Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ս. ԽԱՉ ՎԱՆՔԸ
       Ս. Խաչ վանքը շինուած է քաղաքից եաօթ վերստ հեռու դէպի հիսիս մի բարձր ձորաբաշի վերայ, որի տակից, ձորի միջով, հոսում-գնում են Ս. Խաչի բարեհամ աղբիւրի սառնորակ ջրերը։ Այդ վանքնէլ եկեղեցիների հետ միասին հիմնարկել է Յովսէփ արքեպիսկոպոսը 1783 թուին, շինութիւնն առաջ է տարել1786թուին եւ աւարտել ու օծել է 1792- ին։ Որ դա հիմնարկուել է 1783 թուին- այդ երեւում է ձեռագիր «Դաւթարից», որի մէջ այդ մասին գրուած է. «Ընդսմին, այսինքն Ս. Լուսաւորչի հիմնարկութեան հետ միասին (1783 թ) օծաք զհիմունս վանիցն, որ յանուն Փրկչին եւ Ս. Խաչին»։ Իսկ որ դորա շինութիւնը սկսուել եւ առաջ է տարուել 1786 թուին- այդ էլ երեւում է դարձել նոյն ձեռագիր «Դաւթարից» որի մէջ ասուած է. «1786 յունիսի 21. ՛ի սբ. Լուսաւորչու բարեկենդան կիւրակէին վերոյ Փրկիչ եւ կամ սբ Խաչ վանից հիմն արկի, եւ շինութեան սկիզբն առնել ետու Ած հասուսցէ ՛ի կատարումն, որ ահա դեգերիմ ՛ի կատար հասուցանել»։ Վանքի շինութիւնն աւարտելու եւ օծելու 1792 թուականը մենք գնում ենք տաճարի այժմուայ շինութեան հարաւային դրան ձախ կողմը դրսից պատի մէջ հագցրած մարմարիոնեայ տախտակի վերայ փորագրուած հետեւեալ արձանագրութեան մէջ. «Շնորհօքն Օծոյ կառուցի զսուրբ խաչ վանքս եւ հաստատեցի սմա զդպրոցս եւ զտպարանս ես Սանահնեցի Արղութեանց Շիոշբեդի որդի եւ սբ Էջմիածնայ նուիրակ եւ Ռուսաց երկրի Հայոցս ազգի առաջնորդ Յովսէփ արքեպիսկոպոս ի կայսերութեան ամենայն Ռուսաց Եկատիրինէ Ալեքսեովնին Երկրորդի եւ ՛ի հայրապետութեան ամենայն Հայոց Տեառն Ղուկասու կաթուղիկոսին աշխատութեամբ հոգեւոր որդւոյն իմոյ Բայազետցի Կարապետ վարդապետին յամի Տեառն 1791 եւ ի Հայոց թուին ռմխ ՛ի սեպտեմբերի։ Օծաւ 1792 նոյեմբերի 27»։ Այս արձանագրութեան մէջ, ինչպէս կարելի է տեսնել վանքի օծման թուականն երկու տեսակ է նշանակուած «Օծեալեղեւ յամի Տեառն 1791 եւ ՛ի Հայոց թուին ռմխ ՛ի սեպտեմբերի»եւ «Օծաւ ՛ի 1791 նոյեմբերի 27» Թէեւ բուն արձանագրութեան մէջ յիշուած է 1791 թուականը, իսկ «Օծաւ 1792 նոյեմբերի 27» բառերը փորագրուած են մարմարիոնի շուրթի վերայ, բայց մենք այդ վերջինն աւելի ճիշդ ենք համարում, որովհետեւ վանքն օծուելէ Գրիգորոպօլ քաղաքի հիմնարկութիւնից յետոյ, որ ինչպէս յայտնի է, եղել է 1792 թուին։
       Մեզ յայտնի չէ, թէ ինչ ոճով է կառուցուած եղել տաճարի հին շինութիւնը, որովհետեւ դա հիմնովին վերաշինուել է 1862 թուին Գաբրիէլ վարդապետ Այվազեանի առաջնորդութեան եւ Մկրտիչ վարդապետ Յովակիմեանի վանահայրութեան օրերով Գէորգ Խաթրանեանի եւ Ալէքսան Ալաջալեանի աշխատութեամբ, բայց ներկայ շինութիւնը հայկական ճարտարապետութեան եւ ոչ մի նշոյլ չունի։ Դա իւր գմբէթի լայն-բոլորշի ձեւով, հարաւային եւ հիւսիսային դռների սիւնազարդով աւելի հին բիւզանդական ոճն է