Ե.
Ղրիմի
Ռուսաց
զօրքի
հրամանատար
ժեներալ-պորուչիկ
Պրոզորովսկին
Ռումեանցովից
հրաման
ստանալով
Ղրիմաբնակ
քրիստոնեաներին
գաղթեցնելու
մասին,
առաջին
նուագ
մեծ
դժուարութեան
մէջ
են
ընկնում,
որովհետեւ
այդ
հրամանագրի
մէջ
չէր
յիշուած
թէ
արդեօք
ստացուած
է
այդ
մասին
կայսրուհու
հաճութիւնը
եւ
թէ
պէտք
է
այդ
մասին
իմաց
տալ
խանին,
թէ
ոչ։
Դրութիւնը
շատ
փափուկ
էր,
որովհետեւ
թաթարների
ապստամբութիւնն
ընկճուած
էր,
թէեւ
Ղրիմը
բռնուած
էր
Ռուսաց
զօրքերով
եւ
Շահինգիրէյն
ապահով
բազմած
իւր
գահի
վերայ,
այնուամենայնիւ
արգելքներ
ու
դժուարութիւններ
դեռ
շատ
կային.
հակառակ
կուսակցութիւնը
Ռուսաց
այդ
քայը
մի
կողմից
պէտք
է
մեկնէր
նոցա
ձգտումով
խառնուելու
խանութեան
ներքին
գործերին,
միւս
կողմից
էլ
Շահինգիրէյին
պիտի
ներկայացնէր
իբրեւ
մի
դաւաճան,
որ
ծախում
է
իւր
երկիրն
օտարներին.
Բարձր-Դուռն
էլ
պիտի
օգտուէր
հանգամանքներից,
խլուրտումն
ձգէր
բոլոր
երկրի
մէջ,
գահավիժէր
Ռուսաց
կուսակից
խանին
եւ
իւր
ազդեցութիւնն
առաջ
տանէր։
Գաղթականութեան
չէր
համակրիլ
ոչ
խանը,
որովհետեւ
դորանով
նա
կ՛ձգէր
իւր
վարկն
իւր
հպատակների
առաջ,
ոչ
ազնուականութիւնը,
որովհետեւ
դորանով
նա
կըզրկուէր
իւր
եկամտի
գլխաւոր
աղբիւրից,
ոչ
էլ
ինքեանք
քրիստոնեաները,
որովհետեւ
նոքա
չէին
ցանկանալ
թողնել
իւրեանց
տուն
ու
տեղը,
իւրեանց
հայերի
գերեզմանները,
իւրեանց
սրբատեղիները։
Եթէ
լինէր
կայսրուհու
հրովարտակը
դեռ
կարելի
էր,
թէեւ
այդ
էլ
ոչ
առանց
մեծ
դժուարութիւնների,
համոզել
խանին,
որովհետեւ
նա
բարերարուած
լինելով
նորանից,
չէր
անցնիլ
նորա
խօսքից
ու
ցանկութիւնից,
ինչ
որ
վերաբերում
էր
ազնուականներին
ու
քրիստոնեաներին,
-
կարելի
էր
առաջիններին
նիւթական
վարձատրութիւն
տալով,
իսկ
երկրորդներին
մեծամեծ
արտօնութիւններ
խոստանալով
ու
նոցա
գլխաւորներին
զանազան
պատիւներ
տալով,
գործը
մի
տեսակ
գլուխ
բերել։
Իսկ
կայսրուհու
հրովարտակը
չկար,
որովհետեւ
Ռումեանցովը
կայսրուհուն
գաղթականութեան
մասին
ներկայացրած
իւր
զեկուցագրի
պատասխանը
դեռ
չստացած
արդէն
1778
թուի
Փետրուարի
25-ին
մասնաւորապէս
հրամանագրել
էր
ձեռնարկել
այդ
գործին։
Պրոզորովսկին
կշռելով
բոլոր
հանգամանքները
եւ
գործի
դժուարութիւնն
՛ի
նկատի
առնելով,
անիրագործելի
եւ
անժամանակ
է
համարում
այդ
միջոցում
այդ
խնդրի
յարուցանելը
եւ
այդ
մտքով
էլ
հենց
պատասխան
է
գրում
Ռումեանցովին։
Նա
կարծում
է,
թէ
քրիստոնեաներին
գաղթեցնելն
առիթ
կ՛տայ
Ղրիմի
իշխանաւորներին
մտածելու,
թէ
Ռուսաստանը
կամենում
է
տիրել
թերակղզուն,
