ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

105.
ՊԱԼԻ ԿԱՐՆԵՑԻ
†1781-1786

1 Յետ անցման քանի մի տարեաց ( ի վերայ նահատակութեան Սահակ Մսըր Կարնեցւոյ ) սոյն քաղաքացի Ջինիզցի կոչեցեալ Տէր Մելքոն հանճարաշատ քահանայի Պալի անուն որդին վասն իմիք ինչ ընդունայն պատճառի մատնեցաւ ի ձեռս անօրինաց, որք եւ վասն գեղեցկութեան եւ արիական երիտասարդութեանն ` շատ չարչարանօք ստիպեցին զնա ուրանալ. եւ նա տեսեալ գոլով զարիական նահատակութիւն սոյն Մսըր մանկանս, վասնորոյ եւ ինքն եւս արիութեամբ հաստատուն մնալով ի հաւատս եւ ի սէրն Քրիստոսի, ո ' չ տաճկացաւ. վասնորոյ կախեցին զնա, որոյ վերայ եւ լոյս էջ յերկնից: 2

1 Սոյն նահատակի մասին անցողակի խօսուած է Սահակ Մսըր Կարնեցի վկայաբանական տաղի յառաջաբանի մէջ, տես վերը էջ 573-4. բայց որովհետեւ կազմում է մի ամբողջութիւն, ուստի եւ աւելորդ չենք համարում նոյն մասը ամբողջովին մէջ բերել այստեղ:

2 Վկայիս նահատակութեան թուականը յիշուած չէ. բայց որովհետեւ Սահակ Մսըր նահատակուած է 1778- ին, իսկ Պալի « յետ անցմանց քանի մի տարեաց », ուստի ապահովաբար 1781- ից յետոյ: Միանգամայն Սահակ Մսըրի վկայաբանութեան յառաջաբանը գրուած լինելով 1788- ին, Պալիի նահատակութիւնը չի կարող 1786- ից յետոյ լինել, որովհետեւ հակառակ դէպքում հեղինակը պէտք էր ասէր « անցեալ տարի, հերու » կամ նման մի ձեւ: Ուստի նշանակում ենք մօտաւորապէս 1781-6:

Ձեռագրական տարբերութիւնները եւն տես վերեւը, էջ 573-4: