Քաոսը

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՄԵՆԵՐԳ՝ ԻՆՁ ՀԱՄԱՐ 
       Ծիլ֊ծաղկով եկար, 
Տապանըս նըսեմ 
Ծաղկելո՞ւ եկար…։ 
Ես յո՛ւսկ երգ կ’ըսեմ 
Ծեր հոգւոյս տըկար…։ 
Դուն ո՞ւստի եկար՝ 
Տապանի՛ս նըկար…։ 
       Եւայի ծընունդ , 
Մահաւէտ սընունդ, 
Ի՞նչ է քու անունդ…։ 
Քու անունդ Մե՛ղք է , 
Քու անունդ՝ Անդունդ. 
Խաւարըդ ճեղքէ՛ , 
Նետուիմ սրտաթունդ…։ 
       Ու դուն ըսիր ինձ 
Աչքիդ արցունքով , 
Դուն ի՞նչ ըսիր ինձ 
Այնքան հոգեթով… 
Դեռ չըմբռնեցի , 
Այգով ու ցայքով 
Տըղու պէս լացի…։ 
       Ու այդ բառն անխօս , 
Այդ արցունքն անհոս , 
Այդ ակնարկն անշէջ , 
Այդ փունջը նարկիս , 
Սեւ շրջանի մէջ 
Բանտեցին, հոգիս , 
Իմին խե՜ղճ հոգիս…։ 
       Դուն տխուր գացիր , 
Դուն դէ՛պ, ո՞ւր գացիր , 
Սիրտ֊թափուր գացիր՝ 
Աչը՛դ սեւածիր…։ 
—Թէ վերն ես արդէն , 
Գիշերիս աստղէն 
Նայէ , մեղքըցիր…։ 
       [1911]