ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա
9.
ԳՐԻԳՈՐ ԿԵՉՐՈՐՑԻ
ՈՀԱ=1222
 
[1] Աստուած ողորմի Գրիգորոյ. ամէն:
 

[2] Որ նահատակեցաւ  ի  Կեչրոր  քաղաքի. որք  երկրպագէք  Քրիստոսի  սուրբ  նշանիս ` յիշեսջիք  զմեզ  որ  կայք  առաջի  սորա. թվին  Հայոց  ՈՀԱ [3]:



[1] Սոյն նահատակի մասին Այրարատ, 47ա այսպէս է խօսում. «Յիշատակին յարձանագիրս Խնծկօնից` նահատակեալք Տէր Առաքէլ ի թուին 1208, «ի Կեչրոր քաղաքի, զանազան տանջանօք». եւ Գրիգոր ոմն (կամ այլ անուն) յամի 1222»:
Աւելի ընդարձակ տեղեկութիւն ենք գտնում Շիրակ, էջ 130, Խծկօնից եկեղեցիների նկարագրութեան մէջ. - Նման սմին է ձեւով եւ մեծութեամբ չորրորդ եկեղեցին, քարընկեցիւ ի բացեայ յերիցն եւ յայլում քարափան, յարեւելից նոցին. չկան ի սմա արձանագիրք, այլ գերեզմանք արկղաձեւք շուրջ զնովաւ, ի միումն գրեալ.
[2] ի միւսում` որոյ խաչվէմ կործանեալ է մասամբ արձանագրին, մնայ այս բան, 1222 ամին թուականաւ.

[3] Վերջինիս համար Հ. Ալիշան գրում է. «Թուի նոյն Տէր Առաքէլ` որոյ նահատակութիւն յիշեցաւ վերագոյնդ յայլում արձանի»: Բայց Առաքել նահատակուած լինելով 14 տարի առաջ, պէտք է ընդունել թէ իրարից տարբեր են երկուքը