ԿԱՏԱՐԵԱԼ
ԺՈՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ
ԹԷ՞
ՉԱՓԱՒՈՐՈՒԹԻՒՆ
Mrs.
Finley
(Տիկին
Ֆինլէյ)
յայտնում
է
թէ
աւելի
լաւագոյն
է
կատարեալ
ժուժկալութիւնը
ընդունիլ,
քան
թէ
ոգելից
ըմպելիների
չափաւոր
գործածութիւնը։
Առօրեայ
կեանքից
վերցրած
օրինակներով
ցոյց
են
տալիս,
թէ
քանի
որ
այնչափ
ոճիրներ,
այնքան
անդարմանելի
դժբաղդութիւններ
ոգելից
ըմպելիների
նոյնիսկ
չափաւոր
գարծածութիւնից
յառաջ
են
գալիս,
նախադասելի
է
խմիչքներից
կատարելապէս
հրաժարւիլ,
որոնք
մեր
բանականութիւնը
խանգարում
են,
մեր
առողջութիւնը
քանդում
եւ
ընտանիքը
փճացնում։
Շատ
աշխատանք
ունեցող
բոլոր
մարդիկ,
լինի
այն
ձեռաց
աշխատութիւն
կամ
մտաւոր
աշխատութիւն,
աւելի
տոկուն
են
լինում,
եթէ
արբեցնող
խմիչքներից
կատարելապէս
հրաժարւում
են։
Միւս
կողմից,
ալկոլականութիւնը,
կատարեալ
ժուժկալութեամբ
միայն
կարելի
կը
լինի
բուժել,
արմատախիլ
անել.
արբեցողների
վերականգնումով
զբաղւողները
այս
մասին
փորձառու
եղած
են։
Սակայն
մի
ազգ
կամ
մի
ընտանիք
ալկոլականութիւնից
փրկելու
համար
անելիք
ամենամեծ
գործը,
նրանց
զգուշացնելն
է,
որոնք
այս
մոլութեան
մէջ
տակաւին
առաջին
քայլը
չեն
առած»։
Տիկին
Ֆինլէի
ներկայացրած
կատարեալ
ժուժկալութեան
կանանց
միութիւնը
(Women
total
abstinence
union)
իր
ուղղութիւնը
արդարացնում
է
հետեւեալ
երեք
առաջադրութեամբ,
որ
արժէ
նրա
մասին
խորհիլ։
1°
Մենք
շատ
լաւ
կարող
ենք
մեզ
ալկոլից
զրկել։
2°
Աւելի
քաջառողջ
ենք
ապրում,
եթէ
միշտ
եւ
ամէն
տեղ
ժուժկալ
ենք
լինում։
3°
Պարտաւորում
ենք
արբեցողներին
օրինակ
լինիլ,
ոչ
այնքան
մեր
խօսքով,
որքան
մեր
վարքով։
Ալկոլը
կամ
լաւ
է
կամ
վատ։
Եթէ
վատ
է,
ինչո՞ւ
համար
ժամանակ
անցկացնել
այսքան
նենգաւոր
մի
թշնամու
հետ։
Ուրեմն,
բոլորովին
մերժե՛նք։
Alice
Vickery
Drysdale
(Լօնտօնից)
ասում
է
այս
մասին.
«Ալկոլը
իրա
բոլոր
ձեւերի
տակ
միշտ
մի
թոյն
է։
Խմորուած
խմիչքները,
ինչպէս
ոգելիցները,
օրգանիզմի
համար
վտանգաւոր
են.
առողջաբանի
նշանակելիք
նպատակակետն
պէտք
է
լինի,
ընկերութիւնը
առաջնորդել
ոչ
թէ
միայն
չափաւորութեան,
այլ
կատարեալ
ժուժկալութեան։
Զանազան
վայելքներով
լիք
մեր
բեղմնաւոր
քաղաքակրթութեան
մէջ,
ալկոլի
գործածութիւնը
ներելի
չէ.
եւ
սխալ
մի
նմանութեամբ
աշխատում
են
միեւնոյն
սխալ
հողի
վրայ
դնել
արօմատ
խմիչքների
(
թէյ,
կաֆէ,
եւ
այլն
)
չափազանցութիւնից
գոյացած
թեթեւ
անպատեհութիւնները
եւ
ոգելից
ըմպելիների
գործածութիւնից
յառաջացած
ճշմարիտ
վտանգները։
Ալկոլի
նոյնիսկ
չափաւոր
գործածութեան
վերաբերւած
մահերի
ամենամեծ
համեմատութիւնը,
այս
մասին
մեր
հետեւելիք
ուղին
ցոյց
է
տալիս։
Նախ
որ,
չափաւորութեան
սահման
գծել
անհնարին
է։
Ապահովագրական
ընկերութիւնների
կողմից
պատրաստւած
վիճակագրութիւնները
ցոյց
են
տալիս,
որ
չափաւոր
խմիչք
գործածողների
մահաթիւը,
ժուժկալների
մահաթւից
միշտ
աւելի
բարձր
է»։
«Գերմանիայում,
Ֆրանսայում
եւ
Աւստրիայում
խելագարութեան
ամենաուժեղ
պատճառներից
մէկը
ալկոլի
գործածութեան
մէջ
է
գտնւում.
Հնդկաստանի
նման
ջերմ
կլիմաների
տակ,
ժուժկալները
հիւանդութեանց
համար
մի
շատ
զօրեղ
դիմակալութիւն
ցոյց
են
տալիս։
Նոյն
բանն
է
պատահում
շատ
ցուրտ
կլիմաների
տակ,
ինչպէս
նոյնը
հաստատում
է
բեւեռային
բոլոր
խուզարկուների
փորձառութիւնը։
Ժուժկալ
գործաւորների
ընկերութիւնները,
նոյնիսկ
չափաւոր
ոգելից
ըմպելիներ
գործածող
ընկերութեանց
անդամներից
շատ
աւելի
ցած
մի
մահաթիւ
եւ
մի
ախտաւորութիւն
ներկայացնում
են.
գինեպանների,
նպարավաճառների,
սրճարանի
եւ
պանդոկի
ծառայողների
մէջ
մահաթիւը
իրա
ծայր
աստիճանին
է
հասնում։
Երեխաների,
յղի
կամ
ծիծ
տուող
կանանց
համար,
ոգելից
ըմպելիների
գործածութիւնը
մասնաւորապէս
վտանգաւոր
է,
նրանց
բացարձակապէս
արգիլելու
է։
Նոյնիսկ
իբր
դեղ
բնաւ
ալկոլ
տալու
չէ»։