Օսմանեան
կայսրութիւնն
էլ
Ռուսաստանի
այդպիսի
գործողութիւնն
այդպէս
կ՛հասկանայ,
որի
հետեւանքը
կլինի
պատերազմ,
իսկ
խանն
աւելի
շուտով
կհամաձայնի
վայելուչ
թոշակով
թողնել
խանութիւնը,
քան
թէ
թոյլ
տալ
քրիստոնեաներին
գաղթելու։
Սակայն
երբ
ստացւում
է
կայսրուհու
վերոյիշեալ
ուկազն
ու
ռեսկրիպսը
եւ
դոցա
հիման
վերայ
նորանոր
հրամանագրեր
են
հասնում
Պրոզորովսկու
ձեռքը
Ռումեանցովից
եւ
Պատեօմկինից,
նա
անյապաղ
ձեռնարկում
է
գործին։
Հրամանատարը
նախապէս
այդ
մասին
խորհրդակցում
է
«ռեզիդենտ
Կոնստանտինովի
հետ,
որ
երկար
ժամանակ
Ղրիմում
ապրած
լինելով,
շատ
լաւ
ուսումնասիրել
էր
թաթարների
վարքն
ու
բարքը,
խանութեան
կարգն
ու
կանոնը,
յետոյնա
կոչում
է
իւր
մոտ
Յունաց
մետրոպոլիտ
Իգնատիոսին
եւ
յորդորում
է
նորան
նպաստել
այդ
գործին,
խոստանալով
մեծամեծ
արտօնութիւններ
ժողովրդին
եւ
մեծամեծ
պատիւներ
իրեն
մետրոպոլտին։
Նոյն
տեսակ
յորդորանք
եւ
խոստումներ
լինում
են
եւ
Լուսաւորչական
հայերի
առաջնորդ
Մարկոսեան
Պետրոս
վարդապետին
եւ
կաթոլիկ
հայերի
առաջնորդ
Վարդերեսովիչ
Յակոբ
վարդապետին։
Քրիստոնեաների
հոգեւոր
պետերը
թէեւ
սկզբունքով
տալիս
են
իւրեանց
համաձայնութիւնը ,
բայց
յաջողութեան
մասին
խօսք
չեն
տալիս,
որովհետեւ
գործը
դժուար
էր
եւ
ինքեանք
վախենում
էին
իւրեանց
հօտից։
Նոքա
նախապես
կամենում
են
իմանալ
իւրեանց
ժողովրդի
միտքը,
կամենում
են
խորհրդակցել
իւրեանց
հօտի
գլխաւորների
հետ,
կշռադատել
գործի
կարելիութիւնը,
օգտաւէտութիւնն
ու
վնասակարութիւնը,
մի
խոսքով
կամենում
են
գործի
բոլոր
հանգամանքներն,
բոլոր
մանրամասնութիւններն
՛ի
նկատի
առնել
եւ
այնուհետեւ
իւրեանց
վերջնական
որոշումն
յայտնել
եւ
մի
քանի
պայման
առաջարկել։
Հանգամանքները
նպաստում
են
նոցա։
Ապրիլ
ամիսն
էր
եւ
զատկական
տօների
ժամանակը,
ուստի
եւ
հեշտ
էր
նոցա
յարաբերութիւն
ունենայ
ժողովրդի
հետ,
առանց
դրդելու
թաթար
իշխանաւորի
կասկածները։
Հրահանգ
է
տրուում
քահանաներին
մտնել
ժողովրդի
մէջ
եւ
աշխատել
հասկացնել
նոցա
Ռուսաց
առաջարկութեան
միտքը
եւ
դորանից
քրիստոնեաների
համար
ծագելիք
օգուտները,
հրահանգ
է
տրուում
քարոզիչների
զգուշութեամբ
քարոզել
եկեղեցիներում
եւ
գաղթականութեան
համար
կամաց
կամաց
հող
պատրաստել,
շեշտելով
իւրեանց
քարոզների
մէջ
այն
անդորր
եւ
խաղաղ
կեանքի
վերայ,
որ
նոքա
կունենան
քրիստոնեայ
թագուհու
իշխանութեան
ներքոյ,
այն
շլացուցիչ
արտօնութիւնների
վերայ,
որ
նոքա
կ՚վայելեն
սերնդէ
սերունդ
Ռուսաստանում։
Ինքեանք
հոգեւոր
պետերն
էլ
ձեռքերը
ծալած
չեն
նստում.
նոքա
էլ
իւրեանց
մօտ
մուտք
ու
ելք
ունեցող
ժողովրդի
գլխաւորների
համոզում
եւ
հասկացնում
են.
ինքեանք
էլ
ընկած
տեղը
քարոզում
ու
աշխատում
են
ժողովրդին
ընտելացնել
գաղթելու
մտքին։
Միւս
կողմից
էլ
ցրտում,
մտնում
են
ժողովրդի
մէջ
Պրօզորովսկու
եւ
Կոստանդինովի
բազմաթիւ
հայ
եւ
յոյն
էմիսսարները,
որոնք
բարերարուած
լինելով
պատիւներով ,
աստիճաններով
ե
նիւթական
վարձատրութեամբ,
ոչ
մի
ջանք
չեն
խնայում
յաջողեցնելու
գաղթականութեան
գործը։
Կայսրուհու
ռեսկրիպտի
ու
ուկաչի
մէջ
ասուած
էր,
թէ
պէտք
է
գործել
դնել
ձեռքից
եկած
բոլոր
միջոցները,
որ
քրիստոնեաները
յօժարակամ
համաձայնեն
թողնել
Ղրիմը
եւ
տեղափոխուել
Ազովի
եւ
Նովոռուսսիոյ
նահանգները։
Ռուսաց
գլխաւոր
պաշտօնեաները
ռեսկրիպտի
այդ
կտորի
միտքն
այնպէս
էին
հասկացել,
թէ
պէտք
է
գործել
դնել
անխտիր
ամեն
միջոց
քրիստոնեաներին
գաղթեցնելու
համար
եւ
համաձայն
դորանէլ
հրահանգներ
էին
տուել
իւրեանց
էլմիսսարներին,
իւրեանց
ստորադրեալ
պաշտօնեաներին։
Թաթարները,
եթէ
յաջող
նոցա
նորից
պաստամբել,
միտք
ունին
հալածանք
յարուացնելու
քրիստոնեաների
դէմ
եւ
բռնութիւն
գործ
դնելու։
Օսմանցիք,
եթէ
կարողանան
զօրք
իջեցնել
Ղրիմի
ափերը,
անպատճառ
վրէժխնդիր
կ՚լինեն
քրիստոնեաներից,
իբրեւ
Ռուսաց
դաւանակիցներից
եւ
կողմնակիցներից.
խանը
բաշխել
է
քրիստոնեաներին
Ռուսաց
եւ
հրամայել
է
նոցա
փութով
թողնել
թերակղզին
եւ
տեղափոխուել
Ռուսաստան,
եւ
այլն
եւ
այլն-ահա
այն
սովորական
յորդորանքը,
որ
անում
էին
էմիսսարները,
այն
սպառնալիքները,
որ
տալիս
էին
քրիստոնեաներին
գաղթեցնողները,
կամենալով
ահ
ձգել
ժողովրդի
սիրտը
եւ
ստիպել
նոցա
շուտով
կատարելու
Ռուսաց
ցանկութիւնը։
Ժողովուրդը
մի
կողմից
լսելով
իւրեանց
հոգեւոր
պետերի
յորդորանքը,
միւս
կողմից
էլ
ահաբեկուած
սպառնալիքներից,
չ՚գիտէր,
թէ
ինչ
անէր.
թողնել
գեղեցիկ
Ղրիմը,
ձգել
տուն-տեղ,
արտ
ու
դաշտը
պարտէզ
ու
այգի,
եկեղեցի
ու
վանք
եւ
գնալ
մի
անծանօթ
երկիր,
նա
չէր
ուզում,
բայց
մնալ
ու
զոհ
դառնալ
թաթարների
մո
Օսմանցիների
բռնութեան
դորանից
էլ
վախենում
էր։
Երկբայութիւնը,
կասկածը,
տատանումը
տիրել
էր
ամեն
տեղ
եւ
առաջ
բերել
մի
ընդհանուր
խլրտում
բոլոր
քրիստոնեաբնակ
վայրերում,
որ
յայտնի
բան
է,
չէր
կարող
աննկատելի
մնալ,
խուսափել
տիրող
թաթարների
աչքից։
Ինքեանք
քրիստոնեաներն
էլ
շատ
տեղ
չէին
ծածկում
եղելութիւնը
թաթարներից,
արձակևհամարձակ
ձեռնարկելու
ծախելու
իւրեանց
անշարժ
կալուածքները
եւ
պատրաստուելով
գաղթելու,
պատճառը
հարցնողներին
էլ
պատասխանելով,
թէ
խանը
քրիստոնեաներին
տուել
է
ռուսներին,
չ՚պատրաստուողներին
էլ
յորդորելով,
թէ
ինչ
էք
հանգիստ
նստել,
միթէ
չգիտէք,
որ
հրաման
կայ
թողնելու
ու
հեռանալու
Ղրիմից.
նոյն
իսկ
հայ
քահանաները
գնում
են
թաթարների
մօտ
եւ
յայտնում
են
նոցա
գործի
եղելութիւնը։
Սակայն
չ՚նայելով
այս
բոլորին,
քրիստոնեաները
դարձեալ
դանդաղ
են
շարժուում
եւ
գաղթել
ցանկացողների
թիւը
շատ
չնչին
է
լինում,
իսկ
մեծամասնութիւնն
ամենեւին
հակումն
չի
ցոյց
տալիս
գաղթելու։
Այսպէս
շարունակուում
է
գործ,
մինչեւ
որ
ժեներալպորուչիկ
Պորոզովսկին,
որի
յարաբերութիւնը
զանազան
պատճառներով
լարուած
է
լինում
Ռումեանցովի
հետ,
թողնում
է
իւր
պաշտօնը
եւ
հեռանում
Ղրիմից
եւ
նորա
տեղը
հրաւիրւում
է
բռնել
նշանաւոր
Աղէքսանդր
Վասիլեվիչը,
որ
նոր
եռանդ
ու
աշխոյժ
է
մտցնում
այդ
գործի
մէջ։
Բայց
այդ
գործն
այնքան
դժուար
է
լինում,
որ
մինչեւ
անգամ
Սուվորովը
եւս,
որի
վճռականութիւնը
եւ
իւր
նպատակին
հասիելու
համար
ոչ
մի
արգելքի
առաջ
կանգ
չառնելը
յայտնի
է
պատմութիւնից,
առաջին
նոագը
տատանուում
է։
Նա
իւր
զեկուցումնեից
մէկի
մէջ
այդ
մասին
գրում
է
Ռումեանցովին.
