[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բայց թեպէտ և նոքա աստուածական աւրինաց ոչ հաւատան, մեք յուղղորդ պատասխանւոյ զմեր ընտանիս մի զրկեսցուք։

Այնչափ ինչ չար ի գազանացն բնութեամբ ոչ գոյր, մինչև ածեալ զնորարարսն առ նորաստեղծն՝ նմա նոցա անուանս հրամայէր դնել. և եթե մաւտ ոչ գային, զիա՞րդ 217v միոյ միոյ ըստ իւրաքանչիւր ազգաց անուանս յաւրինէր. ապա եթե մաւտ գային, և ընտելութիւն ընդ մարդոյն ունեին, յայտ է՝ թե ոչ չարք եին, և ոչ մարդոյն վնասակարք. այլ յետ անցանելոյ մարդոյն զԱստուծոյ պատուիրանաւն՝ տուան նմա զարհուրեցուցիչք, առ ի չհպարտանալոյ հողեղինին՝ որ ի հողոյ եղև, և ի հող դառնալոց էր։

Եւ առաջնոց չվնասակարութեան գազանացն մարդոյ այժմու համբոյրս և ընտելութիւնս վկայեն։

Զի ոմն զգայլոյ ռկորիւնսք սնու[69]ցանէ, և իբրև զշան կորիւնս՝ առ ընտելութեան ընդ անձն անկանին։

Եւ միւսոյն զառիւծու կորիւն սնուցեալ՝ ածէ ի համբոյր և ի քծինս, մինչև պատել զսնուցանելեաւն. և եթե այլ ոք ի նա հուպ գայցէ, չմոռացեալ զբարս գազանութեանն՝ ի վերայ յարձակի. և նորա սաստեալ գազանին իբրև շան, ցածուցանէ յանսաստ գազանութենէն։

Եւ այլոյ զարջոյ ռթոժիւնսք սնուցեալ՝ կաքաւիչս ուսուցանէ, և նմանեցուցեալ բարուց մար218rդկան՝ զգազանաբարոյն ցածուցանէ։

Եւ այլոց զկապիկս անապատականս ըմբռնեալս՝ հտպիտս և ընչապտուկս և ամենաչար ուսուցանեն։

Եւ այլոց զքարբս ռիգակերսք կալեալ՝ թովչութեամբք յընտելութիւն մարդկան ածեն, ջրեցուցեալ զթոյնսն սպանողս։

Արդ եթե չար ինչ եին գազանքն բնութեամբ, չէր հնար վնասակարացն ընդ իւրեանց վնասակարին ընտելութիւն ունել։

71 Եւ թե զխորշակս և զսառամանիս ի [70] վնասակարութեանն ի չարէ արարչէ կարծիցեն, գիտասցեն. եթե ոչ ձիւն և սառամանիք պնդեին զլերինս, արմատք խոտոց ոչ պարարեին. և եթե ոչ տաւթ ջեռուցանէր զանդաստանս, պտուղք ոչ հասանեին։