[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա
Եւ իբրեւ տեսանէն՝ թե ոչ ոք պաշտէ զնա՝ բարկացեալ արար զնոսա մահկանացուս. եւ որոց ոգիքն ի մարմնոցն ելանեին՝ արկանէր զնոսա մի ըստ միոջէ ի գեհեն։

Արդ քան զնոսա արկանէր ի զ298rեհեն, զնա՝ որ պատրեացն զնոսա՝ ընդէ՞ր ոչ արկ ի գեհեն։

Միթե վասն զի ո՞չ կարէր յաղթել նմա։ Ապա եթե բռնագոյն քան զնա էր հիւղն, զի՞ ետ ի ձեռս զիւր պատրեալսն նմա չարչարել։

374 Բայց եւ արդարն թե արդարեւ արդար էր, չպարտ էր այնու[259]տեւ մարդիկ առնել. զի գիտէր եթե խաբելոց է զնոսա հիւղն։ Այլ իբրեւ արդարոյ արժան էր խորհել՝ թե զի՞նչ աւգուտ է զի ես առնեմ, եւ այլ հանէ զնոսա յինէն։

Նա եւ տանջել իսկ չէր աւրէն զնոսա. զի գիտէր՝ թե այլոց բանիւ մեղանչեն։