«Մէկ
Ալբանացի
անցեալ
խառնակութիւնների
ժամանակ
ամուսնացել
էր
մի
թաթար
կնոջ
հետ,
որ
շուտով
դորանից
յետոյ
մկրտուել
էր։
Թաթար
կառավարութիւնը
պահանջում
էր,
որ
կինը
թողնէ
քրիստոնէութիւնը
և
նորից
մահմեդական
դառնայ,
ծնողներն
էլ
հաոզում
էին
նորա,
բայց
նա
չէր
ուզում
իւր
հերթով
խորհուրդ
էր
տալիս
իւր
ծնողներին,
որ
նոքա
էլ
քրիստոնեայ
դառնան։
Ռեզիդենտը
թաթար
պատգամաւորների
ներկայութեամբ
քննելով
այդ
գործը,
եկաւ
այն
եզրակացութեան,
որ
«տրակտատին»
հակառակ
է
այդ
կնոջը
կառավարութեան
ձեռքը
յանձնելը,
որի
համար
եւ
կառավարութիւնը
խռովեց
ինձանից
եւ
մինչեւ
անգամ
սպառնալիքներ
կարդաց։
Այժմ
նորին
պայծառափայլութիւն
իշխան
Գրիգորի
Աղէքսանդրովիչը
գրում
է
ինձ
քրիստոնեաների
յայտնի
գաղթականութեան
մասին։
Առանց
մեծ
խռովութեան
այդ
գործը
գլուխ
բերել
չի
կարելի,
թէեւ
ես
բոլոր
ջանքս
գործ
եմ
դնում
դորանից
ծագելիք
խառնակութիւնների
առաջն
առնելու»։
Հոգեւոր
պետերը,
վերջապէս,
1778
թուի
Յուլիսի
17-
ին
ներկայացնում
են
իւրեանց
պայմանները
եւ
խնդրում
են,
որ
կայսրուհին
յառաջագոյն
իւր
բարձր
հրովարտակով
հաստատէ
այդ
պայմանները
եւ
յետոյ
արդէն
ձեռնարկուի
տեղահան
անելու
գործին։
Որոշուում
է
երկու
տեսակ
պատգամաւորութիւն
ուղարկել
Ռուսաստան,
-
մէկն
Ազովի
նահանգն՝
առաջարկուած
հողերը
դիտելու
համար,
միւսը
Պետերբուրգ՝
կայսրուհուն
ներկայանալու,
պայմանագիրը
հաստատուելու
եւ
արտօնութիւնների
հրովարտակը
ստանալու
համար.
որոշուում
է
նոյնպէս
գաղթականութեան
գործին
այնպիսի
ձեւ
տալ,
որ
իբրեւ
թէ
Ռուսաստանը
չէ,
որ
գաղթեցնում
է
ժողովրդին,
այլ
ինքը
քրիստոնեայ
ժողովուրդն
է,
որ
թոյլտուութիւն
է
խնդրում
տեղափոխուելու
Ռուսաստան։
Միեւնոյն
ժամանակ
Սուվորովը
յորդորանքով,
սպառնալիքով,
աջ
ու
ձախ
պատիւներ,
աստիճաններ,
ընծաներ
բաժանելով,
սորան-նորան
ազդեցիկ
մարդկանցից
նիւթական
վարձատրութիւն
տալով,
կարողանում
է
համոզել
նոցա,
որ
այլ
եւս
գործը
յետ
չ՚ձգեն
եւ
հէնց
պատգամաւորների
վերադառնալը
հոգեւոր
պետերը
հրովարտակներ
արձակեն
իւրեանց
հօտերին
եւ
սկսեն
տեղափոխուել։
Ի
միջի
այլոց,
Իգնատիոս
մետրապոլիտին
տրուում
է
ընծայ
փողով՝
6,
500
ռ.,
Պետրոս
վարդապետին
2,
800
ռ.,
Յակովբ
Վարդերեսովիչին
1,
500
ռ.,
եւ
երեքին
միասին
կառքերի,
արդուզարդի
եւ
ձիերի
փող
2,
799
ռուբլի։
Հոգեւոր
պետերի
Սուվորովին
եւ
նորա
ձեռքով
Ռումեանցովին
եւ
կայսրուհուն
ներկայացրած
պայմանագրի
կէտերից
արժանի
են
ուշադրութեան
հետեւողները.
Ա.
Բաւականացուցիչ
վարձատրութիւն
Ղրիմում
թողնելիք
անշարժ
կալուածների
համար,
Բ.
Արքունի
ծախսով
տեղափոխութիւն,
Գ.
