ԵՐԿԱՅՆԱԿԵՑՈՒԹԻՈՒՆ
ԵՒ
ԱԼԿՈԼԱԿԱՆՈՒԹԻՒՆ
Մանչեստրից
Դոկտ.
Whyte
ընդհանուր
մահաթիւը,
կատարեալ
ժուժկալական
մի
ընկերութեան
անդամների
մահաթիւի
հետ
բաղդատելով,
ցույց
է
տալիս,
որ
ժուժկալների
համար
աւելի
հաւանականութիւն
կայ
անժուժկալներից
9,
43
տարի
աւելի
երկար
ապրելու։
Այս
մասին
Drysdale
աւելի
պերճախօս
կերպով
տխուր
իրականութիւնը
ցոյց
տալով,
ասում
է.
«Լիէբիքի
կարծիքը
սխալ
է.
ալկոլը
սնունդ
չէ՛։
Նա
միայն
թշուառութիւն
է
յառաջացնում։
Ոգելից
ըմպելիների
կատարեալ
մերժումը
միայն
երկայնակեցութեան
նպաստում
է։
Ընդհանուր
արձանագրութեան
45
րդ.
տեղեկագրի
համեմատ,
եթէ
տղամարդկանց
միջին
մահաթիւնը
1000
վերցւի,
անգլիական
եկեղեցու
անդամների
մահաթիւը
լինում
է
միայն
556,
պանդոկապետներինը
և
գինեվաճառներինը
1,
521,
մինչդեռ
պանդոկների
և
գինետների
ծառայողների
մահաթիւը
2,
205
մի
ահագին
թիւի
է
բարձրանում։
1876
թւի
գործողների
օրագրութեան
ընծայած
տեղեկութիւններից
երևում
է,
որ
արդէն
ուժեղ
մարդկանց
մէջ
հաշւած
ծառայների
մահաթիւին
չափաձանցութիւնը
68
%
է։
Դոկտ.
Նօրման
Քէր
1875
թւին
յայտնում
էր,
որ
Անգլիայում,
աղքատների
տներում
և
հիւանդանոցներում
մեռնողների
երրորդ
մասը
ալկոլի
է
պատկանում։
1898
թւին
Kent՝
ժուժկալական
ընկերութեան
քարտուղարը՝
ցոյց
էր
տալիս,
որ
շատ
ալկոլ
գործածող
2,
201
աղքատ
բնակիչների
մահաթիւը
25
%
եղած
է,
մինչդեռ
նոյնպես
աղքատ,
բայց
աւելի
ժուժկալ
3,
601
բնակիչների
մահաթիւը
միայն
17
%
եղած
է։
Լօնտօնի
ժուժկալական
հիւանդանոցում,
որտեղ
ալկոլը
նոյնիսկ
դեղերի
բաղադրութեան
և
պատրաստութեան
մէջ
չէ
մտնում,
13,
984
հիւանդի
վրայ
մահաթիւը
962
եղաւ,
այսինքն
6,
88
%,
միւս
հիւանդանոցներից
շատ
ցած.
1897
թւին,
ինչպէս
Sir
Benjamain
Richardson
ասած
էր,
հիւանդներն
էլ,
առողջ
մարդկանց
նման,
բնաւ
պէտք
չունին
գինու,
գարեջրի
կամ
արաղի։
«Վերջապէս,
կեանքի
ապահովագրական
ընկերութիւնները
խոստովանում
են,
որ
մահացուցակների
համեմատ,
մեռնողների
թիւին
միայն
70
%ը
ժուժկալների
բաժանմունքները
տալիս
են։
Գալով
վտանգների
դէմ
ապահովագրական
ընկերութեանց,
իրանց
ժուժկալ
անդամների
համար
10
%
մի
զիջողութիւն
յանձն
են
առնում։
Ուրեմն,
փորձը
ապացուցանում
է,
որ
ոգելից
ըմպելիներից
ժուժկալութիւնը
երկայնակեցութեան
նպաստում
է,
մինչդեռ
նրանց
նոյնիսկ
չափաւոր
գործածութիւնը,
առողջութեան
վնասակար
է
և
կեանքը
կարճեցնում
է»։