96.
ՍԱՐԳԻՍ
ՍԱՐԿԱՒԱԳ
ԿԱՐՍԵՑԻ
†
ՌԽՃԱ=1691-2
Սա
էր
ի
քաղաքէն
Ղարսայ,
հայ
ազգաւ,
որդի
բարեպաշտ
քրիստոնէից.
որոյ
անունն
յառաջ
Սաֆար
էր,
որ
իբրեւ
կարդաց
եւ
ուսաւ
զՍաղմոսն
եւ
զՇարականն,
ետուն
նմա
աստիճան
եւ
անուանեցին
Սարգիս:
Եւ
էր
Սարգիսն
պատանի
18
ամաց,
գեղեցիկ
տեսլեամբ
եւ
ճարտար
յուսումն
գրոց:
Եւ
եղեւ
յաւուր
միում
հրամանաւ
մօրն
իւրոյ
գնաց
ի
գիւղ
ուրումն
Տաճկաց,
ի
կարիս
պիտոյից
իւրեանց.
ետես
անդ
զի
մօլլայ
մի
նստեալ
գովաբանէր
զօրինադիրն
իւրեանց
`
ասելով
թէ
«
Այնպիսի
ոք
էր,
որ
այսքան
հազարաց
ետ
զանձն
ի
պղծութիւն
»:
Առ
այս
բան
զարմացեալ
պատանին,
ասէ
ցմօլլայն.
«
Ամօ
'
թ
է
ձեզ
ասել
զայդ.
այլ
եւս
առաւել
ձեզ
նախատինք
է.
լռի
'
ր
»:
Իսկ
անօրէն
նենգաւորն
ոխս
կալեալ
`
առ
ժամայն
ոչինչ
ասաց:
Եւ
Սարգիսն
զգործ
իւր
հոգացեալ
`
գնաց
նստաւ
ի
խանութն
իւր:
Եւ
ապա
եկեալ
մօլլայն
յետ
աւուրց
ինչ,
ասէ
ցՍարգիսն.
«
Տո
'
ւր
ինձ
ի
մուշտակաց
եւ
ի
մորթոցդ
զոր
ունիս
»:
Ասէ
Սարգիս.
«
Տո
'
ւր
զգինն,
եւ
ես
տաց
քեզ
զոր
ինչ
կամիս
»:
Եւ
նա
ասէ.
«
Այնպէս
ձրի
տուր
ինձ.
ապա
թէ
ոչ
`
մատնեմ
զքեզ
ի
կորուստ,
զի
դու
այն
օրն
հայհոյեցեր
զօրինադիրն
մեր
զՄահմետ
»:
Եւ
զայս
ասացեալ
`
աղաղակեաց
առ
մերձակայ
եղեալ
տաճիկսն
եւ
ասէ.
«
Եկա
'
յք,
տէսէ
'
ք,
որ
այսպիսի
մանուկ
քֆրէ
փեղամբարին
մերոյ,
եւ
դուք
ներէք
»:
Եւ
առժամայն
գրոհ
տուեալ
յենկիչարիքն
`
ըմբռնեցին
զպատանին
եւ
կապեցին
եւ
չարաչար
հարկանէին:
Եւ
Սարգիսն
լայր
եւ
աղաղակէր
`
ասելով
թէ
«
Զուր
ասէ
դա
ի
վերայ
իմ.
ես
ոչ
գիտեմ
զոր
ասէ
զբանդ
զայդ
»:
Սակայն
նոքա
ոչինչ
ունկն
դնէին
նմա.
այլ
առեալ
տարան
առ
ղատին
եւ
ասեն.
«
Պատանիս
այս
հայհոյեաց
օրինադիրն
մեր.
զի՞նչ
հրամայես
»:
Եւ
նա
վճիռ
եհատ
ասելով.
«
Կա
'
մ
տաճկասցի,
կա
'
մ
քարկոծեսցի
»:
Եւ
ապա
ղատին
ողոքական
բանիւք
խրատէր
զՍարգիսն
եւ
ասէր.
«
Ե
'
կ
յօրէնս
մեր
եւ
ուրացիր
զհաւատն
քո.