յիշեցնում, թէեւ այդ ոճն էլ շինութեան մէջ լիովին պահպանուած չէ։ Տաճարը թէեւ վերաշինութեան ժամանակ մի փոքր մեծացրած է, բայց դարձեալ մեծ չէ. նորա երկարութիւնը՝ սեղանից մինչեւ արեւմտեան դուռը 28 քայլ է, իսկ լայնութիւնը՝ հիւսիսային դռնից մինչեւ հարաւայինը 20 քայլ։ Արեւմտեան դրան առաջ շինուած է զանգակատունը, մի շինութիւն, որ, բացի նորանից, որ շատ անշնորհք ու տգեղ է, այլ եւ իւր սրածայր աշտարականման ձեւով ամենեւին չի համապատասխանում եկեղեցու շինութեան ընդհանուր ոճին, որ բաւականին վայելուչ ու գողտրիկ է։
       Կաճարի պատերի մէջ դրսից եւ ներսից զետեղած են բազմաթիւ խաչքարեր, որոնք բոլորը եւս արձանագրութիւն ունին։ Արժանի են ուշադրութեան գլխաւորապէս դրսի խաչքարերը, որովհետեւ դոքա աւելի խոշոր են, աւելի նուրբ քանդակներ ու ընդարձակ արձանագրութիւններ ունին, քան թէ ներսիններն, որոնց համառօտ արձանագրութիւններն էլ ներկուած լինելու պատճառով համարեա՛ թէ չեն կարդացուում։
       Դրսի որձաքար եւ մարմարիոնեայ խաչքարերի վերայ մենք կարդում ենք.
       ա. Սբ խաչս բարեխօս է Պիաթային եւ հայրն Սարգսին եւ եղբարցն Յովհաննիսին եւ Վարդերեսին թվ. ջհբ (972-1523. ) Սեպտեմբերի իէ։
       բ. Ս. Նշանքս բարեխօս ե։ Է Բլշին, կենակցին սովին Չամբեքն եւ ծնողացն Սահակի Ղում խթին թբ ջբ (902-1453)։
       գ. Խբ Նշանս բարեխօս է (ծատրին Նուրատին համակոբին կողակցին գուլասե խթնին թվ ջիզ (926-1477)։
       դ. Խբ Նշանքս բարեխաւս եւ Յովհանեսին շնոֆոր խթն եւ ծնողացն Վարդերին մարինէ Մարթային թվ ջե (907-1458)։
       ե. . . . . . . . Յս Քս. թվ. ռնկա (1161-1712). . . . . . . .
       եւ ծնօղքն Առաքել մհտի Մինաս մուրատ կանգցա Սբ Գեորգա հրս վրակց մնտի ալսեֆեր պալի մնտի Գրիգոր մհտի Սողոմոն։
       զ. Յշե սբ. խաչս տր. Օվանեսի որդի մհտի Փանոսին ծնողացը հուքոն թվին ռճկա (1161-1712)։
       Է. Խբ. Նշանս բարեխօսե նահատակի պ Գորգին թ ջձգ (983-1434)։
       ը Սբ Նշանս բարեխաւս ե Աբրահամայ մելիքին Սարգսին մայրին լուսին ավաք պր ին թվ պկը (868- 1449)։
       թ. Յկե սբ Նշանքս Յովհանես աբեղին եւ իւր եղբարն Սիմեօն կրօնաւորին եւ ծնողաց իւրոց թվ պղ 890-1441)։
       ժ. Բարեխօս են Սբ Նշանքս Ապի տիկին Սուլթան խթին եւ որդւոյն Առաքելին թ. ջիբ (922-1483)։
       ժա. Յիշտկե Սբ Նշանս տր. Պետրոսին եւ երիցկնոջն եւ զաւակացն տր Օվանեսին մանուկին ձեռամբ պրնին թ. ռճծգ (1153-1704)։
       ժբ. Բարեխօս ե Սբ Նշանքս Արհոն երիցուն Յովհաննեսին տր Պապային եւ յուսպիքային թվ. ջթ (909-1460)։
       Ժգ Բարնխօս են Սբ Նշանքս տր Ածատրին երիցկնոջն զերիֆ խթ. ետիլ թվ ջիթ (929-1480)։
       Ծանքի բակը, որ երեք կողմից շրջապատուած է պարիսպներով իսկ մի կողմից վանդակապատով, ունի իւր մէջ, բացի եկեղեցուց, եւ վանահօր բնակարանը եւ նախկին «ժառանգաւորաց դպրոցի» ընդարձակ շինութիւնը, որի սենեակները ներկայումս վարձու են տրուում քաղաքից ամառանոց եկողներին։