Կայսրուհու
անունով
խոստացած
հողը
Դնեպր,
Սամարա
եւ
Օրեօլ
գետերի
ջրաբաշխում,
Դ.
Անխառն
բնակութիւն
միւս
բոլոր
ազգաբնակութիւնից
առանձին,
եւ
մի
մի
քաղաք
իւրեանց
գիւղերով
իւրաքանչիւր
ազգի
համար
առանձին,
Ե.
Հոգեւոր
պետերի
իւրեանց
հօտերի
վերայ
լինազօրութիւն,
Զ.
Տասնամեայ
ազատութիւն
բոլոր
հարկերից
եւ
բոլոր
մասնաւոր
ու
արքունի
պարտականութիւնից,
Է.
Ազատութիւն
զինուորագրութիւնից,
Ը.
Ազատ
կառավարութիւն
իւրեանց
օրէնքներով
եւ
իւրեանց
միջից
ընտրուած
մարդկանց
ձեռքով
տեղական
նահանգապետի
հսկողութեան
ու
պաշտպանութեան
ներքոյ,
Թ.
Խերմացու
առաջին
տարին
մինչեւ
նոր
ցորենի
հասնելը
եւ
նիւթեր
ու
ատաղձ
շինութիւնների
համար,
Ժ.
Վարձատրութիւն
թողնելիք
ցանքսերի
եւ
թաթարների
վերայ
մնալիք
պարտքերի
փոխարէն։
Խանը,
որ
մինչեւ
այդ
ժամանակները
չ՚տեսնողս
եւ
չիմացողս
էր
լինում,
թէեւ
նորա
ձեռքը
թաթար
իշխանաւորներից
եւ
ազնուականներից
հասել
էին
բազմաթիւ
թղթեր,
որոնց
մէջ
մանրամասն
նկարագրուած
էին
Ռուսաց
ռեզիդենտի
եւ
լիազօրի
գործողութիւնները
գաղթականութեան
վերաբերմամբ,
տեսնելով,
որ
ճիշդ
որ,
քրիստոնեաները
պատրաստուում
են
գաղթելու,
եւ
խելամուտ
լինելով
այն
մեծամեծ
վնասների
մասին,
որոնք
կարող
են
առաջ
գալ
քրիստոնեաների
հեռանալուց,
իւր
ստացած
բոլոր
թղթերն
իւր
նոցա
տուած
պատասխանագրերի
հետ
միասին
ուղարկում
է
Սուվորովին
եւ
Ռումեանցովին,
աւելացնելով
իւր
կողմից,
թէ
ինքը
բոլորովին
չի
հաւատում
այդ
բանին,
որովհետեւ
չի
հասկանում,
թէ
ի՞նչ
կարիք
ունի
Ռուսաստանը
ղրիմաբնակ
քրիստոնեաներին
եւ
ինչ
օգուտ
կարող
է
ստանալ
նա,
գաղթեցնելով
նոցա
իւր
սահմանները։
Սուվորովը
եւ
Ռումեանցովը,
որոնք
մինչեւ
այդ
ժամանակները
գաղթականութեան
մասին
աւելորդ
էին
համարել
իմաց
տալու
Ղրիմի
տիրոջը,
հաւաստիանալով,
որ
բանն
արդէն
բացուած
է
եւ
պաշտօնապէս
մեկնութիւն
պէտք
է
տալ
իւրեանց
գործողութիւնների
համար,
պատասխանում
են,
թէ
այդ
գործում
ոչ
ռեզիդենտը,
ոչ
էլ
լիազօրը
մատ
ունին,
այլ
ինքեանք
քրիստոնեաներն
են,
որ
ձգտում
են
գաղթելու
եւ
