Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀՕԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱԿԱԼԿՈԼԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Van Der Meulen. Հօլանդիայում զօրաւոր խմիչքների չափազանցութեան դէմ գործադրւած օրէնքը ձգտում է գինետների թիւը նուազեցնելու, մասնաւոր արտօնութեան տէր տներից եւ բնակարաններից դուրս խմիչքների վաճառումը արգիլելու, նոյնպէս փողոցներում արբեցողութիւնը պատժելու։

«Այս օրէնքի հրատարակութիւնից առաջ գինետների թիւթ 42, 000 էր, այժմ 24, 000 է, այսինքն 18, 000 գինետուն պակասել է, եւ հետզհատէ նուազում է, այնպէս որ ներկայումս 200 բնակչի համար մի գինետուն կայ, մինչդեռ 1882 թւին 129 բնակչի համար մի գինետուն կար։ Սակայն սպառումը % պակասած է»։