ՄԵՆԵՐԳ՝
ԻՆՁ
ՀԱՄԱՐ
Ծիլ֊ծաղկով
եկար,
Տապանըս
նըսեմ
Ծաղկելո՞ւ
եկար…։
Ես
յո՛ւսկ
երգ
կ’ըսեմ
Ծեր
հոգւոյս
տըկար…։
Դուն
ո՞ւստի
եկար՝
Տապանի՛ս
նըկար…։
Եւայի
ծընունդ ,
Մահաւէտ
սընունդ,
Ի՞նչ
է
քու
անունդ…։
Քու
անունդ
Մե՛ղք
է ,
Քու
անունդ՝
Անդունդ.
Խաւարըդ
ճեղքէ՛ ,
Նետուիմ
սրտաթունդ…։
Ու
դուն
ըսիր
ինձ
Աչքիդ
արցունքով ,
Դուն
ի՞նչ
ըսիր
ինձ
Այնքան
հոգեթով…
Դեռ
չըմբռնեցի ,
Այգով
ու
ցայքով
Տըղու
պէս
լացի…։
Ու
այդ
բառն
անխօս ,
Այդ
արցունքն
անհոս ,
Այդ
ակնարկն
անշէջ ,
Այդ
փունջը
նարկիս ,
Սեւ
շրջանի
մէջ
Բանտեցին,
հոգիս ,
Իմին
խե՜ղճ
հոգիս…։
Դուն
տխուր
գացիր ,
Դուն
դէ՛պ,
ո՞ւր
գացիր ,
Սիրտ֊թափուր
գացիր՝
Աչը՛դ
սեւածիր…։
—Թէ
վերն
ես
արդէն ,
Գիշերիս
աստղէն
Նայէ ,
մեղքըցիր…։
[1911]