կայսրուհու
հովանաւորութեան
տակ
մտնելու։
Խանը
պիտի
հասկանայ,
որ
կայսրուհին
չէր
կարող
մերժել
իւր
կրօնակիցերի
խնդիրքը,
որովհետեւ
նոքա
կարող
են
ենթարկուել
թաթարների
հալածանքին,
եթէ
նորից
ապստամբութիւն
պատահի
Ղրիմում,
կարող
են
ենթարկուել
Օսմանցիների
վրէժխնդրութեան,
եթէ
միայն
նոքա
գան
Ղրիմ։
Սակայն
խանն
այդ
բանից
ամենեւին
չ՚պէտք
է
նեղանայ,
կայսրուհու
պահանջը
մի
շատ
չնչին
տրիտուր
է
այն
բոլոր
բարիքների
փոխարէն,
որ
նա
առատութեամբ
բաշխել
է
իրեն
խանին
եւ
ընդհանրապէս
բոլոր
թաթարներին,
նոցա
ազատ
կացուցանելով
Օսմանցիների
իշխանութիւնից
եւ
ծառայութիւնից,
նամանաւանդ
որ
նիւթական
վնաս
էլ
չի
լինի,
որովհետեւ
կայսրուհին
հրամայել
է
վարձատրել
նորան
այն
բոլոր
կորուստների
համար,
որ
նա
կունենայ
քրիստոնեաների
գաղթելու
պատճառով։
Բայց
խանը
թէեւ
առերես
ցոյց
է
տալիս,
թէ
ինքը
խոնարհում
է
կայսրուհու
ցանկութեան
առաջ,
այնուամենայնիւ
խռովում
է
ռեզիդենտից
եւ
լիազորից
եւ
ձեռքի
տակից
ամեն
միջոց
գործ
է
դնում
կասեցնելու
գաղթականութիւնը,
նա
մի
կողմ
թողնելով
այն
մեծ
նիւթական
վնասը,
որ
պէտք
է
ստանար
իւր
երկիրը
գաղթականութիւնից,
նա
մանաւանդ
ցաւում
է
այն
բարոյական
վնասի
համար,
որ
պէտք
է
հասնէր
իրեն
դորանից։
Հակառակ
կուսակցութիւնը
պէտք
է
ասէր,
թէ
ահա
արդարացաւ
իւր
ասածը,
-
թէ
Շահինդիրէյը
Ռուսի
մարդ
է,
թէ
նա
իւր
հայրենիքը
ծախել
է
Ռուսներին,
եւ
այլն
եւ
այլն։
Գաղթականութեան
կասեցնելն
էլ
արդէն
շատ
հեշտ
էր,
որովհետեւ
մեծամասնութիւնը,
ինչպէս
արդէն
ասացինք,
չէր
ուզում
թողնել
իւր
տունն
ու
տեղը
կասկածում
էր,
չէր
հաւատում
խոստումներին,
նամանաւանդ
որ
դեռ
իւրեանց
առաջարկած
պայմաններն
էլ
չէին
հաստատուած,
պատգամաւորները
դեռ
չէին
վերադարձած
եւ
կայսերական
հրովարտակն
էլ
այդ
մասին
դեռ
չէր
հրատարակուած։
Հայ
եւ
յոյն
հասարակութիւնների
ներկայացուցիչների
հաւաքուում
են
Բախչիսարայ
եւ
մատուցանում
են
խանին
մի
մի
խնդրագիր,
որոնց
մէջ
նոքա
բողոքում
են
գաղթականութեան
դէմ
Հայերն
իւրեանց
աղերսագրի
մէջ
ասում
էին.
«Մենք.
Ձեր
ծառաներս
եւ
հապատակներս
ահա
յս
երեք
հարիւր
տարի
է,
որ
բնակում
ենք
Ձեր
տէրութեան
մէջ
եւ
ոչ
մի
անհանգստութիւն
չենք
տեսել։
Այժմ
մեզ
կամենում
են
հալածել,
հանել
այստեղից։
Մենք
աղերսում
ենք
յանուն
Աստուծոյ,
Մարգարէի
եւ
Ձեր
նախնեաց
որ
Դուք
ազատէք
մեզ
այս
բռնութիւնից,
դորա
համար
մենք
հանապազ
աղօթող
կ՚լինենք
Բարձրեալին
Ձեր
կենաց
համար»։
Թաթար
իշխանաւորներն
էլ
խնդրագիր
են
մատուցանում
Ռումեանցովին
եւ
կայսրուհուն,
մինչեւ
անգամ
իսկ
պատգամաւորներ
են
ուղարկում
Պետերբուրգ
եւ
լիազօրից
25
օր
ժամանակ
են
խնդրում
մինչեւ
որ
ստացուի
իւրեանց
գրածների
պատասխանը։
Բայց
ոչ
մի
բան
չի
օգնում,
25
օրուայ
ժամանակամիջոցն
իսկ
չի
տրուում։
Կայսերուհու
հրամանն
անդառնալի
էր,
քրիստոնեաները
պէտք
է
գաղթէին։
Այլ
այնուհետեւ
անտանելի
է
դառնում
քրիստոնեաների
դրութիւնը
Ղրիմում
1778
ի
Յուլիսի
17-ից
մինչեւ
Սեպտեմբերի
28-ը,
երբ
կատարուում
է
գաղթականութիւնը,
որովհետեւ
թաթարները
կատաղած
սկսում
են
սոսկալի
նեղութիւններ
տալ
նոցա
եւ
վրէժխնդիր
լինել։
Ճիշդ
է,
Ռուսաց
զօրքերը
պաշտպանում
են
նոցա
եւ
թաթարներից.
բայց
ծածուկ,
Ռուսաց
զօրապետների
աչքից
ու
հսկողութիւնից
հեռու
տեղերում,
շատ
նեղութիւնների
են
ենթարկուում
նոքա,
մեծամեծ
անօրէնութիւններ
ու
անգթութիւններ
են
կատարում
նոցա
գլխին։
Վախը,
նեղութիւնը,
տագնապն
այնքան
սաստիկ
են
լինում,
որ
Իգնատիոս
մետրապոլիտը
փախչում
է
Ռուսաց
բանակը
եւ
պաշտպանուում
զօրքի
մէջ,
իսկ
Պետրոս
վարդապետը
շտապում
է
Քէֆէ
եւ
պատսպարուում
է
հայերի
բազմութեան
մէջ։
Գաղթականութիւնը
կատարուում
է
երեք
մեծ
խմբերով՝
Յուլիսի
18-ին,
Օգոստոսի
20-ին
եւ
Սեպտեմբերի
28-ին։
Ճիշդ
է,
Սեպտեմբերի
28
ից
յետոյ
էլ
դեռ
մինչեւ
Հոկտեմբերի
19
ը
շարունակուում
է
գաղթականութիւնը,
բայց
դոքա
արդէն
յետ
ընկածներն
են
լինում,
որոնք
իւրեանց
մասնաւոր
գործերով
մնացած
են
լինում
Ղրիմի
զանազան
քաղաքներում։
Միայն
Հոկտեմբերի
19-ին
ճանապարհ
են
ընկնում
դէպի
Ռուսաստան
գաղթականների
յետեւից
եւ
Իգնատիոսն
ու
Պետրոս
Մարկոսեանը։
Գաղթականներից
հարուստներն
իւրեանց
սայլերով,
իսկ
աղքատները
արքունի
սայլերով
հասնում
են
Պերեկոպ
կամ,
ինչպէս
հայերն
ասում
են,
«Դուռն»,
որտեղից
հետզհետէ
առնում
են
նոցա
Ազովի
նահանգապետ
Չերտկովի
պատրաստած
վեց
հազար
սայլերը
եւ
տեղափոխում
են
դէպի
Ալեքսանդրովսկի
բերդաւանը
եւ
այնտեղից
էլ
դէպի
Դնեպր
գետի
Սամարա
եւ
Օրիօլ
ճիւղերը,
որոնց
մէջ
գտնուած
տարածութիւնը
տէրութիւնը
խոստացել
էր
տալ
նոցա
բնակութեան
համար։
Ղրիմաբնակ
հայերից
գաղթում
են
ընդամէնը
-
12,
598
հոգի,
որոնց
ինչ
տեղերից
լինելը
եւ
քանի
հոգի
արական
եւ
իգական
սեռին
պատկանելը
կարելի
է
տեսնել
հետեւեալ
աղիւսակից.