       Ծանքի հիւսիս-արեւելեան կողմն ընկնում է Ս. Խաչի ագարակը. «վանքի խուտորը» 30 տուն հայ ժողովրդով, որ համարւում է քաղաքի մասը եւ որի բնակիչները մշակում են վանքին պատկանած 300 օրավար հողի մի մասը, ամարանոցի են տալիս իւրեանց բնակարանները եւ զանազան մանր պարապմունքներով, հազիւ-հազ հայթհաթում են իւրեանց աւուր պարէնը։Իսկ հիւսիսային կողմն ընկնում են վանքի ձորը, բանջարանոցը եւ գեղեցիկ պարտէզը, որոնք միանում են վանքի հետ ձորի վերայ ձգուած փայտեայ կամրջով եւ բարձր բազմաստիճան սանդղքով։
       Ամենամեծ սրբութիւնը վանքի մէջ, որ եւ ծառայել է իբրեւ հիմք շինութեան եւ անուանակոչութեան, համարւում է այն մեծ խաչքարը, որ այժմուայ շինութեան մէջ տեղաւորուած է աւագ դասի սիւնի մէջ դէպի ժողովրդի կամգնելու տեղը։ Թէեւ այդ քարը ոչ մի արձանագրութիւն չունի, բայց ՛ի նկատի առնելով նորա յատկութիւնը եւ նորա վերայ քանդակուած խաչի ձեւը, կարելի է ենթադրել, որ նա շատ հին է, եւ գուցէ հէնց բերուած լինի Հայաստանից։ Այժմ այդ խաչքարն առնուած է ոսկէզօծ ապակինածածկ շրջանակի մէջ եւ գոյացնում է մի փոքրիկ պահարան, որ մէջ դրուած է երկու ուրիշ խաչ՝ մէկը պղնձէ մեծ առանց մասունքի, իսկ միւսն արծաթէ փոքր անյայտ մասունքով, որոնք մի անունով քարէ խաչի հետ կոչուում են «Ս. Խաչ»։
       Վանքի պահարանում պահուում են մի քանի հին ձեռագիր Յովսէփ արքեպիսկոպոս Արղութեանի եւ Յարութիւն վարդապետ Ալամդարեանի մեծադիր հին պատկերներ եւ մի երկաթեայ երկգլխանի հասարակ գաւազան որ աւանդութեամբ ասում են, թէ պատկանել է Ալամդարեանին։
       Եկեղեցու պատկերների մէջ արժանի են ուշադրութեան Հոգեգալստի մեծադիր շքեղ ոսկեզօծ շրջանակի մէջ առած պատկերը, որ նկարել է Երուսաղէմի նուիրակ Մամբրէ վարդապէտ Մարկոսեանը եւ շրջանակի մէջ առել ու նուիրել է եկեղեցուն քաղաքի «Հայոց Բարեգործական ընկերութիւնը» իւր քսանամեակի առթիւ, եւ Ս. Աստուածածնի վերափոխման եւ Տրդատի մկրտութեան պատկերները, որոնք ինչպէս երեւում է նոցա նկարի ու գոյների նրբութիւնից, ճարտար արուեստագէտի վրձնի արդիւնք են։ Տրդատի մկրտութեան պատկերը, որի վերայ նկարուած են Ս. Լուսաւորչի, նորա չարչարանքի ու Տրդատի պատկերները, նկարուած է Իտալիայում։ Նա ունի հետեւեալ իտալերէն եւ հայերէն լեզուներով գրած յիշատակարանը. «Scnola di S. Gregorio luminator della Naziona Armena 1692». «Ո՜վ Սբ Լուսաւորիչդ Գրիգորիե մաղթեա վասն տառապեցեացս եւ մանաւանդ վաճառականաց Հայոց որք ուխտեալք եւ եղբայրացեալք գոլով ետուն տպել զտիպ հրաշալի չարչարանաց քոց ընդ հովանեաւ սբյ եկեղեցւոյն որ յանուն երեւման Խաչին կայ շինեալ ՚ի տեղւոյն Վենետկոյ ՚ի մեր թուոյն ռճխա»։ Այս պատկերի հին օրինակը նորոգել տալով, նուիրել են վանքին Գէորգ եւ Յարութիւն Խաթրանեանները 1836 թ.
       Վանքի բագում թաղուած են Միքայէլ Նալբանդեանցը։ Ռաֆայէլ Պատկանեանցը, Յարութիւն վարդապետ Ալամդարեանցը, բարէգործ Գէորգ Տիգրանեանը, Կիւրեղ եպիսկոպոս Սրապեանը եւ միւսները։
       Կիւրեղ եպիսկոպոսի վերայ ձգուած մարմարիոնեայ գերեզմանաքարի վերայ փորագրուած է վեհափառ հայրիկի գրած հետեւեալ տապանագիրը.
       Հանգիր, ով ժիր մշակ,
       Ծաստակեալ ՚ի հունձս աւետարանի,
       Երուսաղէմի մայր Սիօնի ծաղիկ,
       Նուիրեցար Էջմիածնի լուսակերտ Սիօնի.
       Այլ աւա՜ղ դու վաղաժամ թառամեցար,
       Եւ լռեց քարոզիչդ մշտախօս բարբառ.
       Ով դու սիրելի վարդապետ ժողովրդեան,
       Եկիր ՚ի վերջոյ նորա գիրկ հանգեցար.
       Նորոյ Նախիջեւանի պատուական ազգայինք
       Եդին զայս մահարձան ՚ի վերայ գերեզմանիդ.
       Որ յօդեաց զանեղծ արձանագիրս
       Առ ՚ի պահել զանուանդ յիշատակ,
       Ելաց ՚ի վերայ Նըժդեհ շիրիմիդ
       Հայոց վշտակիր Հայրիկ։
       Ծերունի Նախիջեւանցիք պատմում են, թէ առաջները վանքում պահուում է եղել մի տախտակեայ դուռն, որ աւանդութեամբ բերուած է համարուում եղել Անիից։ Վանքի միաբանները դորան իբրեւ մի անպէտք բան միշտ ձիւնի ու անձրի տակ պահելով եւ գործ ածելով իբրեւ թէյի սեղան, աղտոտել, քերել եւ, վերջիվերջոյ ոչնչացրել են։
       Ծանքի բանջարանոցի սահմանումն է գտնուում «Սաղլխ-Սու» կոչուած սուրբ աղբիւրը, որի տեղը այժմ տափարակ է, իսկ աղբիւրի վերայ շինուած է մի մատռաձեւ շինութիւն, որի մէջ դրուած պատկերների առաջ ուխտաւորները մոմ են վառում ու աղօթում։
       Նախիջեւանի գիւղերն ունեն մի մի եկեղեցի, բացի Թոփտիից, որ ունի երկու եկեղեցի, եւ Եկատերինաւանից, որ եկեղեցի չունի, այլ մաիուռ-աղօթատուն վէմ-քարով։
       Մեծ-Սալայի եկեղեցին է Ս. Աստուածածինը, Փոքր կամ Սուլթան «Սալային- Ս. Գէորգը, Չալթիրինը - Ս. Համբարձումը, Նիսութայինը, - Ս. Կարապետ, Թոփտիինը - Ս. Սարգիսը եւ Ս. Փրկիչը եւ Եկատերինաւանինը - Ս. Յարութիւնը։
       Այս բոլոր եկեղեցիները թէ իւրեանց շինութեան ոճով եւ թէ ներքին սարգ ու կարգով ըստ ամենայնի, նման են քաղաքի եկեղեցիներին, բացի նորաշէն Ս. Փրկչից, որ շինուած է հայկական ճարտարապետութեամբ ու ոճով։