եւ
ես
ազատեմ
զքեզ
ի
դոցանէ.
եւ
այսքան
պարգեւօք
խիլայեմ
զքեզ,
եթէ
դառնաս
յօրէնս
մեր
»:
Եւ
Սարգիս
ասէ.
«
Ես
զիմ
լոյս
հաւատն
եւ
օրէնքն
ոչ
թողում.
եւ
դուք
զուր
տեղն
զիս
կու
սպանէք.
դո
'
ւք
գիտէք.
ես
անպարտ
եմ
յամենայնի,
զոր
դոքա
ինձ
վերայ
ասացին
»:
Յետ
այսորիկ
առեալ
տարան
զվկայն
առ
փաշայ
քաղաքին,
զի
եւ
ի
նմանէ
հրաման
առցեն
սպանանել
զնա:
Եւ
եղեն
ամբաստան
զնմանէ,
թէ
«
Հայհոյի
'
չ
է
դա
օրինադրին
մերոյ
»:
Ցուցին
եւ
զվճիռն
ղատւոյն:
Եւ
տեսեալ
փաշային
զգեղեցկութիւն
մանկանն,
գթացաւ
ի
նա
եւ
ասաց.
«
Ե
'
կ,
ո
'
րդեակ,
խնայեա
'
ի
մանկութիւն
քո
եւ
դարձի
'
ր
յօրէնս
մեր.
եւ
ես
տաց
քեզ
զինչս
եւ
զերիվարս.
եւ
կարգեցից
զքեզ
ինձ
առաջիկայ
սպասաւոր
եւ
պաշտօնեայ
»:
Ասէ
Սարգիս.
«
Դու
գիտե
'
ս
որ
դոքա
զուր
կու
վկայեն
վասն
իմ.
եւ
ես
անպարտ
եմ
յամենայնի.
թէ
ուղիղ
դատաստան
կ՚անես,
զիս
կ՚ազատես,
բարի
է.
եւ
թէ
ոչ
`
ես
զիմ
հաւատն
ոչ
թողում
եւ
զՔրիստոս
ոչ
ուրանամ
»:
Եւ
ապա
հրաման
ետ
փաշայն
հանել
արտաքոյ
քաղաքին
եւ
քարկոծել
զծառայն
Քրիստոսի
զՍարգիս:
Յայնժամ
իբրեւ
զկատաղի
չար
գազանք
դիմեցին
ենկիչարիքն
ի
վերայ
անմեղ
գառին,
եւ
հարկանէին
սրով
եւ
թրով,
փայտիւ
եւ
քարիւ.
եւ
ի
բազում
հարուածոյն
անդէն
ի
ճանապարհին
հարին
խանջալով
ընդ
սնակուշտն.
եւ
սուրբն
սաղմոսելով
աւանդեաց
զհոգին
առ
Աստուած:
Եւ
ի
քարշ
տարեալ
ի
տեղի
կատարմանն
`
այրեցին
հրով
զմարմինն:
Եւ
այնպէս
բարի
խոստովանութեամբ
կատարեցաւ
ի
Քրիստոս
Սուրբն
Սարգիս
Սարկաւագն:
Եւ
ի
գիշերին
փառաւորեաց
Աստուած
զվկայն
իւր
տեսլեամբ
երկնային
լուսոյ:
Եւ
առեալ
հաւատացելոցն
զայրեցեալ
նշխարսն,
անփոփեցին
յեկեղեցւոջն:
Այլ
սիրտն
սրբոյն
անարատ
եւ
ամբողջ
մնացեալ,
ոչ
այրեցաւ
բնաւ:
Եւ
խօճայ
ոմն
տուեալ
ինչս,
գնեաց
զնա
եւ
տարաւ
յերկիր
իւր.
եւ
տայ
առողջութիւն
հաւատով
դիմողացն,
ի
փառս
Քրիստոսի
Աստուծոյ
մերոյ:
Կատարեցաւ
սուրբ
վկայն
Քրիստոսի
Սարգիս
ի
թուականիս
մերոյ
ՌՃԽԱ,
ի
հայրապետութեան
Տեառն
Նահապետ
կաթուղիկոսին: