Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԱԼԿՈԼԻ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Faidherbe. Ալկոլը գործաւորներին անօգուտ է։ Պարքըրի, Րիչարտսընի, Դէստրէի և ուրիշների կողմից կատարւած բազմաթիւ փորձերը ապացուցած են, որ ալկոլը, խմողի ոյժերը աճեցնելուց շատ հեռու, մի վաղանցիկ գրգռութիւն է տալիս, աշխատելու ընդունակությունը բնաւ չէ աւելացնում և յոգնածութեան զգայնութեան երևումը փութացնում է։ 2°Ալկոլը գործաւորին վնասակար է։ Աշխատողին վնասակար է, որովհետև օրգանական մաշումը փութացնում է և ծերութիւնը կանխում, որտեղ ֆիզիգական անկումը, աշխատողին՝ առօրեայ աշխատանքի հարկաւոր ոյժերի անընդունակ է դարձնում. որովհետև, արեան շրջանառութեան և նիարդային դրութեան վրայ նրա տկարացնող ազդեցությունը, զանազան վարակումների ծանրակշռութիւնը և կարելիութիւնը դիւրացնում է, որոնց գործաւորը ենթարկւում է, հաւաքական և անհատական առողջապահութեան թերութեան պատճառով. որովհետև, նրա ուշադրութեան կարողութիւնիը և ֆիզիգական էնէրգիան նուազեցնելով, աւելի հեշտ կերպով նրան ենթարկում է ներկայ մեքենականութեան ընծայած վտանգների բազմաթիւ պատճառներին. վերջապէս, որովհետև գործաւորը իրա թոշակի մի մասը աւելորդ ծախսերի վատնելու անձնատուր լինելով, նոյն համեմատութեամբ ևս բանաւոր սննդառութեան և սովորական պարէնի յատկացւած բաժինը պակասում է։