Հեղինակ

Բաժին

Թեմա
Health  

ՍՊԱՆՕ-ԱՄԵՐԻԿԵԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱԼԿՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Parker (Տեղեկալ գնդապետ). Բարձր հրամանատարը բանակը ժուժկալութեան ենթարկած էր, եւ գլխաւոր բժիշկը մի շրջաբերականով արեւադարձի կլիմաների տակ խմիչքներից գոյանալիք վտանգների դէմ բանակը զգուշացում էր։ Սակայն այսուհանդերձ, որ եւ իցէ արգիլող միջոցի չը դիմւեց. շահախնդիր մարդիկ բանակներում շրջում եւ քաղաքներում վատ տեսակից եւ ցածարժէք ոգելից ըմպելիներ վաճառում էին։ Ոգելից ըմպելիների գործածող զինուորները անկարգապահութիւններ էին անում եւ հիւանդութիւնների զոհ լինում։ Պարտքը գնդապետը իրա զօրագնդում մի ժուժկալական լօժ կազմակերպեց եւ այս միջոցը նշանաւոր արդիւնքներ ունեցաւ. մի վրանում եօթ ժուժկալներից եւ ոչ մէկը չը հիւանդացաւ, մինչդեռ նրա կից վրանում խմիչք գործածող եօթ զինուորներից միայն երկուքը չը հիւանդացան, միւս հինգը հիւանդանոց փոխադրւեցան եւ մի քանիսը մեռան։ Հեղինակը ինքն եւս ժուժկալ լինելով, պատերազմի միջոցին կատարեալ մի առողջութիւն վայելեց։

Նոյնպէս հարիւրապետ Guieyese բանակում ալկոլականութեան դէմ կռւելու համար մի ծրագիր է ներկայացնում։