ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

6.
ՅՈՐԴԱՆԱՆ ՎԿԱՅ ԹՈՒՐՔ
ՈԼԱ=1182 մարտ

Ի սոյն աւուրս (աւագ ուրբաթ) եւ Յորդանան ոմն ի տաճիկ տոհմէ վկայեաց մեծ հանդիսիւ ի Կարնոյ քաղաք. եւ եդան նշխարք նորա ընդ Յովսեփայ եւ ընդ Սահակայ ազգակականին իւրոյ 1:

1 Սոյն վկայի մասին յիշեալ տեղեկութիւնը տալիս է Վարդան պատմիչ, Վենետ. 1862, էջ 132, նախորդ վկային նուիրուած հատուածից յետոյ:

Հմմտ. նաեւ Չամչեան, Գ. էջ 151, ՈԼԴ=1185 թուի տակ: Վկայի հետ յիշուած Յովսէփ եւ Սահակ անուն անձերը նոյնպէս նահատակներ են, անշուշտ Կարնեցի, որոնց համար Վարդան, էջ 91 գրում է. «Յորում աւուրս (դէպի ՆԽ=991 թուականը) կատարեցան ի Քրիստոս Սահակ եւ Յովսէփ, տաճիկք ազգաւ, յարացի հնգետասան»: