Հեղինակ

Բաժին

Թեմա
Health  

ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԺՈՒԺԿԱԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ

Thomson. Այս ընկերութիւնը 1882 թւին հիմնված է։ Բրիտանական երկաթուղիների 470, 000 պաշտօնեաներից 20, 000ը ներկայումս յիշեալ ընկերութեան անդամ են։ Ընկերութեան սկզբունքն է, երկաթուղիների պաշտօնեաներին ժուժկալութեան խրախուսել, անժուժկալներին արգիլել, նրանց ստորագրել տալով կատարեալ ժուժկալութեան մի խոստում եւ նրանց ճանապարհից հեռացնել ամէն բան, որ կարող է անժուժկալութիւն պատճառել։

«Պրօպագանդայի միջոցներն են, հրապարակախօսութիւններ, ընտանեկան երեկոյթներ, անհատական ներգործութիւն, եւ On the line անունով մի ամսաթերթ։

Անգլիայում երկաթուղիների պաշտօնեաների միջեւ արբեցողութիւնը քիչ է, բայց ընկերութիւնը մտադրում է չարիքը կատարելապէս արմատախիլ անել»։