իւրեանց, ղրկեն բերդի մէջն: Այսպէս խաբելօվ աղվանի մեծայորքն, դուրս եկավ, լավ ըսգեստ հագցուց աղվանին, ղրկեց բերդի մէջն, յետոյ ամէնըն դուս եկավ այսպէս: Վերջայպէս այսպիսի խելօքն առավ Հարաթ, մտավ քաղքի մէջն, բռնեց մեծ մեծ խաներն, իւրան ղուլ շինեց, որ իւրան զինոր: Այս աղվաներիս տուն եւ դստերքն, ամէն մին տուն` մին երկիր ղրկեց, այսպիսի տներն հեռացուց, ոմանց տուն Ըսպհան, ոմանց տուն Շերազ, ոմանց տուն Մաշատ. այսպէս: Յետոյ այս աղվաներուս իւրան հետ ժուռացավ, որ էր այս աղվաներս ԷՌ [7. 000] որ սորան հնազանդ եղան. այս է որ յիշեցի:

Վերջայպէս Թահմազ խանն Հարաթու մին խան շինեց, ինքն վեր կացավ տեղէն, եկավ Մաշատ, որ անվանի Խորասան, տեղն նստավ:

Օզբէկի կողմէն մին մարդ էր դուս եկել, որպէս մին գող, երկիր թալանելօվ ման էր գալիս: Օզբէկի դագայորն ոչ կարացավ ընբռնել. այսպէս իւրան գլխոյ երկիր, գեղ, գավառ` սուրն քաշելօվ ման էր գալիս. գալօվ գալօվ եկավ դէբի Խորայսանայ երկիրն այս գող մարդս: Մանավանդ Թահմազ խանն շատոց էր լսաց էս մարդիս բանըն, որ սայ լավ կռիվ անօղ այ, յօժար մարդ այ, որ օզբէկն չի կարում ընբռնել սորայ: Թահմազ խանն երբ որ լսեց թէ էս մարդս մտել այ իւր քաղաքն, վեր կացավ, ԳՌ [3. 000] պատվական մարդիգ վեր առավ, գնաց այս մարդիս վերայ: Այս մարդս լսեց որ Թահմազ խանն գալիս այ. ԶՌ [6. 000] զօր եկ հաս Թահմազ խանին կռիվ արին: Թահմազ խանըն յախտեց այս մարդիս, ընբռնեց էս մարդս, զօրն բօվանդակ կօտորեց: Այս մարդս բերեց Մաշատ, որ անվանի Խորասան, ԾԵ [55] օր պահեց: ԾԵ [55] օրէն յետոյ այս մարդիս ըսպանեց: