Հեղինակ

Բաժին

Թեմա
Health  

ԲԱՐԻ ՏԱՃԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒԽՏԸ ԵՒ ՆՐԱ ՈՅԺԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Malins. Բարի Տաճարականների ուխտը 50 տարի առաջ հիմնւած է (Ordre des Bons Templiers)։ Ներկայումս Մեծն-Բրիտանիայում 400, 000 անդամ կայ եւ Շւէյդիայում 100, 000ից աւելի եւ շատեր միւս բոլոր երկիրներում։

«Տեղական լօժերը ամէն շաբաթ գումարւում են եւ կազմում կօմիտէյի Լօժերը, որոնք տարին 4 անգամ խորհրդակցում են։ Պետութեան 70 մեծ լօժերը բարձրագոյն լօժի համար ներկայացուցիչներ են ընտրում, որը տարին 2 անգամ խորհուրդ է կազմում։

Անգլիական մեծ լօժը իրա մասնաճիւղերով շատ ուժեղ է, 750 մասնաճիւղեր ունի։

Անդամները միմեանց օգնում են եւ կռւում այս չարիքի, ծխախոտի, անվայել խօսքերի եւ այլնի դէմ։ Ընկերութիւնը մեծ թւով թերթեր ունի։

Այս ընկերութիւնից Պելգիայում 85 մասնաճիւղեր գոյութիւն ունենալը նշանակած էի, 2 տարի առաջ Բրուքսէլի կօնգրէսում, այսօր կարող եմ նրանցից 99 հատ նշանակել, իսկական անդամների թիւը 5, 372ի եւ համախոհների թիւը 11, 815ի է բարձրանում։ Բացի սրանից, Լահէյում, Րօտտէրդամում եւ Գրօնինգէնում կանանց համար 68 անդամներով մասնաւոր 3 մասնաճիւղեր կան, նաեւ երեխաների համար 53 մասնաճիւղեր։ Ժուժկալական սրճարանների թիւը 23ի է բարձրացած։ Փողոցներում շրջող եւ բազմամարդ վայրերում կեցող շրջուն սրճարան-խանութների թիւը, մանաւանդ մեծ քաղաքներում, շատ մեծ է։ Րօտտէրդամ քաղաքը նոյն իսկ ժուժկալական մի նաւ ունի, որ խարսխող նաւերին այցելում է։ Մասնաճիւղերում կազմակերպւող երգեցիկ ընկերութիւնները նոյնպէս մեծ ծառայութիւն են մատուցանում։ Շատ անգամ, մի ճշմարտութիւն աւելի լաւ ընդունելութիւն է գտնում, երբոր երգւում է, քան թէ քարոզւում։ Մասնաճիւղերից մէկը նոյն իսկ երաժշտական մի խումբ ունի, որի մասին Ստորին-Նահանգներում շատ խօսւում է»։